Live24
Օգոստոսի 26, 2025
Live24

Live24

Լուրեր

Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի բոլոր անցակետերում 2025 թ. հունիսի 30-ից մինչև 2026 թ. հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում կներդրվի մուտքի և ելքի փորձնական կարգ՝ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար։

Այս մասին հայտնում են Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունից: 

«Համաձայն սահմանված կանոնների՝ օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք նախատեսում են մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն վիզա չպահանջող եղանակով, նախքան այդպիսի մուտք գործելը, պետք է անցնեն գրանցման ընթացակարգը Միասնական նույնականացման համակարգում և Ռուսաստանի Դաշնություն նախատեսվող մուտք գործելուց ոչ ուշ, քան 72 ժամ առաջ «ruID» բջջային հավելվածի միջոցով էլեկտրոնային եղանակով ներկայացնեն դիմում Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու մասին (արտակարգ դեպքերում՝ ոչ ուշ, քան 4 ժամ առաջ)»,- նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ: 

Սույն ընթացակարգը պարտադիր է Ռուսաստանի Դաշնության պետական սահմանը առանց վիզայի ռեժիմով հատող օտարերկրյա քաղաքացիների համար, բացառությամբ օտարերկրյա քաղաքացիների հետևյալ կատեգորիաների. 

  • Բելառուսի Հանրապետության քաղաքացիներ
  • Դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցողներ
  • 6 տարին չլրացած օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք: 

Նոր կարգի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է «Գոսուսլուգի» կայքում: 

«ruID» բջջային հավելվածը հասանելի է հավելվածի պաշտոնական հարթակներում: 

 Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու կարգը վիզային ռեժիմով, այդ թվում՝ միասնական էլեկտրոնային վիզայով, մնում է անփոփոխ:

«Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացվել են ավելի քան 9 տասնյակ խուզարկություններորոնց արդյունքում հայտնաբերվել են նշված հանցագործություններին առնչվող, նախաքննությամբ ձեռք բերված տվյալները հաստատող առարկաներ և փաստաթղթեր, ինչպես նաև ապացուցողական նշանակություն ունեցող անհերքելի այլ փաստական տվյալներ, այդ թվում՝ հրազեն և ռազմամթերք, գործողությունների պլաններ, հավաքագրված անձանց ցուցակներ, մետաղական իրեր, ճայթրուկներ, ծխարձակող միջոցներ, զինվորական հանդերձանք, ռադիոկապի միջոցներ, անօդաչու թռչող սարքեր, թմրամիջոցին նմանվող բուսական զանգվածներ,  բռնի կերպով իշխանությունը յուրացնելուց հետո գործադիր իշխանության համապատասխան պաշտոններում նշանակվող անձանց ցուցակ,  հանցավոր խմբի կողմից իրականացվելիք ապօրինի գործողությունների մանրակրկիտ պլանավորման, դրանց հերթականության, ժամանակագրության վերաբերյալ փաստաթղթեր և այլն: Այս մասին հայտնում են ՔԿ-ից: 

Քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել 16 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ 

Այս պահին քննիչի որոշումների հիման վրա ձերբակալվել է 14 անձ:

Քրեական վարույթի հետագա ընթացքի մասին Քննչական կոմիտեն հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ։

Նախաքննությունը շարունակվում է։

Դատապարտում եմ ընդդիմադիր գործիչների դեմ սանձազերծված բռնաճնշումների հերթական ալիքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը։

«Օրվա կառավարիչը փորձում է բացահայտ բռնատիրություն հաստատել մեր երկրում: Աջակցությունս եմ հայտնում բոլոր ձերբակալվածներին: Ընդդիմադիր բոլոր ուժերին և անհատներին կոչ եմ անում գոնե ժամանակավորապես մի կողմ շպրտելով ներքին տարաձայնությունները անհապաղ միավորվել, ստեղծել մեկ ընդհանուր պայքարի ճակատ:

Միայն այդ պարագայում կա հաղթանակի հնարավորություն»,-գրել է նա:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Գործող իշխանությունը հատել է օրենքի և բարոյականության բոլոր սահմանները:

Թշնամաբար հարվածներ է հասցրել պետականության բոլոր հենասյուներին՝ Անկախության հռչակագրին, Սահմանադրությանը, բանակին, եկեղեցուն, սփյուռքին:

Հանձնել է Արցախը: Նենգ գործելավոճով փորձում է լռեցնել ազգային դիմադրության օջախները: Քողարկելով իր հանցավոր վարքագիծը, շեղելով հանրությանը հայոց պետականության սպառնալիքներից, ձգտելով խուսափել ազգային դավաճանության համար պատասխանատվությունից՝ Նիկոլ Փաշինյանը բացահայտ ահաբեկչություն է իրականացնում հայ ժողովրդի նկատմամբ:

Շարունակվում են բռնատիրության կանոներով մարդկանց ապօրինի ձերբակալությունները, խուզարկություններն ու կալանավորումները: Ներկայացվում են շինծու մեղադրանքներ, կիրառվում են հոգեբանական տեռորի բոլոր միջոցները՝ դրանք ուղեկցելով «հանցանքների» նախապատրաստության արհեստածին նկարագրություններով: Ազգային ընդդիմադիր գործիչներին, նրանց աջակիցներին վերագրվող արարքները չարիքի իշխանությունը կարող է տարածել Հայաստանի Հանրապետության և աշխարհասփյուռ հայության՝ հայրենիքով մտահոգ յուրաքանչյուր անդամի նկատմամբ: Նման պայմաններում հայ ժողովրդի բոլոր արժանապատիվ զավակների պարտքն է միավորվել և կանխել հայոց պետականության գլխավոր սպառնալիքի՝ Հայաստանի գործող իշխանության հետագա գործողությունները:

Օրվա գլխավոր խնդիրը Հայաստանի վերջանական բռնատիրացումը կանխելն է, սրանց հեռացումը, պատասխանատվության ենթարկելը, երկրի ու հայության արժանապատվության վերականգնումը: Ադպես էլ լինելու է: Շուտով»:

Այսօր, հունիսի 25-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին:

Հայտնում է առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը։

Շուրջ մեկ ժամ տևած զրույցի ընթացքում, Հայաստանի ներկայիս իրավիճակի գնահատականից բացի, անդրադարձ է կատարվել նաև Սամվել Կարապետյանի նկատմամբ Փաշինյանի կողմից սանձազերծված հաշվեհարդարին, ինչի առիթը Եկեղեցու դեմ իշխանությունների հայտարարած պատերազմի համատեքստում վերջինիս արած հետևյալ հայտարարությունն է. «Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»: Խոսք, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ սովորական քաղաքական հայտարարություն, ինչի իրավունքը, որպես Հայաստանի քաղաքացի, նա ունի:

Նախագահի գնահատմամբ՝ Փաշինյանը պարտության մարմնավորում է։ Նա խայտառակ կերպով պարտվեց արցախյան պատերազմում, հաստատաբար պարտվելու է նաև Հայոց եկեղեցուն հայտարարած պատերազմում։

Բագրատ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու եւ իշխանության բռնազավթման հոդվածներով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։

«Հերթական քաղաքական հետապնդումն է»,–ասաց փաստաբանը։

Սերգեյ Հարությունյանը նշեց, որ Բագրատ Սրբազանի տանն իրականացված խուզարկության ընթացքում զենք–զինամթերք չի հայտնաբերվել։ 

«Քննչական կոմիտեի հրապարակած լուսանկարներից մեկը տեսա, որտեղ զենքն է երևում, ու կողքին դրա մասին փաստաթուղթը։ Ակնհայտ է, որ դա որևէ մեկին է պատկանում, ով օրինակ ունի այդ զենքի թույլտվությունը»,–հավելեց նա։

Նա նշեց, որ ամենայն հավանականությամբ, Բագրատ Սրբազանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իսրայելի ռեժիմի նկատմամբ հաղթանակը ձեռք է բերվել իսլամական Իրանի մեծ ազգի դիմադրության, միասնության եւ բարեկամության շնորհիվ, հաղորդել է Mehr-ը:

Ազգին ուղղված իր ուղերձում Փեզեշքիանը նշել է, որ Իսրայելի դեմ պայքարում հաջողությունը ձեռք է բերվել ժողովրդի անսասանության եւ դիմադրության շնորհիվ:

«Երկրում միասնությունը, խաղաղությունն ու համերաշխությունը այս ընթացքում իրենց պտուղներն են տվել»,- ասել է նա։ Իրանի նախագահի խոսքով՝ «այս պատմական հաղթանակի ողջ փառքը պատկանում է մեծ ազգին եւ քաղաքակրթությանը»։

«Իրանցիների քաջարի դիմադրության շնորհիվ երկիրը ականատես եղավ 12-օրյա պատերազմի ավարտին, որը իսլամական հանրապետությանը պարտադրվել էր արկածախնդիր սիոնիստական ​​ռեժիմի կողմից»,- ասել է նա։

Իրանի նախագահի խոսքով՝ «թշնամին որոշակի պատրվակներով ագրեսիա է իրականացրել իսլամական հանրապետության դեմ, Իրանի դիվանագիտական​​ջանքերի հետ միաժամանակ՝ իր խաղաղ միջուկային ծրագրի հետ կապված ցանկացած թյուրըմբռնում լուծելու համար»։

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 25-ին, կազմել է 385.29 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.33 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 447.17 դրամ (նվազել  է 0.11 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.91  դրամ (նվազել է 0.01 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 381-384 դրամով, վաճառվում է 387-389 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 439-443 դրամով, վաճառվում է 451-454 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.72-4.86 դրամով, վաճառվում է 4.95-5.10 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 383 դրամով, վաճառվում՝ 386.6 դրամով:

Եվրոն գնվում է 441 դրամով, վաճառվում է 447 դրամով:

Ռուբլին գնվում է 4.82 դրամով, վաճառվում է 4.90 դրամով:

Ռուսաստանի իշխանությունները կապի մեջ են իրենց հայ գործընկերների հետ, այդ թվում՝ «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որը ձերբակալվել է Երեւանում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդել է «Կոմերսանտը»։

«Այո, իհարկե, մենք կապի մեջ ենք մեր գործընկերների հետ Հայաստանում, Երեւանում։ Նա մեր կարեւոր դաշնակիցն է։ Մենք բավական զարգացած եւ բազմակողմանի հարաբերություններ ունենք։ Եվ, իհարկե, քանի որ Կարապենյանը նաեւ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, համապատասխան շփումներ իրականացվում են»,- լրագրողներին հայտնել է Կրեմլի ներկայացուցիչը։

Մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հանրապետությունում պետական հեղաշրջումը կանխելու մասին հայտարարությունները՝ Դմիտրի Պեսկովն ասել է, որ սա երկրի ներքին հարցն է։ «Մենք, իհարկե, հետաքրքրված ենք Հայաստանում օրենքի եւ կարգուկանոնի պահպանմամբ։ Եվ որպեսզի Հայաստանը լինի բարգավաճ, կայուն երկիր, Ռուսաստանի բարեկամ»,- նշել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղարը։

Չկան բառեր. Լավ, ինչու՞ եք դուք էսքան ատում մեր երկիրը, ժողովրդին, պետությունը, ինչու՞: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Տեռորիստ, պիղծ, ախտածին, քստմնելի, դավաճաններ...

Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Մեր ազատությունը, անկախությունը և պետականությունը անշրջելի իրողություն են, իսկ դուք՝ հավիտյան ձխողված նզովյալներ. տապակվեք ձեր ատելության և այլասերվածության մեջ»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր վաղ առավոտյան իրավապահները խուզարկություններ են սկսել Սրբազան Պայքարի աջակիցների տներում։ Նրանք գործողություն են իրականացնում նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրում։

Բացի այդ, ՀՅԴ–ից հայտնում են, որ այս պահին խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի, ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի և Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի բնակարաններում։

Քննչական կոմիտեն էլ հայտարարել է, որ ««Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»:

Ֆոտո

ԵՄ-ն օգոստոսի 28-30-ը կքննարկի Ուկրաինայի անվտանգության երաշխիքները

Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են

Դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրան կից կառույցների լուծարման մասին որոշումը սպասվում է սեպտեմբերի 1-ին

Դա ասք է այն մասին, թե ինչպես կապիտուլյանտը բավարարեց Ադրբեջանի հերթական պահանջները. Սերժ Սարգսյան

ԵՄ-ում վստահ են, որ ստանալու են Հունգարիայի և Սլովակիայի աջակցությունը ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների հարցում. Politico

Թուրքիան և Իրանը քննարկել են ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի շուրջ ընդհատված բանակցությունների հարցը

Մոսկվան չի պատրաստվում փոխել Ուկրաինայի հետ կապված փողոցների անունները

Ադրբեջանի նախարարների կաբինետը հատուկ նիստ կանցկացնի՝ նվիրված Ալիևի Վաշինգտոն այցին

Թեհրանը uպառնում է պատասխան միջոցներով

Ցույցեր Իսրայելում. ցուցարարները hրդեհել են փողոցները

Խաբեությունների նոր ալիք է. առաջարկում են ինչ-որ գործողություններ անել, հավելված ներբեռնել. մեդիափորձագետ

Թրամփը Կիմ Չեն Ընի հետ հանդիպելու պատրաստակամություն է հայտնել

Ֆրանսիայում ձախակողմյան կուսակցությունը խորհրդարանին կներկայացնի Մակրոնին պաշտոնանկ անելու առաջարկ

Ուկրաինայի կողմից «Դրուժբա» նավթամուղի վրա hարձակումը համարժեք է Հունգարիայի և Սլովակիայի վրա hարձակմանը. Սիյարտո