Պուտինը լուրջ չի ընդունում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները. Reuters
Սեպտեմբերի 10, 2025

Պուտինը լուրջ չի ընդունում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները. Reuters

By Հուլիսի 15, 2025 109

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լուրջ չի ընդունում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները և մտադիր է շարունակել ռազմական գործողությունները Ուկրաինայում, մինչև Արևմուտքը չհամաձայնվի Մոսկվայի պայմաններին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Կրեմլին մոտ կանգնած երեք աղբյուրների։
Նրանց խոսքով՝ Ռուսաստանի ղեկավարությունը վստահ է, որ երկիրը կարող է դիմակայել Արևմուտքի հետագա ճնշմանը, այդ թվում՝ պատժամիջոցներին և էներգակիրների արտահանման սահմանափակումներին։ Աղբյուրներից մեկը նշել է, որ Կրեմլը հարմարվել է արդեն սահմանված պատժամիջոցների հետևանքներին և չի վախենում նոր մաքսատուրքերից, նույնիսկ եթե դրանք ուղղված են ռուսական նավթի հիմնական գնորդների դեմ, ինչպիսիք են Չինաստանը և Հնդկաստանը։

Թրամփի հետ հեռախոսազրույցներից և ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիթքոֆի հետ մի քանի խորհրդակցություններից անկախ՝ Պուտինը, ըստ աղբյուրների, չի կարծում, որ հնարավոր խաղաղ կարգավորման շուրջ քննարկումները լուրջ փուլ են մտել։ «Պուտինը գնահատում է Թրամփի հետ իր հարաբերությունները և լավ բանակցություններ է վարել Վիթքոֆի հետ, բայց Ռուսաստանի շահերն են նրա համար ամենակարևորը»,- ընդգծել է գործակալության աղբյուրներից մեկը։

Աղբյուրները պնդում են, որ Կրեմլը քննարկում է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների քննարկման հնարավորությունը խոշոր տերությունների մասնակցությամբ, սակայն Մոսկվան ինքը, ըստ նրանց, դեռևս չի հասկանում, թե ինչպես կարելի է իրականացնել նման ձևաչափ։

Միևնույն ժամանակ, աղբյուրներից մեկը նշել է, որ ռազմաճակատում հաջողությունները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի համեմատ կարևորագույն զինամթերքի արտադրության գերազանցող տեմպերը, Ռուսաստանի ղեկավարությանը մղում են շարունակել պատերազմը։ Նրա կարծիքով, ռուսական զորքերի առաջխաղացմանը զուգընթաց տարածքային հավակնությունները կարող են աճել։ Երկու այլ աղբյուրներ հաստատել են այս կարծիքը. «Ախորժակը ուտելիս է բացվում», - նշել է նրանցից մեկը։

Երրորդ զրուցակիցը չի բացառել, որ Մոսկվան կարող է սահմանափակվել Ուկրաինայի չորս շրջանների գրավմամբ, եթե հանդիպի լուրջ ռազմական դիմադրության։ Սակայն, Ուկրաինայի պաշտպանության թուլացման դեպքում, ըստ նրա, Ռուսաստանը կարող է նաև փորձել վերահսկողություն հաստատել Դնեպրոպետրովսկի, Սումիի և Խարկովի մարզերի նկատմամբ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

«Եկեք անկեղծ լինենք». Վենսը հայտարարություն է արել Ռուսաստանի վերաբերյալ

Լեհաստանը ռազմական տեխնիկա է ուղարկում բելառուսական սահման

ՌԴ ծաղիկ արտահանելու արտոնագիր է տրվել ևս 11 կազմակերպության

Apple-ը պաշտոնապես ներկայացրեց նոր սերնդի iPhone 17-ը

Ռուսները ցանկանում են մոտ 6,000 քառակուսի կիլոմետր տարածք, ուկրաինացիները՝ անվտանգության երաշխիքներ. ԱՄՆ փոխնախագահ

Նեպալում անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ և տեսակցել Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Թրամփն ընթրել է մայրաքաղաքի ռեստորաններից մեկում` հաստատելով, որ Վաշինգտոնը դարձել է անվտանգ

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4, այնուհետև 5-7 աստիճանով

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Բեռլին

Կոստանյանը և ՄԹ դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի խնդիրների շուրջ

Օրինազանց միգրանտներին մեկ օր է մնացել Ռուսաստանում իրենց կացությունն օրինականացնելու համար

Դադարեցնում ենք երկկողմանի աջակցությունը Իսրայելին․ Եվրահանձնաժողովի ղեկավար

ՄԱԿ-ում աշխատանքն է սկսել Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանը

Թրամփը դժգոհ է. «Դա Նեթանյահուի որոշումն էր, ոչ թե իմ»