Live24
Օգոստոսի 26, 2025
Live24

Live24

Լուրեր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առաջընթաց է տեսնում ռուս-ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործում։ Նա նշել է, որ հունիսի 25-ին ավելի ուշ կքննարկի իրադրությունը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։

Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Ես շատ եմ խոսել Պուտինի հետ, և նա շատ սիրալիր էր։ Ինչպես գիտեք, նա առաջարկել է օգնել Իրանի հարցում, ինչին ես պատասխանել եմ. «Ինձ օգնություն պետք չէ Իրանի հարցում, ինձ օգնություն է պետք Ռուսաստանի հարցում…. Մենք դա կքննարկենք Զելենսկիի հետ։ Կարծում եմ՝ առաջընթաց կա», – Թրամփը հայտարարել է գագաթնաժողովի շրջանակներում։

Խոսելով Զելենսկիի հետ առաջիկա հանդիպման մասին՝ Թրամփը նշել է, որ իրենք կքննարկեն «նրա դժվարությունները, նա որոշակի դժվարություններ ունի»։

Ավելի վաղ, Նիդեռլանդներ մեկնելու ժամանակ շփվելով լրագրողների հետ՝ ԱՄՆ նախագահը նշել էր, որ Զելենսկին «դժվարին վիճակում է, որում չպետք է հայտնվեր»։

Անցյալ շաբաթ Թրամփն արդեն հայտարարել էր, որ «Ռուսաստանն ու Ուկրաինան որոշակի առաջընթաց են գրանցել»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մինսկում Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին կմասնակցի տեսակապի միջոցով, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«ՀՀ վարչապետ Փաշինյանը (Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին – խմբ.) կմասնակցի տեսակապի միջոցով։ Սակայն նա այդ մասին հայտարարել էր նախորդ նիստի ժամանակ», – ասել է Ուշակովը։

Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը տեղի կունենա Մինսկում հունիսի 27-ին։

Առաջադրված հոդվածներով 12–15 տարի ազատազրկում է նախատեսված, ասաց Բագրատ Սրբազանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը` հավելելով, որ դրանք արհեստական են ձևակերպված։

Փաստաբանն ակնկալում է, որ դատարան կներկայացնեն ամբողջական ձայնագրությունը։

«Մանրամասները կհասկանանք։ Ոչ մասնագետի համար էլ այդ ձայնագրությունները լսելիս հասկանալի է, որ այնտեղ ընդհատումներով է խոսքը ու ակնհայտ է, որ մոնտաժված են։ Արդյոք դրանք նաև այլ եղանակով մշակված, գեներացված են, գործի քննությունը ցույց կտա»,– ասաց նա։ 

ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա 2026 թվականին Թուրքիայում, իսկ 2027 թվականին՝ Ալբանիայում: Այս մասին ասվում է Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների ղեկավարների եզրափակիչ հայտարարության մեջ։

«Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Նիդեռլանդների Թագավորության կողմից մեզ ցուցաբերված առատաձեռն հյուրընկալության համար։ Մենք անհամբեր սպասում ենք մեր հաջորդ հանդիպմանը Թուրքիայում՝ 2026 թվականին, որին կհաջորդի հանդիպումը Ալբանիայում», - ասվում է փաստաթղթում։

ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների գագաթնաժողովն անցկացվել է հուլիսի 24-25-ը Հաագայում։ 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռjուտեն նողկալի արարք է կատարել՝ շնորհավորելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Իրանի դեմ հարվածների կապակցությամբ, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Ամոթալի, նողկալի և անպատասխանատու է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կողմից շնորհավորել ինքնիշխան պետության դեմ ագրեսիայի «իսկապես արտակարգ» հանցավոր գործողության համար։

«Նա, ով խրախուսում է անարդարությունը, դադարում է ազնիվ լինելուց։ Հանցագործությանն աջակցող յուրաքանչյուր ոք համարվում է հանցակից», - գրել է Բաղային X-ում։

Հունիսի 24-ին Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հրապարակել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեի հետ նամակագրության էկրանապատկերը, որտեղ Ռյուտեն շնորհավորել և շնորհակալություն է հայտնել Թրամփին՝ «Իրանում վճռական գործողությունների համար, որոնք իսկապես արտակարգ էին և որոնք ոչ ոք չէր համարձակվում ձեռնարկել»։

ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը հաստատել է նամակագրության իսկությունը։ 

Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հրապարակել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեի հետ նամակագրության էկրանապատկերը

Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի բոլոր անցակետերում 2025 թ. հունիսի 30-ից մինչև 2026 թ. հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում կներդրվի մուտքի և ելքի փորձնական կարգ՝ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար։

Այս մասին հայտնում են Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունից: 

«Համաձայն սահմանված կանոնների՝ օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք նախատեսում են մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն վիզա չպահանջող եղանակով, նախքան այդպիսի մուտք գործելը, պետք է անցնեն գրանցման ընթացակարգը Միասնական նույնականացման համակարգում և Ռուսաստանի Դաշնություն նախատեսվող մուտք գործելուց ոչ ուշ, քան 72 ժամ առաջ «ruID» բջջային հավելվածի միջոցով էլեկտրոնային եղանակով ներկայացնեն դիմում Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու մասին (արտակարգ դեպքերում՝ ոչ ուշ, քան 4 ժամ առաջ)»,- նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ: 

Սույն ընթացակարգը պարտադիր է Ռուսաստանի Դաշնության պետական սահմանը առանց վիզայի ռեժիմով հատող օտարերկրյա քաղաքացիների համար, բացառությամբ օտարերկրյա քաղաքացիների հետևյալ կատեգորիաների. 

  • Բելառուսի Հանրապետության քաղաքացիներ
  • Դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցողներ
  • 6 տարին չլրացած օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք: 

Նոր կարգի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է «Գոսուսլուգի» կայքում: 

«ruID» բջջային հավելվածը հասանելի է հավելվածի պաշտոնական հարթակներում: 

 Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու կարգը վիզային ռեժիմով, այդ թվում՝ միասնական էլեկտրոնային վիզայով, մնում է անփոփոխ:

«Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացվել են ավելի քան 9 տասնյակ խուզարկություններորոնց արդյունքում հայտնաբերվել են նշված հանցագործություններին առնչվող, նախաքննությամբ ձեռք բերված տվյալները հաստատող առարկաներ և փաստաթղթեր, ինչպես նաև ապացուցողական նշանակություն ունեցող անհերքելի այլ փաստական տվյալներ, այդ թվում՝ հրազեն և ռազմամթերք, գործողությունների պլաններ, հավաքագրված անձանց ցուցակներ, մետաղական իրեր, ճայթրուկներ, ծխարձակող միջոցներ, զինվորական հանդերձանք, ռադիոկապի միջոցներ, անօդաչու թռչող սարքեր, թմրամիջոցին նմանվող բուսական զանգվածներ,  բռնի կերպով իշխանությունը յուրացնելուց հետո գործադիր իշխանության համապատասխան պաշտոններում նշանակվող անձանց ցուցակ,  հանցավոր խմբի կողմից իրականացվելիք ապօրինի գործողությունների մանրակրկիտ պլանավորման, դրանց հերթականության, ժամանակագրության վերաբերյալ փաստաթղթեր և այլն: Այս մասին հայտնում են ՔԿ-ից: 

Քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել 16 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ 

Այս պահին քննիչի որոշումների հիման վրա ձերբակալվել է 14 անձ:

Քրեական վարույթի հետագա ընթացքի մասին Քննչական կոմիտեն հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ։

Նախաքննությունը շարունակվում է։

Դատապարտում եմ ընդդիմադիր գործիչների դեմ սանձազերծված բռնաճնշումների հերթական ալիքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը։

«Օրվա կառավարիչը փորձում է բացահայտ բռնատիրություն հաստատել մեր երկրում: Աջակցությունս եմ հայտնում բոլոր ձերբակալվածներին: Ընդդիմադիր բոլոր ուժերին և անհատներին կոչ եմ անում գոնե ժամանակավորապես մի կողմ շպրտելով ներքին տարաձայնությունները անհապաղ միավորվել, ստեղծել մեկ ընդհանուր պայքարի ճակատ:

Միայն այդ պարագայում կա հաղթանակի հնարավորություն»,-գրել է նա:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Գործող իշխանությունը հատել է օրենքի և բարոյականության բոլոր սահմանները:

Թշնամաբար հարվածներ է հասցրել պետականության բոլոր հենասյուներին՝ Անկախության հռչակագրին, Սահմանադրությանը, բանակին, եկեղեցուն, սփյուռքին:

Հանձնել է Արցախը: Նենգ գործելավոճով փորձում է լռեցնել ազգային դիմադրության օջախները: Քողարկելով իր հանցավոր վարքագիծը, շեղելով հանրությանը հայոց պետականության սպառնալիքներից, ձգտելով խուսափել ազգային դավաճանության համար պատասխանատվությունից՝ Նիկոլ Փաշինյանը բացահայտ ահաբեկչություն է իրականացնում հայ ժողովրդի նկատմամբ:

