Live24
Մայիսի 17, 2025
Live24

Live24

Լուրեր

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները ստուգում են իրականացրել «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ին պատկանող թռչնամսի արտադրամասում (Արմավիրի մարզ, գ․ Ջրարբի), կատարել նմուշառում առկա ապրանքնատեսակներից և հանձնել լաբորատոր հետազոտության: Հայտնում են ՍԱՏՄ-ից:

Ըստ փորձաքննության արդյունքների՝ «հավի միս պաղեցված» արտադրատեսակի նմուշը՝ «ախտածին ա/թ սալմոնելաներ», իսկ «հավի միս սառեցված» արտադրատեսակի նմուշը՝ «տեխնոլոգիապես ավելացված խոնավության զանգվածային մաս» ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության կանոնակարգերով սահմանված պահանջներին։

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ թռչնամսի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:

Bitcoin  կրիպտոարժույթի գինն այսօրվա սակարկությունների ընթացքում նվազել է 75,000 դոլարից. նման բան տեղի է ունենում 2024 թվականի նոյեմբերի 7-ից ի վեր առաջին անգամ:

Այս մասին են վկայում Binance հարթակի տվյալները։

Երևանի ժամանակով 10:46-ի դրությամբ Bitcoin-ը նվազել է 10,01%-ով և կազմել 74,889 դոլար: 

Իսրայելական ռազմական օդանավերի կողմից Լիբանանի հարավում գտնվող Զիբկին գյուղաքաղաքի վրա իրականացված գրոհի հետևանքով երկու մարդ զոհվել, ևս երկու սիրիացի բանվոր վիրավորվել են։

Այս մասին հայտնել է Syria TV-ն։

Ըստ հրապարակման՝ Իսրայելը թիրախավորել է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող էքսկավատորը։

Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը հաղորդել է, որ իսրայելական ռազմական ուղղաթիռը հրթիռ է արձակել Այթա աշ-Շաաբ բնակավայրի ուղղությամբ, սակայն այն չի պայթել։Իսրայելական ուժերը հրետանային ու բռնկվող ռումբեր են նետել Հուլա բնակավայրի ուղղությամբ, նաև թիրախավորել են Տայիբա բնակավայրը։

2023 թ. հոկտեմբերից, Գազայի հատվածում ռազմական գործողություններին զուգահեռ, «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև սկսվել էր սահմանային առճակատում։ 2024 թ. սեպտեմբերի 23-ից այն վերաճել էր լայնամասշտաբ պատերազմի, որի հետևանքով Լիբանանում զոհվել էր ավելի քան 4000 մարդ, 17 000 մարդ՝ վիրավորվել։

Չնայած 2024 թ. նոյեմբերի 27-ին ուժի մեջ մտած հրադադարի մասին համաձայնագրին, շարունակվում են փոխադարձ մեղադրանքները հրադադարը խախտելու վերաբերյալ։

Իսրայելը չի ավարտել իր ուժերի դուրսբերումը հարավային Լիբանանից և շարունակում է վերահսկել լիբանանյան 5 կարևոր բլուրները։

Գերմանիայի հյուսիսում գտնվող Համբուրգ նավահանգստային քաղաքում աշնանը լայնածավալ զորավարժություններ կանցկացվեն ՆԱՏՕ-ի երկրների վրա Ռուսաստանի հնարավոր հարձակման սցենարով, ինչը կպահանջի արևմտյան դաշնակից ուժերի արագ տեղափոխում դեպի արևելք, հայտնում է dpa-ն։

Բունդեսվերը 2025 թվականի սեպտեմբերին Համբուրգում լայնածավալ զորավարժություններ կանցկացնի, որոնք կենտրոնացած կլինեն Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմի դեպքում դաշնակիցների զորքերի արագ տեղափոխման վրա։

Համբուրգը, որպես նավահանգստային քաղաք, շատ կարևոր դեր է խաղալու որպես լոգիստիկ կենտրոն դաշնակիցների ուժերը Եվրոպայի արևելյան սահմաններ տեղափոխելու համար։

Զորավարժությունները, որոնք կոչվում են Red Storm Bravo, կսկսվեն սեպտեմբերի 25-ին և պետք է տևեն երեք օր՝ օրուգիշեր:

Ի թիվս այլ վարժանքների, կիրականացվեն զինվորականների տեղաշարժ քաղաքով, բուժօգնության կազմակերպում և վիրավորների տարհանում, հայտնում է «Европейская правда»-ն։

ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանը գրել է․

«Հարգելի հայրենակիցներ, այնուամենայնիվ պետք է հիշեցնեմ, որ բացի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ և ՀՀ ԱԺ պատգամավոր հանդիսանալուց, վերջին մեկ ու կես տարում հանդիսացել եմ նաև «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ: 

Այս ընթացքում Միության գործունեության հետ կապված մեծ աշխատանքներ ենք իրականացրել՝ հասցնելով մեր ձայնը տարբեր միջազգային հարթակներ, սակայն միաժամանակ պետք է փաստեմ, որ պատգամավորի կարգավիճակը որքանով որ օգնել է այս գործում, բայց պատգամավորի այլ պարտականությունների կատարման տեսանկյունից միշտ չէ, որ հնարավորություն են տվել լիարժեք լծվել Միության ամբողջական աշխատանքներին:

Ըստ այդմ, հրապարակային հայտարարում եմ, որ այս պահից սկսած՝ լիարժեք լծվելու եմ Միության աշխատանքները կազմակերպելուն, ինչը իրենից ենթադրելու է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության աշխատակազմի, տարածքային ստորաբաժանումների, արտերկրյա մասնաճյուղերի կառուցվածքային ձևավորման ամբողջականացում։

Մեր նպատակներն են լինելու հասնել`
– 1988-1992թթ. Ադրբեջանից բռնի տեղահանվածների պահանջների և իրավունքների նկատմամբ պետության հստակ քաղաքականության որդեգրմանը,
– Միջազգային հանրության հետ կապերի ամրապնդմանը,
– 1988-1992թթ. Ադրբեջանի տարածքից ավելի քան 500,000 հայ փախստականների բոլոր իրավունքների, այդ թվում` վերադարձի իրավունքի վերականգնմանն Ադրբեջանի կողմից:

Այս կարևորագույն գործում ունենալու ենք ոչ միայն բուն Ադրբեջանից բռնի տեղահանվածների աջակցության կարիքը, այլ ընդհանրապես յուրաքանչյուր Հայի՝ անկախ նրանից՝ կլինի այդ աջակցությունը հոգեբանական, ֆիզիկական, մասնագիտական, գիտական, թե ֆինանսական:

Բաց ենք համագործակցելու փախստականների իրավունքները պաշտպանող յուրաքանչյուր կազմակերպության և անհատի հետ, ինչը որ ի սկզբանե էլ եղել է մեր նպատակը` հանդիսանալ լայն կոնսոլիդացիայի միասնական հարթակ:

Եղե՛ք՝ զգոն, սառնասիրտ, հավասարակշիռ, ուժեղ, տոկուն»։

Սաուդյան Արաբիան մայիսին ասիական գնորդների համար մեկ բարելի դիմաց 2,3 դոլարով կնվազեցնի բոլոր տեսակի նավթի գները, ինչն առավելագույնն է 2022 թ. հոկտեմբերից ի վեր: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

Նշվում է, որ ըստ պետական Saudi Aramco ընկերության՝ նավթի հիմնական տեսակը՝ Arab Light-ը, որը մատակարարվում է Ասիա, 4 ամսվա ընթացքում կէժանանա՝ հասնելով նվազագույն մակարդակի։ Այն կարժենա 1,2 դոլարով ավելի, քան Օման/Դուբայ նավթային զամբյուղը:

ԱՄՆ-ի համար նավթի բոլոր տեսակների գները կնվազեն բարելի դիմաց 0,2 դոլարով, հյուսիսարևմտյան Եվրոպայից և Միջերկրածովյան տարածաշրջանից գնորդների համար՝ մեկ բարելի դիմաց 0,5 դոլարով։

Հանրապետության տարածքում ապրիլի 7-11-ն՝ առանձին շրջաններում, օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ: Ապրիլի 6-10-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ։

Երևան քաղաքում ապրիլի 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ապրիլի 7-ի ցերեկը, 8-11-ը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Ճապոնիայի Նագասակի պրեֆեկտուրայի մոտակայքում ծովում հայտնաբերվել է օդային շտապօգնության այն ուղղաթիռը, որ հայտարարվել էր անհետ կորած։ Ուղղաթիռում գտնվել է վեց մարդ, որոնցից երեքը ողջ են, իսկ երեքը՝ մահացած։ Տեղեկությունը հաստատել են իշխանությունները։

Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայության փոխանցմամբ՝ կիրակի կեսօրին հաղորդում է ստացվել, որ ուղղաթիռը կորցրել է կապը՝ օդ բարձրանալով Ծուշիմա կղզու օդանավակայանից և ուղևորվելով Ֆուկուոկայի հիվանդանոց։

Որոնողական աշխատանքների ընթացքում ուղղաթիռը հայտնաբերվել է ջրի վրա։

Ըստ տվյալների՝ փրկվել են օդաչուն, մեխանիկը և բուժքույրը, նրանց գիտակցությունը տեղն է։ Իսկ բժիշկը, կին հիվանդը և նրա հարազատներից մեկը զոհվել են ։

Վթարի հանգամանքները պարզելու համար նախաձեռնվել է հետաքննություն։

Shamshyan.com-ի տեղեկություններով օրեր առաջ քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Երևանի քրեական վարչության մի քանի աշխատակիցներ մեկնել են Վրաստան ու պատճառը եղել է այն, որ քրեական ոստիկանությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ անցյալ տարվա հոկտեմբերի 1-ին Երևանում գործող «Արթմեդ» բժշկական կենտրոնից փախուստի դիմած ու տարիներ առաջ ինքնաձիգով Շենգավիթում «Շենգավիթցի Կյաժ Աշոտ»-ին սպանած «Կոկո» մականվան քրեական պատմություններով հայտնի Կոնստանտին Հունանյանը գտնվում է Վրաստանում։

ՀՀ քրեական ոստիկանները, ապա նրանց միացած Վրաստանի ոստիկանության նրանց գործընկերները պարզում են «Կոկո»-ի ենթադրյալ գտվելու վայրն ու տաք հետքերով հայտնաբերում են նրան, ով տեղափոխվում է Վրաստանում գտնվող համապատասխան բանտ։

Այս պահին կատարվում են թղթաբանական աշխատանքեր, որպեսզի «Կոկո»-ին արտահանձնեն Հայաստան։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, 2024 թ․ հոկտեմբերի 1-ին Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող «Արթմեդ» բժշկական կենտրոնից փախուստի էր դիմել քրեական պատմություններով հայտնի Կոնստանտին Հունանյանը, ով ավելի շատ հայտնի է «Կոկո» մականվամբ:

Վերջինս որոշ ժամանակ բուժում էր ստացել նշված բժշկական կենտրոնում և եղել էր ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատակիցների հսկողության տակ: Նշված օրը նրան իջեցրել էին  1-ին հարկ, որպեսզի հերթական բուժզննումը անցնի, և նա, ով եղել էր անվտանգության աշխատակիցների հսկողության տակ, լուսամուտից դիմել էր փախուստի: Ի դեպ, «Արթմեդ» բժշկական կենտրոնը հայտնի է նաև, որ այնտեղ միշտ բուժում են ստանում քրեական պատմություններով հայտնի անձինք: Իսկ այդ օրը փախուստի դիմած «Կոկո»-ն կալանավորվել էր տարիներ առաջ Շենգավիթում հայտնի «Կյաժ Աշոտին» ինքնաձիգով սպանելու համար:

Rate.am-ում ապրիլի 7-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. 

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 388 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 393.97 դրամը:

Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 424,08 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 439,38 դրամը:

Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 4.46 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 4.79 դրամը:

Ֆոտո

Հրազդանում փորձել են երեխայի առևանգել. Armlur.am

Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել

Էրդողանի և Մակրոնի «տարօրինակ» ձեռքսեղմումը՝ ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում. Տեսանյութ

Պուտինը պարզեցրել է Աբխազիայի և Հարավային Օսիայի քաղաքացիներին Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու կարգը

Թրամփը հեռախոսազրույց կունենա Պուտինի և Զելենսկու հետ

Իրաքը 40 մլն դոլար կհատկացնի Գազայի և Լիբանանի վերականգնման համար

«Նա այլեւս սեքսուալ չէ». Թրամփը ծաղրել է Թեյլոր Սվիֆթին

Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները

Թրամփի վարչակազմը մեղմացրել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները․ Էրդողան

«Ռոբերտ Քոչարյանի օրոք է սկսվել ԼՂ-ի դուրսմղումը բանակցային գործընթացից»․ Լևոն Զուրաբյան

ՌԴ-ն և Ուկրաինան պայմանավորվել են փոխանակել հրադադարի պայմանների ցուցակները. Պեսկով

ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն կհանդիպի Հռոմի պապի՝ Ուկրաինայում բանագնաց Զուպիի հետ

«Նա ստել է». Խամենեին արձագանքել է Թրամփի հայտարարությանը

Ռուսաստանն ու Ուկրաինան կփոխանակվեն գերիներով՝ 1,000-ը 1,000-ի դիմաց

«Արարատ» թենիսի մարզական ակումբում տեղի է ունենում Ռոզա Պրուդնիկովայի անվան հուշամրցաշարի պարգևատրման արարողությունը. ՈՒՂԻՂ