Live24
Օգոստոսի 26, 2025
Live24

Live24

Լուրեր

Իրանը չի հրաժարվի միջուկային ծրագրից։ Այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

Նրա խոսքով՝ Իսրայելի հետ 12-օրյա պատերազմից հետո Թեհրանն ավելի վճռական է դարձել։

«Մենք չափազանց շատ բան ենք ներդրել այդ տեխնոլոգիաների մեջ։ Գիտնականները զոհվեցին, ժողովուրդը հանդուրժեց պատժամիջոցները, մեզ պատերազմ պարտադրեցին։ Իրանում ոչ ոք չի հրաժարվի այդ ծրագրից։ Այն միշտ եղել Է ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության տակ»,-ասել է Արաղչին։

Հաագայում հանդիպել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցերը։

Էրդողանը ողջունել է Իսրայելի և Իրանի միջև հրադադարը, որը ձեռք է բերվել ԱՄՆ նախագահի ջանքերի շնորհիվ, և մաղթել է, որ այն մշտական ​​լինի։ 

Նա ընդգծել է սերտ երկխոսության կարևորությունը Գազայում հումանիտար ողբերգության շուտափույթ դադարեցման և Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի խաղաղ կարգավորման համար»,-ասվում է գրասենյակի հայտարարության մեջ։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մեծամասնությամբ մերժել է դեմոկրատ կոնգրեսական Էլ Գրինի՝ (Տեխաս նահանգ) ԱՄՆ  նախագահ Դոնալդ Թրամփի դեմ իմպիչմենտի գործընթաց սկսելու փորձը՝ Իրանին ԱՄՆ-ի կողմից ռազմական հարվածների պատճառով։

Չնայած հարձակման վերաբերյալ բազմաթիվ օրենսդիրների դժգոհությանը, Կոնգրեսի 344 (բոլորը հանրապետականները և 128 դեմոկրատներ) անդամներ քվեարկել են իմպիչմենտի առաջարկի դեմ, մինչդեռ միայն 79 դեմոկրատ աջակցել է որոշմանը։

Գրինը մի քանի ամիս փորձում էր նախաձեռնել քվեարկություն Թրամփի իմպիչմենտի վերաբերյալ՝ քննադատելով նրա գործողությունները ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականության մեջ։

Հունիսի 24-ին դեմոկրատ կոնգրեսականը ներկայացրել է բանաձև, որով պահանջում էր պետության ղեկավարի իմպիչմենտը այն պատճառով, որ նա Կոնգրեսից թույլտվություն չէր խնդրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու համար։

Նշենք, որ այս պահին Թրամփին աջակցող Հանրապետական ​​կուսակցությունը մեծամասնություն ունի և՛ Ներկայացուցիչների պալատում, և՛ Կոնգրեսի Սենատում, ինչը պետության ղեկավարի իմպիչմենտի փորձը գործնականում անհնար է դարձնում։

Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին և սարսափելի գին վճարեց Իրանի դեմ իր ագրեսիայի համար։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը իրանցի ժողովրդին ուղղված իր ուղերձում։

«Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին՝ ոչնչացնել Իրանում գտնվող օբյեկտները, խափանել միջուկային հետազոտությունները, սոցիալական անկարգություններ առաջացնել հանրապետությունում», - նշվում է Իրանի նախագահի մամուլի ծառայության կողմից տարածած տեքստում։

Փեզեշքիանի խոսքով՝ Իսրայելում Իրանի զինված ուժերի կողմից պատասխան հարվածների հետևանքով ավերածությունների մասշտաբները աշխարհին ցույց տվեցին, որ «այս արկածախնդրության գինը Իրանի նման մեծ երկրի դեմ սարսափելի էր»։

Իրանական տելեգրամ ալիքները հայտնում են, որ այս պահին Թեհրանում, Համադանում և Շիրազում ակտիվացել են Իրանի ՀՕՊ համակարգերը։

Նշենք, որ այսօր առավոտյան հայտարարվել էր հրադադար Իրանիև իսրայելի միջև։

Եթե իրանա–իսրայելական հակամարտությունն ավարտվի Իրանի հաղթանակով, Ռուսաստան-Իրան առանցքի կայունացումը կարող է Ադրբեջանին որոշ չափով պոկել թուրքական ազդեցությունից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը։

