Live24
Օգոստոսի 15, 2025
Live24

Live24

Լուրեր

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը կազատվի պաշտոնից, հաղորդում է Radar.am–ը։

Նոր նախարար է նշանակվում վարչապետի գլխավոր խորհրդական, նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը:

Պաշտոնական հրամանագրերը դեռ չեն հրապարակվել։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը կգործուղվի Վրաստան։

Սարգսյանը հուլիսի 21-22-ը կմեկնի Թբիլիսի՝ երկկողմ համագործակցության հարցեր քննարկելու նպատակով։

Նախարարի գործուղման ծախսերը կկատարվեն պետական բյուջեով ՆԳՆ-ին հատկացված միջոցների հաշվին։

Այս տարվա փետրվարին Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացվել էին հանցավոր կազմակերպության գործունեության վերաբերյալ հերթական հավաստի օպերատիվ տեղեկությունները, ըստ որոնց՝ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի գրասենյակային նշանակության տարածքում Հայաստանի և օտարերկրյա մի խումբ քաղաքացիներ ստեղծել են հանցավոր կազմակերպություն և զբաղվում են համակարգչային հափշտակություններով:

Ամիսներ տևած օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում հնարավոր եղավ պարզել հանցագործությունների կատարման եղանակը, հանցավոր կազմակերպությունում ներգրավված անձանց ինքնությունն ու յուրաքանչյուրի դերակատարումը:
Հուլիսի 1-ին, մանրակրկիտ նախապատրաստումից հետո, Քրեական ոստիկանության և Քննչական կոմիտեի աշխատակիցներն իրականացրին անսպասելի խուզարկություն, և հմուտ գործողությունների արդյունքում հանցավոր կազմակերպության անդամներին չհաջողվեց ոչնչացնել առանցքային ապացուցողական նշանակություն ունեցող էլեկտրոնային տեղեկությունները:

Հայտնաբերվել են հանցավոր կազմակերպության անդամաներին պատկանող համակարգչային տեխնիկա և բջջային հեռախոսներ, որոնց հատուկ կահավորանքը պետք է չեզոքացներ իրենց ինքնության բացահայտման ռիսկը: Մինչ այդ ձեռք էին բերվել փաստական տվյալներ, որ հանցավոր կազմակերպության անդամները համացանցի միջոցով կապ են հաստատել արտերկրում բնակվող անձանց հետ, ներկայացել տարբեր կեղծանուններով և հաղորդակցվելով օտար լեզուներով՝ հանցավոր եղանակով նրանցից հափշտակել են ֆինանսական միջոցներ:

Մասնավորապես՝ նրանք տուժողներին առաջարկել են իրենց պատրաստած կեղծ կրիպտոարժույթների հարթակներում կատարել ֆինանսական ներդրում և կարճ ժամանակում ստանալ շահույթ: Ավելին՝ հանցավոր կազմակերպության անդամները թիրախավորված անձանցից տարբեր պատրվակներով պահանջել և ստացել են տարատեսակ բանկային տվյալներ, որոնց միջոցով ձեռք են բերել այդ անձանց ֆինանսական կարգավիճակի վերաբերյալ տվյալներ:

Բացի այդ, թիրախավորել են նաև այն անձանց, որոնք արդեն դարձել են նմանատիպ հանցագործությունների զոհ և առաջարկել կատարել կեղծ հետաքննություն՝ կորցրած ֆինանսական միջոցները վերադարձնելու պատրվակով, ինչի դիմաց պահանջել են միջնորդավճար:

Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա Քննչական կոմիտեի կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ, և միջոցառումերը շարունակվել են համատեղ:

Կիբեռհանցագործությունների բացահայտման գործում հատկապես կարևոր է ձեռք բերել ապացույցներ: Առաջին դեպքը չէր, և փորձառու իրավապահները գիտեին, որ այս հանցավոր կազմակերպության անդամները ևս ունեն իրավապահների անակնկալ այցելության դեպքում համակարգիչներում առկա ապացույցները ոչնչացնելու հստակ միջոցներ և ուղեցույց:

Մի խումբ անձանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում հանցավոր կազմակերպություն ստեղծելու կամ ղեկավարելու, ինչպես նաև և հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելու հատկանիշերով:

Ներկայացվածը Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության հերթական մեծամասշտաբ բացահայտումն էր։

Ներկայումս Քրեական ոստիկանության ծառայողներն ակտիվ համագործակցում են օտարերկրյա պետությունների գործընկերների հետ` հանցավոր կազմակերպության գործողություններից տուժած անձանց հայտնաբերելու նպատակով:

Վարչապետը որոշումներ է ստորագրել, համաձայն որոնց՝ ԱԱԾ երեք պաշտոնյաների վերանշանակել է իրենց պաշտոններում:

ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում վերանշանակվել է Արամ Հակոբյանը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով, 9-րդ հոդվածի 6-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 4-րդ մասով՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Հակոբյանին վերանշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնում»,- նշված է որոշման մեջ:

Մեկ այլ որոշման համաձայն՝ ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում վերանշանակվել է Սամվել Հայրապետյանը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով, 9-րդ հոդվածի 6-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 4-րդ մասով՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Հայրապետյանին վերանշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնում»,- նշված է որոշման մեջ:

Պաշտոնում վերանշանակվել է նաև ԱԱԾ տնօրենի տեղակալ Եսաի Մկրտչյանը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով, 9-րդ հոդվածի 6-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 4-րդ մասով՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Եսաի Մկրտչյանին վերանշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնում»,- նշված է որոշման մեջ:

Հուլիսի 9-ից 12-ը Ղազախստանի Աստանա քաղաքում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարությունների քաղաքային ստորաբաժանումների ղեկավարների խորհրդակցություն, որին մասնակցում էին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Հայկ Հարությունյանը և նույն վարչության անձի հետախուզման բաժնի պետ Աղվան Գրիգորյանը։

Խորհրդակցությունը վարում էր Աստանա քաղաքի ոստիկանության դեպարտամենտի պետ Մարատ Տուլեբաևը։

Քննարկման առարկա են դարձել կազմակերպված հանցավորության դեմ առավել արդյունավետ պայքարելու գործիքակազմերը, համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները։
Մասնակից պետությունների պատվիրակները միմյանց են ներկայացրել իրենց կառույցներում ընթացող բարեփոխումները։ Այս համատեքստում ելույթ է ունեցել նաև Երևան քաղաքի վարչության պետ Հայկ Հարությունյանը:

Ավարտին խորհրդակցության մասնակիցները ծաղիկներ են խոնարհել ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանին։

Հուլիսի 15-ին Գերագույն ռադան 90 օրով երկարաձգել է ռազմական դրությունը և ընդհանուր զորահավաքն Ուկրաինայում։ Սա զորահավաքի արդեն 14-րդ երկարաձգումն է 2022 թվականի փետրվարի 24-ին ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր, գրում է 24tv.ua-ն:

Հուլիսի 14-ին նախագահ Վլադիմիր Զելենսկին խորհրդարանին ներկայացրել է զորահավաքի և ռազմական դրության երկարաձգման վերաբերյալ երկու օրինագիծ։ Պատգամավորների աջակցությունից հետո դրանք ուժի մեջ կմտնեն 2025 թվականի օգոստոսի 7-ին և կգործեն մինչև 2025 թվականի նոյեմբերի 5-ը։

Համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի տղամարդ շանը կապած մեքենային վարում՝ կենդանու նկատմամբ ցուցաբերելով դաժան վերաբերմունք։
Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները օպերատիվորեն պարզել են վարորդի ինքնությունը։ Բյուրեղավանի 62-ամյա բնակիչը հայտնաբերվել, ձերբակալվել և մեքենայով հանդերձ տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանություն։

Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն դատապարտելի արարք է և յուրաքանչյուր դեպք առաջացնելու է իրավական հետևանքներ։ 

Հարգելի՛ քաղաքացիներ, հիշեք՝ կենդանիները մեր էկոհամակարգի կարևորագույն մասն են: Հորդորում ենք կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի ականատես լինելու դեպքում անհապաղ դիմել ոստիկանություն։ Միասի՛ն պայքարենք անմարդկային երևույթի դեմ։

ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյան

Շունն արդեն կլինիկայում է: Աշխատակիցները վիրակապել են ոտքերը:

Հիշեցնենք, որ Բյուրեղավանի 62-ամյա բնակիչը կենդանուն կապել էր ավտոմեքենայից ու քարշ տվել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ տղամարդը ձերբակալվել է:

 

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հրաժարական է տվել: Այս մասին նա գրել է Telegram-ի իր ալիքում։

Հրաժարական տալուց հետո նա կզբաղեցնի պաշտպանության նախարարի պաշտոնը, փոխանցում է ura.news-ը:

Նոր վարչապետ կդառնա Յուլիա Սվիրիդենկոն։

Մեծ Բրիտանիան Հայաստանում նոր դեսպան է նշանակել։ Այս մասին հայտնում է Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական կայքը։

Ջոն Գալագերին, որը 2020 թվականից ղեկավարում էր Երևանում ՄԹ դիվանագիտական առաքելությունը, կփոխարինի Ալեքսանդրա Քոուլը։
Դեսպանն իր պարտականությունները կստանձնի 2025 թվականի սեպտեմբերին։

Ավելի վաղ Քոուլը զբաղեցրել է Վրաստանում, ապա Կատարում առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնը: Մինչև նոր նշանակումը ղեկավարել է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում արտակարգ իրավիճակներում գործողությունների պլանավորման բաժինը:

Ֆոտո

«Զանգեզուրի միջանցքի» վերահսկողության հարցը կարող է քննարկվել Պուտին-Թրամփ երկկողմ հանդիպման ժամանակ. Վոդոլացկի

Ոսկին թանկացել է

Ռուսաստանը աջակցում է Հայաստանին «Թրամփի երթուղու» հարցում, եթե դա նրա համար լավ է․ Օվերչուկ

«Ռեալ Մադրիդը»՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդ

Տեղի ունեցածը բոլորովին տարբերվում է նրանից, ինչ ենթադրաբար պետք է տեղի ունենար. Իրանի ԱԳ նախարարը՝ «Թրամփի ուղու» մասին

Լավրովն Ալյասկա է ժամանել «ԽՍՀՄ» գրությամբ սվիտերով

Երևանում վթարի է ենթարկվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը

Կա հիմնական կանոն. ով սեղանի շուրջ չէ, նա ճաշացանկում է. Եվրոպան վախենում է

Օդի ջերմաստիճանը մի փոքր էլ կնվազի. եղանակի տեսություն

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուսական վճարային համակարգի դեմ

Սամվել Կարապետյանի կալանքը 2 ամսով երկարաձգվեց

BMW-ն նոր յոթ տեղանոց բարձր անցունակությամբ շքեղ ամենագնաց է պատրաստում թողարկման

«Ուենսդեյի» երկրորդ եթերաշրջանը առաջին 5 օրում դիտել է 50 մլն մարդ

Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվեց

Պուտինը Թրամփի հետ հանդիպումից առաջ ժամանել է Մագադան