Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսության առումով զգուշավոր լավատեսություն կա, տքնաջան աշխատանք է տարվում, այն շարունակվելու է: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Զգուշավոր լավատեսություն կա: Աշխատանք է տարվում, աշխատանքը տքնաջան է: Աշխատանքը տարվում է տարբեր կապուղիներով: Շատ կարևոր են այնպիսի շփումները, ինչպիսին իրականացրել է Կիրիլ Դմիտրիևը (խմբ.՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավարը): Դա շատ կարևոր է: Աշխատանքը շարունակվելու է», – Պեսկովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։
Նա այսպես է մեկնաբանել Դմիտրիևի բանակցությունները ԱՄՆ-ում, որոնք տեղի են ունեցել օրերս։
Կիեւում մեկնարկել է Ուկրաինայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների հանդիպումը օտարերկրյա զորակազմ տեղակայելու վերաբերյալ, հայտնում է РБК-ն։
Հանդիպումներն անցկացվում են ռազմական շտաբների պետերի մակարդակով։ Ֆրանսիական պատվիրակությունը գլխավորում է գեներալ Թիերի Բուրկհարդը, իսկ բրիտանականը՝ ծովակալ Էնթոնի Ռադակինը։ Օրվա ընթացքում նրանք մի շարք հանդիպումներ կունենան ուկրաինացի զինվորականների հետ։
Ապրիլի 4-ին նախատեսված է նաև նրանց հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։ Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր պետությունների փոքր խմբի ներկայացուցիչների հետ հանդիպման մասին, որոնք պատրաստ են իրենց զորքերը տեղակայել Ուկրաինայում։
Թուրքիան շահագրգռված չէ տարածաշրջանում անկայունության նոր օջախով և չի ցանկանում, որ ԱՄՆ-ը հարձակվի Իրանի վրա։ Այս մասին Reuters-ին ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
«Մեր տարածաշրջանը չի կարող իրեն թույլ տալ հերթական պատերազմը, անկայունության ևս մեկ հսկայական աղբյուր: Եվ մենք չգիտենք, թե ինչպիսի էսկալացիա կարող է լինել նման հարձակման դեպքում: Հետևաբար, մենք չենք ցանկանում՝ [ԱՄՆ-ը] հարձակվի Իրանի վրա: Մեզ, ինչպես նախկինում, պետք է տեսնել խաղաղության շուրջ բանակցություններ երկու կողմերի և շահագրգիռ կողմերի միջև», - մեջբերում է գործակալությունը Ֆիդանի խոսքերը:
Սուտ տեղեկություններ է պնդել Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հարցերին պատասխանելիս: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնալով նախօրեին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած միջադեպին:
«Ներքնակներ չեն այրվել, որևէ գույք չի այրվել, բողոքի ակցիա չեն արել ցմահները։ որ վնասվածքներ ունեն փատել է նաև ՄԻՊ արագ արձագանքման խումբը։ իսկ այն որ նախարարը պնդում է թե իրավաչափ է գործել սպեցնազը, դա ևս մեղմ ասած իրականությանը չի համապատախանում։ 30-40 հոգով մտել են խցերը, առնվազն 4-ից 5 խուց և ավիրել ամեն ինչ, սնունդը թափել հատակին և այլն, ես սա կբնութագրեի բանդիտական հարձակում անպաշտպան մարդկանց վրա, ինչպես կարող էին դատապարտյալներն անհնազանդություն ցուցաբերել այդ դեպքում։ Տիկին նախարարը շարունակ խոսում է, որ իրավունք ուեին այս կամ այն անել, բայց այս պաշտոնին նշանակվել է նաև դատապարտյալների իրավունքները պաշտպանելու համար։ ինչու չեք այցելել տեղում տենելու և լսելու դատապարտյալներին, թե էսպես հեշտ է մեղքը բարդել նրանց վրա։ Տիկին նախարար ձեզ հիշեցնում եմ, որ ցմահ դատապարտյալները մարդ են և պետք է մարդկային պայմաններով ապահովեք և մարկային վերաբերմունք ունենաք նրանց նկատմամբ ։ եթե նրանք փակված են ինչ ուզենաք պիտի ասեք ու բարդեք նրանց վրա։ ինչու հնարավորություն չեք տալիս նրանց խոսելու, դեռ մի բան էլ ավելին եք անում, ամեն կերպ փորձում եք լռեցնել նրանց։ Իմ ունեցած տեղեկությունների մասին կխոսեմ առաջիկայում»,- գրել է Ալեքսանյանը։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ տեղյակ չէ Ռուսաստանի հետ օդային հաղորդակցությունը վերականգնելու ծրագրերի մասին։ «Ես ոչինչ չեմ լսել ուղիղ թռիչքների [վերսկսման] մասին», -ընդգծել է նա ՆԱՏՕ-ի նախարարների հանդիպումից հետո անցկացված մամուլի ասուլիսում։
Պաշտոնյան նշել է, որ սկզբունքորեն չի հասկանում, թե ով է թռչելու՝ հաշվի առնելով պատժամիջոցները։ Ավելին, Ռուբիոն նշել է, որ ԱՄՆ Կոնգրեսը նախագահ Դոնալդ Թրամփին դրդում է խստացնել Ռուսաստանի դեմ սահմանափակումները, քանի որ նրա ղեկավարությունը ժամանակ է ձգում՝ չցանկանալով վերջ տալ Ուկրաինայի պատերազմին։
Ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամի (РФПИ) ղեկավար, Ուկրաինայի հարցով նախագահ Վլադիմիր Պուտինի անունից բանակցող Կիրիլ Դմիտրիևն ավելի վաղ հայտնել էր, որ երկրների միջև օդային հաղորդակցության վերականգնման հարցը քննարկվել է Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ութքոֆի հետ հանդիպմանը։
Ռուսական պատվիրակությունը փետրվարի 27-ին նման առաջարկով հանդես եկավ Ստամբուլում ամերիկացիների հետ բանակցություններում։ ԱԳՆ-ն նշել է, որ դա «պայմաններ կստեղծի երկկողմ հարաբերությունների բարելավման համար»։
Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո Միացյալ Նահանգները փակեց իր երկինքը ռուսական ավիաընկերությունների համար, նման միջոցներ ձեռնարկեց նաև Եվրամիությունը։ Ի պատասխան՝ Մոսկվան սահմանափակել է թռիչքները 36 երկրների համար՝ պահանջելով հատուկ թույլտվություն Ռոսավիացիայից կամ ԱԳՆ-ից։
Հուսով եմ՝ Վարդան Ղուկասյանը տեղյակ է, որ իրեն սեփական ուժերով չի հաջողվել ընտրվել Գյումրու քաղաքապետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը․
«Մարտուն Գրիգորյանից և նրան աջակցող քաղաքական ուժերից հանրային սպասումներն իրականացան։ Այժմ ժամանակն է խոսել Վարդան Ղուկասյանի մասին։ Հուսով եմ նա գիտակցում է այն պատասխանատվությունը, որն ակամայից դրված է իր վրա։ Հուսով եմ, որ նա տեղյակ է, որ իրեն, սեփական ուժերով չի հաջողվել ընտրվել Գյումրու քաղաքապետ։ Դա հնարավոր է դառնում միայն ընդդիմադիր մյուս գործիչների որոշումների արդյունքում։ Դա ենթադրում է հավասարակշռված, զուսպ և համեստ կեցվածք, հարգանք բոլոր մյուս քաղաքական ուժերի և գործիչների նկատմամբ, նրանց հետ խիստ արդյունավետ և կառուցողական հարաբերություններ՝ լսելի դարձնելով նրանց բոլորի ձայնը և առավելագույնս ապահովել նրանց մասնակցությունը համայնքի կյանքին վերաբերող բոլոր խնդիրների լուծման գործում։ Վստահ եմ, որ այդ իրավիճակում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության բազմաթիվ ավագանու անդամներ կօգտվեն ստեղծված իրավիճակի ընձեռնված հնարավորությունից, ավագանու անդամի մանդատը ստանալուց անմիջապես հետո դուրս կգան այդ կեղտոտ հանցախմբի կազմից ու կձևավորեն առանձին խումբ՝ համագործակցելով պրոհայկական ուժերի հետ՝ ի շահ իրենց համայնքի»։
Disney-ը CinemaCon-ի մասնակիցների համար ցուցադրել է «Ավատար. Կրակ և մոխիր» ֆիլմի առաջին կադրերը, news.am-ի փոխանցմամբ՝ գրում է Hollywood Reporter-ը։
Ռեժիսոր Ջեյմս Քեմերոնն ասել է, որ ինքը գտնվում է Նոր Զելանդիայում՝ ավարտելու ֆիլմը, բայց ուրախ է «մի հայացք ներկայացնել բարձրացած զգացմունքային սրտի և հոգու մեջ»:
Քեմերոնը նաև ակնարկել է, որ ֆիլմի հերոսները «բախվում են ոչ միայն մարդկային զավթիչների, այլ նաև նոր հակառակորդների՝ մախրի ժողովրդին»։«Կրակը և մոխիրը ընդլայնում են Պանդորայի գեղեցիկ աշխարհը և ներկայացնում երկու նոր կլաններ՝ Քամու առևտրականներին և Մոխրի մարդկանց», - բացատրել է «Ավատարի» աստղ Զոի Սալդանան:
Կադրերը սկսվում են նրանով, որ Նեյտիրին (Սալդանա) Ջեյքին (Սեմ Ուորթինգթոնին) ասում է. «Նախնիների ուժն այստեղ է»:
Ավելի ուշ, այն բանից հետո, երբ զույգը բախվում է վտանգավոր հարձակումների, Ջեյքը խնդրում է Նեյտիրիին թողնել իր ատելությունը. «Դուք չեք կարող այսպես ապրել»: Կադրի վերջում մի կերպար ողբում է. «Մենք չենք կարող հաղթել այս թշնամուն, որը գալիս է աստղերից»:
Մոտավորապես երեք րոպեանոց կադրերը առաջին հայացքն են Քեմերոնի ամենասպասված գիտաֆանտաստիկ ֆիլմին, որն ակնկալվում է, որ դեկտեմբերի ամենամեծ հիթը կլինի:
Առաջին երկու «Ավատար» ֆիլմերը գերազանցել են դրամարկղային ռեկորդները, ընդ որում առաջինը դարձել է բոլոր ժամանակների ամենաշատ եկամուտ ունեցող ֆիլմը 2009 թվականին՝ հավաքելով 2,9 միլիարդ դոլար ամբողջ աշխարհում: Երկրորդը՝ 2022 թվականի «Ջրի ճանապարհը», դարձել է բոլոր ժամանակների ամենաշատ եկամուտ ունեցող երրորդ ֆիլմը՝ գերազանցելով սպասելիքները և հավաքելով 2,3 միլիարդ դոլար ամբողջ աշխարհում:
Քեմերոնն ավելի վաղ նշել էր, որ Կրակը և մոխիրը «մի փոքր ավելի երկար կլինեն», քան «Ջրի ճանապարհը», որն իսկապես ինչ-որ բան է ասում՝ հաշվի առնելով, որ վերջին ֆիլմը նկարահանվել է 3 ժամ 12 րոպեով: Բնօրինակ «Ավատարի» տևողությունը 2 ժամ 42 րոպե էր։
Պեկինը կրկին դիմել է Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վեճերի լուծման մեխանիզմին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից չինական ապրանքների մաքսատուրքերը 34%-ով բարձրացնելու պատճառով։ Այս մասին ասվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի նախարարության հայտարարության մեջ։
Թրամփի գործողությունները «լրջորեն խախտում են ԱՀԿ կանոնները, լրջորեն վնասում են ԱՀԿ-ի անդամների օրինական իրավունքներին և շահերին և լրջորեն խաթարում կանոնների վրա հիմնված բազմակողմ առևտրային համակարգը և միջազգային տնտեսական և առևտրային կարգը», - ասվում է հայտարարության մեջ: ԱՄՆ-ի մաքսատուրքերը «վտանգում են համաշխարհային տնտեսական և առևտրային կարգի կայունությունը, որին Չինաստանը կտրականապես դեմ է», - հավելել է նախարարությունը:
ինաստանը միշտ եղել է բազմակողմ առևտրային համակարգի ուժեղ աջակիցը, նշել են նախարարությունում։ «Մենք կոչ ենք անում ամերիկյան կողմին անհապաղ շտկել իր սխալները և չեղարկել միակողմանի մաքսատուրքերը», - հավելել է Չինաստանի առևտրի նախարարությունը։
Առաջին փոխքաղաքապետը լինելու է Ավետիս Առաքելյանը. Ինքը մի քանի անգամ եղել է ավագանու անդամ, լուրջ կրթություն ունի, դաստիարակված տղա է, ես ճիշտ կադր եմ գտել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Գյումրիի նախկին քաղաքապետ, այսօր քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը:
Հիշեցնենք, ավելի վաղ Վարդան Ղուկասյանը հայտարարել էր, որ քաղաքապետ լինելու դեպքում ավագանի կազմ անցած մյուս ընդդիմադիր ուժերին կարող է ցանկացած պաշտոն տալ բացառությամբ առաջին փոխքաղաքապետի:
Հնարավոր «կադրային ջարդի» մասին էլ նշեց. «Ես ընդհանրապես ջարդ չեմ սիրում, ով բանիմաց է, աշխատելու է միանշանակ: Ով քաղաքական նկատռումներով է եկել, իրենք իրենց դիմում կգրեն կգնան, որովհետեւ ինձ հետ չեն կարող այդպիսի խաղեր խաղալ: Եթե կարողանան աշխատել ի շահ քաղաքի, ես կպահեմ, կապ չունի՝ ով է բերել:
Մնացած կուսակցությունները, որ ներկայացրել են լուրջ ծրագրեր, կարող ենք մենք նստել, քննարկել, եթե կան անհատներ, որոնք լավ ծրագրեր ունեն քաղաքի հետ կապված, միանշանակ լսելու եմ ու ընթացք եմ տալու»:
Խոսելով ավագանիում ուժեղ ընդդիմության առկայության մասին, Վարդան Ղուկասյանն ասաց. «Ես իմ ամբողջ կյնքում այնքան ընդդիմություն եմ ունեցել, ես սովոր եմ դրան, ես մանկապարտեզից ընդդիմություն եմ ունեցել մինչեւ այսօր: Դա ինձ համար բարդ բան չի»:
Ակնկալելի էր, որովհետև ով ճիշտ է պահում իրեն, ով ապրած ունի, պիտի էսպես պահեր, որովհետև ընդդիմության ձայներն էին սա, ուրիշ ձայներ չեն, այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասել է Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով Մարտուն Գրիգորյանի որոշմանը:
- Ինչպե՞ս կմեկնաբանեք Մարտուն Գրիգորյանի հայտարարությունը։
-Ինքն իր քայլն է արել, իր խոսքն է ասել: Այնտեղ ամեն ինչ գրված է: Մնացածը` կապրենք, կտեսնենք, թե ինչ սկզբունքով կաշխատենք, ոնց կանենք:
-Կարծում եք՝ կստացվի՞ միասին աշխատել։
-Կարծում եմ․ ամեն ինչ կտեսնեք, ժողովրդի աչքի առջև կլինի՝ ով ինչ կքվեարկի, ինչ հարց կբարձրացնի։ Թափանցիկությունն ամենաբարձր սանդղակների վրա է լինելու:
-Ձեզ համար սպասելի՞ էր իր այս որոշումը։
- Իհարկե, սպասում էի, հուսով էի, որ որոշումը դրական պետք է լիներ։ Այո, ակնկալելի էր, որովհետև ով ճիշտ է պահում իրեն, ով ապրած ունի, պիտի էսպես պահեր, որովհետև ընդդիմության ձայներն էին սա, ուրիշ ձայներ չեն:
-Խոսվում էր, որ Դուք հակասություններ ունեք իրար մեջ, կոնֆլիկտ կա․ ինչպե՞ս եք միասին աշխատելու։
-Ես ոչ մեկի հետ հակադրություններ չունեմ․ եթե որևէ մեկն ունի, չգիտեմ։ Ես չունեմ:
-Մարտուն Գրիգորյանը իր հայտարարության մեջ նշել է, որ Դուք, որպես թեկնածու, խոցելի եք, քանի որ քրեական գործեր կան Ձեր վրա: Համաձայն չե՞ք նրա հետ։
-Չկա այդպիսի բան, այդ քրեական գործերը սարքովի բան են։ Հայաստանի 50%-ն, ուրեմն, քրեական գործերի տակ է: