Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում (մինչեւ 70 կգ) UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը (Հայաստան) 500 հազար դոլարի գրազ է առաջարկել գործող չեմպիոն Իլիյա Տոպուրիային (Իսպանիա), որպեսզի տիտղոսային մենամարտ անցկացնի նրա հետ։
«Ես կարող եմ 500 հազար դոլար դնել, որ նա կպարտվի։ Եթե ես հաղթեմ, նա կտա ինձ 500 հազար դոլար, եթե հակառակը լինի, Տոպուրիան կստանա ինձնից այդ գումարը։
Եթե նա համաձայնի, ես միայն կողմ եմ։ Մենք կարող եմ իրար ձեռք սեղմել եւ մենամարտել»,- ասել է Արման Ծառուկյանը Overdogs Podcast with Mike Perry յութուբյան ալիքի եթերում։
28-ամյա Արման Ծառուկյանը UFC-ում տարել է 9 հաղթանակ, կրել 2 պարտություն։