Live24
Օգոստոսի 15, 2025
Live24

Live24

Լուրեր

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Չինաստանում ընթացող Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում հանդիպել է իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։

«Սա մեզ համար ևս մեկ հնարավորություն է արագ զարգացող հարցերի շուրջ կարծիքներ փոխանակելու»,-իր խոսքում նշել է ՌԴ ԱԳ նախարարը:

Ադրբեջանը որպես միջնորդ ներգրավված է մերձավորարևելյան ճգնաժամերում՝ Թուրքիայի և Իսրայելի ազդեցության տակ: Այս մասին հայտնել է իրանցի քաղաքագետ Հասան Հիջազին, գրում է SNN TV-ն։

«Դա ոչ միայն հակասում Է Իրանի և Ռուսաստանի քաղաքականությանը, այլև Բաքուն ձգտում է տարանցիկ նախագծերի և աշխարհաքաղաքական միջանցքների, որոնք կարող են լուրջ վտանգ ներկայացնել Ադրբեջանի համար: Ադրբեջանը երազում է դառնալ «Կովկասի Կատար»՝ փոքր, հարուստ երկիր՝ ակտիվ արտաքին քաղաքականությամբ։ Հաջողության դեպքում Բաքուն կարող է ստորագրել մի քանի նոր նավթային և ռազմական պայմանագրեր:

Բայց անհաջողության դեպքում այդ արկածախնդրության համար նա կվճարի Լեռնային Ղարաբաղում, Նախիջևանում և նույնիսկ Ադրբեջանում տարածքներով։ Ի վերջո, հարցը մնում է մեկը արդյոք նրան կհաջողվի: Թե Իրանի և Ռուսաստանի կարմիր գծերը հերթական անգամ կհիշեցնեն նրան, որ շախմատային այս պարտիայում զինվորականի և թագավորի դերերը տարբեր են», - գրել է փորձագետը։ 

Ադրբեջանն ու Թուրքիան ուս ուսի տված վստահ և հաջողությամբ շարժվում են դեպի ապագա։  Այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հղած նամակում:

«Անխորտակելի եղբայրությունը, աշխարհում նմանը չունեցող մեր երկրների միասնությունն ու ռազմավարական միությունը անվտանգության, գործընկերության եւ զարգացման կարեւոր գործոն են ինչպես մեր տարածաշրջանի, այնպես էլ ողջ աշխարհի համար»:

«ԱրմԼուր»-ի տեղեկություններով՝ Էջմիածնի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանին Հակակոռուպցիոն կոմիտեն մեղադրանք է առաջադրել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գասպարյանը հարցաքննվել է և որ նրա ընտանիքի շուրջ գործընթացներ են սկսվելու:

Դիանա Գասպարյանը, որի ընտանիքի անդամները նրա պաշտոնավարման ընթացքում աղմկահարույց պատմություններում էին հայտնվել, հրաժարական էր տվել՝ պատճառաբանելով, թե 7 տարվա պաշտոնավարումից հետո որոշել է ժամանակը նվիրել ընտանիքին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

ՀՀ զինվորականները որպես դիտորդ կմասնակցեն «Agile Spirit 2025» բազմազգ զորավարժություններին։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Զորավարժությունները, որոնք կանցկացվեն հուլիսի 25-ից օգոստոսի 6-ը Վրաստանի տարածքում, ուղղված են «մարտական պատրաստվածության բարձրացմանը, մասնակից երկրների փոխգործակցության զարգացմանը և օպերատիվ կարողությունների ուժեղացմանը»։

Ծրագիրը ներառում է հրամանատարաշտաբային վարժանքներ, վրաց-ամերիկյան մարտավարական շարասյուն Սենակի-Վազիանի երթուղով, հրաձգություններ, հատուկ գործողությունների ուժերի համատեղ գործողություններ, ինչպես նաև Վրաստանի պաշտպանության ուժերի մարտական պատրաստության կենտրոնի կարողությունների ստուգում։

Զորավարժություններին կմասնակցեն զինվորականներ Վրաստանից, ԱՄՆ-ից, Թուրքիայից, Լեհաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Հունաստանից, Մոլդովայից, Ռումինիայից, Բուլղարիայից, Սլովակիայից, Լիտվայից և Ուկրաինայից։ Հայաստանից բացի, զորավարժություններին դիտորդի կարգավիճակով կմիանան նաև Ճապոնիայի զինված ուժերի ներկայացուցիչները։

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է, որ հարվածներ է հասցրել Լիբանանի Բեքաա հովտում գտնվող շիական «Հեզբոլլահ» շարժման ռազմական թևի «Ռադվան» հատուկ նշանակության ուժերի ռազմական ճամբարներին։

«Վերջերս Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի Բեքաա շրջանում գտնվող «Հեզբոլլահ» կազմակերպության մի քանի ահաբեկչական թիրախների։ Հարվածների ընթացքում թիրախավորվել են «Ռադվան» ուժերի ճամբարները, որտեղ հայտնաբերվել են զինյալներ և զենքի պահեստավորման համար օգտագործվող պահեստներ», - ասվում է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Իսրայելական զինվորականների տվյալներով՝ «հարձակման են ենթարկվել այն ռազմական ճամբարները, որոնք «Հեզբոլլահ» շարժման կողմից օգտագործվել են զինվորների մարզումների և Իսրայել պետության դեմ ահաբեկչական գործողություններ իրականացնելու նախապատրաստության համար»։ «Մարզումների և նախապատրաստության շրջանակներում արմատականներն իրականացրել են կրակային վարժանքներ և զենքի տարբեր տեսակների օգտագործման ուսուցումներ», - հավելել են մամուլի ծառայությունից։

«Գերատեսչությունում նշել են, որ «հարձակման ենթարկված օբյեկտներում զենքի պահպանումը և «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության գործունեությունը կոպիտ ձևով խախտում են Իսրայելի և Լիբանանի միջև [զինադադարի մասին] պայմանավորվածությունները»։ ՑԱԽԱԼ-ը «կշարունակի ձեռնարկել գործողություններ՝ «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության ներուժի վերականգնումը կանխելու համար», - հավաստիացրել են զինվորականները։

60-ամյա Էլիզաբեթ Հարլին ներկայացրել է իր պարզ, բայց արդյունավետ կյանքի հնարքը՝ «լավ լողազգեստով լուսանկարներ» անելու համար, և դա շատ ավելի հեշտ է, քան դուք կարծում եք։

«Վերևից ուղիղ արևի լույս չկա», - մակագրել է Էլիզաբեթը փակ տարածքում արված լուսանկարը։ Լուսանկարում նա կեցվածք է ընդունել իր սեփական՝ Elizabeth Hurley Beach լողազգեստների շարքի կարամելե բիկինիով։

идеал.jpg (60 KB)

«Երբ դուք նկարահանվում եք բիկինիով, արևածագը կամ մայրամուտը ձեր լավագույն ընկերն է։ Մենք այս լուսանկարը արել ենք ժամը 7-ին… Եվ ժամը 8-ին ես պառկած էի @elizabethhurleybeach-ի իմ նույնքան հաջողակ կաֆտանով՝ զգալով ինձ հմայիչ ԵՎ պաշտպանված մարդասպան արևից», - ասել է դերասանուհին սոցիալական ցանցերում։ 

идеал1.jpg (123 KB)

Իհարկե, նրա բրոնզե արևայրուքը և սլացիկ կազմվածքը նույնպես դեր են խաղացել։ Հնարավոր է՝ Էլիզաբեթի մեկ այլ գաղտնիք ճիշտ կեցվածքն է. լուսանկարում նա ուղիղ կանգնած է, ուսերը հետ են թեքված և մի փոքր կողքի շրջված։ 

идеал2.jpg (201 KB)

Երկրպագուները անմիջապես արձագանքել են աստղի խորհրդին։ «Դու միշտ հիանալի տեսք ունես, բայց օգտակար է իմանալ», - գրել է բաժանորդներից մեկը։ Մեկ ուրիշը հավելել է. «Ճիշտ է՝ վերևից իջնող լույսը ամեն ինչ փչացնում է»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երեկվա հայտարարությունը Մոսկվային ուղղված թատերական վերջնագիր է, որը Ռուսաստանը նույնիսկ չի էլ նկատել, այս մասին X-ում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը: Սա Թրամփի երեկվա հայտարարություններին Մոսկվայի առաջին պաշտոնական արձագանքն էր։

«Թրամփը Կրեմլին թատերական վերջնագիր ներկայացրեց։ Աշխարհը դողաց՝ սպասելով հետևանքներին։ Ռազմատենչ Եվրոմիությունը հիասթափված է։ Ռուսաստանը դա չի էլ նկատել»,- անգլերենով գրել է Մեդվեդևը։

Մենք չենք վստահում հրադադարի ռեժիմին։ Այս մասին հայտնել է Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն՝ Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ հեռախոսազրույցում։

«Կանխատեսում ենք տարբեր սցենարներ ցանկացած նոր արկածախնդրության համար»,- ասել է նա։

«Իսլամական Հանրապետությունը ոչ մի կերպ չի ձգտում պատերազմի ընդլայնմանը և տարածաշրջանում անկայունության ստեղծմանը»,- հավելել է պաշտպանության նախարարը։

Հիշեցնենք՝ Իրանի և Իսրայելի միջև 12-օրյա պատերազմից հետո հաստատված հրադադարն ուժի մեջ է մտել հունիսի 24-ից։

Հարավային Կովկասը ցնցվում է, որովհետև Մերձավոր Արևելքը դղրդում է

Ի սկզբանե պետք է հասկանալ ամենակարևորը` Հարավային Կովկասում հենց հիմա արմատապես փոխվում է տարածաշրջանային անվտանգության ոչ միայն աշխարհաքաղաքական, այլև տնտեսական ճարտարապետությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց թուրքագետ, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը։

«Ստեղծված իրավիճակը ես կբնութագրեի այսպես` մեր տարածաշրջանը սկսել է ինտեգրվել այն գործընթացներին, որոնք վաղուց արդեն ընթանում են ամբողջ աշխարհում։ Հենց դրանով էլ կարելի է բացատրել իրավիճակային լարվածությունը Հարավային Կովկասում»,-ասաց մեր զրուցակիցը։

Իսկ եթե կոնկրետացնենք իրավիճակը և փորձենք հասկանալ, թե ինչու տարածաշրջանը «հանկարծակի» բախվեց մի շարք հակասությունների, ապա առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել հարևան տարածաշրջանին։ Չափերով փոքր Հարավային Կովկասը հսկայական Մերձավոր Արևելքի հարևանն է, որը վերջին տարիներին միջազգային հանրության և ուժային կենտրոնների ուշադրության կենտրոնում է, իսկ այդ կենտրոնները պայքարում են առաջիկա նոր աշխարհակարգում ազդեցություն ունենալու համար։

Այս կապակցությամբ ակադեմիկոս Սաֆրաստյանը հիշատակում է և՛ Գազայի, և՛ Սիրիայի իրադարձությունները, և՛ մերձավորարևելյան հիմնական խաղացողների կտրուկ աճող ակտիվությունը: Այս ամենը վաղուց է ցնցում տարածաշրջանը, և, ինչպես ընդունված է ասել, աշխարհաքաղաքական տեկտոնական տեղաշարժերի արձագանքը չէր կարող վաղ թե ուշ չհասնել հարևաններին և չազդել Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետության վրա։

Ինչո՞ւ միայն հիմա: Ինչո՞ւ նման ցնցումներ չկային մեր տարածաշրջանում, օրինակ, սիրիական իրադարձությունների կամ Իրաքի տարածքներին թուրքական հարվածների ժամանակ։ Ակադեմիկոսը դա բացատրում է այն հանգամանքով, որ Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում այն ժամանակ ավելի ուժեղ էր, եթե կարելի է այսպես ասել, համապարփակ։ Եվ նաև կար Իրանը՝ որպես տարածաշրջանային գերիշխող գործոն, մեր տարածաշրջանը մերձավորարևելյան ցնցումներից ծածկող յուրատեսակ վահան։ 

Թուրքիան իր ցուցանիշներով «միջին խավի» երկիր է, այնպես որ կարող է կոտրվել

Այսօր Ռուսաստանի ազդեցությունը միանգամայն հասկանալի և օբյեկտիվ հանգամանքների բերումով փոքր-ինչ նվազել է։ Իրանն իր հերթին թուլացրել է իր ֆունկցիոնալությունը որպես զսպող գործոն՝ կրկին հասկանալի պատճառներով։ Ճիշտ է` այս ամենը ժամանակավոր երևույթներ են, և Իրանը շատ արագ կսկսի վերականգնվել։ Հիմա մի իրավիճակ է ստեղծվել, երբ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններն ուղղակիորեն անդրադառնում են մեր տարածաշրջանի վրա։

Այն, որ Թուրքիայի ակտիվությունն ու ազդեցությունը Հարավային Կովկասում վերջին տարիներին կտրուկ աճել է, անզեն աչքով տեսանելի, անվիճելի փաստ է։ Ակնհայտ է, որ այդ երկրի ղեկավարությունը փորձելու է ստեղծված իրավիճակը «լիարժեք» օգտագործել։ Մյուս կողմից չի կարելի մոռանալ, որ Թուրքիան հիմա բավական ակտիվ է, առաջին հերթին՝ Մերձավոր Արևելքում, և առաջին հերթին դա վերաբերում է սիրիական իրադարձություններին։

Սակայն իրականում Թուրքիան իր իրական ցուցանիշներով, այնուամենայնիվ, միջին խավի երկիր է, եթե կարելի է այդպես ասել։ Եվ միաժամանակ փորձում է մեծ, հզոր պետության դեր խաղալ։ Մի տեսակ տերություն, որն ունակ է աշխարհաքաղաքական, քաղաքակրթական մակարդակի խնդիրներ լուծել։ Թուրքագետը վստահ է, որ արդյունքում նա ուղղակի կոտրվելու է, ոչինչ էլ չի ստացվելու։

Պետք է հասկանալ, որ Մերձավոր Արևելքը թուրքական հավակնությունների համար շատ ավելի կարևոր է, քան Հարավային Կովկասը։ Եվ իր բոլոր ցուցանիշներով լինելով միջին խավի պետություն` Թուրքիան ի վիճակի չէ լուրջ և լիարժեք աշխարհաքաղաքական խաղ վարել միանգամից մի քանի և նույնիսկ միաժամանակ երկու ճակատով։ Ամեն դեպքում գերտերություն չէ, որ ներուժը հերիքի միանգամից մի քանի աշխարհաքաղաքական ճակատների։

Ադրբեջանն «իրեն թափ է տվել» և նույնիսկ Թուրքիայի՞ն է փորձում «գցել»

Անկարան ստիպված է հաշվի նստել իր ռեսուրսի հետ, և այս առումով ստացվում է, որ արտաքին քաղաքական ուղղությունները պետք է բաժանել գլխավորի և երկրորդականի։ Այս առումով Հարավային Կովկասը երկրորդական է. առաջին տեղում Մերձավոր Արևելքն է։ Պետք է հաշվի առնել, որ Թուրքիան մեր տարածաշրջանում նաև հուսալի դաշնակից ունի՝ Ադրբեջանը։ Հենց Բաքվի հաշվին էլ Անկարան փոխհատուցում է Հարավային Կովկասում գործողությունների համար պակասող իր ներուժը։

«Այստեղ նաև մեկ այլ, շատ հետաքրքիր գործոն է առաջանում։ Կարծես թե Ադրբեջանը փորձում է սեփական տարածաշրջանային խաղը սկսել։ Ընդ որում` Բաքուն ոչ միայն կտրուկ առճակատման է գնում Ռուսաստանի հետ, այլև, թվում է, պատրաստ է սկսել վիճարկել իր ավագ եղբոր՝ Թուրքիայի կարծիքն ու դիրքորոշումը»,-ասում է Սաֆրաստյանը։

Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սահմանադրության տեքստից Մոսկվայի և Կարսի հին պայմանագրերը հանելու Բաքվի վերջին որոշման դեպքը, ըստ թուրքագետի, բավական ուշագրավ է։ Բոլշևիկների և Աթաթուրքի միջև կնքված այդ պայմանագրերով Թուրքիան ինչ-որ ձայնի իրավունք ունի Նախիջևանի հարցերում։ Բաքուն, ըստ երևույթին, ցանկանում է բացառել ոչ միայն հանրապետության ինքնավար կարգավիճակը, այլև փորձում է Թուրքիան դուրս հանել խաղից…

«Արդեն որպես պատմաբան, որը ժամանակին ուսումնասիրել է այդ փաստաթղթերը, ասում եմ՝ այն ժամանակ Թուրքիան ինքն էր ուզում Նախիջևանը միացնել իր տարածքին, բայց բոլշևիկները թույլ չտվեցին։ Բայց Աթաթուրքը կարողացավ դիվանագիտորեն այնպես խաղալ, որ հանրապետությունն այնուամենայնիվ մտավ Ադրբեջանի, այլ ոչ թե Հայաստանի կազմի մեջ։ Ազդեցության ինչ-որ իրավունք թուրքերն այն ժամանակ բոլշևիկյան ղեկավարությունից «քերեցին»։ Շատ հետաքրքիր իրավիճակ կարող է ստեղծվել արդյունքում, տեսնենք»,-կարծում է Sputnik Արմենիայի զրուցակիցը։ 

Հարավային Կովկասի ստատուս քվոն առայժմ ձեռնտու է թուրքերին

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, որի հետ Թուրքիան ու Ադրբեջանը ստիպված են հաշվի նստել Հարավային Կովկասում, ապա իրավիճակն է՛լ ավելի հետաքրքիր է դասավորվում։ Հասկանալի է, որ Անկարայի գլխավոր ռազմավարական նպատակն ու խնդիրն է ամեն գնով, ցանկացած իրավիճակում Ռուսաստանին իր ազդեցությամբ դուրս մղել տարածաշրջանից ընդհանրապես, ամբողջությամբ և ընդմիշտ։ Սաֆրաստյանը համոզված է` սա թուրքական դիվանագիտության պատմական և ավանդական նպատակն է, գերխնդիրը։

«Եթե այդ դիրքերից դիտարկենք Թուրքիայի աշխարհաքաղաքական ռազմավարությունը, ապա տվյալ ժամանակահատվածում Անկարան իր համար շահեկան դիրք է գրավում Հարավային Կովկասում։ Ես առիթ եմ ունեցել շփվելու թուրքական աշխարհաքաղաքականության տեսաբանների և ճարտարապետների հետ, որոնց գնահատմամբ` Թուրքիայի համար իր դիրքը մեր տարածաշրջանում այսօր ավելի բարենպաստ է, քան մի քանի տարի առաջ»,-ասում է փորձագետը։

Ստացվում է, որ այսօրվա ստատուս քվոն ձեռնտու է Թուրքիայի գործող ղեկավարությանը։ Այս պահին խնդիրը «գետնի վրա իրավիճակը» ֆիքսելն է, որպեսզի հնարավոր լինի ապագայում (ոչ հեռու) վերադառնալ հարցին և անպայման իրականացնել ռազմավարական գերխնդիրը՝ այնուամենայնիվ դուրս մղել ռուսական ազդեցությունը Հարավային Կովկասից։ Ինչպես արդեն ասվեց, հիմա Թուրքիան զբաղված է այլ՝ մերձավորարևելյան խնդիրներով։

Բայց Հարավային Կովկասի համար ռուս–թուրքական դիմակայությունը մեծ հաշվով չի վերացել։ Պարզապես հիմա Անկարան բավարար ներուժ չունի միաժամանակ Մերձավոր Արևելքում ու մեր տարածաշրջանում հարցեր լուծելու համար։ Այս ստաուս քվոն պահպանելու առաքելությունը հավանաբար վստահվել է Ադրբեջանին։ Իսկ Թուրքիան, ըստ երևույթին, կների նրա որոշ ինքնագլուխ քայլերը, որոնցից մեկը Մոսկվայի և Կարսի պայմանագրերը Նախիջևանի Սահմանադրությունից հանելն է…

Ֆոտո

Փաշինյանը մոտ ժամանակներս կայցելի Ռուսաստան. Օվերչուկ

«Զանգեզուրի միջանցքի» վերահսկողության հարցը կարող է քննարկվել Պուտին-Թրամփ երկկողմ հանդիպման ժամանակ. Վոդոլացկի

Ոսկին թանկացել է

Ռուսաստանը աջակցում է Հայաստանին «Թրամփի երթուղու» հարցում, եթե դա նրա համար լավ է․ Օվերչուկ

«Ռեալ Մադրիդը»՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդ

Տեղի ունեցածը բոլորովին տարբերվում է նրանից, ինչ ենթադրաբար պետք է տեղի ունենար. Իրանի ԱԳ նախարարը՝ «Թրամփի ուղու» մասին

Լավրովն Ալյասկա է ժամանել «ԽՍՀՄ» գրությամբ սվիտերով

Երևանում վթարի է ենթարկվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը

Կա հիմնական կանոն. ով սեղանի շուրջ չէ, նա ճաշացանկում է. Եվրոպան վախենում է

Օդի ջերմաստիճանը մի փոքր էլ կնվազի. եղանակի տեսություն

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուսական վճարային համակարգի դեմ

Սամվել Կարապետյանի կալանքը 2 ամսով երկարաձգվեց

BMW-ն նոր յոթ տեղանոց բարձր անցունակությամբ շքեղ ամենագնաց է պատրաստում թողարկման

«Ուենսդեյի» երկրորդ եթերաշրջանը առաջին 5 օրում դիտել է 50 մլն մարդ

Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվեց