Live24
Օգոստոսի 26, 2025
Live24

Live24

Լուրեր

Հայկական դրամի միջին փոխարժեքն այս տարի կանխատեսվում է նախորդ տարվա մակարդակին համապատասխան՝ 392 դրամ մեկ դոլարի դիմաց։

Դրա մասին, news.am-ի փոխանցմամբ, ասվում է Եվրասիական զարգացման բանկի նոր կանխատեսման մեջ։

Փոխարժեքը կաջակցվի զբոսաշրջային ծառայությունների արտահանումից ստացված եկամուտների աճով և դրամական փոխանցումների հոսքով։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կրկին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի, այս անգամ՝ Իրանի և Իսրայելի միջև հրադադարի մասին համաձայնագրի համար։

Առաջադրումը նախաձեռնել է կոնգրեսական Բադի Քարթերը՝ որպես հիմք նշելով Թրամփի «բացառիկ և պատմական դերը» երկու երկրների միջև զինված հակամարտության դադարեցման գործում:

Տեխասից դեմոկրատ կոնգրեսական Էլ Գրինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին իմպիչմենտի ենթարկելու բանաձև է ներկայացրել՝ առանց օրենսդիրների հետ խորհրդակցելու Իրանին հարվածելու համար:

Ավելի վաղ հանրապետական ​​կոնգրեսական Թոմաս Մասին Իրանին հարվածները անվանել էր հակասահմանադրական: Բացի այդ, դեմոկրատ կոնգրեսական Ալեքսանդրիա Օկասիո-Կորտեսը հայտարարել է, որ տեղի ունեցածը կարող է իմպիչմենտի հիմք հանդիսանալ:

«Նախագահ Թրամփի կողմից ուժի միակողմանի, չհրահրված կիրառումը՝ առանց Կոնգրեսի թույլտվության կամ ծանուցման, իշխանության չարաշահում է Միացյալ Նահանգների համար անմիջական սպառնալիքի բացակայության դեպքում, ինչը խորացնում է ամերիկյան ժողովրդավարության ավտորիտարիզմի վերածվելը», - նշվում է բանաձևում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում իշխանափոխություն լինի Իրանում, քանի որ չի ցանկանում «քաոս» տեսնել։ Նա այս մասին ասել է լրագրողների հետ զրույցում։

Երբ նրան խնդրել են պարզաբանել անցյալ շաբաթավերջին սոցիալական ցանցերում հրապարակված գրառումը, որում նա խոսում էր Իրանում իշխանափոխության հնարավորության մասին, Թրամփը Air Force One ինքնաթիռում լրագրողներին ասել է. «Ոչ, ես դա չեմ ուզում։ Ես կցանկանայի տեսնել, որ իրավիճակը հնարավորինս արագ հանդարտվի»։

«Ռեժիմի փոփոխությունը քաոս է բերում, և իդեալական դեպքում մենք չենք ուզում այդքան քաոս տեսնել։ Գիտեք, իրանցիները շատ լավ առևտրականներ են, շատ լավ գործարարներ, և նրանք շատ նավթ ունեն։ Նրանց հետ ամեն ինչ կարգին պետք է լինի։ Նրանք պետք է կարողանան վերականգնվել և լավ աշխատանք կատարել։ Նրանք երբեք միջուկային էներգիա չեն ունենա, բայց մնացած հարցերում  նրանք պետք է լավ աշխատանք կատարեն», - ասել է Թրամփը։

Հազարավոր մարդիկ դուրս են եկել Թեհրանի և Իրանի այլ քաղաքների փողոցներ՝ նշելու Իսրայելի և Միացյալ Նահանգների հետ պատերազմում հաղթանակը։

Միջոցառումների կադրերը տարածվել են իրանական լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում։ 

Ավելի վաղ Իրանի Ազգային անվտանգության Գերագույն խորհուրդը հայտարարել էր Իսրայելի նկատմամբ Իսլամական Հանրապետության հաղթանակի մասին։

