Live24
Օգոստոսի 15, 2025
Live24

Live24

Լուրեր

Հուլիսի 15-ի երեկոյան ժամերին, 16-17-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 18-19-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սպավում է քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ ՝ 18-20 մ/վ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ արագությամբ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:

Հուլիսի 15-ին, 18-19-ին կեսօրից հետո, 16-17-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 15-17-ին առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հյուսիսարևմտյան ՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 14-19-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 15-17-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի վարչակազմը հայտարարել է, որ տեղյակ չէ Հայաստանի տարածքով միջանցքը կառավարելու ԱՄՆ մտադրության մասին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքը, խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև ձգձգվող վեճի մասին, տեսականորեն հնարավոր էր համարել Ադրբեջանից Սյունիքի մարզով դեպի Նախիջևան ճանապարհը ամերիկյան կառավարմանը հանձնելը։

«Մենք տեղյակ չենք դրանից, ոչինչ չենք կարող մեկնաբանել», -հայտարարել են Էրդողանի վարչակազմում:

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ի պատասխան հայտարարել է, որ Հայաստանը տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը քննարկում է բացառապես ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության համատեքստում. Հայաստանը չի քննարկել և չի քննարկում որևէ երրորդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակելը:

Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385.50 դրամ:

Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 451 դրամ։

 

Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.89 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիասթափված է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինից, բայց «դեռ չի ավարտել նրա հետ գործը»։

Միևնույն ժամանակ նա բացահայտել է, որ չորս անգամ մտածել է, որ Ռուսաստանի հետ համաձայնագիր կարող է կնքվել, սակայն ի վերջո դա տեղի չի ունեցել:

«Ես հիասթափված եմ նրանից, բայց ես դեռ չեմ ավարտել նրա հետ գործը։ Բայց հիասթափված եմ», - BBC-ին տված հեռախոսային հարցազրույցում ասել է Թրամփը։

Պուտինի նկատմամբ իր վստահության մասին հարցին նա պատասխանել է. «Ես գրեթե ոչ մեկին չեմ վստահում»։

Այն հարցին, թե ինչպես է Թրամփը համոզելու Պուտինին «դադարեցնել արյունահեղությունը», ԱՄՆ նախագահը պատասխանել է. «Մենք աշխատում ենք դրա վրա, Գարի»։

Հուլիսի 14-ին ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ 100% մաքսատուրք կսահմանի Ռուսաստանից ներմուծվող ապրանքների վրա, եթե Ուկրաինայում մարտական գործողությունները չդադարեն 50 օրվա ընթացքում: Մինչ այդ նա նաև խոստացել է աջակցել Ռուսաստանից նավթ, գազ և այլ հանքանյութեր գնող երկրներից ներմուծվող ապրանքների վրա 500% մաքսատուրք սահմանելու վերաբերյալ օրինագծին:

Հայաստանում սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը կայուն է։

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ-համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ սուր շնչառական վարակները սեզոնային բնույթ ունեցող հիվանդությունների խումբ են, և հիվանդացության դեպքերը հիմնականում աճում են աշուն-ձմեռ  ժամանակահատվածում։ Այնուամենայնիվ, ամռան ամիսներին ևս որոշակի ակտիվություն նկատվում է։ 

«Ըստ վերջին տվյալների՝ առաջնային պահպանման օղակներում սուր շնչառական վարակների պատճառով դիմելիության որոշակի նվազում է գրանցվել։ Եթե համեմատենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, ապա այս տարի հիվանդացության մակարդակն ավելի ցածր է։ Նվազել են նաև շտապօգնության կանչերը՝ սուր շնչառական վարակների հետ կապված, ինչը ևս ցածր է նախորդ տարվա ցուցանիշից»,- ընդգծեց Խաչատրյանը։

Նրա փոխանցմամբ՝ թոքաբորբով պայմանավորված հոսպիտալացումների որոշակի աճ է գրանցվել նախորդ տարվա համեմատ, սակայն նախորդ շաբաթվա հետ համեմատությամբ ցուցանիշները գրեթե նույն մակարդակի վրա են։

Վերակենդանացման բաժանմունքներում հոսպիտալացումների թիվը նույնպես կայուն է։ Այս բաժանմունքներում հոսպիտալացումները հիմնականում դիտվում են 0-ից 5 տարեկան երեխաների շրջանում։ 

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 15-ի 08։00 դրությամբ կազմել է 19.1°C: Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 15-ին, 18-19-ի կեսօրից հետո, 16-17-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, 15-17-ն առանփին հատվածներում հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 14-19-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 15-17-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Երևանում՝ հուլիսի 14-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-ի երեկոյան ժամերին, 16-17-ի գիշերը և երեկոյան սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 18-19-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ։ Սպավում է քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ՝ 18-20 մ/վ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ արագությամբ։

 

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Թիենծինում հանդիպում է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, կողմերը քննարկել են Մոսկվայի և Պեկինի հարաբերությունների զարգացումը: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին:

Հուլիսի 15-ին Թիենծինում անցկացվում է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) արտաքին գործերի նախարարների հանդիպումը։

Չինաստանի ղեկավարը զրուցել է միջոցառմանը մասնակցող բոլոր նախարարների հետ։ Ավելի ուշ նա առանձին բանակցություններ է վարել Լավրովի գլխավորած ռուսական պատվիրակության հետ։ Լավրովը Սի Ծինփինին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը։ 

ՉԺՀ-ի նախագահը Մոսկվային և Պեկինին կոչ է արել շարունակել իրականացնել ձեռք բերված համաձայնագրերի կատարումը,  պաշտպանել երկու երկրի անվտանգությունը և զարգացման շահերը, ամրապնդել փոխադարձ աջակցությունը և համագործակցությունը բազմակողմ հարթակներում, ինչպիսին է ՇՀԿ-ն։

Սերգեյ Լավրովը և Սի Ծինփինը քննարկել են Վլադիմիր Պուտինի՝ Չինաստան այցի նախապատրաստումը՝ ՇՀԿ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար։

«Ճաննապարհային դեպարտամենտ»-ից տեղեկացնում են, որ Նոր Հաճնի կամրջի երթևեկամասի դեֆորմացիոն կարերի նորոգման նպատակով հուլիսի 16-ից ժամանակավորապես կդադարեցվի կամրջով երթևեկությունը։

Կամրջի հիմնանորոգումը մեկնարկել է 2024 թվականին, իրականացվել է կամրջի հենարանների, երթևեկամասի նորոգման՝ նախագծով նախատեսված աշխատանքների մեծ մասը։

«Այս ընթացքում առանց կցորդի տրանսպորտային միջոցները Նոր Հաճնի կամուրջը կարող են շրջանցել Հ-2, /Հ-1/ (Աբովյան)-Արզնի-/Հ-6/-Նոր Գեղի ճանապարհով, իսկ կցորդով տրանսպորտային միջոցները՝ Տ-6-54, /Հ-5/-Կարենիս-Չարենցավան-/Հ-1/ և Հ-5, /Հ-6/ (Նոր Գեղի)-Արգել-Արզական-Հրազդան ավտոճանապարհներով։

Հարգելի՜ քաղաքացիներ,

Հայցում ենք ձեր ներողամտությունն ու ըմբռնումը ստեղծված անհարմարությունների համար։ Ձեռնարկվող աշխատանքները կարևոր են բոլորիս անվտանգության ու հարմարավետության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Սարյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կատարելու նպատակով նախագծվել են երթևեկության կազմակերպման նոր սխեմաներ։

Սարյան փողոցում սահմանել միակողմ երթևեկություն, որը սկիզբ կառնի Մաշտոցի պողոտայից մինչև Բաղրամյան պողոտա՝ ընդգրկելով Սարյան փողոցը, ինչպես նաև Մոսկովյան փողոցի մի հատվածը։

Նախատեսված փոփոխությունների շնորհիվ նշված փողոցներում կպահպանվի տրանսպորտային միջոցները կայանելու հնարավորությունը փողոցի երկու կողմերում՝ մայթեզրին զուհագեռ կայանելու ձևով։

Ամիրյան, Արամի, Պուշկինի, Թումանյան փողոցներից դեպի Սարյան փողոց հնարավոր կլինի երթևեկել միայն աջ՝ դեպի Բաղրամյան պողոտա ուղղությամբ, իսկ Լեոի և Ֆրիկի փողոցներից՝ միայն ձախ՝ դեպի Բաղրամյան պողոտա ուղղությամբ։

Նախատեսված փոփոխություններով Բաղրամյան պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում պլանավորվող նոր երթևեկության կազմակերպումը կլինի հետևյալ կերպ.

բոլոր տրանսպորտային միջոցների համար Բաղրամյան պողոտայից կարգելվի աջ երթևեկությունը դեպի Մոսկովյան փողոց՝ Սարյան փողոց ուղղությամբ։

Սարյան փողոցից դեպի Բաղրամյան պողոտա ուղղությամբ բոլոր տրանսպորտային միջոցները կկարողանան երթևեկել 1-ին երթևեկելի գոտուց ուղիղ՝ դեպի Մոսկովյան փողոց և աջ՝ դեպի Բաղրամյան պողոտա՝ Սայաթ-Նովա փողոցի ուղղությամբ, 2-րդ երթևեկելի գոտուց ուղիղ՝ դեպի Մոսկովյան փողոց, 3-րդ երթևեկելի գոտուց ուղիղ՝ դեպի Մոսկովյան փողոց և ձախ՝ դեպի Բաղրամյան պողոտա, իսկ 4-րդ երթևեկելի գոտուց ձախ՝ դեպի Բաղրամյան պողոտա։

Մոսկովյան փողոցից Թամանյանի արձանի դիմացի հատվածից բոլոր տրանսպորտային միջոցները կկարողանան եթևեկել 1-ին գոտուց աջ՝ դեպի Բաղրամյան պողոտա, իսկ 2-րդ երթևեկելի գոտուց ձախ՝ դեպի Սայաթ-Նովա փողոց ուղղությամբ։

Նախագիծն իրագործելու նպատակով առաջիկայում նախատեսվում է Մաշտոցի պողոտայի լուսացուցային ռեժիմների նոր հաշվարկներ և փոփոխություններ

կատարել, ինչպես նաև ՆԳՆ գործընկերների հետ նախագծի ամբողջականացման աշխատանքներից հետո նոր միայն կդիտարկվի Սարյան և Մոսկովյան փողոցների երթևեկության փոփոխության մեկնարկը։

Երկու կրոնական կուսակցություններ լքում են Իսրայելի կառավարությունը՝ ծայրահեղ ուղղափառ հրեաներին զինվորական ծառայության զորակոչելու վերաբերյալ անհամաձայնությունների պատճառով, հաղորդում է Times of Israel առցանց թերթը։

Ըստ հաղորդագրությունների՝ Միացյալ Թորա կուսակցության «Ագուդատ Իսրայել» խմբակցության անդամները կմիանան Դեգել ՀաԹորա կուսակցությանը՝ բողոքելով կառավարական կոալիցիայից դուրս գալու դեմ։

Հուլիսի 6-ին հաղորդվել է, որ Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) նախատեսում են մեկ ամսվա ընթացքում հրեական կրոնական դպրոցների (յեշիվա) աշակերտներին ուղարկել 54,000 զորակոչի ծանուցում։

Իսրայելում, որտեղ կա համընդհանուր զորակոչ, ծայրահեղ ուղղափառները (հայտնի են նաև որպես հարեդիմներ կամ «նրանք, ովքեր դողում են Աստծո առաջ») ազատվել են ծառայությունից՝ իրենց եշիվա ուսումնառության հիմքով։ Սակայն, 2000-ականների սկզբից ի վեր փորձեր են արվել վերացնել այս արտոնությունը, նույնիսկ մինչև այն աստիճան, որ արգելվել է այն հարեդիմներին, որոնք համաձայնվել են այլընտրանքային ծառայության, աշխատել նույնիսկ կես դրույքով։ 

2012 թվականից ի վեր հարեդիմները պարտավոր են սովորական կարգով ներկայանալ զորակոչի գրասենյակ, սակայն ամեն տարի ծայրահեղ ուղղափառների զորակոչը հետաձգվում է պաշտպանության նախարարի կողմից՝ որպես «անպատշաճ»։ Հարեդիմների չծառայելու իրավունքը սուր քննադատության է արժանացել Իսրայելի այլ սոցիալական խմբերի կողմից, որոնք համընդհանուր զորակոչի և զինված ուժերում կանանց ծառայության տարածվածության համատեքստում զրկվել են նման իրավունքներից։ 

2024 թվականի հունիսի վերջին, երկարատև դատավարություններից հետո, Իսրայելի Գերագույն դատարանը որոշում կայացրեց սկսել հարեդիմների՝ ծայրահեղ ուղղափառ հրեաների զորակոչը զինվորական ծառայության։

Ֆոտո

Փաշինյանը մոտ ժամանակներս կայցելի Ռուսաստան. Օվերչուկ

«Զանգեզուրի միջանցքի» վերահսկողության հարցը կարող է քննարկվել Պուտին-Թրամփ երկկողմ հանդիպման ժամանակ. Վոդոլացկի

Ոսկին թանկացել է

Ռուսաստանը աջակցում է Հայաստանին «Թրամփի երթուղու» հարցում, եթե դա նրա համար լավ է․ Օվերչուկ

«Ռեալ Մադրիդը»՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդ

Տեղի ունեցածը բոլորովին տարբերվում է նրանից, ինչ ենթադրաբար պետք է տեղի ունենար. Իրանի ԱԳ նախարարը՝ «Թրամփի ուղու» մասին

Լավրովն Ալյասկա է ժամանել «ԽՍՀՄ» գրությամբ սվիտերով

Երևանում վթարի է ենթարկվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը

Կա հիմնական կանոն. ով սեղանի շուրջ չէ, նա ճաշացանկում է. Եվրոպան վախենում է

Օդի ջերմաստիճանը մի փոքր էլ կնվազի. եղանակի տեսություն

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուսական վճարային համակարգի դեմ

Սամվել Կարապետյանի կալանքը 2 ամսով երկարաձգվեց

BMW-ն նոր յոթ տեղանոց բարձր անցունակությամբ շքեղ ամենագնաց է պատրաստում թողարկման

«Ուենսդեյի» երկրորդ եթերաշրջանը առաջին 5 օրում դիտել է 50 մլն մարդ

Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվեց