Live24
Օգոստոսի 26, 2025
Live24

Live24

Լուրեր

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) կարծում է, որ Իրանի միջուկային օբյեկտները լրջորեն վնասվել են ԱՄՆ հարվածների հետևանքով։ Կազմակերպության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին այս մասին ասել է Fox News-ի եթերում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ 

«Մենք տեսնում ենք վնասի շատ նշանակալի աստիճան երեք օբյեկտներում։ Նաթանզ առաջինն էր, որը ենթարկվեց հարվածի, նրա մեջ շատ, շատ լուրջ վնաս հասցվեց ցենտրիֆուգների շատ կարևոր սրահներից մեկին, որտեղ իրականացվում էր ուրանի հարստացումը։ Նույնիսկ դրա ստորգետնյա հատվածը սկզբում անուղղակիորեն է վնասվել, հետո՝ ուղղակի»,-ասել է նա։

Խոսելով Սպահանի օբյեկտի մասին՝ Գրոսսին շեշտեց. «Դա մի համալիր է, որը ներառում է բազմաթիվ շենքեր, որտեղ կատարվում են տարբեր աշխատանքներ։ Սակայն այնտեղ վնասը նույնպես շատ զգալի էր»։

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի խոսքով՝ Ֆորդոյի իրանական օբյեկտը «ավելի լավ էր ամրացված»։

«Մենք տեսել ենք լուրջ վնաս, որը հասցվել է խոր ներթափանցող զինամթերքով։ Չնայած ոչ ոք ներսում չէր և չտեսավ դա», - հավելեց նա։

«Եզրակացությունը, իհարկե, այն է, որ վնասը պետք է շատ, շատ զգալի լինի»,-եզրափակեց ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը՝ խոսելով բոլոր երեք օբյեկտների մասին։

Միայն երեկ Հայաստանից ծիրանով բեռնված 96 բեռնատար մտել է ՌԴ։ Այս մասին գրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Ընդհանուր առմամբ հունիսի 1-ից մինչև 24-ը մեր ծիրանով բեռնված 598 մեքենա հատել է ՌԴ մաքսային սահմանը։

Այսպիսով արձանագրում եմ, որ այս պահին ծիրանի արտահանման հետ կապված խնդիրներ չունենք»,- գրել է նա:

Իսրայելը «սառեցրել է» Իրանի միջուկային ծրագիրը և կգործի նույն ուժով այն վերակենդանացնելու փորձերի դեմ, ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Նա նշել է, որ Իսրայելը հասել է պատմական հաղթանակի, որը սերունդներ կհիշեն։

Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին ու սարսափելի գին վճարեց Իրանի դեմ ագրեսիայի համար, հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ իրանցի ժողովրդին ուղղված ուղերձում։

«Ագրեսիվ հակառակորդն անհաջողություն կրեց երկրում սոցիալական անկարգություններ հրահրելով Իրանի միջուկային հետազոտությունները խափանելու և օբյեկտներ ոչնչացնելու իր նպատակներին հասնելու հարցում»,- ասված է տեքստում։

Փեզեշքիանի խոսքով՝ Իրանի ԶՈՒ հարվածների հետևանքով Իսրայելում ավերածությունների ծավալն աշխարհին ցույց տվեց, որ «Իրանի պես հզոր երկրի դեմ նման արկածախնդրության գինը, պարզվում է, սարսափելի է»։

Իսրայելի բանակը որոշ առանցքային զինատեսակների պակաս ունի, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով ԱՄՆ ռազմական պաշտոնյաներին։

Երկու պաշտոնյաների խոսքով՝ Իսրայելը հատկապես քիչ ռազմամթերք ունի։

Դեֆիցիտն ի հայտ է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջև լարվածության ֆոնին, քանի որ Թրամփը պնդում է հրադադարի մասին Իսրայելի և Իրանի միջև 12-օրյա հակամարտությունից հետո։

Ռազմածովային գործողությունների ղեկավարի պաշտոնակատար Ջեյմս Քիլբին այսօր Սենատին ասել է, որ չնայած ԱՄՆ Ռազմածովային ուժերը բավարար հրթիռներ ունեն Իսրայելը պաշտպանելու համար, Միացյալ Նահանգները դրանք օգտագործում է «տագնապալի տեմպերով»։

Վերջին երկու շաբաթների ընթացքում Միացյալ Նահանգները օգնել է Իսրայելին պաշտպանել իրանական հարձակումների հեղեղից, հաղորդում են լրատվամիջոցները։

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին 38 եւ բարձր տարիքի ամենաթանկ ֆուտբոլիստն է պատմության մեջ, փոխանցում է news.am-ը։

Հունիսի 24-ին ծննդյան 38-րդ տարեդարձը նշած Մեսիի տրանսֆերային արժեքն այժմ գնահատվում է 18 միլիոն եվրո։

Նախորդ ռեկորդը պատկանում էր Պորտուգալիայի հավաքականի եւ Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, որի տրանսֆերային արժեքը 38 տարեկանում 15 միլիոն եվրո էր։

Իսրայելը «պատմական հաղթանակ» է տարել Իրանի դեմ պատերազմում։ 

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս հայտարարությունն արել է ազգին ուղղված տեսաուղերձի ժամանակ։

«Մենք հասել ենք պատմական հաղթանակի, որը կմնա սերունդներ շարունակ։ Մենք վերացրել ենք երկու անմիջական գոյության սպառնալիք՝ միջուկային ռումբերի կողմից ոչնչացման սպառնալիքը և 20,000 բալիստիկ հրթիռների ոչնչացման սպառնալիքը», - ասել է Նեթանյահուն։

Նրա խոսքերով՝ Իսրայելը սառեցրել է Իրանի միջուկային նախագիծը։

«Եթե որևէ մեկը փորձի վերակենդանացնել այս նախագիծը, մենք կգործենք նույն վճռականությամբ և ուժով՝ խափանելու նման ցանկացած փորձ։ Իրանը միջուկային զենք չի ունենա», - եզրափակել է նա։

Իրանը չի հրաժարվի միջուկային ծրագրից։ Այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

Նրա խոսքով՝ Իսրայելի հետ 12-օրյա պատերազմից հետո Թեհրանն ավելի վճռական է դարձել։

«Մենք չափազանց շատ բան ենք ներդրել այդ տեխնոլոգիաների մեջ։ Գիտնականները զոհվեցին, ժողովուրդը հանդուրժեց պատժամիջոցները, մեզ պատերազմ պարտադրեցին։ Իրանում ոչ ոք չի հրաժարվի այդ ծրագրից։ Այն միշտ եղել Է ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության տակ»,-ասել է Արաղչին։

Հաագայում հանդիպել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցերը։

Էրդողանը ողջունել է Իսրայելի և Իրանի միջև հրադադարը, որը ձեռք է բերվել ԱՄՆ նախագահի ջանքերի շնորհիվ, և մաղթել է, որ այն մշտական ​​լինի։ 

Նա ընդգծել է սերտ երկխոսության կարևորությունը Գազայում հումանիտար ողբերգության շուտափույթ դադարեցման և Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի խաղաղ կարգավորման համար»,-ասվում է գրասենյակի հայտարարության մեջ։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մեծամասնությամբ մերժել է դեմոկրատ կոնգրեսական Էլ Գրինի՝ (Տեխաս նահանգ) ԱՄՆ  նախագահ Դոնալդ Թրամփի դեմ իմպիչմենտի գործընթաց սկսելու փորձը՝ Իրանին ԱՄՆ-ի կողմից ռազմական հարվածների պատճառով։

Չնայած հարձակման վերաբերյալ բազմաթիվ օրենսդիրների դժգոհությանը, Կոնգրեսի 344 (բոլորը հանրապետականները և 128 դեմոկրատներ) անդամներ քվեարկել են իմպիչմենտի առաջարկի դեմ, մինչդեռ միայն 79 դեմոկրատ աջակցել է որոշմանը։

Գրինը մի քանի ամիս փորձում էր նախաձեռնել քվեարկություն Թրամփի իմպիչմենտի վերաբերյալ՝ քննադատելով նրա գործողությունները ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականության մեջ։

Հունիսի 24-ին դեմոկրատ կոնգրեսականը ներկայացրել է բանաձև, որով պահանջում էր պետության ղեկավարի իմպիչմենտը այն պատճառով, որ նա Կոնգրեսից թույլտվություն չէր խնդրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու համար։

Նշենք, որ այս պահին Թրամփին աջակցող Հանրապետական ​​կուսակցությունը մեծամասնություն ունի և՛ Ներկայացուցիչների պալատում, և՛ Կոնգրեսի Սենատում, ինչը պետության ղեկավարի իմպիչմենտի փորձը գործնականում անհնար է դարձնում։

Ֆոտո

Եթե մարդը շոշափելի որևէ բան չի զգում, ինչ թիվ, ցուցանիշ ուզում է՝ հրապարակեք․ տնտեսագետ

«Առանց փողոցային պայքարի՝ չի կարող լինել անվստահության գործընթաց»․ Սերժ Սարգսյան

Քոչարյանին հանգիստ թողեք. ավելի լավ է՝ մի ստորագրություն դնեն, քան հավերժ անիծեն այս իշխանությանը․ Սերժ Սարգսյան

Մենք չենք մտածում 2026-ի ընտրությունների մասին, իմպիչմենտի օրակարգն առկա է. Սերժ Սարգսյան

2018թ.-ի մասին խոսելու եմ մեկ անգամ և ուղիղ եթերում. Սերժ Սարգսյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ որոշումն ակնկալվում է սեպտեմբերի 1-ին․ Բայրամով

«ՀՀ-ն ընդունել է Ադրբեջանից Նախիջևան անխոչընդոտ ճանապարհի վերաբերյալ Ալիևի պահանջը»․ Ասադով

Կիևն ու Եվրոպան ԱՄՆ-ի հետ գագաթնաժողովի պայմանավորվածությունները չեղյալ հայտարարելու ուղի են ընտրել. ՌԴ ԱԳՆ

Համատեղ հայտարարություն է ընդունվել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև Ռազմավարական երկխոսության 2-րդ փուլի արդյունքներով

Գրիգորյանը ՄԹ պետնախարարին է ներկայացրել  Վաշինգտոնում ձեռքբերված պայմանավորվածությունները

ՄԹ պետնախարարը շնորհավորել է Փաշինյանին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման արդյունքների առիթով

ՄԹ պետնախարար Սթիվեն Դաութին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ադրբեջանը սպասում է Հայաստանում սահմանադրական փոփոխություններին՝ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար. Բայրամով

«Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը հաջողությամբ ամփոփվեց. ԱՄՆ դեսպանատուն

Որքանո՞վ Ռուսաստանը ստիպված կլինի նահանջել Հարավային Կովկասում. փորձագետների կարծիքներն ու Մոսկվայի դիրքորոշումը