Նշվել էր. «Իսրայելը զղջացել է հարձակման համար, ընդունել է պարտությունը և միակողմանիորեն դադարեցրել է ագրեսիան»։

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱՕԻ) ղեկավար Մոհամմադ Էսլամին հայտարարել է, որ միջոցներ են ձեռնարկվել երկրի միջուկային գործունեության ցանկացած խափանում կանխելու համար, հաղորդում է Tasnim-ը։

Էսլամին դատապարտել է Իսրայելի և ԱՄՆ-ի ռազմական հարձակումները Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։

Նա ասել է, որ ԻԱՕԻ-ն ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները և գնահատում է հարձակման ենթարկված վայրերում հասցված վնասը։

Իրանը նախապես մի շարք միջոցառումներ է ձեռնարկել միջուկային գործունեությունը վերականգնելու համար, ասել է Էսլամին՝ ընդգծելով միջուկային արդյունաբերության արտադրության և սպասարկման գործընթացում ցանկացած խափանում կանխելու համար մշակված ծրագրերը։

Իր հերթին, ԻԱՕԻ-ի խոսնակ Բեհրուզ Քամալվանդին IRIB-ին ասել է, որ Իրանի միջուկային արդյունաբերությունը խորն արմատներ ունի, և թշնամիները չեն կարողանա արմատախիլ անել այս տեխնոլոգիան։

Նա ընդգծել է, որ Իրանն ունի այն հնարավորությունները, որոնք միջուկային արդյունաբերության մեջ թույլ են տալիս նրան անընդհատ պահպանել առաջընթացը։

Ցանկացած գործողություն, որը վերաբերելի կլինի «Հայաստանի էլեկտրական ցանցերին», կիրականացվի օրենքով սահմանված կարգով, և ես կարծում եմ էներգետիկայի մասին օրենքով սահմանված են և դեպքերը, և գործողությունները, որոնք այս կամ այն դեպքում կառավարությունը կամ պետությունը կարող է իրականացնել։ Այս մասին, այսօր՝ հունիսի 24–ին, Factor.am–ի հետ զրույցում նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության պետականացման պլանը պատրաստ է։

«Ես ձեզ վստահեցնում եմ, որ հնարավոր գործողությունները որոշակի դեպքերում այսօր արդեն իսկ օրենքով նկարագրված են»,–ասաց նա։

Անդրադառնալով նրան, որ  Նիկոլ Փաշինյանը նշել էր որ հանձնարարական է տվել պետական կառույցներին՝ գտնել մեխանիզմներ, որ փոխհատուցվի ՀԷՑ–ի կողմից ժողովրդին պատճառված վնասը, Մհեր Գրիգորյանն ասաց. «Գիտեք, հանձնարարականը եթե հրապարակային լիներ, հրապարակային կլիներ։ Այո, կա հանձնարարական և աշխատանքները ընթանում են, բայց այս պահին, երբ որ հանձնարարականների արդյունքում ձևավորված դիրքորոշում  ֆորմալիզացվի, այդ ժամանակ կհրապարակվի։ Այս պահին ես ավել բան չեմ կարող ասել:

Ժամկետը լրանալուց հետո ձևավորվում է առաջարկություն, առաջարկությունները դեռևս պիտի քննարկվեն։ Ես չեմ ասում, որ հանձնարարականը չի կատարվել, բայց հանձնարարականի կատարման արդյունքում ձևավորված առաջարկությունները ի վերջո պիտի դառնան հրապարակային նյութ, որին դուք կծանոթանաք այն ժամանակ, երբ որ այն կհրապարակվի»։

Հարցին՝ ինչպե՞ս է մասնավորի գույքը պետականացվում, ի՞նչ մեխանիզմներ կան, փոխվարչապետն արձագանքեց. «Ես վստահեցնում եմ ձեզ, որ Հայաստանի սահմանադրությունը, օրենսդրությունը նմանատիպ դեպքերը նկարագրում են։ Ես կարծում եմ մեր գործողությունները կառավարության, թե որևէ այլ պետական մարմնի, լինելու են ճիշտ օրենսդրությամբ սահմանված և  Սահմանադրությամբ սահմանված շրջանակներում։

Եթե դուք ուզում եք պոտենցիալ հնարավոր սցենարներին ծանոթ լինել, ես կարող եմ ձեզ առաջարկել «էներգետիկայի մասին» օրենքը մի հատ թերթել, որովհետև այնուամենայնիվ մենք խոսում ենք կրիտիկական ենթակառուցվածքի մասին, կրիտիկական ենթակառուցվածքներ էլ ունեն կարգավորումներ, որոնցով բոլոր հարցերի պատասխանները կան։ Այդ իմաստով ես այս պահին էլ ավել բան չէի ցանկանա ասել կամ մեկնաբանել»։

Ինչ վերաբերում է նրան, որ ՀԷՑ-ը գրավադրված է, արդյոք դա խնդիր չի ազգայնացնելու համար, Մհեր Գրիգորյանը պատասխանեց. «Ես վստահեցնում եմ, որ որոշակի նկարագրություն օրենսդրությամբ կա, թե այդ դեպքերում ինչ է հնարավոր անել կամ ինչ պետք է անել։

Պետությունը երբեք չի անի մի որևէ գործողություն, որը օրենսդրական, առավել ևս սահմանադրական շրջանակներից դուրս կլինի։ Իսկ ցանկացած ներդրող շատ լավ տիրապետում է օրենսդրությանը և վստահեցնում եմ, որ այդ պարագայում որևէ արտառոց իրավիճակ չի լինի»։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը մտադիր է ավարտել իր կարիերան Միլանի «Ինտերում»։ Այս մասին Մխիթարյանը լրագրողներին ասել է ԱՄՆ-ում, որտեղ գտնվում է «Ինտերի» հետ։

«Չեմ ցանկանում ավարտել կարիերաս և հետո զղջալ, որ շուտ եմ ավարտել։ «Ինտերից» հետո՝ վերջ։ Չեմ ցանկանում իջեցնել մակարդակը։ Հայաստան չեմ վերադառնա։ Սաուդյան Արաբիայի նման ուղղությունները նույնպես ինձ չեն հետաքրքրում։ Ամենայն հարգանքով, բայց ես սիրում եմ ֆուտբոլը ֆուտբոլի, այլ ոչ թե փողի համար։ Ամեն առավոտ արթնանում եմ՝ ցանկանալով մարզվել և ցույց տալ, թե ինչի եմ ընդունակ», - ասել է հայ ֆուտբոլիստը։

Մխիթարյանը խոստովանել է, որ դեռ չի որոշել, թե ինչով է զբաղվելու կարիերան ավարտելուց հետո։

«Այսօր ասում եմ՝ կցանկանայի հեռանալ ֆուտբոլային աշխարհից։ Բայց երբեք մի ասա՝ երբեք։ Ժամանակ կպահանջվի մտածելու, հանգստանալու և ընտանիքիս հետ լինելու համար»,- ասել է Մխիթարյանը։

Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» հետ գտնվում է Միացյալ Նահանգներում, որտեղ մասնակցում է աշխարհի ակումբային առաջնությանը։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Sky News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ինքն ամենափորձառուն է՝ Ուկրաինան ղեկավարելու համար․ 

«Գուցե ես լավագույնը չեմ, բայց անկասկած ամենափորձառուն եմ Ուկրաինան այս պատերազմում առաջնորդելու համար»,- ասել է նա։

Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան օբյեկտ չէ, այլ սուբյեկտ, և չի ընդունի Ռուսաստանի Դաշնության կողմից ուլտիմատումները։

 Նա զգուշացրել է, որ առանց ՆԱՏՕ-ի պաշտպանության ծախսերի անհապաղ ավելացման, Պուտինը կստանա իրեն անհրաժեշտ «դադարը»։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Ռուսաստանը կարող է հարձակվել Դաշինքի անդամի վրա առաջիկա 5 տարիների ընթացքում։ Նա նաև մտահոգություն է հայտնել, որ Մերձավոր Արևելքի իրավիճակը կարող է թուլացնել Ուկրաինայի նկատմամբ միջազգային աջակցությունը։

2020 թվականին ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը (2025 թ․ հուլիսի 1-ի փոխարեն)։ ԱՍՀ նախարարությունը տեղեկացնում է, որ շահառուներին նոր հավաստագրեր չեն տրամադրվելու, և վարկավորման գործընթացում հիմք են ընդունվելու արդեն իսկ տրված հավաստագրերը։

Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքները կարող են ձեռք բերել, կառուցել և վերակառուցել իրենց սեփական տունը։

Ըստ այդմ, Միասնական սոցիալական ծառայության հետ համագործակցող բանկից կամ վարկային կազմակերպությունից հիփոթեքային վարկ ստանալու դեպքում՝ պետությունը հավաստագրի միջոցով իրականացնում է վարկային ժամանակացույցին համապատասխան մայր գումարի և տոկոսագումարի սուբսիդավորում, մասնավորապես՝ 

  • Երևանում ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 8 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 8% տոկոսագումարի գծով,
  • ՀՀ մարզային բնակավայրերում ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 10 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 10% տոկոսագումարի գծով,
  • ՀՀ առանձին գյուղական բնակավայրերում ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 12 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 12% տոկոսագումարի գծով,
  • սահմանամերձ բնակավայրում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու դեպքում հիփոթեքային վարկի ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 14 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 13% տոկոսագումարի գծով,
  • սահմանամերձ բնակավայրում անհատական բնակելի տուն կառուցելու, ինչպես նաև Սյունիքի և Վայոց ձորի մարզերում առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից) բազմաբնակարան բնակելի շենքում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու դեպքում հիփոթեքային վարկի ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 16 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 13% տոկոսագումարի գծով։

Ֆոտո

Արարատի մարզում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական առանձին գործառույթը

ԱՄՆ-ն ակնկալում է, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը մինչև 2026 թվականի վերջը կստորագրվի. Foreign Policy

Իրանը պատրաստ է վերսկսել Վաշինգտոնի հետ բանակցությունները, եթե ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից հшրձшկումը չկրկնվի

Թրամփը ցանկանում է միջուկային զենքի կրճատման շուրջ բանակցություններ սկսել Ռուսաստանի և Չինաստանի հետ

Եթե մարդը շոշափելի որևէ բան չի զգում, ինչ թիվ, ցուցանիշ ուզում է՝ հրապարակեք․ տնտեսագետ

«Առանց փողոցային պայքարի՝ չի կարող լինել անվստահության գործընթաց»․ Սերժ Սարգսյան

Քոչարյանին հանգիստ թողեք. ավելի լավ է՝ մի ստորագրություն դնեն, քան հավերժ անիծեն այս իշխանությանը․ Սերժ Սարգսյան

Մենք չենք մտածում 2026-ի ընտրությունների մասին, իմպիչմենտի օրակարգն առկա է. Սերժ Սարգսյան

2018թ.-ի մասին խոսելու եմ մեկ անգամ և ուղիղ եթերում. Սերժ Սարգսյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ որոշումն ակնկալվում է սեպտեմբերի 1-ին․ Բայրամով

«ՀՀ-ն ընդունել է Ադրբեջանից Նախիջևան անխոչընդոտ ճանապարհի վերաբերյալ Ալիևի պահանջը»․ Ասադով

Կիևն ու Եվրոպան ԱՄՆ-ի հետ գագաթնաժողովի պայմանավորվածությունները չեղյալ հայտարարելու ուղի են ընտրել. ՌԴ ԱԳՆ

Համատեղ հայտարարություն է ընդունվել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև Ռազմավարական երկխոսության 2-րդ փուլի արդյունքներով

Գրիգորյանը ՄԹ պետնախարարին է ներկայացրել  Վաշինգտոնում ձեռքբերված պայմանավորվածությունները

ՄԹ պետնախարարը շնորհավորել է Փաշինյանին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման արդյունքների առիթով