ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 24-ին, կազմել է 385.62 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.46 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 447.28 դրամ (աճել է 4.68 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.92 դրամ (մնացել է անփոփոխ):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 382-384 դրամով, վաճառվում է 387.5-390 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 439-443 դրամով, վաճառվում է 451-454 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.73-4.85 դրամով, վաճառվում է 4.97-5.12 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 384 դրամով, վաճառվում՝ 387.5 դրամով:
Եվրոն գնվում է 442 դրամով, վաճառվում է 447 դրամով:
Ռուբլին գնվում է 4.80 դրամով, վաճառվում է 4.90 դրամով:
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 24-ին, կազմել է 385.62 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.46 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 447.28 դրամ (աճել է 4.68 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.92 դրամ (մնացել է անփոփոխ):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 382-384 դրամով, վաճառվում է 387.5-390 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 439-443 դրամով, վաճառվում է 451-454 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.73-4.85 դրամով, վաճառվում է 4.97-5.12 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 384 դրամով, վաճառվում՝ 387.5 դրամով:
Եվրոն գնվում է 442 դրամով, վաճառվում է 447 դրամով:
Ռուբլին գնվում է 4.80 դրամով, վաճառվում է 4.90 դրամով:
ԵՄ-ի և Հայաստանի միջև վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունն ակտիվ փուլում է։ ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։
«Սա համագործակցության նոր ուղղություններից է, որն ամրագրված է նաև ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության (CEPA) համաձայնագրում։
Շատ կարևոր է, որ անցյալ տարվա հուլիսին մենք որոշեցինք առաջ շարժվել այս երկխոսության ուղղությամբ։ Աշխատանքները շարունակվում են»,-նշել է Մարագոսը։
ԵՄ դեսպանը տեղեկացրել է, որ այս պահին իրականացվում է կոնկրետ աշխատանք Հայաստանի իշխանությունների հետ՝ վիզային ազատականացման գործողությունների ծրագրի նախապատրաստման ուղղությամբ։ Այդ ծրագիրը կոչված է ուղղորդելու ոլորտային բարեփոխումները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է «ընդդիմության հեղաշրջման պլանը» և գրել․ «Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես «ստահակների ձախողված հեղաշրջում»»։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը պարբերաբար չարաշահում է իր լիազորությունները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար պարոն Գուտերեշի դիրքորոշումը չափազանց ցավալի է, ով պարբերաբար և բացահայտ չարաշահում է իր լիազորությունները՝ հրաժարվելով իրերը իրենց անուններով կոչել և նույնիսկ օգնել տարրական տեղեկատվություն ստանալու հարցում», - ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտնել է, որ Իսրայելի բանակը հարվածել էր Թեհրանի մոտակայքում գտնվող ռադարային կայանին՝ ի պատասխան հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո Իրանից արձակված երկու հրթիռային հարձակումների։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ հարձակումը սահմանափակվել է այս թիրախով։
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և վարչապետ Նեթանյահուի միջև հեռախոսազրույցից հետո Իսրայելը ձեռնպահ կմնա հետագա հարվածներից»,- հայտնել է վարչապետի գրասենյակը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելին զգուշացրել էր չհարվածել Իրանին, ինչը, նրա խոսքով, հրադադարի կոպիտ խախտում կլինի։
Իսրայելական ուժերը հարված են հասցրել Թեհրանի մերձակայքում գտնվող իրանական ռադարին: Այս մասին հայտնում է իսրայելական «Գալեյ ՑԱԽԱԼ» բանակային ռադիոն։
«Մենք հարձակվել ենք իրանական ռադարների վրա Թեհրանից ոչ հեռու։ Տեղական և սահմանափակ հարձակում:
Այսքանով Իսրայելն ավարտում է իր պատասխանը հրադադարի ռեժիմի խախտմանը», - նշում է ռադիոկայանը։
Իրանն ստիպել է Իսրայելին դադարեցնել իր ագրեսիան և ընդունել պարտությունը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության Անվտանգության խորհուրդը:
«Մենք ստիպեցինք թշնամուն զղջալ, ընդունել պարտությունը և միակողմանիորեն դադարեցնել ագրեսիան: Մեր զինված ուժերը պատրաստ են վճռականորեն և ցավոտ կերպով արձագանքել թշնամու ցանկացած թշնամական գործողության»,- ասվում է Իրանի Անվտանգության խորհրդի հայտարարության մեջ, հայտնել է «Al Jazeera»-ն՝ նշելով, որ Թեհրանը չի վստահում թշնամիների հայտարարություններին:
Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր ռազմական գործողության ավարտի մասին: «Բոլոր իրանցիների հետ միասին ես շնորհակալություն եմ հայտնում մեր քաջարի զինված ուժերին, որոնք պատրաստ են պաշտպանել մեր սիրելի երկիրը՝ մինչև արյան վերջին կաթիլը և որոնք մինչև վերջին րոպեն արձագանքել են թշնամու ցանկացած հարձակման»,- գրել էր Արաղչին:
Միևնույն ժամանակ, իրանական Press TV հեռուստաալիքը հայտարարել էր Իսրայելի հետ հրադադարի մեկնարկի մասին: Հայտարարության մեջ նշվում էր, որ այն ուժի մեջ է մտել Իսրայելի տարածքի վրա Իրանի չորս հարձակումներից հետո։
Իսրայելի կառավարությունը նույնպես իր հայտարարության մեջ հաստատել էր հրադադարը՝ նշելով, որ Իրանի դեմ ռազմական գործողության բոլոր նպատակներն իրականացվել են:
Թուրքիայի ուժայիններն այսօր ձերբակալել են 158 զինվորականների, որոնք կասկածվում են արդեն հանգուցյալ քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպության (FETÖ, Թուրքիայում ճանաչված է որպես ահաբեկչական կազմակև արգելված է) հետ կապեր ունենալու մեջ։ Այս մասին, ըստ Սպուտնիկ Արմենիայի, հաղորդում է Millitet թերթը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները Գյուլենի FETÖ կազմակերպությունը մեղադրում են (ֆեթուլլահականների ահաբեկչական կազմակերպություն) 2016 թվականի հուլիսին պետական հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ։ Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո ձերբակալվել է ավելի քան 80 հազար մարդ, աշխատանքից հեռացվել կամ պաշտոնանկ արվել շուրջ 150 հազար պետական ծառայող, այդ թվում՝ զինվորականներ։ Ինքը՝ Գյուլենը, որը գտնվում էր ԱՄՆ-ում, դատապարտել է հեղաշրջման փորձը և հերքել իր դեմ առաջադրված մեղադրանքները։