Live24
Օգոստոսի 12, 2025
Live24

Live24

Լուրեր

Չինական Temu առցանց հարթակը Եվրամիությունից կարող է խոշոր տուգանքի ենթարկվել՝ մինչև իր համաշխարհային շրջանառության 6%-ը։ Պատճառն այն է, որ, ըստ Եվրահանձնաժողովի, ծառայությունը խախտում է «Թվային ծառայությունների մասին» օրենքը։ Բրյուսելը կարծում է, որ ԵՄ օգտատերերը մեծ ռիսկի են ենթարկվում այս կայքում անօրինական կամ վտանգավոր ապրանքներ գնելու հարցում, գրում է Bild-ը։ 

«ԵՄ-ում ինտերնետում սպառողների անվտանգությունը սակարկությունների առարկա չէ», - ընդգծել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Հեննա Վիրկկունենը։

Temu-ի վերաբերյալ հետաքննությունը սկսվել է 2024 թվականի հոկտեմբերին։ Եվրոպական հանձնաժողովը ուսումնասիրում է ոչ միայն ապրանքների տեսականին, այլև հարթակի ինտերֆեյսը. այն կարող է կախվածություն առաջացնել գնորդների մոտ և մղել նրանց ոչ նպատակային ծախսերի։ 

Temu-ն նաև լրացուցիչ քննադատության է ենթրակվել եվրոպական սպառողների պաշտպանության կազմակերպությունների կողմից: Նրանց խոսքով՝ հարթակը կիրառում է կասկածելի մեթոդներ՝ սկսած կեղծ արձագանքներից և կեղծ զեղչերից մինչև ապրանքների վերադարձի վերաբերյալ հստակ տեղեկատվության բացակայությունը: Գնորդներին նաև մոլորեցնում են «Մնացել է միայն 2 հատ» նման հաղորդագրությունները:

Այսօր՝ հուլիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Մարատ Ս.-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 48 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշների մեջ:

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն: 
 
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը: 

Կոտայքի և Սյունիքի մարզերում գործարկվել է զբաղվածության 2 նոր ծրագիր՝ նախատեսված անապահով ընտանիքների համար։ Ծրագրերից առաջինն ունի մի քանի բաղադրիչ՝ ուսուցում և աշխատանքի տեղավորում, աշխատանքի պրակտիկա, այնուհետև աշխատանքի տեղավորում և վերջինը՝ անմիջապես աշխատանքի տեղավորում։ Երեք դեպքում էր պետությունը փոխհատուցում է ծախսը։ 

«Շահառուի ուսուցմանը մասնակցած օրերին համապատասխան գործատուին կվճարվի ուսման վարձի փոխհատուցում մինչև 250,000 դրամ։ Ուսուցումն ավարտելուց հետո գործատուի և շահառուի միջև առնվազն 6 ամիս ժամկետով կկնքվի աշխատանքային պայմանագիր, որի պարագայում գործատուին 6 ամիս ժամկետով ամսական մինչև 50,000 դրամի չափով կտրվի շահառուի աշխատավարձից հաշվարկվող հարկերի և պարտադիր վճարների փոխհատուցում»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։ 

Առաջին ծրագրի երկրորդ ուղղությամբ նախատեսվում է գործատուի և շահառուի միջև առնվազն 6 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագրի կնքում։ Պետությունը փոխհատուցելու է աշխատանքի փորձառության կազմակերպման համար։ Երրորդ ուղղությունն անմիջապես աշխատանքի տեղավորելուն է վերաբերում։ Գործատուն կրկին աջակցություն կստանա անապահով ճանաչված անձի հետ առնվազն 6 ամսով աշխատանքային պայմանագիր կնքելու համար։  

Այս առաջին ծրագրով երկու մարզում նախնական կանխատեսվում է 400 շահառուի ընդգրկվածություն։ Նշված ծրագրին գալիս է լրացնելու ևս մեկը։ Այն հնարավորություն է տալիս անապահով անձանց ընդգրկվել հասարակական աշխատանքների կազմակերպման ծրագրերում։ Այստեղ պետությունն առանձնացրել է մի քանի ուղղություն՝ բարեկարգում, համայնքային ծառայություններ, խնամք, սպասարկում, գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, կանաչապատում և այլն։ Խոսքն այնպիսի աշխատանքների մասին է, որոնք մասնագիտական հմտություններ չեն պահանջում։ 

«Ծրագրի կազմակերպման աշխատանքները նախատեսված են e-work.am հարթակի միջոցով։ Մասնավորապես՝ նշված ոլորտներում գործունեություն իրականացնող կազմակերպության կամ համայնքի/վարչական շրջանի կողմից կարող է ներկայացվել ծրագրային առաջարկ, եթե այն առնվազն 3 տարի գործունեություն է իրականացնում սահմանված ոլորտներում և եթե ունի տարեկան միջին առնվազն 10 աշխատող։ Ծրագրի տևողությունն առաջարկում ենք սահմանել 3-12 ամիս։ Գործատուն շահառու անձանց հետ կկնքի աշխատանքային պայմանագիր և 1 օր աշխատանքի համար գործատուին կտրամադրվի 3500 դրամի չափով գումար՝ ներառյալ հարկերը, այսպիսով՝ ամսական կտրվածքով գումարը կկազմի շուրջ 73,000 դրամ»,-ասաց Ռուբեն Սարգսյանը։

Այս ծրագրերը փոխկապակցված են Կոտայքում և Սյունիքում անապահովության գնահատման նոր համակարգի հետ։ Այսինքն՝ այն անձինք, որոնք կանցնեն այս նոր համակարգով և կճանաչվեն անապահով, նոր կկարողանան դիմել ու օգտվել այս զբաղվածության ծրագրերի հնարավորությունից։ 

«Այստեղ մի շատ կարևոր հանգամանք եմ ուզում ընդգծել։ Զբաղվածության ծրագրում ընդգրկվելուց հետո քաղաքացու նպաստն անմիջապես չի հանվում։ Նա շարունակում է ստանալ իր ֆինանսական աջակցությունը մինչև ինչ-որ փուլ։ Պարզ է, որ աշխատանքի տեղավորվելով անմիջապես չի կարողանալու իր կարիքները հոգալ, դրա համար ժամանակ է պետք։ Հետևաբար նպաստը սկզբնական շրջանակում կպահպանվի, հետո փուլային տարբերակով քիչ-քիչ կկրճատվի, նոր արդեն ինչ-որ փուլում կհանվի»,-հավելեց Ռուբեն Սարգսյանը։ 

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2025թ. հունվար-հունիս ամիսներին։

Այսպես՝

Տարեսկզբի ցածր աճերի համեմատ՝ 2025թ. մայիսից սկսած տնտեսական ակտիվության աճի (ՏԱՑ) տեմպն արագացել է՝ հիմնականում բազայի էֆեկտի հաշվին։ Հունիսին ՏԱՑ-ը թեև որոշակի դանդաղել է մայիսի համեմատ, սակայն հունվար-հունիս ամիսների կուտակային ՏԱՑ-ը շարունակել է արագանալ՝ հասնելով 6.3%-ի՝ հունվար-մայիսի 5.7%-ի համեմատ։ Աճի տեմպի արագացումը հիմնականում պայմանավորված է արդյունաբերության անկման տեմպի մեղմմամբ։

Արտահանման ցուցանիշները մնում են բավական ցածր մակարդակում։ Արտահանման անկման տեմպը որոշակիորեն մեղմվել է, սակայն մնում է բավական խոր անկման մակարդակում։ 2025թ. հունվար-հունիս ամիսների կուտակային անկումը կազմել է 52.8%: Անկման նման մեծ ծավալները հիմնականում պայմանավորված են ոսկու վերաարտահանման ծավալների չեզոքացմամբ։ Սակայն, եթե նույնիսկ այդ մասով ճշգրտենք արտահանման ցուցանիշները, ապա աճը կկազմի ընդամենը 1.1%, որը բավական ցածր է և հուշում է վերջին տարիներին արտահանման պոտենցիալի կորստի մասին: 

Պետական բյուջեի կատարումն էականորեն շեղվել է պլանավորվածից։ Թեև բյուջեի եկամուտների մասով փաստացի ցուցանիշները գերակատարվել են պլանի համեմատ, ծախսերն էականորեն թերակատարվել են (240.2 մլրդ դրամով կամ 14.0%-ով)։ Ինչպես և կարելի էր սպասել, թերակատարման էական մասը (շուրջ 101.7 մլրդ դրամը) բաժին է ընկնում կապիտալ ծախսերին։ Կառավարությունը շեղվում է նախապես պլանավորված քաղաքականությունից, ինչը բնականաբար կարող է ունենալ էական բացասական տնտեսական հետևանքներ։ Կապիտալ ծախսերի թերակատարումը (շուրջ 25.6%) էական բացասական ազդեցություն կարող է ունենալ տնտեսության կարևոր ենթակառուցվածքների արդիականացման ընթացքի վրա՝ դանդաղեցնելով տնտեսական զարգացումը և երկարաժամկետ աճի ներուժը։ Հայտնի է, որ կապիտալ ծախսերի թերակատարման խնդիրը խրոնիկ բնույթ ունի, սակայն դրա լուծման ուղղությամբ տեսանելի քայլեր չեն ձեռնարկվում։ 

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով։

 

Հուլիսի 29-ի գիշերը ռուսական զորքերը ֆուգասային ավիացիոն ռումբերով առնվազն ութ հարված են հասցրել Զապորոժիեի մարզին, հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովը։ 500 կիլոգրամանոց ռումբերից մեկը դիպել է Զապորոժիեի շրջանի ուղղիչ գաղութի շենքին։ Հարվածի հետևանքով զոհվել է 16 մարդ, ևս 35-ը վիրավորվել են։ Ֆյոդորովի տվյալներով՝ բացի քրեակատարողական հիմնարկի շենքից, որն ամբողջությամբ ավերվել է, վնասվել են նաև մոտակայքում գտնվող մասնավոր տները։ 

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը գաղութի վրա հարձակումն անվանել է «ռուսների հերթական ռազմական հանցագործություն»։ «Պուտինի ռեժիմը, որն առանձին անձանց շուրթերով սպառնում է նաև ԱՄՆ-ին, պետք է տնտեսական և ռազմական հարվածներ կրի, որոնք կզրկեն նրան պատերազմելու հնարավորություններից», - գրել է Երմակը Telegram-ի իր ալիքում։ 

Անցած գիշեր ռուսական զորքերը հրթիռակոծել են Դնեպրոպետրովսկի մարզի Կամենսկոյե քաղաքը։ Ըստ մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակի տվյալների՝ երկու մարդ զոհվել է, ևս հինգը տուժել են։ «Երկու կին ծանր վիճակում են։ Նրանցից մեկը հղի է։ Երեք հիվանդի վիճակը միջին ծանրության է», - նշել է Լիսակը։ Հարվածի հետևանքով վնասվել են բժշկական հաստատություններ՝ ծննդատունը և քաղաքային հիվանդանոցի բաժանմունքը, ինչպես նաև մասնակիորեն ավերվել է չշահագործվող եռահարկ շենք։

Հանրային USB պորտերը, որոնք օգտագործվում են սարքերը լիցքավորելու համար օդանավակայաններում, հյուրանոցներում և այլ հանրային վայրերում, կարող են լուրջ սպառնալիք ներկայացնել անվտանգության համար: Ըստ USA Today-ի տվյալների՝ հաքերները օգտագործում են այդ պորտերը՝ սմարթֆոնների վրա վնասակար ծրագրեր տեղադրելու համար, ինչը նրանց հնարավորություն է տալիս գողանալ անձնական տվյալներ, ներառյալ գաղտնաբառերը: Այս հարձակման մեթոդը կոչվում է «juice jacking»: 

ԱՄՆ իշխանությունների զգուշացումները

ԱՄՆ-ի դաշնային գերատեսչությունները, ներառյալ Տրանսպորտի անվտանգության վարչությունը (TSA), կոչ են անում ճանապարհորդներին խուսափել սարքերը հանրային USB պորտերին միացնելուց: TSA-ի պաշտոնական հայտարարությունն ասում է. «Հաքերները կարող են օգտագործել USB պորտերը՝ վնասակար ծրագրեր տեղադրելու համար: Օդանավակայանում գտնվելիս մի միացրեք Ձեր հեռախոսը անմիջապես: Օգտագործեք Ձեր սեփական ցանցային ադապտեր կամ շարժական մարտկոց»: 

Հաշվի առնելով սա՝ Դաշնային հաղորդակցության հանձնաժողովը (FCC) նույնպես խորհուրդ է տալիս լիցքավորել սարքերը սովորական AC վարդակների միջոցով՝ օգտագործելով սեփական լիցքավորիչ և մալուխ: Եթե USB պորտի օգտագործումն անխուսափելի է, փորձագետները խորհուրդ են տալիս ուշադիր հետևել սմարթֆոնի էկրանին հայտնվող ծանուցումներին: Եթե հայտնվում են «Վստահե՞լ այս համակարգչին» կամ «Տվյալների փոխանակում» հարցումները, միշտ ընտրեք «Միայն լիցքավորում» տարբերակը: 

Հանրային Wi-Fi ցանցերի վտանգները

Բացի USB պորտերից, փորձագետները զգուշացնում են անվճար հանրային Wi-Fi ցանցեր օգտագործելու վտանգների մասին: TSA-ն ընդգծում է. «Մի միացեք անվճար հանրային Wi-Fi ցանցերին, հատկապես, եթե մտադիր եք առցանց գնումներ կատարել: Երբեք մի մուտքագրեք գաղտնի տեղեկություններ՝ օգտագործելով անպաշտպան ցանցեր»: 

Ինչպե՞ս պաշտպանել Ձեր տվյալները

Ձեր սարքերն անվտանգ պահելու համար հետևեք այս խորհուրդներին. • Օգտագործեք Ձեր սեփական լիցքավորիչները և մալուխները՝ AC վարդակներին միանալու համար: • Հանրային վայրերում լիցքավորման համար օգտագործեք շարժական մարտկոցներ: • USB պորտերին միանալիս ընտրեք «Միայն լիցքավորում» տարբերակը: • Խուսափեք հանրային Wi-Fi ցանցերին միանալուց, հատկապես գաղտնի տեղեկություններով աշխատելիս: 

Այս նախազգուշական միջոցների պահպանումը կօգնի պաշտպանել Ձեր տվյալները հաքերներից և ապահովել Ձեր սարքերի անվտանգությունը ճանապարհորդությունների ընթացքում:

30 տարի առաջ Կարապետյան եղբայրները կառուցեցին Սովետական Միության փլուզումից հետո առաջին Սուրբ Սարգիս եկեղեցին։

Այս մասին ասվում է Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի ֆեյսբուքյան էջում։ Գրառմանը կից նաև տեսանյութ է հրապարակվել։ 

Եթե ՀԷՑ-ը պետականացվի կամ ազգայնացվի, Սամվել Կարապետյանին միանշանակ կտրամադրվի փոխհատուցում։ Այս մասին «ՍիվիլՆեթի» հետ հարցազրույցի ընթացքում ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ ընդգծելով, որ նման գործընթացներն օրենքով կարող են իրականացվել միայն հատուցման եղանակով։ 

«Եթե բանը հասնի պետականացմանը կամ ազգայնացմանը, կամ գերակա շահ ճանաչելու հիմքով որևէ գույքի սեփականության իրավունքի փոխանցմանը, միանշանակ դա հատուցելի է լինելու», – ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ Հայաստանում երբևէ՝ անգամ ամենասուր քաղաքական հայտարարությունների պարագայում, հարց չի դրվել այն մասին, որ փոխհատուցում չի տրամադրվի․ «Որևէ անգամ, անգամ քաղաքական սուր հայտարարությունների պարագայում խոսք չի գնացել այն մասին, որ հատուցում չի տրվելու»։ 

Նախարարն ընդգծել է, որ ներդրումային վեճի բովանդակությունը հանգում է այն հարցին, թե արդյոք պետությունը կարող է վնաս պատճառել սեփականատերերին։ Սակայն, ըստ նրա, պետության նպատակը վնաս պատճառելը չէ։ 

«Պետությունը վնաս պատճառելու ցանկություն չունի, պետությունը հակառակի ցանկությունն ունի։ Եթե պետությունը խոսում է այն մասին, որ ուզում է վնասները նվազեցնել, ռիսկերը կառավարել, հնարավոր կոլապսը կանխարգելել, սաբոտաժը կանխարգելել, միտում չի կարող լինել վնաս պատճառելու սեփականատիրոջը»,- ասել է Գալյանը։ 

Նախարարի խոսքով՝ ՀԷՑ-ի գործով Հայաստանի դեմ «հրատապ արբիտրաժում» Սամվել Կարապետյանի օգտին կայացված որոշումը պարտադիր կատարման ենթակա չէ, եթե այն հակասի հանրային կարգին։

«Արբիտրաժի կողմից կայացված որոշումները, այո՛, կատարման ենթակա են։ Սա հիմնական կարգավորումն է, որը պետք է գործի։ Բայց կա նաև Նյու Յորքի կոնվենցիան, որին միացած է Հայաստանի Հանրապետությունը, որը տարբերակում է հրատապ ռեժիմով՝ որպես հայցի ապահովման միջոց կայացված արբիտրաժային որոշումները՝ գործը, ըստ էության, լուծող արբիտրաժային որոշումներից»,- նշել է նա։ 

Ստոկհոլմի արբիտրաժային դատարանում հուլիսի 22-ին հրատապ վճռով որոշում է կայացրել հօգուտ Սամվել Կարապետյանի, որը հայց էր ներկայացրել Հայաստանի կառավարության դեմ։ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի (SCC Arbitration Institute) նշանակած հրատապ արբիտրաժը ՀՀ-ին պարտավորեցրել է ձեռնպահ մնալ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության (ՀԷՑ) նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքներով սահմանած դրույթների կիրառումից, ինչպես նաև ՀԷՑ-ի բռնագրավման հետագա քայլերից։ 

Գալյանը պարզաբանել է, որ Նյու Յորքի կոնվենցիան ներպետական դատարաններին թույլ է տալիս մերժել նման որոշման կատարումը, եթե այն «հակասում է հանրային կարգին»։

«Մենք գործ ունենք օրենքի կիրառության հետ։ Այդ օրենքը ինչի՞ մասին է։ Այսինքն՝ ինքը ապահովում է, ըստ էության, հանրային կարգը կամ գոնե բխում է հանրային կարգի ապահովման սկզբունքից, և սա գուցե հիմք է, որպեսզի որոշումը կատարման ենթակա չլինի»,- ասել է նա։ 

Ըստ նախարարի՝ կառավարությունը չի կարող կանխորոշել, թե ներպետական դատարանները կճանաչեն արդյոք այդ որոշումը պարտադիր կատարման ենթակա, սակայն իրավական ընթացակարգը հստակ է. «Կամավոր կերպով չկատարելու պարագայում կողմը կարող է դիմել ներպետական դատարան, որպեսզի այդ որոշումը պարտադիր կերպով հարկադրաբար կատարվի։ Եվ կա հիմք, կոնվենցիոն իմաստով, ըստ որի այդ որոշումը կարող է նաև չկատարվել»։ 

Գալյանն ընդգծել է, որ ներկայում կիրառվող կարգավորումները ՀԷՑ-ի պետականացման մասին չեն։

«Ես կարող եմ մի բան շեշտադրել, որ այն կարգավորումները, որոնք կիրառվել են, պետականացման մասին չեն, առնվազն այս փուլում պետականացման մասին չեն»,- ասել է նա։

Նա հավելել է, որ ազգայնացման վերաբերյալ դրույթները վաղուց ներառված են Հայաստանի օրենսդրական համակարգում․ «Քաղաքացիական օրենսգիրքը նախատեսում է ազգայնացման հնարավորություն, իսկ Սահմանադրությունը նախատեսում է սեփականության իրավունքի սահմանափակման հնարավորություն։ Սեփականության իրավունքի սահմանափակումը հնարավոր է միայն հատուցելի տարբերակով»։ 

Ազգային ժողովը հուլիսի 3-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթը, որն հանրության շրջանում հայտնի է որպես «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ) պետականացմանը միտված նախագիծ։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանն ArmLur.am-ի հետ զրույցում հերքել է իր՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար նշանակվելու մասին լուրերը։

«Ամեն ամիս մի տեղ նշանակում են ինձ: Ես հայտարարել եմ, որ մանդատս պահելու եմ: Եթե նշանակում լինի, ես կհայտարարեմ այդ մասին, ինձանից շուտ հաստատ ոչ մեկ չի իմանա»։

Հիշեցնենք, որ տեղեկություններ տարածվեցին, թե Մինասյանին կնշանակեն ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, իսկ ներկայիս նախարար Նարեկ Մկրտչյանին՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան՝ Լիլիթ Մակունցի փոխարեն:

Ջեյմս Քեմերոնի ֆենտեզի էպոսը վերադարձել է, և դա անում է ոճային կերպով։ «Ավատար. Կրակ և մոխիր»-ի առաջին պաշտոնական թրեյլերը վերջապես հայտնվել է համացանցում։ 

Երկրպագուներն ու քննադատներն արդեն հիացած են. «Այս տարի տեսածս ամենագեղեցիկ թրեյլերներից մեկը։ Զայրույթի էներգիա, բռունցքներով մարտեր տիեզերական հրաբուխների ֆոնի վրա, մեծամասշտաբ մարտեր օդում», - նշել է հեռուստադիտողներից մեկը։ 

Մենք կրկին տեղափոխվում ենք Պանդորա։ Սյուժեն կենտրոնանում է Ջեյք Սալիի (Սեմ Ուորթինգթոն) և Նեյտիրիի (Զոի Սալդանա) ընտանիքի վրա, որը կատաղի հակամարտության մեջ է մտնում նոր ցեղի՝ «Մոխրագույնների» հետ, որոնք կարողանում են վերահսկել կրակը։ Հեռուստադիտողներին կցուցադրվի նաև «Երկնային առևտրականների» ցեղը՝ Պանդորայի վրա ևս մեկ նոր ժողովուրդ։ 

Վերադառնում է չարագործ գնդապետ Մայլս Քուորիչը (Սթիվեն Լենգ), որը կրում է ռազմական ներկ և, կարծես, դաշինքի մեջ է «Մոխրագույնների» հետ։ Նոր դեմքերի թվում է խորհրդավոր և վտանգավոր Վարանգը (Ունա Չապլին), որը գերի Կիրային (Սիգուրնի Ուիվեր) ասում է. «Քո աստվածուհին այստեղ անզոր է»։

Ջեյքը գերի է վերցվում և բերվում Պանդորայի օկուպացիոն ուժերի առջև, իսկ երիտասարդ Սարդը (Ջեք Չեմպիոն) հայտնվում է լուրջ վտանգի տակ։

Դատելով նոր թրեյլերի մասշտաբներից՝ «Կրակը և Աշը» նույնպես կարող են գերազանցել այդ ռեկորդները։ Պրեմիերան նախատեսված է 2025 թվականի դեկտեմբերի 19-ին։

Չնայած ֆիլմի տևողությունը դեռևս չի բացահայտվել, Քեմերոնն արդեն զգուշացրել է. այն նույնիսկ ավելի երկար կլինի, քան նախորդը (3 ժամ 12 րոպե)։ Նրա խոսքով՝ նախորդ մասում չափազանց շատ գաղափարներ կային մեկ ֆիլմի համար, և հիմա նա «բաժանել» է մեծածավալ պատմությունը երկու մասի։ Քեմերոնը դեռևս պլանավորում է նկարահանել շարքի բոլոր հինգ ֆիլմերը, որոնցից «Ավատար 4»-ը նախատեսված է թողարկել 2029 թվականի դեկտեմբերին, իսկ «Ավատար 5»-ը՝ 2031 թվականի դեկտեմբերին։

Ֆոտո

Արդեն քանի օր է սպասում ենք, որ մուտք գործենք Ռուսաստան. Գրեթե բոլոր հայկական ավտոմեքենաներին մերժում են

Լարված իրավիճակ՝ Վերին Լարսում․ հայկական բեռնատարներին չեն թողնում մտնել ՌԴ

Թրամփի հրամանագրով՝ չինական ապրանքների վրա բարձր մաքսատուրքերը հետաձգվում են ևս 90 օրով

Մեկ տարում առանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվության

Ես ուրբաթ օրը մեկնում եմ Ռուսաստան․ Թրամփն՝ Ալյասկայում հանդիպման մասին

ՀՀ արկածախնդիր կառավարիչները վտանգավոր փորձության են տանում Հայաստանի ինքնիշխանությունը. ՀՀԿ

Զանգեզուրի միջանցքը սպառնում է Թուրքիայի անվտանգությանը. Դողու Փերինչեք

Հայ-ադրբեջանական պատերազմը գրեթե նույնքան բարդ էր, որքան ռուս-ուկրաինականը. Թրամփ

Ռուսաստանը փորձեց լուծել հայ-ադրբեջանական խնդիրը, բայց դա հաջողվեց մեզ. Թրամփ

Ջեֆրի Սաքսը դիմել է Հարավային Կովկասի երկրներին. Թրամփը ձեզ լրջագույն անախորժությունների մեջ է ներքաշում

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը

Այս Համաձայնագիրը հուսալի եւ տեւական խաղաղություն հաստատելու ամուր հիմք է. Փաշինյան

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Կարապետյանի  ձերբակալումը. պաշտպան

Փաշինյանը խաղաղության պայմանագիրը գաղտնազերծելու որոշում է կայացրել

Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրի տեքստը