Live24
Օգոստոսի 12, 2025
Live24

Live24

Լուրեր

Թուրքիայի Թունջելիի նահանգապետարանը հայկական «Վերադարձ» ֆոլկ խմբին արգելել է ելույթ ունենալ Մունզուրի 23-րդ մշակույթի ու բնության փառատոնին։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը: 

Նահանագապետարանի հիմնավորման մեջ նշվել է, որ «Վերադարձ» երաժշտական խումբը մասնակցել էր 2019-ի 19-րդ Մունզուրի մշակույթի և բնության փառատոնին և միջոցառմանը ծածանել է Հայաստանի դրոշը։ Դա ներկայացվել է որպես միջոցառման սահմանված նպատակներից շեղում։

Բացի այդ նահանգապետարանն «ահաբեկչության քարոզչության» համար արգելել է նաև երկու ոչ հայկական խմբի մասնակցությունը փառատոնին։ Խմբերին միայն վերջն պահին է զգուշացվել, որ արգելվում է նրանց ելույթը։

Ծագումով զազա թուրք երաժիշտ Միքայիլ Արլանն անդրադարձել է կատարվածին ու նշել, որ հայաստանյան խումբը արգելքով պայմանավորված ստիպված է եղել վերադառնալ Վանից։ Նա նշել է, որ խումբը  վերադառնալիս կատարել է քուրդ հայտնի երաժիշտ Ռենչբեր Էզիզի կատարումներից։ Ըստ Արլանի՝ նահանգապետարանը կրկին խոչընդոտել է լեզուների, մշակույթների և ժողովուրդների միահյուսմանը:

«Բայց մենք կշարունակենք բարեկամության կամուրջներ կառուցել մեր հին հարևանների, մեր եղբայր ժողովրդի՝ հայերի հետ, որոնք ավելի քան մեկ դար արմատախիլ են եղել: Ո՛չ ճնշումները, ո՛չ էլ արգելքները չեն կարող խոչընդոտել բարեկամության և վստահության կամուրջների կառուցմանը»,-նշել է նա։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը պատասխանել է Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին։

Հայր Ռուբենը «պատմությունը կեղծողներին և Հայ եկեղեցու վաստակն ուրացողներին» պատասխանել է փաստերով։

«Շուշիի Մարիամ–Դուկասյան օրիորդաց դպրոցը (1864թ.), Երևանի Գայանյան օրիորդաց դպրոցը (1866թ.), Բաքվի Հռիփսիմյան օրիորդաց դպրոցը (1866թ.), Նոր Բայազետի Հռիփսիմյան օրիորդաց դպրոցը (1867թ.), Ախլցխայի Եղիսաբեթյան իգական դպրոցը (1870թ.), Վանի Սանդուխայան–Մայրամյան վարժարանը (1870թ.), Ալեքսանդրապոլի Արղության հայ օրիորդաց դպրոցը (1871թ.), Վաղարշապատի Հռիփսիմյան օրիորդաց դպրոցը (1872 թ.), Այնթապի Հայկանուշյան վարժարանը (1878թ.), Կոստանդնուպոլսի դպրոցասեր տիկնանց վարժարանը (1879թ.) և այլն։

Սա օրիորդաց դպրոցների գոյության ամբողջական ցանկ չէ»,- գրել է Հայր Սուրբը։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Արայիկ Հարությունյանը գրառում էր արել՝ նշելով. «Դուք կարծում եք Կտրիճ Ներսիսյանն ու իր շրջապատը եզակի են մեր Եկեղեցու պատմության ընթացքում: Ո՛չ: Նրա իրավանախորդներից ոմանք նույնքան խավար են տարածել: Օրինակ, 19-րդ դարում մարդ են վարձել, որ սպանի մեր անվանի գրող Րաֆֆուն: Րաֆֆին փորձեց հիմք դնել աղջիկների կրթությանը, իգական դպրոցի բացման բոլոր նախապատրաստական աշխատանքները գրեթե ավարտվել էին, երբ այդ ծրագիրը եւս տապալեցին հոգեւորականները:

Նրանք, քաղաքի գլխավոր քահանա տեր Հովսեփի գլխավորությամբ, շրջում են տնից տուն՝ համոզելով մարդկանց իրենց աղջիկներին կրթության չուղարկել, որ «Իգական դպրոցն անբարոյականացնող հիմնարկ է, եւ աղջիկներին անհարմար է բաց երեսով դպրոց գնալ, մանավանդ՝ տղամարդկանցից դաս առնել»։ 

«Կարծում եք Կտրիճ Ներսիսյանն ու շրջապատը եզակի՞ են պատմության մեջ. ո՛չ». Հարությունյանը օրինակներ է նշել

Վարորդներն այսօր՝ հուլիսի 25–ին, բողոքի ակցիա են իրականացնում Հանրապետության հրապարակում։ Նրանք բողոքում են վերջին օրերին Երեւանի քաղաքապետարանի կողմից քաղաքի կենտրոնում երթեւեկության կազմակերպման մի շարք փոփոխություններից, որի հետեւանքով երթեւեկությունը պարզապես կաթվածահար է եղել։

Խոսքը մասնավորապես, վերաբերում է նրան, որ մի շարք փողոցներում արգելվել է մեքենա կայանելը։

 

Ստամբուլում սկսվել է Իրանի և ԵՄ եռյակի երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) միջև 12-օրյա Իրան-Իսրայել պատերազմի ավարտից հետո բանակցությունների առաջին փուլը: Այս մասին հայտնել է Tasnim գործակալությունը:

Լրատվամիջոցի տեղեկությունների համաձայն՝ եվրոպական պատվիրակությունն արդեն ժամանել է Իրանի հյուպատոսության շենք: Իսլամական Հանրապետությունը ներկայացնում են փոխարտգործնախարարներ Մաջիդ Թախտ-Ռավանչին և Քազեմ Ղարիբաբադին:

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հուլիսի 21-ին հայտնել է, որ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները լուծելու համար ԵՄ եռյակի հետ բանակցությունների նոր փուլը կկայանա հուլիսի 25-ին Ստամբուլում՝ փոխարտգործնախարարների մակարդակով:

Ավելի վաղ, Ղարիբաբադին ԵՄ եռյակին զգուշացրել էր Իրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամի լուծման հարցում իրենց դիրքորոշումը Միացյալ Նահանգների հետ համաձայնեցնելուց: Հակառակ դեպքում, ըստ նրա, Եվրոպայի հետ բանակցություններ վարելու իմաստը կկորչի:

Ջեսիկա Սիմփսոնը միացել է այն հայտնիների շարքին, որոնք բեմի վրա անհաջողություններ են ունեցել. երգչուհին, ըստ լուրերի, տակը թրջել է Today Morning Show-ի ուղիղ եթերի ժամանակ՝ NBC-ի ամառային համերգաշարի շրջանակներում։

Չնայած միջադեպին, 43-ամյա աստղը այնքան պրոֆեսիոնալ կերպով է վարվել իրավիճակի հետ, որ հեռուստադիտողները որևէ անսովոր բան չեն նկատել։ Page Six-ի համաձայն, Սիմփսոնը խոստովանել է միջադեպը բեմից դուրս՝ ակնհայտորեն չամաչելով և իրավիճակը հումորով ընդունելով։

Պարզվում է, որ բարձր տոնայնության վոկալը կարող է վտանգավոր լինել, հատկապես, երբ զուգորդվում է խիտ գրաֆիկի և անհանգստության հետ։ Եվ Ջեսիկան առաջինը չէ, որի մոտ նման բան է պատահել բեմի վրա։ Օրինակ՝ Հյու Ջեքմանը մի անգամ Rachael Ray Show-ին պատմել է, թե ինչպես է գրեթե հայտնվել նմանատիպ իրավիճակում իր կարիերայի սկզբում՝ «Գեղեցկուհին և Հրեշը» մյուզիքլում մի հատված կատարելիս։

«Ես ստիպված էի բարձրացնել Բելլին, դա իսկապես էներգետիկ երգ է, և այդ պահին ես հասկացա, որ երգելու համար օգտագործվող մկանները նույնն են, որոնք պահում են ձեր միզապարկը», - հիշել է դերասանը։ Բեմում նմանատիպ միջադեպերի մասին խոստովանել են նաև այլ հայտնիներ, այդ թվում՝ Ֆերգին, Փեթի Լաբելը, Ջո Ջոնասը և Էդ Շիրանը:

Ջեսիկա Սիմփսոնը նույնպես բազմիցս ցույց է տվել, որ նման բաներին վերաբերվում է ինքնահեգնանքով. 2023 թվականին նա Ինստագրամում լուսանկար է հրապարակել նկարահանման հրապարակից, որտեղ նստած է վրանի անկյունում՝ կադրի տակ գրելով. «Երբ անհրաժեշտ է, անհրաժեշտ է: նկարահանումների կյանք»: 

 

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը քիչ է մնացել խեղդվի Մուղլա նահանգի Բոդրում քաղաքում հանգստանալիս։ Նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ Կադիրովի վիճակը գնահատվում է կայուն, հաղորդում է Haberler-ը։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել Բոդրումի Քայնար շրջանի հինգաստղանի հյուրանոցում կեսօրին։ Ռամզան Կադիրովը ջուրն է մտել և հանկարծ սկսել խեղդվել։

Մոտակա աշխատակիցները բժիշկների խումբ են կանչել։ Նրան օգնություն են ցուցաբերել և տեղափոխել մասնավոր հիվանդանոց։

Haberler–ի տվյալներով՝ հիվանդանոցում բուժօգնություն ստացած Կադիրովի վիճակը գնահատվում է որպես լավ։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Նշենք, որ այս տեղեկությունը պաշտոնապես դեռ չի հաստատվել, կամ հերքվել։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է` երկրում «ամեն դեպքում» պատրաստվում են պատերազմի: Նրա խոսքերն է մեջբերում Пул Первого Telegram-յան ալիքը։

«Ես հույս ունեմ, ար պատերազմ չի սկսվի, բայց ամեն դեպքում պատրաստվում ենք», - ասել Է նախագահը:

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իսրայելը ոնց որ թե մոտ մեկ ու կես ամիս ժամանակ ունի որպեսզի Զանգեզուրի միջանցքի հարց լուծի...

Օրերս ԱՄՆ կոնգրեսի ղեկավար Մայք Ջոնսոնը ստիպված է եղել իմպերատիվ կարգով դադարեցնել Կոնգրեսի աշխատանքները և պատվիրակներին վաղաժամ արձակուրդ ուղղարկել մինչև սեպտեմբեր: Պատճառն այն էր, որ մի շարք հանրապետականներ դեմոկրատների հետ մեկտեղ ցանկանում էին որոշում ընդունել, որը կպարտադրեր գործադիրին հրապարակել Ջեֆրի Էպստեյնի գործին վերաբերվող փաստեր: Գործադիրը, Թրամփի մեծ ջանքերի շնորհիվ, դեռևս հրաժարվում է այդ ամենը հրապարակել:

Թրամփի գլխավոր թիմակիցներն արդեն բացահայտ մեջքից հարվածում են իրենց երբեմնի առաջնորդին: Իլոն Մասկը, Թաքեր Քարլսոնը և նույնիսկ Թրամփի նախկին շտաբի պետ Սթիվ Բենոնը հրապարակավ պնդել են, որ Էպստեյնը ոչ թե պարզապես մեծահարուստ մանկապիղծ էր, այլ իսրայելական Մոսադի գործակալ, ում հատուկ աճեցրել են, միլիարդատիրոջ առասպել ստեղծել նրա շուրջ, որպեսզի նա ամերիկյան էլիտաների շրջանակներում հետախուզական և լոբիստական գործունեությամբ զբաղվի: Սա են պնդում Թրամփի երբեմնի ամենակարևոր դաշնակիցները, ինչն էլ ավելի ուշագրավ է, եթե հաշվի առնենք, որ պարզվել է նաև, որ Թրամփը շատ մտերիմ է եղել Էպստեյնի հետ և այդ ազդեցության գոտում է եղել ու ըստ ամենայնի կա:

Թրամփի մեկ այլ երբեմնի աջակից` Քենդիս Օուենսը, հաղորդում է եթեր տվել, որտեղ բացահայտել է, թե ինչպես է Իսրայելը կեղծել հրեաների ցեղասպանության մասին ահասարսուռ պատմությունները, և որ օրինակ մի հոլոքոստով անցած գրող, ով իր հուշերի համար նոբելյան մրցանակ է ստացել, իրականում ոչ մի աղերս չի ունեցել հոլոքոստի հետ ու իր սարսափելի հուշերն էլ ամբողջովին կեղծ են: Թե Նոբելյան մրցանակի, թե այս կեղծիքների տիրաժավորման այլ մարտավարությունների հիմնական պատասխանատուն Ջեֆրի Էպստեյնի աներ հայրիկ Ռոբերտ Մաքսվելն է: Քենդիսն իմիջայլոց իմ աջքը «ծակեց», երբ ԱՄՆ հեռուստատեսությամբ հայտարարեց, որ Գազայում և Արցախում ցեղասպանություն է տեղի ունենում:

Թաքեր Քարլսոնն իր հաղորդման ընթացքում բացահայտել է այն փաստը, որ «միլիարդատեր» Ջեֆրի Էպստեյնին, ով նույնիսկ բարձրագույն կրթություն չուներ, 1974 թվականին գործի են դասավորել ԱՄՆ լավագույն դպրոցներից մեկում՝ Դալթոնում, որպես մաթեմատիկայի դասատու, որտեղ նա «աշխատել» է ԱՄՆ էլիտայի երեխաների հետ: Հիշյալ դպրոցի տնօրենը ազգությամբ հրեա` Դոնալդ Բարրը, ով ժամանակին CIA-ի նախահայրերից էր և պատասխանատու էր «Morale Operations» (այսինքն՝ դեզինֆորմացիայի տարածում և գործակալների հավաքագրում) վարչության համար: Բացահայտվել է, որ միլիարդատեր «դառնալուց» հետո Էպստեյնը սերտորեն համագործակցել է ֆունդամենտալ ֆիզիկայով զբաղվող մի շարք գիտնականների հետ` Դոնալդ Բարրի որդի Ստեֆան Բարրի միջոցով: Իսկ երբ 2019 թվականին Էպստեյնին որոշեցին խուրդել, նրան ձերբակալելով ու արագ սպանելով բերդի խցում, այդ պահին Թրամփի գլխավոր դատախազն էր Դոնալդ Բարրի մյուս որդին՝ Ուիլլիամ Բարրը:

Այս ամենի ֆոնին` իսրայելական ամրոց համարվող Նյու-Յորքում քաղաքապետի ընտրությունների փրայմերիզում հաղթել է ազգությամբ մի հնդիկ, ով պդնում է, որ Իսրայելը ցեղասպանություն է իրագործում: Զոհրան Մամադանի անունով ուգանդացի այս հնդիկը նաև շիա մահմեդական է:

Հիշյալ բացահայտումներն ու բազմաթիվ այլ փաստերը անշուշտ ամերիկյան էլիտաների կողմից կազմակերպված արտահոսքեր են: Այս ամենը վաղուց էր հայտնի, բայց հասու չէր լայն շերտերին: Տեղեկատվական այս ցունամին կանգնեցնելու համար Կոնգրեսը ժամանակից շուտ ցրելով` Թրամփն Իսրայելին մոտ մեկ ու կես ամիս ժամանակ է տվել իրավիճակին լուծում գտնելու ու թեմաները «փակելու» համար:

Եթե Իսրայելին չհաջողվի լեզու գտնել իր հակառակորդների հետ ԱՄՆ-ի ներսում, ապա մինչև սեպտեմբեր նրանք պետք է անպայման լուծեն Իրանի շրջափակման և լայնամասշտաբ պատերազմ հրահրելու հարցը: Հետևաբար Զանգեզուրի միջանցքի հարցը դառնում է գերկարևոր:

Սա է պատճառը, որ Փաշինյանը, իրան մեջտեղից ճղելով, փորձում է տեղեկատվական դեզինֆորմացիաներ և ապակողմնորոշումներ ստեղել` ի դեմս ահաբեկիչների, քեռակինների և այլնի... Իրենց պետք է, որ միջանցքի հարցը ոչ մի դեպքում հանրային օրակարգ չմտնի:

Եթե ուզում եք սրանց դեմ պայքարել, պետք է սկսեք իրենց թելադրած շինծու մարտերից հեռու մնալ, որպեսզի տեսնեք իրականը... Էս մարդիկ հազարավոր տղերքի փուռը տվին` զուտ քաղաքական հաշվարկներից ելնելով, մի քանի տասնյակ բանտարկյալն ինչ ա, որ չբռնեն` զուտ տեղեկատվական մշուշ ստեղծելու համար: Ընդ որում այդ մշուշն էլ զուտ «նա վսյակիյ» են անում... հարցը դեռ օդում է կախված»։

Այս տարի Գյումրու Վարդանանց հրապարակում Վարդավառի մեծ միջոցառում չի կազմակերպվի, քանի որ Շիրակի հոգևոր թեմի առաջնորդ Միքայել սրբազանը կալանավորված է։ Ֆեյսբուքյան էջում այս մասին հայտնել է Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության անդամ Ռուբեն Մխիթարյանը։

«Գյումրու քաղաքապետարանի հետ պլանավորել էինք Քրիստոսի Պայծառակերպության տոնը և Վարդավառը նշել մեծ շուքով ու յուրահատուկ լուծումներով, ինչը զբոսաշրջիկների մեծ հոսք կապահովեր Գյումրի։

Սակայն հաշվի առնելով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի քաղաքական բանտարկությունը և համարելով քրիստոնեական սույն տոնը տվյալ ժամանակահատվածում առանց մեր սրբազանի ներկայության տոնելը անպատեհ և հավատավոր հոտին ոչ վայել՝ մենք որոշել ենք զերծ մնալ Գյումրու Վարդանանց հրապարակում Վարդավառի մեծ միջոցառում կազմակերպելուց», – գրել է Մխիթարյանը։

Նա համաքաղաքացիներին և քաղաքի հյուրերին հորդորել է մասնակցել Քրիստոսի Պայծառակերպության տոնի սուրբ պատարագին Գյումրու եկեղեցիներում, իսկ Վարդավառը տոնել բակերում և թաղերուն:

«Աստված պահապան Միքայել և Բագրատ սրբազաններին: Ազատություն հոգևոր հայրերին»,– եզրափակել է Մխիթարյանը:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Տեղեկությունը հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

«Վարույթը հարուցվել է քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի հատկանիշներով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը): Կատարվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարույթային այլ գործողություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,- ասաց նա։

Հիշեցնենք` 24News-ը երեկ հայտնել էր, որ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել, պատճառը համածառայակցի հետ ունեցած միջադեպն է։Ըստ կայքի տեղեկությունների` մահացածը 18-ամյա զինծառայող է, որը կրակել է ինքն իրեն:

Ֆոտո

Կասպից ծովում երկրաշարժ է գրանցվել

Մադոննան դիմել է Հռոմի պապին՝ կոչ անելով այցելել Գազա՝ երեխաներին փրկելու համար

Պենտագոնի ղեկավարը հայտնել է Ուկրաինայում խաղաղության համար տարածքների փոխանակման անհրաժեշտության մասին

Անընդունելի և դատապարտելի ենք համարում Հայաստանին պարտադրվող հերթական զիջումները. ԱԺ «Հայաստան» խմբակցություն

Հայաստանում մեկնարկում է հայ-ամերիկյան մեկշաբաթյա զորավարժությունը

Նորվեգիան կկատարի Նեթանյահուի ձերբակալման միջազգային դատարանի օրդերը, եթե նա այցելի Օսլո. ԱԳ փոխնախարար

Մասկը որոշել է դատի տալ Apple-ին

Ամռանը շաքարի չարաշահումը կարող է լուրջ բացասական ազդեցություն ունենալ առողջության վրա

Սեպտեմբերի 2-ից ուժի մեջ կմտնեն ԱՄՆ վիզայի համար հարցազրույցից ազատման ծրագրի նոր կանոնները

Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ն կոչ է արել Իսրայելին հեռանալ Գազայի հատվածից

Ղազախստանում սկսել են նախապատրաստվել Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցին

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 12-ին

Թրամփը չեղարկում է ԱՄՆ ներմուծվող ոսկու մաքսատուրքերը

Նրանք հիմա իմ լավ ընկերներն են. Թրամփը՝ Փաշինյանի և Ալիևի մասին

Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պшտժшմիջոցների 19-րդ փաթեթն է պատրաստում