Նրա խոսքով` իրանա-իսրայելական պատերազմը կարող է 2 սցենար ունենալ, որոնցից յուրաքանչյուրը յուրովի կանդրադառնա ոչ միայն Հայաստանի, այլև Հարավային Կովկասի մյուս երկրների վրա:

«Առաջին սցենարի համաձայն՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իսրայելի համատեղ ռազմական գործողությունները կարող են լինել այնքան արդյունավետ, որ Իրանը ստիպված գնա բանակցությունների և ընդունի իսրայելական կողմի բոլոր պայմանները կամ այն պայմանները, որոնք թելադրված են Իսրայել-ԱՄՆ տանդեմի կողմից։ 2-րդ սցենարով Իրանին կհաջողվի դիմակայել և ձգել պատերազմը՝ որոշակի լուրջ վնասներ հասցնելով Իսրայելին։ Այս դեպքում հնարավոր է, որ նաև Եվրոպայի առաջատար եռյակի՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ճնշման ներքո, որոնք նույնպես շահագրգռված են պատերազմի ավարտով, Իսրայելը և ԱՄՆ–ն գնան որոշակի բանակցությունների, այսպես ասած, կոմպրոմիսային տարբերակով, այնպես որ Իրանն ամբողջովին պարտված չլինի»,- մանրամասնեց Քեռյանը։

Իրանի պարտության և ԱՄՆ-Իսրայել տանդեմի պայմանների ընդունման դեպքում վերլուծաբանը կանխատեսում է թուրք-ադրբեջանական ազդեցության աճ Հարավային Կովկասում։ Քեռյանը հստակեցրեց`իր տեսակետը պայմանավորված է այն հանգամանքով, որ առայժմ պարզ չէ՝ երբ կավարտվի ուկրաինական հակամարտությունը, և ՌԴ-ն կկարողանա՞ արդյոք հակազդել Թուրքիայի ներթափանցմանը Հարավային Կովկաս։

«Երկրորդ սցենարի դեպքում, երբ Իրանը կարողանա պատերազմն ավարտել միջանկյալ կամ դրական արդյունքով, տարածաշրջանում կկարծրանա Ռուսաստան–Իրան ռազմավարական դաշինքը, որի վերաբերյալ պայմանագիրը ստորագրվել է արդեն հունվարին։ Այս առանցքի կայունացումը կարող է Ադրբեջանին որոշ չափով պոկել թուրքական ազդեցությունից՝ հաշվի առնելով, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և ունի լարված հարաբերություններ Իրանի հետ։ Այս պարագայում արդեն ոչ միայն Հայաստանի, այլև Հարավային Կովկասի մյուս երկրների ներքաղաքական, արտաքին քաղաքական գործընթացները կկրեն շատ ուժեղ իրանական և ռուսական գործոնների ազդեցություն»,- ասաց Քեռյանը։

Քաղաքական գիտությունների դոկտորի կարծիքով՝Իրանի պարտության կամ թուլացման պարագայում Հայաստանի համար մի շարք վտանգավոր հետևանքներ ի հայտ կգան։ Եթե Թուրքիան և Ադրբեջանը կարողանան վերականգնել գերակայությունը տարածաշրջանում, ապա նրանք կփորձեն Հայաստանի վրա ճնշում գործադրել՝ ստիպելու խաղաղության պայմանագիր ստորագրել սեփական պայմաններով։

«Եթե Իրանը պարտվի, իսկ Ռուսաստանն այստեղ թուրք-ադրբեջանական տանդեմի ձգտումները չզսպի, առաջին հերթին կդրվի «Զանգեզուրի միջանցքի» հարցը»,– ասաց Քեռյանը` հավելելով, որ անկլավների վերադարձն ու ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձն ավելի վտանգավոր է համարում։

Նա կարծում է, որ այսօր Հայաստանի դեպքում ամենաճիշտ դիրքավորումը չեզոքություն պահպանելն է։

«Որովհետև հստակ չիմանալով, թե ինչ ավարտ և արդյունքներ կարող է ունենալ Իսրայել- Իրան պատերազմը, որի մեջ արդեն մտել է նաև Միացյալ Նահանգները, հանդես գալ այս կամ այն կողմի աջակցության կոչերով կամ այլ նմանատիպ հռետորաբանությունը մեր շահերից չի բխում. մեր անվտանգային միջավայրը շատ փխրուն է»,- ընդգծեց քաղաքագետը։

Քեռյանը հույս հայտնեց, որ հայաստանյան դիվանագետները փորձագիտական կարծիքին ականջալուր կլինեն ու կպահպանեն չեզոքությունը։

Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ դարձան միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:

Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում էր հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ:

Հունիսի 22-ի լույս գիշերը ԱՄՆ հարվածեց Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին։ Գրոհը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ Թեհրանը պետք է համաձայնի ավարտել այս պատերազմը, հակառակ դեպքում կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։

Հունիսի 24-ի գիշերը Թրամփը հայտարարեց, որ Իսրայելն ու Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որը 24 ժամ անց պետք է դառնա «12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը», իսկ առավոտյան հայտնեց, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմը ուժի մեջ է մտել՝ խնդրելով չխախտել այն: Դրանից հետո նոր հարձակումների մասին հաղորդագրություններ չեն եղել:

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, որը ժամանել էր Մոսկվա, երկուշաբթի օրը ՌԴ նախագահ Պուտինի հետ կայացած հանդիպման ժամանակ նրանից խնդրել է նոր հակաօդային պաշտպանության համակարգեր և օգնություն միջուկային էներգիայի սարքավորումների վերականգնման գործում: Այս մասին The Wall Street Journal-ին հայտնել է բանակցություններին ծանոթ աղբյուրը:

Արաղչին նախկինում Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ պլանավորում է «լուրջ հանդիպում» Ռուսաստանի առաջնորդի հետ: Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը և Իրանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր ունեն՝ հավելելով, որ երկրները համակարգում են իրենց գործողությունները:

Ավելի վաղ, Պուտինը անցյալ հինգշաբթի օրը, երբ Իսրայելը գրեթե մեկ շաբաթ ռմբակոծում էր Իրանը, հայտարարել է, որ Ռուսաստանը նախկինում Իրանին առաջարկել էր համագործակցություն օդային պաշտպանության ոլորտում, սակայն Իրանը, իբր, հետաքրքրություն չի ցուցաբերել:

Եվ վերջերս ստորագրված Իրան-Ռուսաստան ռազմավարական գործընկերության համաձայնագիրը չի ներառում պաշտպանությանը վերաբերող կետեր, հավելել է Ռուսաստանի նախագահը: Նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Իրանին խոստացել է միայն մարդասիրական աջակցություն, «եթե, իհարկե, որևէ խնդրանք լինի»:

Միևնույն ժամանակ, Իսրայելը անցյալ տարի ոչնչացրել է Իրանում գտնվող Ռուսաստանի բոլոր S-300 համակարգերը, և Մոսկվան Իրանին չի մատակարարել ավելի նոր S-400-ները:

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, որը ժամանել էր Մոսկվա, երկուշաբթի օրը ՌԴ նախագահ Պուտինի հետ կայացած հանդիպման ժամանակ նրանից խնդրել է նոր հակաօդային պաշտպանության համակարգեր և օգնություն միջուկային էներգիայի սարքավորումների վերականգնման գործում: Այս մասին The Wall Street Journal-ին հայտնել է բանակցություններին ծանոթ աղբյուրը:

Արաղչին նախկինում Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ պլանավորում է «լուրջ հանդիպում» Ռուսաստանի առաջնորդի հետ: Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը և Իրանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր ունեն՝ հավելելով, որ երկրները համակարգում են իրենց գործողությունները:

Ավելի վաղ, Պուտինը անցյալ հինգշաբթի օրը, երբ Իսրայելը գրեթե մեկ շաբաթ ռմբակոծում էր Իրանը, հայտարարել է, որ Ռուսաստանը նախկինում Իրանին առաջարկել էր համագործակցություն օդային պաշտպանության ոլորտում, սակայն Իրանը, իբր, հետաքրքրություն չի ցուցաբերել:

Եվ վերջերս ստորագրված Իրան-Ռուսաստան ռազմավարական գործընկերության համաձայնագիրը չի ներառում պաշտպանությանը վերաբերող կետեր, հավելել է Ռուսաստանի նախագահը: Նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Իրանին խոստացել է միայն մարդասիրական աջակցություն, «եթե, իհարկե, որևէ խնդրանք լինի»:

Միևնույն ժամանակ, Իսրայելը անցյալ տարի ոչնչացրել է Իրանում գտնվող Ռուսաստանի բոլոր S-300 համակարգերը, և Մոսկվան Իրանին չի մատակարարել ավելի նոր S-400-ները:

Եկեղեցու դեմ որեւէ հակաքարոզ չի արվում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ՔՊ նիստից հետո ասաց ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը։

«Եկեղեցին չի թիրախավորվում, կան եկեղեցականներ, որոնք խախտել են Կանոնագրքի պահանջները։ Ես կիսում եմ վարչապետի քաղաքականությունը»,– ասաց նա։

Անդրադառնալով գործարար Սամվել Կարապետյանի կալանավորմանը, Պետրոսյանը նշել է, որ իր համար «տարօրինակ» է, որ վերջին տարիներին քաղաքական չեզոքություն դրսեւորելով՝ այսօր «հասկացե՞լ է, որ Հայաստանում ներքին խնդիր կա»։

«ՀԷՑ–ի պետականացման գործընթացի մասին ես տարիներ առաջ մտածել էի, որ դա պետք է լինի պետական կամ գոնե պետական մասնաբաժնով։ Եթե օրենքով նախատեսված ընթացակարգերը ենթադրում են գործարարին փոխհատուցում, ուրեմն կլինի։ Ամեն ինչ օրենքով է լինելու։ Երաշխավորում եմ, որ օրենքի տառից չի շեղվելու»,– ասաց Փաշինյանի թիմի ներկայացուցիչը։

Նա նաեւ չբացառեց, որ ՀԷՑ–ը պետականացնելուց հետո այն տրվի մասնավորին. «Ոչինչ չեմ բացառում, ոչինչ որոշված չէ,։ Պետությունը կարող է ինքը կառավարել, կամ պետական մասնաբաժին պահի կամ մասնավորի հանձնի»։

 

Նախագահ Թրամփը հասել է նրան, ինչը պատմության մեջ ոչ մի այլ նախագահ չէր կարող պատկերացնել՝ Իրանի ռեժիմի միջուկային ծրագրի ոչնչացումը և Իսրայելի ու Իրանի միջև աննախադեպ հրադադարը։ Դրա մասին սոցիալական ցանցերում գրել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։

«Հիրավի հրաշալի է», -գրել է նա։

Ֆոտո

Թրամփը ցանկանում է միջուկային զենքի կրճատման շուրջ բանակցություններ սկսել Ռուսաստանի և Չինաստանի հետ

Եթե մարդը շոշափելի որևէ բան չի զգում, ինչ թիվ, ցուցանիշ ուզում է՝ հրապարակեք․ տնտեսագետ

«Առանց փողոցային պայքարի՝ չի կարող լինել անվստահության գործընթաց»․ Սերժ Սարգսյան

Քոչարյանին հանգիստ թողեք. ավելի լավ է՝ մի ստորագրություն դնեն, քան հավերժ անիծեն այս իշխանությանը․ Սերժ Սարգսյան

Մենք չենք մտածում 2026-ի ընտրությունների մասին, իմպիչմենտի օրակարգն առկա է. Սերժ Սարգսյան

2018թ.-ի մասին խոսելու եմ մեկ անգամ և ուղիղ եթերում. Սերժ Սարգսյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ որոշումն ակնկալվում է սեպտեմբերի 1-ին․ Բայրամով

«ՀՀ-ն ընդունել է Ադրբեջանից Նախիջևան անխոչընդոտ ճանապարհի վերաբերյալ Ալիևի պահանջը»․ Ասադով

Կիևն ու Եվրոպան ԱՄՆ-ի հետ գագաթնաժողովի պայմանավորվածությունները չեղյալ հայտարարելու ուղի են ընտրել. ՌԴ ԱԳՆ

Համատեղ հայտարարություն է ընդունվել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև Ռազմավարական երկխոսության 2-րդ փուլի արդյունքներով

Գրիգորյանը ՄԹ պետնախարարին է ներկայացրել  Վաշինգտոնում ձեռքբերված պայմանավորվածությունները

ՄԹ պետնախարարը շնորհավորել է Փաշինյանին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման արդյունքների առիթով

ՄԹ պետնախարար Սթիվեն Դաութին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ադրբեջանը սպասում է Հայաստանում սահմանադրական փոփոխություններին՝ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար. Բայրամով

«Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը հաջողությամբ ամփոփվեց. ԱՄՆ դեսպանատուն