Շարունակվում են բռնատիրության կանոներով մարդկանց ապօրինի ձերբակալությունները, խուզարկություններն ու կալանավորումները: Ներկայացվում են շինծու մեղադրանքներ, կիրառվում են հոգեբանական տեռորի բոլոր միջոցները՝ դրանք ուղեկցելով «հանցանքների» նախապատրաստության արհեստածին նկարագրություններով: Ազգային ընդդիմադիր գործիչներին, նրանց աջակիցներին վերագրվող արարքները չարիքի իշխանությունը կարող է տարածել Հայաստանի Հանրապետության և աշխարհասփյուռ հայության՝ հայրենիքով մտահոգ յուրաքանչյուր անդամի նկատմամբ: Նման պայմաններում հայ ժողովրդի բոլոր արժանապատիվ զավակների պարտքն է միավորվել և կանխել հայոց պետականության գլխավոր սպառնալիքի՝ Հայաստանի գործող իշխանության հետագա գործողությունները:

Օրվա գլխավոր խնդիրը Հայաստանի վերջանական բռնատիրացումը կանխելն է, սրանց հեռացումը, պատասխանատվության ենթարկելը, երկրի ու հայության արժանապատվության վերականգնումը: Ադպես էլ լինելու է: Շուտով»:

Այսօր, հունիսի 25-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին:

Հայտնում է առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը։

Շուրջ մեկ ժամ տևած զրույցի ընթացքում, Հայաստանի ներկայիս իրավիճակի գնահատականից բացի, անդրադարձ է կատարվել նաև Սամվել Կարապետյանի նկատմամբ Փաշինյանի կողմից սանձազերծված հաշվեհարդարին, ինչի առիթը Եկեղեցու դեմ իշխանությունների հայտարարած պատերազմի համատեքստում վերջինիս արած հետևյալ հայտարարությունն է. «Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»: Խոսք, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ սովորական քաղաքական հայտարարություն, ինչի իրավունքը, որպես Հայաստանի քաղաքացի, նա ունի:

Նախագահի գնահատմամբ՝ Փաշինյանը պարտության մարմնավորում է։ Նա խայտառակ կերպով պարտվեց արցախյան պատերազմում, հաստատաբար պարտվելու է նաև Հայոց եկեղեցուն հայտարարած պատերազմում։

Ֆոտո

«Առանց փողոցային պայքարի՝ չի կարող լինել անվստահության գործընթաց»․ Սերժ Սարգսյան

Քոչարյանին հանգիստ թողեք. ավելի լավ է՝ մի ստորագրություն դնեն, քան հավերժ անիծեն այս իշխանությանը․ Սերժ Սարգսյան

Մենք չենք մտածում 2026-ի ընտրությունների մասին, իմպիչմենտի օրակարգն առկա է. Սերժ Սարգսյան

2018թ.-ի մասին խոսելու եմ մեկ անգամ և ուղիղ եթերում. Սերժ Սարգսյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ որոշումն ակնկալվում է սեպտեմբերի 1-ին․ Բայրամով

«ՀՀ-ն ընդունել է Ադրբեջանից Նախիջևան անխոչընդոտ ճանապարհի վերաբերյալ Ալիևի պահանջը»․ Ասադով

Կիևն ու Եվրոպան ԱՄՆ-ի հետ գագաթնաժողովի պայմանավորվածությունները չեղյալ հայտարարելու ուղի են ընտրել. ՌԴ ԱԳՆ

Համատեղ հայտարարություն է ընդունվել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև Ռազմավարական երկխոսության 2-րդ փուլի արդյունքներով

Գրիգորյանը ՄԹ պետնախարարին է ներկայացրել  Վաշինգտոնում ձեռքբերված պայմանավորվածությունները

ՄԹ պետնախարարը շնորհավորել է Փաշինյանին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման արդյունքների առիթով

ՄԹ պետնախարար Սթիվեն Դաութին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ադրբեջանը սպասում է Հայաստանում սահմանադրական փոփոխություններին՝ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար. Բայրամով

«Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը հաջողությամբ ամփոփվեց. ԱՄՆ դեսպանատուն

Որքանո՞վ Ռուսաստանը ստիպված կլինի նահանջել Հարավային Կովկասում. փորձագետների կարծիքներն ու Մոսկվայի դիրքորոշումը

Հայաստանը և ՄԹ-ն համաձայնել են բարձրացնել հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի