Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն գրեթե 2 տարի առաջ խոստացել էր հաղթանակ Գազայում. արդյունքը՝ ռազմական փակուղի, ռազմական հանցագործությունների համար ձերբակալման օրդեր և ՀԱՄԱՍ-ի 200,000 նոր մարտիկ. այս մասին X-ում գրել է Իրանի ԱԳ նախարար Սեյյեդ Աբբասա Արաղչին՝ հռետորական հարց հղելով՝ «կոնկրետ ի՞նչ է ծխում Նեթանյահուն»:
«Իրանի պարագայում նա երազում էր ջնջել ավելի քան 40 տարվա խաղաղ միջուկային նվաճումները։ Արդյունքը՝ իր վարձկանների կողմից սպանված տասնյակ իրանցի գիտնականներից յուրաքանչյուրը հասցրել էր նախապատրաստել ավելի քան 100 տաղանդավոր ուսանողի։ Նրանք Նեթանյահուին ցույց կտան, թե ինչի են ընդունակ։
Սակայն նրա ամբարտավանությունը սահմաններ չունի։ Ամոթալիորեն ձախողելով Իրանում իր բոլոր ռազմական նպատակները և ստիպված լինելով փախչել «հայրիկի» մոտ այն բանից հետո, երբ մեր հզոր հրթիռները գետնին հավասարեցրին Իսրայելի ռեժիմի գաղտնի օբյեկտները (ինչը Նեթանյահուն դեռևս թաքցնում է), նա բացահայտորեն թելադրում է ԱՄՆ-ին, թե ինչ ասել կամ անել Իրանի հետ բանակցություններում։ Անխուսափելիորեն առաջանում է հարց. կոնկրետ ի՞նչ է ծխում Նեթանյահուն։ Եթե ոչինչ, ապա ի՞նչ ունի «Մոսսադ»-ն ընդդեմ Սպիտակ տան», - գրել է Արաղչին՝ ակնկարկելով, որ Իսրայելի հետախուզական ծառայությունը կարող է կոմպրոմատ ունենալ ընդդեմ ԱՄՆ նախագահի:
Երևանում օգոստոսի 1-ից հասարակական տրանսպորտի միասնական, ժամանակակից տոմսային համակարգը շարունակելու է գործել 3 նորարար վճարման տարբերակով. տրանսպորտային քարտ, անհպում բանկային քարտ (ՀՀ բոլոր բանկերից, բացի ՎՏԲ-ից), բջջային հավելված:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Մենք ուզում ենք հասկանալ, թե ինչով ենք դրդում ԱՄՆ նախագահին: Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Չինաստանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Ակնհայտ է, որ նա անպարկեշտ ճնշման տակ է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ներկայիս ղեկավարության կողմից, որոնք անպարկեշտորեն աջակցում են Զելենսկու պահանջները՝ շարունակել նրան մատակարարել ժամանակակից զենքեր, այդ թվում՝ հարձակողական, արևմտյան երկրների հարկատուներին ավելի մեծ վնաս հասցնելու հաշվին։ Մենք ունենք մի ասացվածք՝ մի՛ փորիր փոս ուրիշի համար», - նշել է ՌԴ ԱԳ նախարարը:
«Եվրոպացի առաջնորդները Կիևին արգելում են բանակցություններ վարել Ռուսաստանի հետ»,- ասել է Լավրովը:
Քենդալ և Քայլի Ջեններները մերժել են իրենց խորթ եղբոր՝ Բրոդի Ջենների և պրոֆեսիոնալ սերֆեր Թիա Բլանկոյի հարսանիքին մասնակցելու հրավերը: TMZ-ի տվյալներով՝ քույրերը որոշել են, որ իրենց ներկայությունը կարող է շեղել ուշադրությունը նորապսակներից:
Աղբյուրը շեշտել է, որ նրանց միջև վեճ չկա. նրանք դեռևս ջերմորեն շփվում են և աջակցում միմյանց:
41-ամյա Բրոդին և 28-ամյա Թիան ամուսնացել են Մալիբուում Բրոդիի մոր՝ Լինդա Թոմփսոնի բակում տեղի ունեցած արարողության ժամանակ: Հարսանիքին ներկա են եղել մոտ 70 մտերիմ ընկերներ և հարազատներ:
TMZ-ի տվյալներով՝ Բրոդիի հայրը՝ Քեյթլին Ջենները (նախկինում՝ Բրյուս Ջեններ), նույնպես ներկա է եղել հարսանիքին: Քեյթլին և Լինդա Թոմփսոնները ամուսնացած են եղել 1981-ից 1986 թվականներին և մեծացրել են նաև իրենց ավագ որդուն՝ Բրենդոն Ջեններին: Հիշեցնենք, որ Քեյթլին Ջենները նաև Քենդալի և Քայլիի հայրն է Քրիս Ջենների հետ ամուսնությունից:
Ռուսաստանի շուկայում խախտումներով հայկական կոնյակների բաժինը վերջին ստուգման արդյունքներով աճել է մինչև 85%՝ 2025 թվականի մայիսի 80%-ի համեմատ։ Այս մասին ասվում է Կոնյակի, սպիրտային խմիչքների և ալկոհոլային խմիչքների արտադրողների միության (Սոյուզկոնյակ) և Միջազգային կեղծարարության դեմ պայքարի ասոցիացիայի կողմից անցկացված ուսումնասիրության մեջ։
Ուսումնասիրության տվյալներով՝ հետազոտված հայկական կոնյակի նմուշների 85%-ը չի համապատասխանում կոնյակի և բրենդի համար նախատեսված պահանջներին, ինչպես նաև ռուսական օրենսդրությանը։ Բացի այդ, 50%-ի մեջ հայտնաբերվել է խաղողի ծագում չպարունակող սպիրտի օգտագործում, ինչպես նշում են փորձագետները, նման արտադրանքը չի կարող կոնյակ կոչվել։ Նախորդ ուսումնասիրությունների համաձայն՝ խախտումներով հայկական կոնյակների բաժինը 2024 թվականի օգոստոսին կազմել է 90%, իսկ 2025 թվականի մայիսին նվազել է մինչև 80%։ Այդ ամենը եղել է սահմանային վերահսկողության ուժեղացման շնորհիվ։
«Մենք իրավիճակի աննշան բարելավում ենք արձանագրել, բայց այն կրկին վատթարանում է։ Սա խոսում է այն մասին, որ անբարեխիղճ արտադրողները արագորեն հարմարվում են վերահսկողության ցանկացած միջոցի։ Իսկ հայտնաբերված խախտումների վերլուծությունը վկայում է դիտավորյալ խմբակային գործողությունների մասին, որոնք ուղղված են նախ և առաջ արտադրանքի ինքնարժեքի իջեցմանը՝ հումքի կեղծման հաշվին, ինչն էլ իր հերթին հանգեցնում է պատրաստի արտադրանքի սպառողների խաբեության և նրանց առողջության, նույնիսկ կյանքի իրական սպառնալիքի»,- նշել են Սոյուզկոնյակում։
Անտիկոնտրֆակտի նախագահ Վլադիսլավ Ռեզնիկը հավելել է, որ խնդիրը լուծելու նպատակով ասոցիացիան հանդիպել է Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարարի հետ։ «Հայաստանի Հանրապետության իշխանությունները խնդիրը գիտեն և մեզ տեղեկացնում են կոնկրետ լուծումների մասին։ Սակայն մենք արդյունքներ չենք տեսնում։ Ավելին, մեր տրամադրության տակ եղած տեղեկություններով աճում է ինչպես Հայաստանից Ռուսաստան ուղարկվող անորակ կոնյակային արտադրանքի ծավալը, այնպես էլ դրա բաժինը մատակարարումների ընդհանուր քանակում»,- հայտարարել է նա։
Հետազոտության արդյունքների հիման վրա «Սոյուզկոնյակը» դիմումներ է ուղարկել Ալկոհոլային շուկայի կարգավորման դաշնային ծառայությանը, Դաշնային մաքսային ծառայությանը, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությանը, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի համապատասխան նախարարություններին: Կեղծարարության դեմ պայքարի բաժինն արդեն սկսել է համագործակցել վրաց-ռուսական ասոցիացիայի հետ: Ասոցիացիան վրացական կողմին է փոխանցել այն խմիչքները, որոնք Վրաստանի տարածքով ժամանել են Ռուսաստանի Դաշնություն: Այս տվյալներն արդեն օգնում են վրացական իշխանություններին ավելի արդյունավետորեն նույնականացնել պոտենցիալ վտանգավոր բեռները: Վրացական բիզնեսի նախաձեռնությամբ երկրում սկսվել են տարանցիկ բեռների ստուգումները:
Կոնյակի արտադրանքի որակի մոնիթորինգի շրջանակներում վերցվել և ուսումնասիրվել են տարբեր երկրների և տարբեր արտադրողների նմուշներ, այդ թվում՝ տարբեր ապրանքանիշերի 71 նմուշներ ութ խոշոր հայկական արտադրողներից, այդ թվում՝ «Աբովյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ից, «Արաքս» կոնյակի գործարան» ՍՊԸ-ից, «Արկոն գինու գործարան» ՍՊԸ-ից, «Արկոն թրեյդ» ՍՊԸ-ից, «Շահնազարյանի գինու և կոնյակի տուն» ՍՊԸ-ից, «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ից, «Սամկոն» ՍՊԸ-ից, «Հայաշի գրուպ» ՍՊԸ-ից: Նմուշները ձեռք են բերվել Ռուսաստանի դաշնային մանրածախ առևտրի ցանցերից և հետազոտության համար փոխանցվել են գարեջրագործության, գազավորված ըմպելիքների և գինու արդյունաբերության համառուսաստանյան հետազոտական ինստիտուտին (Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Վ.Մ. Գորբատովի անվան սննդի համակարգերի դաշնային գիտական կենտրոնի մասնաճյուղ):
Հուլիսի 15-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Արարատում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում, ինչպես նաև Երևանում սպասվում է քամու ուժգնացում՝ 19-24 մ/վ արագությամբ։
Այս մասին նախազգուշացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Մինչև 2030 թվականը Եվրոպայի «սրտում» կարող է լայնածավալ և բարձր ինտենսիվության պատերազմ բռնկվել, որը կապված է Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի հետ։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի Ազգային ռազմավարական վերանայման (RNS 2025) նորացված փաստաթղթում։ Փաստաթղթում նշվում է, որ ռազմական հակամարտությունը տեղի կունենա Ֆրանսիայի տարածքից դուրս, սակայն Փարիզը կարող է ներգրավված լինել դրանում։ Առաջիկա 3–5 տարիների ընթացքում ագրեսիայի կարող են ենթարկվել Մոլդովան, Բալկանները կամ ՆԱՏՕ-ի երկրները։
Ռուսաստանը, որը Ֆրանսիայի համար «ամենամեծ սպառնալիքն» է՝ վերջին տարիներին կտրուկ ավելացրել է եվրոպական երկրների դեմ «թշնամական և կործանարար գործողությունների» թիվը։ Մասնավորապես, ինչպես մանրամասնվում է զեկույցում, Մոսկվան ակտիվացրել է լրտեսությունը և կիբերհարձակումները, փորձում է միջամտել ընտրություններին, ձգտում է ազդել հասարակական կարծիքի վրա և խաթարել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը։ Փաստաթղթում ընդգծվում է, որ Եվրոպան պետք է պատրաստվի իր տարածքում հնարավոր ռազմական հակամարտությանը։ Ֆրանսիան և եվրոպական այլ երկրներ «պետք է ի վիճակի լինեն ավելի լավ պաշտպանվել և զսպել մայրցամաքում Ռուսաստանի կողմից ցանկացած նոր ագրեսիա»։ Դրա համար Եվրոպային առաջարկվում է «ռազմավարական զարթոնք», որն անհրաժեշտ է պաշտպանական հնարավորություններն ամրապնդելու համար։
Ֆրանսիայի պաշտպանության և ազգային անվտանգության գլխավոր քարտուղարությունը պատրաստում է ազգային ռազմավարական փաստաթուղթ։
Ֆրանսիայի պաշտպանության ռազմավարությունը, որը սահմանված է Ազգային ռազմավարական վերանայման փաստաթղթով, արտացոլում է Փարիզի մտահոգությունները և հավակնությունները եվրոպական անվտանգության ապագայի վերաբերյալ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մինչև 2027 թվականը երկրի պաշտպանական բյուջեն կկրկնապատկվի՝ համեմատած 2017 թվականի հետ։ Նա խոստացել է, որ աշնանը կներկայացնի 2024–2030 թվականների ռազմական ծրագրավորման օրենքի «թարմացումը», որը նախատեսում է 2026 թվականին լրացուցիչ 3.5 միլիարդ եվրո հատկացնել պաշտպանությանը և ևս 3 միլիարդ եվրո՝ մեկ տարի անց։ Մակրոնն ընդգծել է, որ եվրոպացիներն այժմ ինքնուրույն պետք է ապահովեն իրենց անվտանգությունը։ Նա նաև հավելել է, որ «1945 թվականից ի վեր ազատությունը երբեք նման սպառնալիքի չի ենթարկվել»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աջակցություն է հայտնել ՆԱՏՕ-ին, որը նախկինում որակել էր որպես «հնացած» կազմակերպություն։
BBC-ի հյուսիսամերիկյան թղթակցին տված բացառիկ հարցազրույցում Թրամփն աջակցություն է հայտնել ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության սկզբունքին։
Լրագրողը հարցրել է Թրամփին՝ արդյոք նա Հյուսիսատլանտյան դաշինքը դեռ «հնացած» կառույց է համարում։
«Ոչ, կարծում եմ՝ ՆԱՏՕ-ն դառնում է դրա հակառակը, որովհետև դաշինքը վճարում է իր սեփական հաշիվները», – ասել է Թրամփը։
Նա հավելել է, որ հավատում է հավաքական պաշտպանությանը, քանի որ դա նշանակում է, որ ավելի փոքր երկրները կարող են պաշտպանվել ավելի մեծերից։
Գարի Օ’Դոնոհյուին տված հարցազրույցում Թրամփը նաև ասել է, որ դեռ պատրաստ չէ խզել հարաբերությունները ՌԴ նախագահի հետ, քանի որ դեռ նրա հետ գործերը չի ավարտել։
Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կտրուկ վատթարացել են: Վերջերս Եկատերինբուրգում ձերբակալվել են ադրբեջանցիներ՝ 25 տարվա վաղեմության հանցագործությունների հետաքննության շրջանակում: Երկու կասկածյալ մահացել է կալանքի տակ գտնվելու ժամանակ, մյուսները՝ դաժան ծեծվել են: Ադրբեջանը կոշտ է արձագանքել՝ չեղարկելով ռուսական մշակույթին նվիրված միջոցառումները, խուզարկելով Sputnik լրատվական գործակալության գրասենյակը և ձերբակալելով ռուս ծրագրավորողների: Ռուսաստանի պետական հեռուստատեսությամբ հնչեցին սպառնալիքներ Բաքուն «երեք օրում գրավելու» մասին։ Թեև կողմերի միջև լայնածավալ պատերազմը քիչ հավանական է, սակայն հարաբերությունների խզումն իրական է և Մոսկվայի համար վտանգավոր, քանի որ Հայաստանը, 30 տարի շարունակ Ադրբեջանի հետ դաժան պատերազմներ մղելուց հետո, միանում է իր վաղեմի թշնամուն՝ Պուտինին Հարավային Կովկասից դուրս մղելու համար։ Այս մասին գրում է բրիտանական The Telegraph-ը՝ «Երկու երդվյալ թշնամիներ միավորվում են Պուտինի դեմ. Հայաստանը միանում է Ադրբեջանին՝ սպառնալով Կովկասում Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտին» վերտառությամբ հոդվածում, որը մասնակի կրճատումներով ներկայացնում ենք ստորև.
«Հուլիսի 10-ին Ալիևը և Փաշինյանը հանդիպել են՝ քննարկելու «Զանգեզուրի միջանցքը» (չակերտները` Tert.am), որը կապելու է Ադրբեջանը Նախիջևանի հետ՝ անցնելով Հայաստանի տարածքով։ Այս միջանցքը կհանդիսանա Չինաստանից Եվրոպա ձգվող առևտրային երթուղու՝ «Միջին միջանցքի» մաս։ 2020 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված հրադադարի համաձայնագրի համաձայն՝ երթուղին պետք է վերահսկվեր Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության կողմից։ Սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է, քանի որ Ալիևը ցանկանում է Մոսկվային դուրս մղել գործարքից և այն ամբողջությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ դնել: », - նշում է աղբյուրը։
«Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել հարաբերությունները ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ։ Դրա կորուստը լուրջ հարված կլինի», - ասել է Մեծ Բրիտանիայի Պաշտպանության և անվտանգության ուսումնասիրությունների թագավորական միացյալ ծառայությունների ինստիտուտի (բրիտանական պաշտպանության ոլորտի վերլուծական կենտրոն) միջազգային անվտանգության հարցերով բաժնի տնօրեն Նիլ Մելվինը:
«Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել հարաբերությունները ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ։ Դրա կորուստը լուրջ հարված կլինի», - նշում է աղբյուրը։
The Telegraph-ը հիշեցնում է, որ Փաշինյանն ու Էրդողանը վերջերս հանդիպել են Ստամբուլում, ինչը զգալի քայլ է՝ հաշվի առնելով Հայաստան-Թուրքիա դիվանագիտական բացակայությունը։ Էրդողանը նշել է, որ Հայաստանը «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները` Tert.am) հարցում դրսևորում է «ավելի ճկուն մոտեցում»։
Ինչ վերաբերում է ռուսական ազդեցությանը, ապա, ըստ հոդվածի, դրա թուլացումը սկսվել էր 2023-ին՝ երբ ռուս խաղաղապահները չեն միջամտել Ադրբեջանի ռազմական գործողություններին Արցախում։ Այդ ընթացքում Արցախի գրեթե ողջ հայկական բնակչությունը փախել է, իսկ Ադրբեջանը մեղադրվել է էթնիկ զտման համար։ Դրանից հետո Փաշինյանը դիմել է Արևմուտքին և սկսել հաշտեցման ուղի Բաքվի հետ՝ հավատալով, որ Հայաստանի երկարաժամկետ ապագան վտանգված է, եթե այն թշնամական հարաբերություններ պահպանի Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Այս տեսակետը ժողովրդականություն չի վայելում Հայաստանում, իսկ Փաշինյանն ունի աշխարհում ցանկացած առաջնորդի ամենացածր վարկանիշներից մեկը:
Պարբերականը եզրափակում է, որ այս ամենի ֆոնին Հայաստանը և Ադրբեջանը, որոնք մի ժամանակ դիտարկվում էին որպես խորհրդային արբանյակներ, այժմ նոր ուղի են ընտրում՝ առանց Ռուսաստանի։
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Չինաստանում ընթացող Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում հանդիպել է իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
«Սա մեզ համար ևս մեկ հնարավորություն է արագ զարգացող հարցերի շուրջ կարծիքներ փոխանակելու»,-իր խոսքում նշել է ՌԴ ԱԳ նախարարը: