Live24
Օգոստոսի 15, 2025
Live24

Live24

Լուրեր

Սարյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կատարելու նպատակով նախագծվել են երթևեկության կազմակերպման նոր սխեմաներ։

Սարյան փողոցում սահմանել միակողմ երթևեկություն, որը սկիզբ կառնի Մաշտոցի պողոտայից մինչև Բաղրամյան պողոտա՝ ընդգրկելով Սարյան փողոցը, ինչպես նաև Մոսկովյան փողոցի մի հատվածը։

Նախատեսված փոփոխությունների շնորհիվ նշված փողոցներում կպահպանվի տրանսպորտային միջոցները կայանելու հնարավորությունը փողոցի երկու կողմերում՝ մայթեզրին զուհագեռ կայանելու ձևով։

Ամիրյան, Արամի, Պուշկինի, Թումանյան փողոցներից դեպի Սարյան փողոց հնարավոր կլինի երթևեկել միայն աջ՝ դեպի Բաղրամյան պողոտա ուղղությամբ, իսկ Լեոի և Ֆրիկի փողոցներից՝ միայն ձախ՝ դեպի Բաղրամյան պողոտա ուղղությամբ։

Նախատեսված փոփոխություններով Բաղրամյան պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում պլանավորվող նոր երթևեկության կազմակերպումը կլինի հետևյալ կերպ.

բոլոր տրանսպորտային միջոցների համար Բաղրամյան պողոտայից կարգելվի աջ երթևեկությունը դեպի Մոսկովյան փողոց՝ Սարյան փողոց ուղղությամբ։

Սարյան փողոցից դեպի Բաղրամյան պողոտա ուղղությամբ բոլոր տրանսպորտային միջոցները կկարողանան երթևեկել 1-ին երթևեկելի գոտուց ուղիղ՝ դեպի Մոսկովյան փողոց և աջ՝ դեպի Բաղրամյան պողոտա՝ Սայաթ-Նովա փողոցի ուղղությամբ, 2-րդ երթևեկելի գոտուց ուղիղ՝ դեպի Մոսկովյան փողոց, 3-րդ երթևեկելի գոտուց ուղիղ՝ դեպի Մոսկովյան փողոց և ձախ՝ դեպի Բաղրամյան պողոտա, իսկ 4-րդ երթևեկելի գոտուց ձախ՝ դեպի Բաղրամյան պողոտա։

Մոսկովյան փողոցից Թամանյանի արձանի դիմացի հատվածից բոլոր տրանսպորտային միջոցները կկարողանան եթևեկել 1-ին գոտուց աջ՝ դեպի Բաղրամյան պողոտա, իսկ 2-րդ երթևեկելի գոտուց ձախ՝ դեպի Սայաթ-Նովա փողոց ուղղությամբ։

Նախագիծն իրագործելու նպատակով առաջիկայում նախատեսվում է Մաշտոցի պողոտայի լուսացուցային ռեժիմների նոր հաշվարկներ և փոփոխություններ

կատարել, ինչպես նաև ՆԳՆ գործընկերների հետ նախագծի ամբողջականացման աշխատանքներից հետո նոր միայն կդիտարկվի Սարյան և Մոսկովյան փողոցների երթևեկության փոփոխության մեկնարկը։

Երկու կրոնական կուսակցություններ լքում են Իսրայելի կառավարությունը՝ ծայրահեղ ուղղափառ հրեաներին զինվորական ծառայության զորակոչելու վերաբերյալ անհամաձայնությունների պատճառով, հաղորդում է Times of Israel առցանց թերթը։

Ըստ հաղորդագրությունների՝ Միացյալ Թորա կուսակցության «Ագուդատ Իսրայել» խմբակցության անդամները կմիանան Դեգել ՀաԹորա կուսակցությանը՝ բողոքելով կառավարական կոալիցիայից դուրս գալու դեմ։

Հուլիսի 6-ին հաղորդվել է, որ Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) նախատեսում են մեկ ամսվա ընթացքում հրեական կրոնական դպրոցների (յեշիվա) աշակերտներին ուղարկել 54,000 զորակոչի ծանուցում։

Իսրայելում, որտեղ կա համընդհանուր զորակոչ, ծայրահեղ ուղղափառները (հայտնի են նաև որպես հարեդիմներ կամ «նրանք, ովքեր դողում են Աստծո առաջ») ազատվել են ծառայությունից՝ իրենց եշիվա ուսումնառության հիմքով։ Սակայն, 2000-ականների սկզբից ի վեր փորձեր են արվել վերացնել այս արտոնությունը, նույնիսկ մինչև այն աստիճան, որ արգելվել է այն հարեդիմներին, որոնք համաձայնվել են այլընտրանքային ծառայության, աշխատել նույնիսկ կես դրույքով։ 

2012 թվականից ի վեր հարեդիմները պարտավոր են սովորական կարգով ներկայանալ զորակոչի գրասենյակ, սակայն ամեն տարի ծայրահեղ ուղղափառների զորակոչը հետաձգվում է պաշտպանության նախարարի կողմից՝ որպես «անպատշաճ»։ Հարեդիմների չծառայելու իրավունքը սուր քննադատության է արժանացել Իսրայելի այլ սոցիալական խմբերի կողմից, որոնք համընդհանուր զորակոչի և զինված ուժերում կանանց ծառայության տարածվածության համատեքստում զրկվել են նման իրավունքներից։ 

2024 թվականի հունիսի վերջին, երկարատև դատավարություններից հետո, Իսրայելի Գերագույն դատարանը որոշում կայացրեց սկսել հարեդիմների՝ ծայրահեղ ուղղափառ հրեաների զորակոչը զինվորական ծառայության։

Միայն հուլիսի 14-ին Վրաստանից Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 44 բեռնատար։ Վերջին 4 օրում՝ 143 մեքենա։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Այսօր Չինաստանում կհանդիպեն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Իրանի ԱԳ նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին: Նրանք, մասնավորապես, քննարկելու են տարածաշրջանային հարցեր, իրավիճակը Մերձավոր Արևելքում և Թեհրանի միջուկային ծրագիրը:

Ինչպես հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղաին։ 

Նրա խոսքով՝ նման հանդիպումը նախատեսված է Չինաստանի Տյանցզին քաղաքում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակում։

«Օրակարգում երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանում վերջին զարգացումների, այդ թվում՝ Իրանի միջուկային հարցի վերաբերյալ խորհրդակցությունների շարունակությունն է», - ասել է Բաղաին։

Թուրքիայի նախագահ Էրդողանի աշխատակազմը հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-ի կողմից Հայաստանով անցնող միջանցքը կառավարելու մտադրության մասին։ Այս մասին հայտնել են ՌԻԱ Նովոստիին։շ

Ավելի վաղ Թուրքիայում ԱՄՆ դեսպան, ԱՄՆ նախագահի Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Թոմաս Բարաքը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է կառավարել Իրանի սահմանի մոտ գտնվող տրանսպորտային միջանցքը՝ փորձելով առաջ մղել Բաքվի և Երևանի միջև բանակցությունները։

«Մենք տեղյակ չենք դրա մասին, ուստի չենք կարող որևէ բան մեկնաբանել»,-ՌԻԱ Նովոստիին ասել են Էրդողանի աշխատակազմից։

50-օրյա վերջնագիրը շատ երկար ժամկետ է, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կայա Կալասը։

Շատ դրական է, որ Նախագահ Թրամփը կոշտ դիրքորոշում ունի Ռուսաստանի նկատմամբ։ Մյուս կողմից, 50 օրը շատ երկար ժամանակ է, նշել է նա՝ անդրադառնալով Ուկրաինայի հարցով գործարքի գալու Թրամփի նախանշած ժամկետին։

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է շատ խիստ մաքսատուրքեր սահմանել Ռուսաստանի նկատմամբ, Եթե Ուկրաինայի հարցով գործարքին չհաջողվի հասնել 50 օրվա ընթացքում։

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Վարչապետը ջերմորեն շնորհավորել է Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի ազգային տոնի առիթով և բարեկամ Ֆրանսիային մաղթել բարօրություն և բարգավաճում:

Ֆրանսիայի նախագահը շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար՝ ընդգծելով Հայաստանի հետ բազմակողմ համագործակցությունը զարգացնելու և խորացնելու իր հանձնառությունը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, որոնք վերաբերել են նաև համատեղ ծրագրերի ընթացքին:

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Բրյուսելում այսօր տեղի ունեցած քննարկումներին՝ ընդգծելով ԵՄ-ի հետ համագործակցությունը խորացնելու ՀՀ Կառավարության նպատակադրումը:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ:

Քիչ առաջ Ելիսեյան պալատում ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Փաշինյանը շնորհավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի Ազգային տոնի առիթով։

«Քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,- գրել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Փաշինյանը Ֆրանսիայում է աշխատանքային այցով։

Մտադիր ենք շատ խիստ մաքսատուրքեր սահմանել Ռուսաստանի նկատմամբ, եթե Ուկրաինայի հարցով գործարքին չհաջողվի հասնել 50 օրվա ընթացքում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեի հետ հանդիպման ժամանակ։

«Եթե ես Պուտինի փոխարեն լինեի և լսեի, թե ինչ է նախատեսում Թրամփը առաջիկա 50 օրվա ընթացքում, ես կմտածեի՝ չարժե՞ արդյոք Ուկրաինայի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստել»,-Թրամփի հայտարարությունից հետո նման կարծիք է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

Խաբարովսկի երկրամասում անհետացել է «Взлет» ավիաընկերությանը պատկանող Ми-8Т ուղղաթիռը, հայտնել է «Росавиация»-ի մամուլի քարտուղար Արտյոմ Կորենյակոն։ Նախնական տեղեկություններով՝ անհայտ կորած ուղղաթիռում հինգ մարդ կա՝ անձնակազմի երեք անդամ և երկու տեխնիկական մասնագետ, գրում է РБК-ն։

RA-25660 գրանցման համարանիշով ուղղաթիռը թռիչք է կատարել Օխոտսկ քաղաքից և պետք է ժամաներ Մագադան։ Սակայն անձնակազմը նշանակված ժամին կապ չի հաստատել։

Անհետացած ուղղաթիռի որոնման համար Դաշնային օդային տրանսպորտի գործակալության որոնողական-փրկարարական ինքնաթիռներ են օգտագործվում։

Ֆոտո

Մակրոնը և Զելենսկին կհանդիպեն Ալյասկայում ռուս-ամերիկյան գագաթնաժողովից հետո

ՀՀ-ի կողմից մեզ փոխանցվել է, որ որևէ ռազմական կցորդներ կամ այլազգի ներկայացուցիչներ սահմանին չեն լինելու. Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս

Փաշինյանը մոտ ժամանակներս կայցելի Ռուսաստան. Օվերչուկ

«Զանգեզուրի միջանցքի» վերահսկողության հարցը կարող է քննարկվել Պուտին-Թրամփ երկկողմ հանդիպման ժամանակ. Վոդոլացկի

Ոսկին թանկացել է

Ռուսաստանը աջակցում է Հայաստանին «Թրամփի երթուղու» հարցում, եթե դա նրա համար լավ է․ Օվերչուկ

«Ռեալ Մադրիդը»՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդ

Տեղի ունեցածը բոլորովին տարբերվում է նրանից, ինչ ենթադրաբար պետք է տեղի ունենար. Իրանի ԱԳ նախարարը՝ «Թրամփի ուղու» մասին

Լավրովն Ալյասկա է ժամանել «ԽՍՀՄ» գրությամբ սվիտերով

Երևանում վթարի է ենթարկվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը

Կա հիմնական կանոն. ով սեղանի շուրջ չէ, նա ճաշացանկում է. Եվրոպան վախենում է

Օդի ջերմաստիճանը մի փոքր էլ կնվազի. եղանակի տեսություն

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուսական վճարային համակարգի դեմ

Սամվել Կարապետյանի կալանքը 2 ամսով երկարաձգվեց

BMW-ն նոր յոթ տեղանոց բարձր անցունակությամբ շքեղ ամենագնաց է պատրաստում թողարկման