Լոնդոնի Քինգս քոլեջի միջազգային անվտանգության փորձագետ Ռոբ Գայստ Փինֆոլդը նշել է, որ Սիրիայի կառավարությունն առճակատման հարցում գրեթե ոչինչ չի կարող անել Իսրայելի դեմ։
Նրա խոսքով՝ Դամասկոսը կարող է միայն ապավինել իր միջազգային գործընկերներին՝ մասնավորապես Ծոցի երկրներին, ԱՄՆ-ին և Թուրքիային՝ հույս ունենալով, որ նրանք ճնշում կգործադրեն Իսրայելի վրա։
«Միակ բանը, որ Սիրիան իրականում կարող է անել, դատապարտելն է։ Վերջին շրջանում Դամասկոսը ավելի հաճախ է և ավելի բաց տոնով դատապարտում Իսրայելի հարվածները՝ բարձրաձայնելով ինքնապաշտպանության իրավունքի մասին, թեև իրականում գործնականում հակազդելու կարողություն չունի», — նշել է Փինֆոլդը։
Նա նաև նկատել է, որ սա տարբերվում է նախկին դեպքերից, երբ Իսրայելի հարվածներին Սիրիայի արձագանքը միտումնավոր թույլ էր՝ թողնելով դիվանագիտական հնարավորության բաց դուռ։ Այժմ նման համաձայնության հեռանկարը քիչ հավանական է։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից օտարերկրյա ապրանքների համար սահմանված լրացուցիչ մաքսատուրքերը երկրի բյուջեին բերել են լրացուցիչ 47 միլիարդ դոլարի եկամուտ:
Այս մասին գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալները:
2025 թվականի երկրորդ եռամսյակում մաքսատուրքերը կազմել են ռեկորդային 64 միլիարդ դոլար՝ 47 միլիարդ դոլարով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Տնտեսագետները նշում են, որ առևտրի ոլորտում ԱՄՆ-ի համար բարենպաստ իրադրությունն այժմ բացատրվում է համաշխարհային տնտեսության բնագավառում երկրի կենտրոնական դերով:
«Ի տարբերություն 1930-ական թվականների, երբ երկրներն ունեին ավելի հավասարակշռված առևտրային հարաբերություններ, այժմ համաշխարհային տնտեսությունը կառուցված է կենտրոնացված համակարգման մոդելով, որտեղ ԱՄՆ-ն է կատարում է կենտրոնի դեր: Դա (ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսատուրքերին) պատասխան միջոցները դարձնում է տնտեսական տեսակետից սակավ գրավիչ երկրների մեծ մասի համար, նույնիսկ եթե դա կարող է գրավիչ լինել քաղաքական իմաստով», – թերթին ասել է Նյու Յորքի Քաղաքային համալսարանի միջազգային տնտեսագիտության պրոֆեսոր Մարթա Բենգոան:
Աշխարհի երկրները չեն կարողացել համակարգված պատասխան տալ Թրամփի առևտրային քաղաքականությանը, ինչը նրա վարչակազմին առավելություն է տվել բանակցություններում, գրում է թերթը: Արդյոք նրանք կկարողանան, այնուամենայնիվ, միավորել ջանքերն ԱՄՆ-ի դեմ, կախված կլինի նրանից, թե Թրամփն, ի վերջո, ինչ մաքսատուրքեր կսահմանի օգոստոսի 1-ին, երբ լրանում է նոր առևտրային ռեժիմի գործողության մեկնարկի հետաձգման հերթական ժամկետը, նշում են Financial Times-ի զրուցակիցները:
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած վեճից հետո չի պատասխանել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի հաղորդագրություններին, նրա հեռախոսահամարը փոխվել է: Այս մասին Ջոնսոնը հայտարարել է New York Post թերթի լրագրող Միրանդա Դիվայնին տված հարցազրույցում։
Ջոնսոնը հայտնել է, որ վեճից հետո Թրամփին և Մասկին հաշտեցնելու նպատակով բազմիցս փորձել է կապ հաստատել գործարարի հետ: Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահը ևս դեմ չէր դրան։
«Դա նրա (Մասկի – խմբ.) մեղավորությունը չէ։ Ես նրան երկար հաղորդագրություն էի ուղարկել, բայց պարզվեց, որ նրա հեռախոսահամարը փոխվել է», - ասաց Ջոնսոնը:
Քաղաքական գործիչը հավելել է, որ, այնուամենայնիվ, երրորդ անձի միջոցով կապվել է գործարարի հետ։
Մասկը, համաձայն չլինելով Թրամփի օրինագծի հետ, որը կրճատում է դաշնային ծախսերը, բայց միաժամանակ լուրջ հարկային արտոնություններ է տալիս, հունիսի վերջին կրկին առաջարկել էր ԱՄՆ-ում ստեղծել նոր քաղաքական կուսակցություն՝ հայտարարելով, որ երկիրը ներկայում միկուսակցական է: Թրամփը, ի պատասխան գործարարի քննադատության, հայտարարել էր, որ առանց սուբսիդիաների Մասկը ստիպված կլինի «փակել իր կրպակը և վերադառնալ տուն՝ Հարավաֆրիկյան Հանրապետություն»:
Սիրիայի հարավում զանգվածային զինված բախումների մասին մտահոգիչ հաղորդագրությունների ֆոնին, որտեղ, ականատեսների և մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունների վկայությամբ, կառավարական ուժերը կոտորում են դրուզ բնակչությանը, Իսրայելում աճում է տեղի դրուզ համայնքի վրդովմունքը։
Իսրայելա-դրուզական կենտրոնի նախագահ դոկտոր Ամիր Հանիֆսը կոչ է արել Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացին անհապաղ միջամտել և կանխել հետագա արյունահեղությունը։
«Ես կոչ եմ անում պաշտպանության նախարարին պաշտպանել Սիրիայում մեր դրուզ եղբայրներին»,- ասել է նա։ «Յուրաքանչյուր դրուզ, որը ծառայել է Իսրայելի պաշտպանության բանակում, պատրաստ կլինի գրանցվել այս առաքելությանը։ Մենք խոսում ենք հազարավոր կամավորների մասին, որոնք պատրաստ են պաշտպանել իրենց ընտանիքներին և սիրելիներին։ Թե՞ պետությունն իսկապես մեր կարիքն ունի միայն այն պատերազմների դեպքում, որոնք ազդում են միայն հրեական բնակչության վրա»,- տարակուսել է Հանիֆսը։
Հանիֆսը նաև նշել է, որ Սիրիայում իրավիճակը սրվում է, և դրուզ համայնքի ներկայացուցիչների կողմից կազմակերպված բողոքի ցույցեր արդեն տեղի են ունենում Իսրայելի հյուսիսում։ Նրա խոսքով՝ ներկայիս սրացումը ոչ միայն մարդասիրական աղետ է, այլև բարոյական պատասխանատվության հարց։
«Իրավիճակը չափազանց լարված է, - ընդգծել է նա,- մարդիկ համակված են զայրույթով և հուսահատությամբ։ Շատերը չեն գիտակցում, որ Սիրիայի հարավում տեղի ունեցողը ուղղակիորեն կապված է մեր Իսրայել պետության հետ. սիրիական ռեժիմը տեղի դրուզներին համարում է Իսրայելի դաշնակիցներ, և դա նրանց դարձնում է թիրախ։ Այս կապի ըմբռնումը պետք է հանգեցնի բոլոր հնարավոր ռեսուրսների անհապաղ մոբիլիզացմանը՝ կոտորածը կանխելու համար»։
Դոկտոր Հանիֆսը դիմել է Նեթանյահուի կառավարությանը՝ առաջարկելով թույլ տալ իսրայելցի դրուզներին գործել անկախ, եթե պետությունը հրաժարվի միջամտելուց։
«Եթե Իսրայելը չի մտադիրվում գործողություններ ձեռնարկել, թույլ տվեք մեզ ինքներս պաշտպանել մեր հայրենակիցներին։ Մենք չենք մտադիր անտարբեր մնալ և թույլ չենք տա, որ մեր եղբայրները շարունակեն սպանվել։ Զորակոչեք բոլոր դրուզ պահեստազորայիններին, զինեք նրանց, ապահովեք պաշտպանիչ սարքավորումներով։ Ինչո՞ւ ենք մենք տասնամյակներ շարունակ ծառայել [Իսրայելի պաշտպանության բանակում], եթե հիմա մեզ զրկում են մեր ժողովրդի առջև մեր պարտականությունը կատարելու հնարավորությունից։ Եթե Իսրայել պետության և դրուզների միջև դաշինքը արյան դաշինք է, ապա այն չի կարող ընտրողաբար գործել, միայն այն դեպքում, երբ հրեաները մասնակցում են պատերազմին։ Սա անարդար է և վիրավորական»,- ասել է Հանիֆսը։
Եզրափակելով՝ Իսրայելա-դրուզական կենտրոնի նախագահը խորը վրդովմունք հայտնել է տեղի ունեցողի և այն անտարբերության վերաբերյալ, որով, նրա կարծիքով, Իսրայելի իշխանություններն արձագանքում են ողբերգությանը։
«Ես հասկանում եմ, որ իմ խոսքերը կարող են կոշտ թվալ, բայց ինչ-որ մեկը պետք է վերջապես բացի նրանց աչքերը», - ասել է Ամիր Հանիֆսը։ «Մեր ժողովուրդն սպանվում է անպաշտպան կենդանիների պես, և այլևս հնարավոր չէ լռել»։
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին կոչ է արել Իրանի դատական պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկել Իսրայելին և ԱՄՆ-ին Իրանի ժողովրդի դեմ վերջին ագրեսիայի համար, հաղորդում է Mehr-ը։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ այաթոլլա Խամենեն չորեքշաբթի օրը Իմամ Խոմեյնիի Հուսեյնիայի նստավայրում հանդիպել է դատական համակարգի պաշտոնյաների խմբի հետ, որտեղ եղել է նաև նրանց ղեկավարը կամ Գերագույն դատավոր Ղոլամ-Հոսեյն Մոհսենի-Էջեյը։ Հավաքվածներին ուղղված իր ելույթում այաթոլլա Խամենեին ասել է, որ «տարբեր քաղաքական կողմնորոշումներ ունեցող իրանցիներն աջակցել են երկրին հանցավոր սիոնիստական ռեժիմի և Միացյալ Նահանգների կողմից սանձազերծված վերջին ագրեսիայի ժամանակ»։
Իրանի Գերագույն առաջնորդն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները «հանցակից են եղել Իսրայելի հանցագործություններին և իրանական ժողովրդի դեմ 12-օրյա ագրեսիային», հավելելով, որ «ագրեսորը պետք է պատասխանատվության ենթարկվի իր հանցագործությունների համար»։
Նա նշել է, որ Իսրայելը, իր ագրեսիան սկսելուց կարճ ժամանակ անց «հասկացել է, որ ի վիճակի չէ միայնակ դիմակայել Իրանին, ուստի իրեն փրկելու համար շտապ դիմել է ԱՄՆ-ի միջամտությանը»։
«Մեզ հարց է հնչել և հնչում՝ արդյո՞ք ընդունված օրենքը նշանակում է, որ Հայաստանն ուզում է դառնալ Եվրոպական միության անդամ։ Իմ պատասխանը եղել է՝ այո, Հայաստանն ուզում է դառնալ Եվրոպական միության անդամ»,- ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հարցին՝ որտե՞ղ կլինի Հայաստանը 20 տարի անց, ԵՄ անդա՞մ, թե՞ ՌԴ մարզ, Փաշինյանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ 20 տարի հետո Հայաստանը կլինի ԵՄ անդամ»։
Հարցին՝ ԵՄ-ին անդամակցելու համար ե՞րբ եք պատրաստվում վեր կենալ ԵԱՏՄ-ի աթոռից, Փաշինյանը պատասխանեց․ «Մենք ոչ մի աթոռից վեր չենք կենում, մենք շարունակում ենք ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհը։ Մնացած զարգացումները ժամանակը ցույց կտա»։
Apple-ը պատրաստվում է իր ամենամյա աշնանային ներկայացմանը, որի ընթացքում կներկայացվի iPhone 17 սերիան: Ըստ Bloomberg-ի լրագրող և ինսայդեր Մարկ Գուրմանի՝ միջոցառումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա 2025 թվականի սեպտեմբերի սկզբին: Բացի այդ, վերլուծաբան Ջեֆ Պուն բացահայտել է iPhone 17-ի բազային մոդելի բնութագրերի մասին նոր մանրամասներ, ներառյալ օպերատիվ հիշողության ծավալը և չիպը: Այս հոդվածում մենք կքննարկենք, թե երբ է սպասվում հայտարարությունը և ինչ նորամուծություններ կբերի iPhone 17 սերիան:
Ինչպես նշում է Մարկ Գուրմանը իր Power On տեղեկագրում, iPhone 17-ի ներկայացումը նախատեսված է 2025 թվականի սեպտեմբերի 8-12-ը ընկած ժամանակահատվածում: Ամենահավանական ամսաթվերն են սեպտեմբերի 8-ը, 9-ը կամ 10-ը, ընդ որում առաջնահերթ են համարվում երեքշաբթի՝ սեպտեմբերի 9-ը, կամ չորեքշաբթի՝ սեպտեմբերի 10-ը: Գուրմանը նշում է, որ Apple-ը սովորաբար հայտարարություններ է անում ԱՄՆ-ում Աշխատանքի օրվան հաջորդող շաբաթվա ընթացքում (2025 թվականին՝ սեպտեմբերի 1): Ընկերությունը խուսափում է ուրբաթ օրերից (սեպտեմբերի 12) և վերջին տարիներին միջոցառումներ չի անցկացնում սեպտեմբերի 11-ին՝ հարգանքի նկատառումներով:
Պատմականորեն Apple-ը նախընտրում է երեքշաբթի (վերջին տասը iPhone-ի հայտարարություններից հինգը) կամ չորեքշաբթի օրեր (երեք հայտարարություն): Երկուշաբթին օգտագործվել է միայն մեկ անգամ՝ 2024 թվականին, ինչը նվազեցնում է դրա հավանականությունը: ԶԼՄ-ների համար պաշտոնական հրավերները սովորաբար ուղարկվում են միջոցառումից մեկ շաբաթ առաջ: Սպասվում է, որ ներկայացման ժամանակ կցուցադրվեն iPhone 17, iPhone 17 Air, iPhone 17 Pro, iPhone 17 Pro Max մոդելները, ինչպես նաև Apple Watch Series 11, Apple Watch Ultra 3 և, հնարավոր է, Apple Watch SE 3 մոդելները:
Վերլուծաբան Ջեֆ Պուն, հղում անելով ներդրողների համար նախատեսված տվյալներին, հայտնել է, որ iPhone 17-ի բազային մոդելը կունենա 8 ԳԲ օպերատիվ հիշողություն, մինչդեռ iPhone 17 Air, iPhone 17 Pro և iPhone 17 Pro Max մոդելները կստանան 12 ԳԲ: Սա հաստատում է, որ բազային մոզդելը կմնա ավելի քիչ արտադրողական՝ համեմատած ավելի թանկ մոդելների հետ, ինչը կարող է ազդել ռեսուրսներ պահանջող առաջադրանքների, օրինակ՝ խաղերի և արհեստական բանականության ծառայությունների հետ աշխատելու ունակության վրա:
Ավելի վաղ Պուն ենթադրում էր, որ բазային iPhone 17-ը կօգտագործի iPhone 16-ի A18 չիպը, սակայն այժմ նա թարմացրել է կանխատեսումը. և iPhone 17-ը, և iPhone 17 Air-ը կստանան նոր A19 չիպ, որը արտադրված է TSMC-ի կողմից 3 նմ տեխնոլոգիայով: iPhone 17 Pro և Pro Max մոդելները կստանան ավելի հզոր A19 Pro չիպ: Բացի այդ, Pro մոդելներում կօգտագործվի ավելի արագ LPDDR5X հիշողություն, մինչդեռ բазային մոդելը և iPhone 17 Air-ը կստանան ստանդարտ LPDDR5:
Մեկ այլ կարևոր նորամուծություն է, որ iPhone 17-ի բոլոր մոդելները կստանան Apple-ի սեփական Wi-Fi 7 չիպ, ինչը կապահովի կապի ավելի բարձր արագություն և կայունություն: Նաև iPhone 17 Air-ը, ամենայն հավանականությամբ, ընդհանրապես չի ունենա ֆիզիկական SIM-քարտի բնիկ՝ իր ծայրահեղ բարակ դիզայնի պատճառով (մոտ 5.5–6.25 մմ հաստություն):
iPhone 17 սերիան կներառի չորս մոդել՝ iPhone 17, iPhone 17 Air, iPhone 17 Pro և iPhone 17 Pro Max: iPhone 17 Air մոդելը, որը կփոխարինի iPhone 17 Plus-ին, կդառնա առանցքային նորամուծություն՝ շնորհիվ իր ծայրահեղ բարակ դիզայնի (մոտ 5.5–6.25 մմ) և նոր 6.6 դյույմանոց OLED էկրանի, որն աջակցում է ProMotion և Dynamic Island: Այնուամենայնիվ, Air-ը կունենա միայն մեկ 48 մեգապիքսելանոց հետևի տեսախցիկ՝ ի տարբերություն Pro մոդելների ավելի առաջադեմ տեսախցիկների համակարգերի:
Pro և Pro Max մոդելները կստանան թարմացված հետևի վահանակի և տեսախցիկի դիզայն, ներառյալ հորիզոնական տեսախցիկների դասավորություն և, հնարավոր է, մեխանիկական դիաֆրագմ՝ լույսը կարգավորելու համար: Սերիայի բոլոր մոդելները կստանան բարելավված 24 մեգապիքսելանոց առջևի տեսախցիկ, իսկ iPhone 17 Pro Max-ը, ամենայն հավանականությամբ, կդառնա առաջին iPhone-ը երեք 48 մեգապիքսելանոց տեսախցիկներով և 8K վիդեո նկարահանման աջակցությամբ:
Սպասվող գներ՝
Հաշվի առնելով նոր ֆունկցիոնալն ու ԱՄՆ-ից դուրս արտադրության վրա հնարավոր սակագները, գները կարող են բարձրանալ:
iPhone 17-ի ներկայացումը, որը նախատեսված է 2025 թվականի սեպտեմբերի 9-ին կամ 10-ին, կդառնա Apple-ի համար կարևոր իրադարձություն՝ ներկայացնելով նոր սմարթֆոնների շարք՝ բարելավված բնութագրերով և նորարար iPhone 17 Air մոդելով: Այնուամենայնիվ, 8 ԳԲ օպերատիվ հիշողությամբ բазային iPhone 17-ը կարող է զիջել արտադրողականությամբ արհեստական բանականության և խաղերի հետ կապված առաջադրանքներում: Նոր A19 չիպով, Wi-Fi 7-ի աջակցությամբ և թարմացված դիզայնով iPhone 17 սերիան խոստանում է լինել զգալի առաջընթաց, թեև գների հնարավոր բարձրացումը հարցեր է առաջացնում: Պաշտոնական մանրամասները հայտնի կդառնան սեպտեմբերին ավելի մոտ, երբ Apple-ը կուղարկի միջոցառման հրավերները:
Բրյուսել այցի ժամանակ մեզ հարց է հնչել, արդյոք ուզո՞ւմ ենք դառնալ ԵՄ անդամ, և ես պատասխանել եմ, այո, ուզում ենք դառնալ: Այս մասին ասուլիսի ընթացքում ասել է վարչապետ Փաշինյանը:
«Եթե Հայաստանին ընդունում են Եվրոպական միության անդամ, շատ լավ, եթե ինչ-ինչ պատճառներով չեն ընդունում, ամեն դեպքում Հայաստանը մնում է եվրոպական ստանդարտներին համապատասխանող երկիր»,- նշել է Փաշինյանը:
Նա նշել է, որ վիզաների ազատակացման գործընթացը բավական հաջող ընթանում է, չնայած որ դա շատ բարդ գորընթաց է։
«Մենք մեր գործընկերներին նաև ուշադրության ենք հրավիրել այն փաստի վրա, որ եվրոպական երկրների դեսպանատներում շատ մեծ հերթեր են, ու մեր քաղաքացիները մեծ դժվարությունների են հանդիպում»,- ասել է Փաշինյանը:
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով Ուկրաինային զենք մատակարարելու ԱՄՆ նոր սխեմայի մասին, նշել է, որ սա բիզնես է։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Սա բիզնես է։ Նախկինում էլ մատակարարումներ եղել են։ Ոչ ոք դրանք չի կանգնեցրել։ Պարզապես հարցն այն է՝ ով է վճարում դրանց համար», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է Կրեմլը վերաբերվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Եվրոպային զենք վաճառելու որոշմանը, որպեսզի նրանք կարողանան այն մատակարարել Ուկրաինային։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը բազմիցս քննադատել է իր նախորդ Ջո Բայդենին Ուկրաինային բազմամիլիարդ դոլարանոց ռազմական օգնություն տրամադրելու համար, երկուշաբթի հայտարարել է Կիևին ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջոցով զենք մատակարարելու նոր ծրագրի մասին։
Նա ասել է, որ Միացյալ Նահանգները եվրոպական երկրներին կվաճառի միլիարդավոր դոլարների արժողությամբ զենքի մեծ խմբաքանակ, այդ թվում՝ հրթիռներ, հակաօդային պաշտպանության համակարգեր և զինամթերք, որից հետո դաշնակիցները դրանք կհանձնեն Ուկրաինային և կհամալրեն իրենց պաշարները ամերիկյան արտադրողներից նոր գնումների միջոցով։
Թրամփը շեշտել էր, որ սխեման լիովին համաձայնեցված է և կիրականացվի մոտ ապագայում՝ օգտագործելով ՆԱՏՕ-ի երկրների միջոցները։
Իսրայելական բանակը հարձակվել է Դամասկոսում գտնվող Սիրիայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի համալիրի վրա, հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։
Ըստ հայտարարության՝ հարձակման թիրախը համալիրի մուտքն էր։
Հարձակումը կատարվել է Սիրիայի հարավում իրավիճակի սրման լույսի ներքո. այնտեղ բախումներ են տեղի ունենում տեղացի փոքրամասնության՝ դրուզների մասնակցությամբ, որոնց պաշտպանում է Իսրայելը։
Իսրայելը պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ երկիրը դրուզներին միայնակ չի թողնի: Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Սիրիայի կառավարական ուժերին Սուեյդայում, որտեղ տեղի են ունենում հարձակումներ դրուզների համայնքի վրա: