Live24
Օգոստոսի 15, 2025
Live24

Live24

Լուրեր

Եվրամիության երկրները դեռ չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի շուրջ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը:

Նա նշել է, որ Սլովակիայի կողմից որոշման արգելափակման պատճառով ԵՄ-ն այդպես էլ չկարողացավ համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի շուրջ:

Հայաստանի խանութները օգոստոսի 1-ից պետք է ճշգրտեն գները՝ այն վերահաշվարկելով կիլոգրամներով կամ լիտրերով։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը՝ մեկնաբանելով «Տնտեսական մրցակցության մասին» օրենքում կատարված փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտնում օգոստոսի 1-ից։

Բացառություններ կլինեն միայն օծանելիքի և մինչև 50 գրամ փաթեթավորմամբ հուշանվերային ալկոհոլի, ինչպես նաև հավաքածուների նկատմամբ, որոնցում մեկ ապրանքի արժեքը չի գերազանցում ընդհանուր գնի 90%-ը:

Մյուս բոլոր դեպքերում գնապիտակների վրա պետք է նշվի կիլոգրամի կամ լիտրի արժեքը: Այսպես, կես լիտրանոց լիմոնադի գնապիտակի վրա պետք է նշվի մեկ լիտրի փաստացի գինը. եթե մեկ լիտրի շիշն արժե 500 դրամ, իսկ կես լիտրի շիշը՝ 300 դրամ, ապա գնապիտակի վրա պետք է գրվի «մեկ լիտրի արժեքը՝ 600 դրամ»։

Այս պահանջն առաջին անգամ խախտելու դեպքում կկիրառվի նախազգուշացում, երկրորդ անգամ՝ 50 հազար դրամի չափով տուգանք, իսկ յուրաքանչյուր հետագա խախտման համար՝ խանութում 5 սխալ գնապիտակի առկայության դեպքում՝ 250 հազար դրամ տուգանք։

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիրր Զելենսկին չպետք է թիրախավորի Մոսկվան։

ԱՄՆ նախագահը հավելել է, որ մարդկության կողքին է և ցանկանում է վերջ տալ արյունահեղությանը, հաղորդում է Reuters-ը։

Ավելի վաղ արևմտյան լրատվամիջոցները գրել էին, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահները քննարկել են Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի հարվածները: Սպիտակ տունը հերքում է այդ հայտարարությունները: Խոսնակի փոխանցմամբ՝ խոսքերը դուրս են բերվել համատեքստից, Իսկ Թրամփը պարզապես հարց է տվել, այլ ոչ թե խրախուսել հետագա սպանությունները:

Հայաստանի օրենսդրությամբ կսահմանափակվեն գնորդներին արվող անհատական զեղչերը։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը։

Անհատական զեղչերը Հայաստանում տարածված են կահույքի, շինանյութերի և մի շարք այլ ապրանքների վաճառքի ժամանակ, հատկապես ոչ մեծ խանութներում: Այնուամենայնիվ, որպեսզի զեղչերի անվան տակ բիզնեսը չփորձի խուսափել հարկերից, հանձնաժողովը նպատակ ունի առաջարկել, որ նման զեղչեր հնարավոր լինի կատարել վաճառքի ոչ ավելի, քան 10%-ի չափով: Առաջարկվող փոփոխությունը նախատեսվում է քննարկել առաջիկա 2-3 ամիսներին։

Դա բիզնեսին չի ազատում հարկերն ազնվորեն վճարելու պարտականությունից. Եթե նույնիսկ նշված 10 % ապրանքը վաճառվի ինքնարժեքից ցածր, ապա տվյալ օբյեկտի նկատմամբ Պետեկամուտների կոմիտեն կարող է կիրառել տուգանքներ, պարզաբանեց Մարկոսյանը։

Նա հստակեցրեց, որ հանձնաժողովը հատկապես ուշադիր կհետևի շուկայում գերիշխող դիրք ունեցող խոշոր առևտրային ցանցերի հայտարարած զեղչերին:

Եկատերինբուրգում ձերբակալվել է Ուրալում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկու որդին, որը վրաերթի էր ենթարկել ոստիկանին։ Այս մասին հայտնում է Mash Telegram– ալիքը՝ հղում անելով Անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային նախագծի ղեկավար Վիտալի Բորոդինին:

Ավելի վաղ հաղորդվել էր Ուրալում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկու ձերբակալության մասին: Դատելով սոցցանցերում տարածվող կադրերից՝ Շիխլինսկին որդու հետ, որը ավտոմեքենայի ղեկին է եղել, իրավապահներին տեսնելով մտադիր են եղել թաքնվել։ Որդին մեքենան հետ է քշել և քիչ է մնացել` ջախջախի ուժայինին։
Ավելի ուշ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Շահին Շիխլինսկուն ազատ են արձակել։

Հիշեցնենք, որ ՌԴ ՔԿ Սվերդլովսկի մարզի քննչական վարչությունը հունիսի 27-ին հայտնել էր Եկատերինբուրգում նախորդ տարիների սպանությունների գործով հանցավոր խմբի վեց մասնակիցների ձերբակալման մասին: Հետաքննության վարկածով՝ մեղադրյալները, որոնք «էթնիկ հանցավոր խմբի մաս էին կազմում», ներգրավված են եղել 2001, 2010, 2011 թվականներին իրականացված սպանությունների և մահափորձերի մի շարք դրվագներում: Դատարանը կալանավորել է գործով հինգ մեղադրյալի։

Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին՝ Ջորջինա Ռոդրիգեսը, բոլորից լավ գիտի, թե ինչպես համատեղել սպորտը և շքեղությունը: Իր վերջին մարզումներից մեկի ժամանակ նա ներկայացել է իտալական Pasquale Bruni ոսկերչական տան ավելի քան 100,000 դոլար արժողությամբ զարդերով:    

View this post on Instagram

A post shared by Georgina Rodríguez (@georginagio)

Աղջիկը ակնհայտորեն սիրում է շքեղությունը. նա պարբերաբար կրում է այս 1976 թվականին հիմնադրված ապրանքանիշի արտադրանքը՝ լինի դա զբոսանավով զբոսանք, դուրս գալ կարմիր գորգին, թե պարզապես առօրյա կերպար: 

Օրինակ՝ 2020 թվականին նա Ton Joli վզնոցը համադրել է Segreti di Luna մատանիների հետ, իսկ Վենետիկի կինոփառատոնում նա փայլել է Giardini Segreti զարդերով, որոնք պատրաստված են 18 կարատանոց ոսկուց և թանկարժեք քարերից:

Բայց Ջորջինային իսկապես առանձնացնում է բացառիկ զարդերի գլուխգործոցները առօրյա իրերի հետ, այդ թվում՝ մարզասրահում կրելու նրա ունակությունը: Ջորջինայի ամենաթանկ զարդը ձախ մատնեմատի զմրուխտյա ադամանդե մատանին է, որի արժեքը մոտավորապես 800,000 դոլար է։

Պեկինն ու Մոսկվան մերձենում են վերջին ուլտիմատումների ֆոնին․ գրում է The Telegraph-ը:

Ռուսաստանի առևտրային գործընկերների դեմ 100% մաքսատուրքերի հնարավոր ներդրման մասին նախագահ Թրամփի հայտարարություններից հետո Չինաստանը հասկացրել է, որ չի հրաժարվի Կրեմլին աջակցությունից:

Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ երկրների միջև վստահությունը «խորացել է», և նրանք կառուցում են միջազգային հարաբերությունների նոր տեսակ, որում պարտավոր են ուժեղացնել փոխադարձ աջակցությունը:

Կրեմլում Թրամփի հայտարարությունն անուշադրության չեն մատնել։ Փոխարտգործնախարար Ռյաբկովն ասել է, որ եթե Արևմուտքը չարձագանքի «պայմանավորվելու պատրաստակամությանը», Ռուսաստանը կշարունակի իր նպատակներին հասնել ուժային միջոցով:

Իսրայելի սփյուռքի հարցերով նախարար Ամիխայ Չիկլին իր X սոցիալական ցանցի էջում անգլերենով և եբրայերենով ուղղակի կերպով կոչ է անում «անհապաղ վերացնել» Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաային։

Այսօր առավոտյան Սիրիայի ռեժիմի թիրախներին հարվածելու մասին Իսրայելի հայտարարությունից հետո՝ ի պատասխան աշ-Շարաայի ուժերի կողմից դրուզ բնակչության վրա հարձակումների վերաբերյալ հաղորդագրությունների, Չիկլին գրել է. «Յուրաքանչյուր ոք, ով Ահմեդ աշ-Շարաային օրինական առաջնորդ է համարում, խորապես սխալվում է. նա ահաբեկիչ է, բարբարոս մարդասպան, որին պետք է անհապաղ վերացնել»։

Համացանցում հայտնված տեսանյութերը հրապարակելով, որոնցում երևում է, թե ինչպես են սիրիական բանակի զինվորները ծաղրում և հարձակվում դրուզ համայնքի անդամների վրա, բռնի կերպով սափրում նրանց դեմքի մազերը, Չիկլին եբրայերենով ավելացրել է. «Եթե դա ՀԱՄԱՍ-ի տեսք ունի, խոսում է ՀԱՄԱՍ-ի նման և գործում է ՀԱՄԱՍ-ի նման, ուրեմն դա ՀԱՄԱՍ-ն է։ Մենք չպետք է ձեռքներս ծալած նստենք Ալ-Քաիդայի իսլամիստական-նացիստական ահաբեկչական ռեժիմի առջև՝ կոստյումով և փողկապով։ Մենք տեսել ենք ալավիների սարսափելի կոտորածը, մեզ դիմավորել են եվրոպացի առաջնորդների խլացուցիչ լռությունը, իսկ հիմա ականատես ենք լինում դրուզների կոտորածին և նվաստացմանը։ Սիրիայում ահաբեկչական ռեժիմի դեմ պետք է պայքարել»։

Իրանի կառավարության մամուլի քարտուղար Ֆաթիմա Մոհաջերանին հայտարարել է, որ երկիրը պատրաստ է շարունակել միջուկային բանակցությունները Միացյալ Նահանգների հետ՝ փոխադարձ հարգանքի հիման վրա, հաղորդում է Mehr-ը։

Երեքշաբթի իր ամենշաբաթյա մամուլի ասուլիսում ելույթ ունենալով՝ Մոհաջերանին հայտարարել է, որ նախագահ Մասուդ Փեզեշքիանի վարչակազմը վերջերս աշխարհին է փոխանցել իր ուղերձը միջուկային բանակցությունների պատրաստակամության մասին՝ տարբեր ուղիներով, դրանց թվում՝ դիվանագիտական հանդիպումների և հարցազրույցների միջոցով։

Ըստ նրա՝ վերջին տարիներին Իրանն իր աշխարհագրական դիրքի պատճառով բազմիցս ենթարկվել է թշնամիների հարձակումներին, սակայն իրանական ժողովուրդը պատմության ընթացքում անսասան է մնացել իր ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում։ Իրանի կառավարության խոսնակը մատնանշել է նախագահ Փեզեշքիանի վերջերս իրանցի արտագաղթածներին ուղղված ուղերձը, որ «նրանք երկրի իրական տերերն են, և չնայած հոգեբանական և տնտեսական ճնշմանը, աշխարհը ականատես է եղել իրանական ազգի պատմական միասնությանը»։

 

ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել. «Տեղատարափ` Վանաձորում»:

Ֆոտո

Երևանում վթարի է ենթարկվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը

Աշխարհաքաղաքականության մեջ կա հիմնական կանոն. ով սեղանի շուրջ չէ, նա ճաշացանկում է. Եվրոպան վախենում է

Օդի ջերմաստիճանը մի փոքր էլ կնվազի. եղանակի տեսություն

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուսական վճարային համակարգի դեմ

Սամվել Կարապետյանի կալանքը 2 ամսով երկարաձգվեց

BMW-ն նոր յոթ տեղանոց բարձր անցունակությամբ շքեղ ամենագնաց է պատրաստում թողարկման

«Ուենսդեյի» երկրորդ եթերաշրջանը առաջին 5 օրում դիտել է 50 մլն մարդ

Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվեց

Պուտինը Թրամփի հետ հանդիպումից առաջ ժամանել է Մագադան

Աղազարյանի սկանդալային գիրքը պատրաստ է. «Հրապարակ»

Գյումրին արեւմտամետներին է սպասում․ «Հրապարակ»

Նախատեսվում է ՀՀ-ում գրանցել ընկերություն, որի բաժնետոմսերը կբաժանվեն Հայաստանի և ԱՄՆ-ի միջև. Վահան Կոստանյան

ԱՄՆ-ն գաղտնազերծել է 2016 թվականի ընտրություններին Ռուսաստանի շինծու միջամտության մասին նոր նամակներ

Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Ուկրաինայի պատերազմի շուրջ վերջին իրադարձությունները

Թուրքիան Սիրիային կտրամադրի զենք, ռազմական տեխնիկա և լոգիստիկ աջակցություն