Live24
Օգոստոսի 26, 2025
Live24

Live24

Լուրեր

Ներկայացուցիչների պալատի անդամ Ալ Գրինը (դեմոկրատ՝ Տեխաս նահանգից) ԱՄՆ նախագահ Թրամփին իմպիչմենտի ենթարկելու բանաձև է ներկայացրել՝ վերջինիս մեղադրելով Իրանի երեք միջուկային օբյեկտներին հարվածելուց առաջ Կոնգրեսին չտեղեկացնելու և նրա թույլտվությունը չստանալու մեջ։ Դրա մասին գրում է The Hill պարբերականը։

Բանաձևի հեղինակը պնդում է, որ տեղի է ունեցել իշխանությունների տարանջատման սկզբունքն անտեսող «նախագահական լիազորությունների չարաշահում, ինչը ամերիկյան ժողովրդավարությունը վերածում է ավտորիտարիզմի»։

«Նախագահ Թրամփի՝ ուժի միակողմանի, չհրահրված կիրառումը՝ առանց Կոնգրեսի թույլտվության կամ ծանուցման, իշխանության չարաշահում է Միացյալ Նահանգների համար անմիջական սպառնալիքի բացակայության պարագայում, ինչը խորացնում է ամերիկյան ժողովրդավարության աստիճանական անկումը դեպի ավտորիտարիզմ», - ասված է Գրինի բանաձևում։

24News-ի դիվանագիտական աղբյուրների համաձայն, Ռուսաստանի իշխանությունները փակել են ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մուտքի իրավունքը։ Մեր զրուցակցի փոխանցմամբ, այդ որոշման պատճառները մի քանիս են՝ քաղաքականից մինչև տնտեսական։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը տեղեկություն էր հրապարակել, որ Ռուսաստանում ձերբակալվել է հանցավոր խումբ, որը զբաղվում էր «Ալռոսա» ադամանդի արդյունահանման ընկերությունից ադամանդներ հետագա անօրինական վաճառքի և ՀՀ տարածք մաքսանենգ ճանապարհով ներմուծման նպատակով։ Գողացված ադամանդները Հայաստան են հասցվել «ADM Diamond»-ին, որի շահառուն հայ գործարար և ՀՀ ԱԺ պատգամավոր Սուքիասյան Խաչատուր Սուքիասյանն է։ Սուքիասյանի մամուլի խոսնակը կտրուկ հերքել էր այս տեղեկատվությունը՝ ասելով, թե պատգամավորը կապ չունի «ADM Diamond» ընկերության հետ։

Հայկական դրամի միջին փոխարժեքն այս տարի կանխատեսվում է նախորդ տարվա մակարդակին համապատասխան՝ 392 դրամ մեկ դոլարի դիմաց։

Դրա մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի նոր կանխատեսման մեջ։

Փոխարժեքը կաջակցվի զբոսաշրջային ծառայությունների արտահանումից ստացված եկամուտների աճով և դրամական փոխանցումների հոսքով։

Իրանի հետ հրադադարի ֆոնին Իսրայելի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրն հայտարարել է. «Չնայած ֆենոմենալ նվաճումներին, մենք պետք է անսասան մնանք: Մեր առջև շատ մարտահրավերներ կան: Մենք պետք է կենտրոնացած լինենք, դափնիների վրա հանգստանալու ժամանակ չկա»: Դրա մասին գրում է Times of Israel-ը։

«Մենք կարևոր գլուխ ենք ավարտել, բայց Իրանի դեմ արշավը դեռ չի ավարտվել։ Մենք մտնում ենք նոր փուլ, որը կհիմնվի ներկայիս գործողության նվաճումների վրա։ Մենք տարներով հետ ենք տարել Իրանի միջուկային ծրագիրը, և նույնը վերաբերում է նաև նրա հրթիռային ծրագրին։ Այժմ ուշադրությունը կրկին Գազայի, պատանդներին տուն վերադարձնելու և ՀԱՄԱՍ-ի իշխանությունը տապալելու վրա է», -հավելել է նա։

Իրանի օդային տարածքը բաց է Թեհրանից և դեպի Թեհրան միջազգային չվերթների համար:

Այս մասին հայտնում է Flightradar24 ծառայությունը:

«Իրանի օդային տարածքն այժմ բաց է Թեհրանից և դեպի Թեհրան միջազգային չվերթների համար՝ նախնական թույլտվությամբ», - ասվում է ծառայության X սոցիալական ցանցում հրապարակված գրառման մեջ:

Հայաստանի տնտեսությունը կայունանում է 5,5% աճի տեմպերով, իսկ ներքին պահանջարկը մնում է զարգացման հիմնական շարժիչ ուժը։

Դրա մասին ասված է Եվրասիական զարգացման բանկի նոր կանխատեսման մեջ։

Կանխատեսվում է, որ գնաճը մոտ կլինի նպատակային ցուցանիշին ամբողջ կանխատեսման հորիզոնի ընթացքում և 2025 թվականի վերջին կկազմի 3,1%։

Իսրայելի տրանսպորտի նախարար Միրի Ռեգևը հայտարարել է, որ Իսրայելը առաջ է տանում իր օդային տարածքն ամբողջությամբ բացելու ծրագիրը՝ ավելացնելով թռիչքների քանակը, երկարացնելով օդանավակայանների աշխատանքային ժամերը և վերադարձնելով օտարերկրյա փոխադրողներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Times of Israel-ը։ 

«Ես Իսրայելի օդանավակայանների վարչությանը հանձնարարել եմ պատրաստվել անվտանգ վերադարձի գործողության վերջին փուլին: Պլանը կիրականացվի երկու պայմանների պահպանմամբ՝ ներքին զորքերի հրամանատարության կողմից սահմանափակումների վերացում և անվտանգության ու հետախուզության մարմինների հետ համակարգում»,- նշել է Ռեգևը:

Նա հայտնել է, որ հունիսի 24-ին 24 չվերթ վայրէջք կկատարի «Բեն Գուրիոն» օդանավակայանում և 9 չվերթ Հայֆայում: Իսկ առավոտյան Մանո զբոսաշրջային նավը ժամանել է 1900 իսրայելցիներով:

«Ընդդիմության հեղաշրջման պլան»-ին վերաբերող հրապարակումն ուղարկվել է Քննչական կոմիտե՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար: Այս մասին հայտնել են Դատախազությունից:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը ֆեսբուքյան էջում տեղադրել էր Civic.am կայքի՝ «Ընդդիմության հեղաշրջման պլանը» վերնագրով հրապարակումը և գրել.

«Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես «ստահակների ձախողված հեղաշրջում»:

Հրապարակման մեջ նշված է, որ հեղաշրջման պլանը հասանելի է դարձել ընդդիմության վստահելի աղբյուրներից: Այն, ըստ էության, գործողությունների փուլային ծրագիր է, որտեղ մանրամասն շարադրված են թիրախային քայլերը, գործիքները, դերակատարները: Հեղաշրջման պլանում ներգրավված են գրեթե բոլոր սեգմենտները՝ եկեղեցուց մինչև հայտնի տիկտոկերներ:

Հայկական դրամի միջին փոխարժեքն այս տարի կանխատեսվում է նախորդ տարվա մակարդակին համապատասխան՝ 392 դրամ մեկ դոլարի դիմաց։

Դրա մասին, news.am-ի փոխանցմամբ, ասվում է Եվրասիական զարգացման բանկի նոր կանխատեսման մեջ։

Փոխարժեքը կաջակցվի զբոսաշրջային ծառայությունների արտահանումից ստացված եկամուտների աճով և դրամական փոխանցումների հոսքով։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կրկին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի, այս անգամ՝ Իրանի և Իսրայելի միջև հրադադարի մասին համաձայնագրի համար։

Առաջադրումը նախաձեռնել է կոնգրեսական Բադի Քարթերը՝ որպես հիմք նշելով Թրամփի «բացառիկ և պատմական դերը» երկու երկրների միջև զինված հակամարտության դադարեցման գործում:

Ֆոտո

Թրամփը ցանկանում է միջուկային զենքի կրճատման շուրջ բանակցություններ սկսել Ռուսաստանի և Չինաստանի հետ

Եթե մարդը շոշափելի որևէ բան չի զգում, ինչ թիվ, ցուցանիշ ուզում է՝ հրապարակեք․ տնտեսագետ

«Առանց փողոցային պայքարի՝ չի կարող լինել անվստահության գործընթաց»․ Սերժ Սարգսյան

Քոչարյանին հանգիստ թողեք. ավելի լավ է՝ մի ստորագրություն դնեն, քան հավերժ անիծեն այս իշխանությանը․ Սերժ Սարգսյան

Մենք չենք մտածում 2026-ի ընտրությունների մասին, իմպիչմենտի օրակարգն առկա է. Սերժ Սարգսյան

2018թ.-ի մասին խոսելու եմ մեկ անգամ և ուղիղ եթերում. Սերժ Սարգսյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ որոշումն ակնկալվում է սեպտեմբերի 1-ին․ Բայրամով

«ՀՀ-ն ընդունել է Ադրբեջանից Նախիջևան անխոչընդոտ ճանապարհի վերաբերյալ Ալիևի պահանջը»․ Ասադով

Կիևն ու Եվրոպան ԱՄՆ-ի հետ գագաթնաժողովի պայմանավորվածությունները չեղյալ հայտարարելու ուղի են ընտրել. ՌԴ ԱԳՆ

Համատեղ հայտարարություն է ընդունվել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև Ռազմավարական երկխոսության 2-րդ փուլի արդյունքներով

Գրիգորյանը ՄԹ պետնախարարին է ներկայացրել  Վաշինգտոնում ձեռքբերված պայմանավորվածությունները

ՄԹ պետնախարարը շնորհավորել է Փաշինյանին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման արդյունքների առիթով

ՄԹ պետնախարար Սթիվեն Դաութին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ադրբեջանը սպասում է Հայաստանում սահմանադրական փոփոխություններին՝ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար. Բայրամով

«Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը հաջողությամբ ամփոփվեց. ԱՄՆ դեսպանատուն