Կովկասյան ընձառյուծի պոպուլյացիայի վերականգնման ծրագիրը, որը 2002 թվականից իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի հետ, զգալի արդյունքներ է տալիս։ Այս հայտարարությունն արել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ելույթ ունենալով Ալթայում անցկացվող միջազգային բնապահպանական համաժողովում։
«Արդեն իսկ արձանագրվել է այս կենդանատեսակի մշտական բնակություն և ձագերի բազմացում Հայաստանում, ինչը վկայում է կովկասյան ընձառյուծի բնակավայրի կայունացման և սննդապահովման կայունության մասին», – նշել է վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ ՀՀ-ն կարևորում է կենսաբազմազանության պահպանությունը և իրականացնում է վայրի կենդանիների պոպուլյացիաների վերականգնման ծրագրեր։ Հայաստանի վարչապետը նշել է, որ Բնության համաշխարհային հիմնադրամի հետ իրականացվում է նաև կովկասյան ազնվացեղ եղջերուի պոպուլյացիայի վերականգնման ծրագիրը Դիլիջանի արգելոցի տարածքում։
«Ալթայ 2025» միջազգային բնապահպանական համաժողովն անցկացվում է Ալթայի Հանրապետության «Մանժերոկ» հանգստավայրում հուլիսի 24-ից 26-ը։ Ավելի վաղ Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ համաժողովին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի կառավարական պատվիրակությունները։
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 105ուկրաինական անօդաչու սարք են խոցել Ռուսաստանի մարզերի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«26 ԱԹՍ խոցվել է Բելգորոդի մարզի, 25–ը՝ Բրյանսկի մարզի, 23–ը՝ Ռոստովի մարզի, 9–ը՝ Ազովի ծովի ջրատարածքի, 8–ը՝ Կրասնոդարի երկրամասի, 5–ը՝ Ստավրոպոլի երկրամասի, 3–ը՝ Կուրսկի մարզի, 3–ը՝ Տամբովի մարզի, 2–ը՝ Վորոնեժի մարզի,1–ը ՝ Օրյոլի մարզի տարածքում»,– ասված է հաղորդագրությունում։
Գործարար ԳրիգորՏեր-Ղազարյանը հերքելէ տեղեկությունն այն մասին, որ մտադիր է ձեռք բերել «Հայաստանի էլեկտրական ցանցերը»: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
Ավելի վաղ հայկական ԶԼՄ-ները արձանագրել էին, թե ինչպես է նա իր մեքենայով դուրս գալիս ՀԷՑ-ի գրասենյակից: Նրանքենթադրել են, որ Տեր-Ղազարյանը կարող է դառնալ ընկերության հաջորդ սեփականատերը և եկել է հարցը քննարկելու ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ։
«Ես ո՛չ պատրաստվում եմ ՀԷՑ-ի բաժնեմաս ձեռք բերել, ո՛չ ցանկանում եմ ՀԷՑ-ը կառավարել, ո՛չ էլ առհասարակ ՀԷՑ-ի հետ որևէ առնչություն ունեմ», - գրել է Տեր-Ղազարյանը:
Գրիգոր Տեր-Ղազարյանը «Հանրապետություն» կուսակցության ղեակավար Արամ Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի փեսան է:Ի դեպ, հենց այդ քաղաքական ուժն է Երևանի քաղաքապետարանում կոալիցիա կազմել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ և օգնել Տիգրան Ավինյանին քաղաքապետ ընտրվել։ Տեր-Ղազարյանին է պատկանում նախկինում Երասխից Արարատ տեղափոխված GTB Steel գործարանը, որի բացմանը ներկա է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ժապավենը կտրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: Բացի այդ, գործարարի ընկերությունը Երևանի կենտրոնում գտնվող «Կասկադ» համալիրի կառուցապատողն է։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը իր կողմնակիցներին՝ հավաքվելու Մայր Աթոռ Էջմիածնում և փաստացի գրավել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի նստավայրը, արժեզրկում է Հայ առաքելական եկեղեցին և կլինի ռազմավարական սխալ, TASS-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։
«Սա նրա [Փաշինյանի] ռազմավարական սխալը կլինի։ Նա ասում է, որ հավատացյալ է, բայց եթե իսկապես կրոնական մարդ է, երբեք թույլ չի տա իրեն և ուրիշներին արժեզրկել եկեղեցին։
«Այս եկեղեցու քահանաները ձեռնադրվել են կաթողիկոսի կողմից, նրանք մկրտել են ամբողջ աշխարհի հայերին, միլիոնավոր մարդկանց, և ասում են, որ նրանք օրենքից դուրս են», - ասաց Աբրահամյանը՝ մեկնաբանելով Փաշինյանի վերջերս իր կողմնակիցներին ուղղված կոչը՝ պատրաստ լինել մեծ «հոգևոր հավաքի» Էջմիածին քաղաքի հրապարակում, որի կողքին գտնվում է Էջմիածնի Մայր Աթոռը։
Ռուսաստանի հայերի միության նախագահը նշել է, որ հավատացյալը և իր ժողովրդին սիրող մարդը «երբեք իրեն թույլ չի տա այս հարցը լուծել այս կերպ»։ Աբրահամյանի խոսքով՝ Փաշինյանը նման գործողություններով մանիպուլյացիայի է ենթարկում հասարակությունը՝ փորձելով տարբեր կրոնական հայացքներ ունեցող մարդկանց միմյանց դեմ հանել։
Ռուսաստանի հայերի միության նախագահը նշել է, որ հավատացյալը և իր ժողովրդին սիրող մարդը «երբեք իրեն թույլ չի տա այս հարցը լուծել այս կերպ»։ Աբրահամյանի խոսքով՝ Փաշինյանը նման գործողություններով մանիպուլյացիայի է ենթարկում հասարակությունը՝ փորձելով տարբեր կրոնական հայացքներ ունեցող մարդկանց միմյանց դեմ հանել։
Նա նաև նշեց, որ մատնանշելով միայն Հայ եկեղեցու խնդիրները, որոնք կարող են առաջանալ, ինչպես այլուր, Փաշինյանը չի ասում, թե որքան դրական և դարաշրջանային աշխատանք է կատարել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը Եկեղեցու համար։
«Վերջին հարյուրավոր տարիների ընթացքում ոչ ոք այսքան շատ բան չի արել։ Խոսքը անհատների մասին չէ, այլ եկեղեցու, հավատքի։ Ես կողմ եմ եկեղեցուն, հավատքին։ Ես հավատացյալ եմ, ես կառուցել եմ տասնյակ եկեղեցիներ ամբողջ աշխարհում։ Այդ թվում՝ Ռուս ուղղափառ եկեղեցին Երևանում», - հավելեց Աբրամյանը։
Միացյալ Նահանգները չի աջակցել Ֆրանսիային Պաղեստին պետությունը ճանաչելու իր մտադրության մեջ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«ԱՄՆ-ն կտրականապես մերժում է Էմանուել Մակրոնի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում պաղեստինյան պետությունը ճանաչելու ծրագիրը։ Այս անխոհեմ որոշումը միայն ծառայում է ՀԱՄԱՍ-ի քարոզչությանը և խոչընդոտում է խաղաղության հաստատմանը։ Սա ապտակ է հոկտեմբերի 7-ի իրադարձությունների զոհերին»,-գրել է Ռուբիոն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Ֆրանսիան սեպտեմբերին պաշտոնապես կճանաչի Պաղեստինի պետությունը։
Ֆրանսիան սեպտեմբերին պաշտոնապես կճանաչի Պաղեստինի պետությունը։ Այս որոշման մասին X-ում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փոխանցում է bbc.com-ը։
Նա նշել է, որ պաշտոնական հայտարարությունը կարվի Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում։
«Ես որոշել եմ, որ համաձայն Մերձավոր Արևելքում արդար և երկարատև խաղաղության իր պատմական հանձնառության՝ Ֆրանսիան կճանաչի Պաղեստինի պետությունը։ Ես այս կարևոր հայտարարությունը կանեմ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առջև՝ գալիք սեպտեմբերին։ Այսօր հրատապ առաջնահերթությունը Գազայում պատերազմի դադարեցումն ու քաղաքացիական բնակչության վիճակի թեթևացումն է։ Խաղաղությունը հնարավոր է», - գրել է Մակրոնը։
Նա հավելել է, որ հարկավոր է անհապաղ հրադադար, բոլոր պատանդների ազատ արձակում և Գազայի ժողովրդին լայնամասշտաբ մարդասիրական օգնություն, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի ապառազմականացում, Գազայի վերակառուցում։
Պաղեստինցի պաշտոնյաները ողջունել են Մակրոնի որոշումը, մինչդեռ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ այդ քայլը կլինի «ահաբեկչության համար պարգև»՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո։
Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 25-ին և 28-29-ին կեսօրից հետո, 26-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 25-29-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում հուլիսի 25-ին երեկոյան ժամերին, 26-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։ Հուլիսի 27-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում հուլիսի 25–ի ցերեկը կլինի 35-37 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +28...+30 աստիճան։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է ամփոփ տվյալներ ծիրանի արտահանման վերաբերյալ։
«Ս.թ. հունիսի 1-ից հուլիսի 24-ը ՌԴ տարածք է մտել 2240 ծիրանով բեռնված բեռնատար։ Եվ 35-ը ճանապարհին են»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։
Էմիլի Ռատակովսկին շարունակում է ներկայացնել իր շքեղ ամառային արձակուրդի պահերը. այս անգամ սուպերմոդելը հրապարակել է լուսանկարների շարք, այդ թվում՝ ամբողջովին մերկ լուսանկարներ։
Լուսանկարներից մեկում 34-ամյա աստղը կեցվածք է ընդունել ամբողջովին մերկ՝ պառկած արևի տակ՝ շեզլոնգին։
Հրապարակման մակագրության մեջ մոդելը լակոնիկ գրել է «luglio» (հուլիս՝ իտալերեն)։ Աշխարհագրական դիրքից և բնապատկերներից դատելով՝ Էմիլին վայելում է իր արձակուրդը Իտալիայում՝ ընկերների և իր չորսամյա որդու՝ Սլայի ընկերակցությամբ, որի հայրը նրա նախկին ամուսին Սեբաստիան Բեար-Մաքքլարդն է։
Անկեղծ լուսանկարում Էմիլին որոշել է հրաժարվել հագուստից՝ դնելով միայն կարմիր գլխարկ՝ աչքերը արևից պաշտպանելու համար։ Նա գլուխը շրջել է դեպի օբյեկտիվը և ձեռքերով ծածկել կուրծքը՝ դրանցից մեկում պահելով սմարթֆոնը։
Մերկ կադրից բացի, գրառումը պարունակում է նաև լուսանկար, որտեղ մոդելը կեցվածք է ընդունում բաց կանաչ բիկինիով՝ խորը դեկոլտեով, ինչպես նաև քաղաքում զբոսանքի ժամանակ՝ կարճ վերնաշապիկով և սև մինի շորտերով։ Պատկերը լրացնում են արևային ակնոցները և ուսին դրված փոքրիկ պայուսակը։
Հրապարակումը անմիջապես գրավել է բաժանորդների ուշադրությունը՝ առաջացնելով ոգևորված մեկնաբանությունների ալիք՝ թե՛ լուսանկարների գեղեցկության, թե՛ մոդելի քաջության համար։
Կամբոջայի և Թաիլանդի սահմանին հրետանու մասնակցությամբ բախումները շարունակվում են երկրորդ օրն անընդմեջ, հայտարարել է Կամբոջայի ազգային պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ-լեյտենանտ Մալի Սոչհեատը։
«Երկու բանակներն էլ շարունակել են օգտագործել ծանր հրետանի՝ միմյանց դիրքերը հրետակոծելու համար։ Մեր զորքերն ամուր վերահսկում են իրենց դիրքերը ամբողջ առաջնագծի երկայնքով և անվախ կրակում են ագրեսիվ թշնամու վրա», - ասել է Կամբոջայի պաշտպանության նախարարության խոսնակը։
Ըստ նրա՝ հուլիսի 24-ին Թաիլանդի զինվորականները Կամբոջայում հարվածել են ութ թիրախների՝ օգտագործելով ծանր զենքեր և F-16 կործանիչներ։ Մալի Սոչհեատը նախկինում հայտարարել էր, որ Կամբոջայի բանակը գործում է բացառապես ինքնապաշտպանության նպատակով՝ արձագանքելով թաիլանդական զորքերի «անհիմն ներխուժմանը», որը «խախտել է Կամբոջայի տարածքային ամբողջականությունը»։
Քանի որ Կամբոջայի և Թաիլանդի ուժերի միջև սահմանային բախումները սրվել են, երկու երկրների միջև սահմանային տարածքների բնակիչները ստիպված են եղել տարհանվել անվտանգ տարածքներ։ Կամբոջայի Պրեահ Վիհեր նահանգի իշխանությունները հայտարարել են, որ ավելի քան 20,000 բնակիչ տարհանվել է անվտանգ տարածքներ։ Թաիլանդի իշխանությունները հայտնել են, որ սահմանամերձ շրջանների ավելի քան 100,000 բնակիչներ լքել են իրենց տները։