ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Սամվել Կարապետյանի ՉԳՐՎԱԾ նամակը
ԻՆՉ ՀԱՋՈՂՎԵՑ ՆԵՐԿԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Հաջողվեց արթնացնել հայ ժողովրդի կամքը ունենալ անկախ, ինքնիշխան և բարեկեցիկ երկիր։
Հաջողվեց վառ պահել հույսն ու հավատը մեր երիտասարդների մեջ։ Անցնելով պատերազմների և այլ արհավիրքների միջով մեր երիտասարդները լիահույս են, որ ունենալու են այնպիսի ազատ, ժողովրդավար և բարեկեցիկ երկիր, որտեղ նրանք ցանկանալու են ապրել և արարել։
Հաջողվեց ապահովել ազատ խոսքի գերակայությունը և դառնալ աշխարհում ազատ խոսք ունեցող երկրներից մեկը։ Ընդդիմության կողմից տեղեկատվական տեռորի, ստերի, մանիպուլյացների շղթան չխոչընդոտեց, որպեսզի երկիրը շեղվի ազատ խոսքի գերակայության իր ճանապարհից։
Հաջողվել էր բանակցային ֆորմատ ստեղծել Ադրբեջանի և ԼՂ ներկայացուցիչների միջև, ինչը տարատեսակ ներքին և արտաքին ուժերի կողմից տապալվեց, ինչպես նաև իշխանազավթում տեղի ունեցավ ԼՂ-ում։ Այս և ՌԴ խաղապահների անգործության պատճառով ԼՂ մեր հայրենակիցները բռնի տեղահանվեցին իրենց հայրենիքից։
Հաջողվեց բացել հասարակության աչքերը եկեղեցու որոշ սպասարվորների բարեվարքության վերաբերյալ։ Որքան շատ են այդ եկեղեցականները սեփական կանոնները խախտելով ապօրինի զավթած պահում իրենց եկեղեցական կոչումներն ու պաշտոնները, այնքան ժողովրդի համար պարզ է դառնում նրանց իրական մղումները։ Որքան շատ են զանազան հակապետական տարրեր պաշտնանում այդ, ինչպես նաև տեռորիստական ակտեր նախապատրաստող եկեղեցականներին, այնքան ավելի են նրանք բոլորը վարկաբեկվում։
ՀՀ ընտրված իշխանությունների այս և բազմաթիվ այլ հաջողությունների մեջ է մեր ապագան»։