Կոնկրետ ի՞նչ է ծխnւմ Նեթանյահուն. Արաղչին՝ Իսրայելի վարչապետի հայտարարությունների մասին
Հուլիսի 17, 2025

Կոնկրետ ի՞նչ է ծխnւմ Նեթանյահուն. Արաղչին՝ Իսրայելի վարչապետի հայտարարությունների մասին

By Հուլիսի 15, 2025 28

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն գրեթե 2 տարի առաջ խոստացել էր հաղթանակ Գազայում. արդյունքը՝ ռազմական փակուղի, ռազմական հանցագործությունների համար ձերբակալման օրդեր և ՀԱՄԱՍ-ի 200,000 նոր մարտիկ. այս մասին X-ում գրել է Իրանի ԱԳ նախարար Սեյյեդ Աբբասա Արաղչին՝ հռետորական հարց հղելով՝ «կոնկրետ ի՞նչ է ծխում Նեթանյահուն»:

«Իրանի պարագայում նա երազում էր ջնջել ավելի քան 40 տարվա խաղաղ միջուկային նվաճումները։ Արդյունքը՝ իր վարձկանների կողմից սպանված տասնյակ իրանցի գիտնականներից յուրաքանչյուրը հասցրել էր նախապատրաստել ավելի քան 100 տաղանդավոր ուսանողի։ Նրանք Նեթանյահուին ցույց կտան, թե ինչի են ընդունակ։

Սակայն նրա ամբարտավանությունը սահմաններ չունի։ Ամոթալիորեն ձախողելով Իրանում իր բոլոր ռազմական նպատակները և ստիպված լինելով փախչել «հայրիկի» մոտ այն բանից հետո, երբ մեր հզոր հրթիռները գետնին հավասարեցրին Իսրայելի ռեժիմի գաղտնի օբյեկտները (ինչը Նեթանյահուն դեռևս թաքցնում է), նա բացահայտորեն թելադրում է ԱՄՆ-ին, թե ինչ ասել կամ անել Իրանի հետ բանակցություններում։ Անխուսափելիորեն առաջանում է հարց. կոնկրետ ի՞նչ է ծխում Նեթանյահուն։ Եթե ոչինչ, ապա ի՞նչ ունի «Մոսսադ»-ն ընդդեմ Սպիտակ տան», - գրել է Արաղչին՝ ակնկարկելով, որ Իսրայելի հետախուզական  ծառայությունը կարող է կոմպրոմատ ունենալ ընդդեմ ԱՄՆ նախագահի:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Եգիպտոսը միանում է 5-րդ սերնդի թուրքական KAAN կործանիչների արտադրությանը

Իսրայելի և Սիրիայի միջև լարվածությունը կավարտվի առաջիկա ժամերին․ ԱՄՆ պետքարտուղար

Եթե Իրանն իսկապես ցանկանում է բանակցել, մենք այստեղ ենք․ Թրամփ

Ռուբիոն մտահոգություն է հայտնել Սիրիայում Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով ստեղծված իրավիճակի կապակցությամբ

Դատախազությունը հրաժարվել է Գագիկ Ղազինյանի դեմ՝ ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման պահանջով հայցից

Իրանը կարող է ավելի ուժեղ հարվածել ԱՄՆ-ին, քան Իսրայելի հետ պատերազմի ժամանակ․ Խամենեի

Մոսկվան ուշադրությամբ հետևում է Արևմուտքի կողմից Ուկրաինա զենքի մատակարարումներին. Պեսկով

Իսրայելի ՊԲ-ն հայտարարել է, որ հարձակումները Սիրիայի կառավարության վրա շարունակվում են

Պուտինը վախենում է ԱՄՆ-ից. Զելենսկի

Չինաստանը դեմ է արտահայտվել Ռուսաստանի դեմ առևտրի համար պատժամիջոցային ճնշմանը

Սիրիան ի վիճակի չէ հակազդել Իսրայելին և հենվում է դաշնակիցների վրա

Թրամփի սահմանած մաքսատուրքերն ԱՄՆ բյուջեին գրեթե 50 միլիարդ դոլարի լրացուցիչ եկամուտ են բերել. FT

Թրամփի հետ վեճից հետո Մասկը փոխել է հեռախոսահամարը

Սիրիայում դրուզների կոտորած է սկսվել, Իսրայելի դրուզ համայնքն ընդվզում է

Իրանի գերագույն առաջնորդը կոչ է արել երկրի դատական համակարգին պատասխանատվության ենթարկել Իսրայելին և ԱՄՆ-ին