Ստամբուլի դատարանը քաղաքի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին, որը ձերբակալվել էր դատախազին վիրավորելու համար, դատապարտել է 1 տարի 8 ամսվա ազատազրկման, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ Habertürk-ին հղումով։
Դատարանի վճիռը կբողոքարկվի, հայտնել է հեռուստաալիքը։ Դատարանի որոշումը չի նախատեսում քաղաքական գործունեության արգելք, ինչպես պահանջում էր մեղադրող կողմը։
Իմամօղլուի դատավարությունը տեղի է ունենում Ստամբուլի Սիլիվրի բանտում, որտեղ նա պահվում է մարտ ամսին կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալվելուց ի վեր: Դատական նիստին ներկա են եղել Իմամօղլուին աջակցող Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Օզգուր Օզելը և քաղաքապետի փաստաբանները:
Իմամօղլուի դեմ գործը հարուցվել է հունվարի վերջին, երբ նա կոշտ արտահայտություններ է արել Ստամբուլի դատախազ Ակին Գյուրլեքի հասցեին, ինչը դատախազությունը համարել է պաշտոնյայի նկատմամբ վիրավորանք: Ստամբուլի դատախազությունը պահանջել է մինչև 7 տարի 4 ամիս ազատազրկում և քաղաքական գործունեության արգելք:
Իմամօղլուն, որյ առաջին անգամ Ստամբուլի քաղաքապետ էր ընտրվել 2019 թվականին, ձերբակալվել էր մարտի 19-ին՝ կոռուպցիայի և ահաբեկչական կապերի մեղադրանքով, կալանավորվել՝ մարտի 23-ին։ Ստամբուլի քաղաքապետի կալանքին հաջորդել էր ընդդիմության կողմից կազմակերպված բողոքի ցույցերի ալիքը Թուրքիայում։
Ժողովրդահանրապետական կուսակցությունը պարբերաբար հանրահավաքներ է անցկացնում ի պաշտպանություն Իմամօղլուի երկրի տարբեր մասերում, ինչպես նաև ստորագրություններ է հավաքում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու և Իմամօղլուին որպես ընդդիմադիր նախագահի թեկնածու աջակցելու համար։
Ինչո՞ւ են բոլորը «դոմփել» բառի պահով կենտրոնացել վատ իմաստի վրա, ցնցվե՞լ եք այդ բառից, հայտարարել է Փաշինյանը։
«Եպիսկոպոս, թե ով՝ ափռ-ցփռ դուրս տալուց առաջ պետք է իր ու իր քեռու կնգա հարաբերությունները պարզի, հետո նոր բարոյականություն քարոզի։ Այդ անբարոյական եպիսկոպոսները ինչ ասես՝ դուրս են տալիս, ոչ մեկ չի ասում՝ «արա՛, էդ ի՞նչ եք խոսում, այ սրբապիղծներ ու մանկապիղծներ։
Իհարկե, ներողություն եմ խնդրում ձեր ցնցումների համար, բայց որ մեր սրբության սրբոցում կարող են նման բաներ տեղի ունենալ, ոնց որ ոչ մեկիդ չի ցնցում, հա՞։ Լեգիտիմ վեղարի առաջ պատրաստ եմ խոնարհվել ու համբուրել, բայց մյուսները հանկարծ չփորձեն, գործելու է հոգևոր չագուչ»,- նշել է վարչապետը։
Իրանի ժողովուրդը երբեք աշխարհի առջև որպես թույլ կողմ չի լինի. այս մասին հայտարարել է երկրի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին:
«Աստծո օգնությամբ, լինի դա դիվանագիտական ճակատում, թե ռազմական ասպարեզում, մենք միշտ մտնում ենք գործողությունների դաշտ լիակատար պատրաստությամբ։ Իրանի ժողովուրդը երբեք աշխարհի առջև որպես թույլ կողմ չի ներկայանա», - նշել է նա։
Խամենեիի խոսքով՝ Իրանի ժողովուրդը մեծ գործ է արել հունիսին Իսրայելի հետ տեղի ունեցած 12-օրյա պատերազմում:
«Վերջին 12-օրյա դիմակայության ժամանակ Իրանի ժողովուրդը ցուցաբերեց վճռականություն և միասնություն։ Դա մեծ ազգային կամք էր՝ կիրառված գործնականում», - նշել է նա։
Այո, այդ ճանապարհին կլինեն հայ սահմանապահներ՝ Հայաստանի ինքնիշխանության շրջանակներում։
Հայտարարել է Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյոք, որ հայ սահմանապահները կանգնեն Ադրբեջանը Նախիջևանի հետ Հայաստանի տարածքով կապող ճանապարհին։
«Սահմանապահները հիմնականում կանգնած են սահմանին, այլ ոչ թե ճանապարհներին, բայց երբեմն կանգնում են նաև ճանապարհներին
Այո, այդ ճանապարհին կլինեն հայ սահմանապահներ՝ Հայաստանի ինքնիշխանության շրջանակներում։ Քաղաքացիների հետ անձնական շփում չի լինի, քանի որ կստուգվեն կենսաչափական անձնագրերը, սակայն եթե դրանց հետ կապված խնդիրներ առաջանան, ապա այդ ասպեկտը պետք է մտածել», - նշել է Փաշինյանը։
Թեպետ ռուսական որոշ հեռուստաալիքներ «կարմիր գծերը» հատել են, սակայն պաշտոնական Երևանը չէր ցանկանա ստիպված լինել Հայաստանի հանրային մուլտիպլեքսում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը։ Այս մասին ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ի վերջո ի՞նչ է լինելու ռուսական հեռուստաալիքների հետ, որոնք փակելու վերաբերյալ պարբերաբար հայտարարություններ են հնչում ՀՀ իշխանությունների կողմից։ Փաշինյանը շեշտեց՝ Հայաստանը ցանկանում է Ռուսաստանի հետ ունենալ նորմալ, բնականոն, բարեկամական, փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ։
«Այո՛, ռուսական որոշ հեռուստաալիքներ բոլոր հնարավոր գծերը հատել են, բայց նաև իմ ասած նկատառումներով՝ ես չէի ուզենա, որ մենք ստիպված լինեինք այդ որոշումը կայացնել, որովհետև մենք չենք փնտրում հակադրություն, հակասություն, որևէ կոնֆլիկտային իրավիճակ ՌԴ-ի հետ։ Ես շատ հարգալից և բաց, թափանցիկ, ազնիվ, անկեղծ հարաբերություններ ունեմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ես շատ բաց, թափանցիկ, անկեղծ հարաբերություններ ունեմ ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ»,- նշեց Փաշինյանը։
Հավելեց՝ քաղաքական գործոնից բացի, մարդկայնորեն էլ անհարմար կզգար, եթե Հայաստանը ստիպված լիներ նման որոշում կայացնել։
Նրա խոսքով՝ տպավորություն է, թե Ռուսաստանում կան ուժեր, որոնք ուզում են Երևանին ստիպել գնալ նման որոշումների։
«Եթե շատ ստիպեն, ինչ անենք, պետք է ուզած-չուզած` գնանք»,- եզրափակեց Փաշինյանը։
«Ես անընդունելի եմ համարում, այն որ մենք գնանք այն ճանապարհով, ըստ որի՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կառավարման հարցի լուծման գործընթացում կարող են ներգրավված լինել այնպիսի պետություններ, որոնց հետ Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ և որոնց հետ սահմանները փակ են», — հուլիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա վստահեցրել է, որ նման բան չի կարող լինել՝ այն անվանելով ակնհայտ։ Վարչապետի գնահատմամբ՝ նույնիսկ ներքաղաքական շահարկումների համար սա «ծաղկող» կամ շահեկան թեմա չէ։
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մի շարք բարեկամ երկրներում գործող առաջատար ընկերություններին ազդակ է ուղարկվել, որ Հայաստանը կարող է հետաքրքրություն ցուցաբերել նրանց հետ այս մասով համագործակցելու հարցում։ «Վերջին այցի ժամանակ մենք ազդակներ ենք ուղարկել մի շարք բարեկամ երկրների համապատասխան շրջանակներին, որ հնարավոր է՝ նման թեմա ունենանք և եթե նրանք հետաքրքրված լինեն, խնդրել ենք տեղեկացնել մեզ », - պարզաբանել է նա։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ էլեկտրաէներգիայի անջատումների հարցը նյութ է թե՛ իրավական քննության, թե՛ ուսումնասիրության համար։ «Հուսով եմ՝ պետությունը մոտ ապագայում իր վրա կվերցնի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կառավարումը և երբ ժամանակավոր կառավարիչ նշանակվի, ես պետք է նրանից խնդրեմ ջանքեր գործադրել՝ այդ հարցերին օբյեկտիվ պատասխաններ գտնելու համար», - եզրափակել է վարչապետը։
Սա պետություն է, ասել եմ՝ պետության համը մնալու է բերաններդ, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանին։
«Հայաստան գալուց հավսար-զգաստ եղեք, արա՛։ Չագուչը յուղած, պատրաստ դրած է իմ աշխատանքային սեղանին, ով փորձի Հայաստանի ինքնիշխանության, անկախության ու պետականության նկատմամբ ոտնձգություն անել, պողպատե մանդատը գործելու է ու գործում է։
Ամեն մեկը գրպաններում վեց հատ պասպորտ ունի, գալիս են Հայաստանը փրկելու, խոպան է, ինչ է»,- նշել է Փաշինյանը։
Հայաստանի որոշ շրջաններում հուլիսի 17-ի գիշերը և կեսօրին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ, որոշ տեղերում տեղումները կլինեն ինտենսիվ, հնարավոր է կարկուտ:
Օդերևութաբանները կանխատեսում են, որ ամպրոպների ժամանակ արևմտյան քամին կուժեղանա մինչև 17-20 մ/վրկ: Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում երեկոյան քամու ուժգնացումը կհասնի 15-18 մ/վրկ-ի: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի մինչև հաջորդ շաբաթվա սկիզբը:
Հայպետհիդրոմետից հայտնում են, Երևանում երեկոյան ժամերին որոշ տեղերում հնարավոր են կարճատև անձրևներ և ամպրոպներ: Այսօր գիշեր մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը կեսօրին՝ +32+34:
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակ՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +24+28,
Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +23+26,
Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +30+33,
Սևանա լճի ավազան՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +22+26,
Լոռի՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +23+27,
Տավուշ՝ գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +30+33,
Արագածոտնի լեռներ՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +23+26,
Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +29+34,
Արարարատ՝ գիշերը՝ +19+21, ցերեկը՝ +34+36,
Արմավիր՝ գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +34+36,
Վայոց ձորի լեռներ՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +24+27,
Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +32+35,
Սյունիքի հովիտներ՝ գիշերը՝ +19+24, ցերեկը՝ +34+37,
Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +27+30:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Tert.am-ի լրագրողի այն հարցին, թե ինչո՞ւ է վարչապետը շարունակում պաշտոնավարել, եթե կառավարության ծրագիրը ամբողջությամբ չի իրագործվել։
Իսկ միևնույն ժամանակ, նա պահանջում է Վեհափառից հեռանալ՝ ենթադրյալ ուխտի խախտման համար ասաց, որ աշխարհում չկա որևէ կառավարություն, որ իր ծրագիրն ամբողջությամբ՝ 100 տոկոսով իրականացնի։ «Եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ապա ամեն ամիս, բոլոր երկրներում պետք է արտահերթ ընտրություններ տեղի ունենան։
«Շատ հարցեր են հնչում նաև Ղարաբաղի հետ կապված:
Ես ԱԺ ամբիոնից ասացի, որ ՀՀ-ում Ղարաբաղյան շարժումը չի շարունակվելու և ասում եմ, որպես ՀՀ վարչապետ և դա իմ պաշտոնական դիրքորոշումն է»,-նշեց վարչապետը։
«Եթե քաղաքացիները համաձայն չեն, կոչ եմ անում, որ հեղափոխություն անեն: Բայց եթե դա տեղի չի ունեցել, դա նշանակում է, որ քաղաքացիներն առնվազն չեն առարկում դրա դեմ»,- հավելեց վարչապետը:
Այսօր՝ հուլիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչոթյան Կոտայքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Աբովյան քաղաքի Սուրեն Մնացականյան 1 /5 հասցեում գործող թիվ 6-րդ մանկապատեզ աղվես է մտել:
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները:
Աղվեսը մտել է մանկապարտեզի նկուղ, այս պահին հատուկ փրկարարներն ու համայնքային ոստիկանները հայտնաբերել են, թե աղվեսը նկուղային հարկի որ հատվածում է և փորձում են նրան վնասազերծել, սակայն աղվեսը 10 մետր խողովակի մեջ է մտել ու հիմա փրկարարներն ու համայնքային ոստիկանները սպասում են, որ այնտեղից դուրս գա, որ կարողանան վնասազերծել: