Live24
Օգոստոսի 15, 2025
Live24

Live24

Լուրեր

Նախկին ՔՊ-ական Գնել Սարգսյանը հայտարարել է, որ իրենց շքամուտքում երեկ ուշ ժամի մի մարդ իրեն հարվածել է։

Տարածած տեսանյութում նա պատմում է, որ մարդ է ճանապարհել, վերադարձի ժամանակ շքամուտքի մոտ մի անծանոթ մարդ դիմացն է հայտնվել ու հարվածել։ Նա սպառնալիքներ, հայհոյանքներ է հնչեցնում այդ մարդու հասցեին։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույցի ընթացքում համաձայնության են եկել օգոստոսի վերջը սահմանել որպես Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ համաձայնության հասնելու վերջնաժամկետ, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Եթե մինչև այդ ամսաթիվը համաձայնության չհասնեն, երեք եվրոպական տերությունները նախատեսում են գործարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից 2015 թվականի Իրանի համաձայնագրով չեղարկված պատժամիջոցներին «անհապաղ վերադարձի» մեխանիզմ, նշում է պարբերականը։

Աղբյուրների համաձայն՝ եվրոպացիները մտադիր են մոտ ապագայում բանակցություններ սկսել Իրանի հետ և փորձել համոզել Թեհրանին, որ կարող է խուսափել պատժամիջոցներից։ Սակայն դրա համար Իսլամական Հանրապետությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ ապացուցելու իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթը։

Մասնավորապես, խոսքը ՄԱԳԱՏԷ-ի կողմից մոնիթորինգի վերսկսման մասին է, որը Իրանը կասեցրել էր Իսրայելի և Ամերիկայի կողմից իրանական միջուկային օբյեկտներին հարվածելուց հետո, ինչպես նաև երկրից մինչև 60% հարստացված մոտ 400 կգ ուրանի դուրսբերման մասին, որը գտնվում է Թեհրանի տրամադրության տակ։

Axios-ը պարզաբանում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը փորձում է վերսկսել բանակցությունները Իսլամական Հանրապետության հետ միջուկային համաձայնագրի շուրջ: Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարը հիասթափված է, որ Իրանը դեռևս չի վերադարձել բանակցությունների սեղանի շուրջ:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Հակոբ Սիմիդյանն ազատվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից։ 

Վարչապետի առաջարկությամբ և ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով ՀՀ շրջակա միջավայրի նախարար է նշանակվել Համբարձում Մաթևոսյանը։ 

Կայացել է Նոր Նորք վարչական շրջանի Հ.Գյուրջյան փողոցը Ա.Մյասնիկյան պողոտային միացնող մոտ 2.4 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման նախագծի մրցույթը: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ չափագրումն ավարտված է:

Ծրագրի իրագործումը, հետագայում նաև էստակադայի կառուցումը, զգալիորեն կբեռնաթափի Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը, ինչն էլ հնարավորություն կտա ամենածանրաբեռնված պողոտայում ևս ունենալ ավտոբուսային գծեր:

Երևանում Արցախի մշտական ներկայացուցչության շենքը ետ են պահանջում: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։ 

Գլխավոր դատախազությունը դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևան քաղաքի Ն. Զարյան փողոց թիվ 17Ա հասցեում գտնվող շինության նկատմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը։

Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը դիմել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կոչ անելով չդիպչել հայ ժողովրդին, այլ հոգ տանել, որ նրանք անվտանգ ապրեն։

«Մարդիկ վախենում են ինչ-որ բան ասել (Փաշինյանի դեմ)... Նրա մարտավարություն է՝ նա մեղադրում է ընդդիմությանը, իբր հենց ընդդիմությունն է արժեզրկում հայ ժողովրդին։

Մենք ունենք ամենալավ ժողովուրդը,  ամենալավը, պարոն Փաշինյան։

Ժողովրդին դիպչելու կարիք չկա։

Մենք պետք է հոգ տանենք ժողովրդի մասին, պետք է բաներ անենք, որ ժողովուրդը լավ ապրի, որ ժողովուրդը անվտանգ լինի, որ իր երեխաներն ապագա ունենան։ Իսկ դուք ի՞նչ եք անում», - ՌԻԱ Նովոստիին ասել է Աբրահամյանը։

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է դրվագ՝ մի հոգևորականի ելույթից՝ կից գրելով․

«Ասում է՝ Փաշինյանի գլուխը պետք է կտրել: Հայ առաքելական եկեղեցին դարձրել են «Իսլամական պետություն» կազմակերպության ֆիլիալը, գլուխ են կտրում, այն էլ Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետի գլուխ:

Բա՛, բարեկամներ, հիմա մտածում եք, որ Վազգեն Գալստանյանը սույն վեղարավորի համեմատ «ձյունանուշիկ» է»: 

Տեսանյութն՝ այստեղ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դադարեցնում է Լոս Անջելեսում Ազգային գվարդիայի 2000 զորքերի տեղակայումը: Զորքերը տեղակայվել էին բողոքի ցույցերը ճնշելու համար: Այս մասին հայտարարել է Պենտագոնի խոսնակ Շոն Փարնելը, որին մեջբերել է The Associated Press-ը:

Ընդհանուր առմամբ, Լոս Անջելեսում տեղակայվել է Ազգային գվարդիայի մոտ 4000 զորք և 700 ԱՄՆ ծովային հետևակ: Դեռևս պարզ չէ, թե մնացածը որքան ժամանակ կմնան:

Զորքերին հանձնարարվել էր պահպանել դաշնային շենքերը և պաշտպանել ներգաղթային գործակալներին ձերբակալությունների ժամանակ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Սպիտակ տուն վերադառնալուց հետո, անմիջապես սկսեց միգրանտներին արտաքսելու արշավ: Այս որոշումը բողոքի ցույցեր առաջացրեց նրա և փոխնախագահ Ջ.Դ. Վենսի դեմ:

Հունիսի սկզբին ցուցարարները դուրս եկան Լոս Անջելեսի փողոցներ, այն բանից հետո, երբ ներգաղթի պաշտոնյաները ձերբակալեցին առնվազն 118 միգրանտի: Ի պատասխան՝ Թրամփը հրամայեց տեղակայել Ազգային գվարդիան՝ անկարգությունները դադարեցնելու համար: Զորքերը գտնվում էին Կալիֆոռնիա նահանգի հրամանատարության ներքո:

Կալիֆոռնիայի նահանգապետը նախագահի որոշումն անօրինական է անվանել և զորքերի տեղակայումը անվանել է «իշխանության զավթում»։

UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված և Թուրքիայի ներկայիս տարածքում գտնվող Նեմրութ լեռան վրա իրականացվում են հայկական հնագույն քարակերտ արձանների պահպանման աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

2022 թվականին մեկնարկած վերականգնման և պահպանման աշխատանքները դրական արդյունք են տվել և այժմ լեռան խորհրդանշական կոթողների համար սկսել են օգտագործել նանո լուծույթներ, մասնավորապես, նանո կրաքար՝ նպաստելով այդ արձանների երկարակեցությանը:

Նշյալ աշխատանքներն իրականացվում են Գազիանթեփի վերականգնման և պահպանման տարածաշրջանային լաբորատորիայի և Ադըյամանի թանգարանի տնօրինության աշխատակիցների կողմից:

 

Նշենք, որ Նեմրութ լեռան (2.164 մետր) դամբարանաբլուր սրբավայրը կառուցել է հայկական Կոմմագենեի թագավորության Անտիոքոս Ա Երվանդունի արքան։ Նրան թագադրել է Տիգրան Մեծը տիգրանյան թագով: Հենց այդ թագով էլ Անտիոքոս Կոմմագենացու արձանը ներկայացված է Նեմրութ լեռան սրբավայրում:

Կոնաձև արհեստական դամբարանաբլուրն ունի 50 մետր բարձրություն։ Բլրի երկու կողմերում՝ արևելքում և արևմուտքում, կառուցված են միանման արձանախմբեր, որոնք պատկերում են հին աստվածներին, արքային և նրա նախնիներին։

 

Հուշարձանախմբի կենտրոնական մասում հինգ մարդակերպ արձաններ են նստած դիրքով: Կենտրոնում հայոց դիցարանի գերագույն աստված Արամազդի արձանն է, որն ունի ինը մետր բարձրություն: Արամազդի աջ կողմում Անահիտ դիցուհու արձանն է, ձախում՝ Միհր աստծո արձանը:

Այս սրբավայրի կառուցման բարդությունը, ըստ մասնագետների, կարելի է համեմատել միայն եգիպտական բուրգերի հետ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում Ուկրաինային JASSM հեռահար հրթիռներ մատակարարել։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։

Նման հրթիռների հեռահարությունը կարող է հասնել 800 կմ-ի, դրանք կարող են թռչել, այդ թվում՝ Մոսկվա։ ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ Ուկրաինայի հարցով 50-օրյա գործարքի հասնելու համար ավելի վաղ հայտարարված ժամկետը շատ երկար չի համարում: Սակայն Ռուսաստանի նկատմամբ մաքսատուրքերը կարող են ուժի մեջ մտնել ավելի վաղ, քան 50 օրը։

Ֆոտո

Երևանում վթարի է ենթարկվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը

Աշխարհաքաղաքականության մեջ կա հիմնական կանոն. ով սեղանի շուրջ չէ, նա ճաշացանկում է. Եվրոպան վախենում է

Օդի ջերմաստիճանը մի փոքր էլ կնվազի. եղանակի տեսություն

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուսական վճարային համակարգի դեմ

Սամվել Կարապետյանի կալանքը 2 ամսով երկարաձգվեց

BMW-ն նոր յոթ տեղանոց բարձր անցունակությամբ շքեղ ամենագնաց է պատրաստում թողարկման

«Ուենսդեյի» երկրորդ եթերաշրջանը առաջին 5 օրում դիտել է 50 մլն մարդ

Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվեց

Պուտինը Թրամփի հետ հանդիպումից առաջ ժամանել է Մագադան

Աղազարյանի սկանդալային գիրքը պատրաստ է. «Հրապարակ»

Գյումրին արեւմտամետներին է սպասում․ «Հրապարակ»

Նախատեսվում է ՀՀ-ում գրանցել ընկերություն, որի բաժնետոմսերը կբաժանվեն Հայաստանի և ԱՄՆ-ի միջև. Վահան Կոստանյան

ԱՄՆ-ն գաղտնազերծել է 2016 թվականի ընտրություններին Ռուսաստանի շինծու միջամտության մասին նոր նամակներ

Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Ուկրաինայի պատերազմի շուրջ վերջին իրադարձությունները

Թուրքիան Սիրիային կտրամադրի զենք, ռազմական տեխնիկա և լոգիստիկ աջակցություն