Live24
Օգոստոսի 26, 2025
Live24

Live24

Լուրեր

Այսօր՝ հունիսի 24-ին, հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ թաղամասի «Վասպուրական» ռեստորանային համալիրի հետնամասում գտնվող ամառանոցում հրդեհ է բռնկվել:
 
Shamshyan.com-ի տեղեկություններով, պարզվել է, որ այրվել է ամառային տաղավարը: 
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: 

Իրանում իսրայելական «Մոսադի» կողմից ստեղծված անօդաչուներով մեծ պահեստ է հայտնաբերվել, հաղորդում են տեղական աղբյուրները։

Նշվում է, որ երկրի հարավում գտնվող Հորմոզգան նահանգում հայտնաբերվել են տարբեր տեսակի և գործառույթների 402 անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև ավելի քան 2220 պրոֆեսիոնալ ռադիոկայաններ։ Այս ամենը նախատեսված էր Իրանի ներսում դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար։

Իսրայելը հստակորեն խախտել է հրադադարը՝ հարձակվելով Իրանում մի քանի թիրախների վրա, հաղորդում է Press TV-ն։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ երկրի մայրաքաղաք Թեհրանի հյուսիսում տեղի է ունեցել երկու պայթյուն։

Ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի գրառումներ էր արել սոցիալական ցանցերում և մի շարք հայտարարություններ արել, որոնցից հետո նշել էր, որ Իսրայելը չի ​​հարձակվի Իրանի վրա և ետ կշրջի իր ինքնաթիռները։

▫️Արևմտյան այսպես կոչված առաջնորդների մոտեցումներն անընդհատ փոխվում են և արտացոլում են նրանց բոլոր սկզբնական ծրագրերի ձախողումը, «Պրիմակովյան ընթերցումների» ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳ նախարարը։ Լավրովը նաև խոսել է Կիևին արտադրական սխեմայով զենք մատակարարելու Արևմուտքի փորձի մասին։

▫️Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում կախված չեն Մերձավոր Արևելքում առկա հակամարտության մեջ արևմտյան երկրների ներգրավվածության մակարդակից։ Եթե Կիևի ռեժիմին հաճոյացող երկրները թուլանան կամ դադարեն աջակցել նրան, Ռուսաստանը դա կընկալի որպես «իրականության գիտակցում»։

▫️Եվրոպացիները մասամբ մեղավոր են Իրանի միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակումների համար։ Նրանք զբաղեցրել են նեոգաղութատիրական դիրքորոշում, ակտիվորեն աշխատել են Գրոսիի վրա, որպեսզի նա իր աշխատանքում ներառի ամենաերկիմաստ բացասական ձևակերպումները (ՄԱԳԱՏԷ-ի զեկույց – խմբ.)։▫️ՌԴ–ի և ԱՄՆ–ի միջև ռազմավարական երկխոսության պայմանները դեռևս չեն հասունացել։ Մենք ողջունում ենք այն փաստը, որ, ի տարբերություն Բայդենի թիմի, Թրամփի վարչակազմը պատրաստ է երկխոսության: Սակայն այս փուլում այն դեռևս չի հասել պատշաճ մակարդակի: Ռուսաստանը ԵՄ-ի հետ ևս պատրաստ է երկխոսության, եթե վերջինը «միջազգային լկտիությունը» դադարեցնի:

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նախ սա խաղաղություն չէ, այլ՝ հրադադար
Երկրորդ, խաղաղության հասնելու համար առնվազն անհրաժեշտ է անցնել երկար և դժվար ճանապարհ։ Մենք էլ հրադադար ենք ստացել 2020 թվականին, սակայն մինչև հիմա խաղաղության դարաշրջանը դեռ չի երևում։
Ավելին, Իրանի և Իսրայելի միջև ընթացած պատերազմում որևէ մեկը լիարժեք հաղթող կամ պարտված չէ։ Կողմերը պարզապես որոշել են կանգ առնել ճիշտ ժամանակին՝ գերտերության հորդորով (և հնարավոր է՝ միջնորդությամբ)։
Եթե որևէ մեկին թվում է, թե Իրանը և Իսրայելը կարող են գտնել այնպիսի լուծումներ, որոնք միաժամանակ կընդունելի լինեն թե՛ Իսրայելի, թե՛ Իրանի, և նույնիսկ ԱՄՆ ժողովրդի համար, ապա նա լուրջ սխալվում է։ Վերջիվերջո սա ոչ առաջին, ոչ էլ վերջին հրադադարն է այս տարածաշրջանում։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա կրկնեմ՝ մեր կենսական շահը ռուս-ամերիկյան և իրան-ամերիկյան հարաբերությունների կայունացման մեջ է։
Խաղաղությունը լավ բան է, բայց մուրալով չի տրվում։ Իսկ Իրանը և Իսրայելը լավ գիտեն դրա գինը։
Վերջիվերջո, միայն վերջին 15 ամիսների ընթացքում սա արդեն երրորդ ուղիղ բախումն էր այս երկու երկրների միջև  

Սուրեն Սարգսյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր գրառում է կատարել իր էջում. «Կտրիճ Ներսիսյան, այսինքն՝ մնացել եք մի քանի պոռնկաբարո «հոգևորականների» հույսի՞ն։

Ինչո՞ւ մինչև հիմա կարգալույծ չեն պոռնկության մեջ բացահայտված «Զարեհ քահանա» կոչվածը և Սամվել Խաչատրյան կոչվածը, որը ոչ միայն սեփական ընտանիքն է պղծել, այլև Ձեր։

Ու բոլորը գիտեն այդ մասին։ Դուք անձամբ գիտեք դրա մասին»:

Կտրիճ Ներսիսյանի խոսնակը հրապարակում է արել, թե ես իբր թլպատված եմ։ Պատրաստ եմ ընդունել Կտրիճ Ներսիսյանին ու իր խոսնակին և ապացուցել հակառակը, գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իսկ ինքը թող ի վերջո պատասխանի հարցին, կուսակրոնության ուխտը խախտե՞լ է, թե ոչ։ Զավակ ունի՞, թե ոչ»,- գրել է նա:

Իսրայելը և Իրանը խախտել են հրադադարը։ Այս մասին լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Ամերիկացի առաջնորդը կողմերի միջև հրադադարի մասին հայտարարել է հունիսի 24-ի վաղ առավոտյան։

«Ես դժգոհ եմ Իսրայելից և Իրանից, բայց շատ ավելի դժգոհ եմ Իսրայելից»,-ասել է Թրամփը:

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար Հաագա մեկնելուց առաջ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացվել է, և Իրանը չի կարողանա վերականգնել այն։ 

«Իսրայել։ Մի՛ նետեք այդ ռումբերը։ Եթե դա անեք, լուրջ խախտում կլինի», - ավելի ուշ գրել է ԱՄՆ նախագահը սոցիալական ցանցերում։

Սամվել Կարապետյանին տեղափոխել են ՀՀ ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: 

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է:

Հիշեցնենք, որ այսօր՝ 2025թ. հունիսի 18-ին, Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով:

Երևանում հունիսի 24-ի ցերեկը, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-29-ին երեկոյան ժամերին` քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-18մ/վ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: 

​​​​​​Մարզերում հունիսի 24-ի ցերեկը, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 24-ի ցերեկը, 25-28-ին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։

Ֆոտո

ԱՄՆ-ն կավելացնի զենքի մատակարարումը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, որոնք աջակցում են Ուկրաինային

ԱՄՆ դեսպանը լիբանանցի լրագրողներին կոչ է արել իրենց «անասունի պես չպահել»

Թուրքիան մտադիր է դառնալ աշխարհում 5-րդ սերնդի կործանիչ արտադրող 4-րդ երկիրը

907-րդ ուղղման չեղարկումը Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության նոր փուլի սկիզբ է. Բայրամով

Սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Անկախության օրը, սպասվում է հանրահավաք

12500-ից ավելի էլեկտրոմոբիլ՝ 8 ամսում. քվոտայի սպառումից հետո էլ ներմուծման ծավալներն աճում են

ՀՀ-ից ՌԴ պտուղ-բանջարեղեն, ծաղիկ տեղափոխելիս պետք է պահպանել ԵԱՏՄ և ՌԴ օրենսդրության պահանջները․ ՍԱՏՄ

Արարատի մարզում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական առանձին գործառույթը

ԱՄՆ-ն ակնկալում է, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը մինչև 2026 թվականի վերջը կստորագրվի. Foreign Policy

Իրանը պատրաստ է վերսկսել Վաշինգտոնի հետ բանակցությունները, եթե ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից հшրձшկումը չկրկնվի

Թրամփը ցանկանում է միջուկային զենքի կրճատման շուրջ բանակցություններ սկսել Ռուսաստանի և Չինաստանի հետ

Եթե մարդը շոշափելի որևէ բան չի զգում, ինչ թիվ, ցուցանիշ ուզում է՝ հրապարակեք․ տնտեսագետ

«Առանց փողոցային պայքարի՝ չի կարող լինել անվստահության գործընթաց»․ Սերժ Սարգսյան

Քոչարյանին հանգիստ թողեք. ավելի լավ է՝ մի ստորագրություն դնեն, քան հավերժ անիծեն այս իշխանությանը․ Սերժ Սարգսյան

Մենք չենք մտածում 2026-ի ընտրությունների մասին, իմպիչմենտի օրակարգն առկա է. Սերժ Սարգսյան