Live24
Օգոստոսի 15, 2025
Live24

Live24

Լուրեր

Թուրքական արտադրության 5-րդ սերնդի «KAAN» կործանիչների արտադրության գործում Եգիպտոսը կդառնա Թուրքիայի գործընկերը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքական մամուլում նշվում է, որ Եգիպտոսի՝ կործանիչների արտադրության գործընթացքում որպես արտադրող ներգրավվելը վկայում է երկու երկրների ռազմավարական հարաբերությունների մասին:

Հավելենք, որ Եգիպտոսի կողմից նման որոշում կայացվել է կործանիչի նախատիպին և դրա արտադրական կառույցներին տեղում ծանոթանալուց հետո:

Համագործակցության մասին համապատասխան հուշագիրը նախատեսվում է ստորագրել 2025-ի վերջին:

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իսրայելի և Սիրիայի միջև լարվածությունը կկարգավորվի առաջիկա ժամերին։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

 «Առաջիկա ժամերին մենք կտեսնենք իրական առաջընթաց՝ ձեր տեսածը կանխելու ուղղությամբ», - ասել է Ռուբիոն Սպիտակ տանը ԱՄՆ-ի և Բահրեյնի առաջնորդների հանդիպման ժամանակ։
Նա ասել է, որ Սիրիայում իրավիճակը բարդ է՝ հարավում գտնվող խմբերի միջև երկարատև պայքար է ընթանում։ ԱՄՆ-ն ներգրավված էր կարգավորման բանակցություններում և կարծում է, որ Իսրայելն ու Սիրիան «դեպի իրական դեէսկալացիայի ճանապարհին են»։

«Իրանը ցանկություն է հայտնել բանակցություններ սկսել, բայց Թեհրանը պետք է ավելի վաղ հանդես գար նման նախաձեռնությամբ»։ Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ես միջնորդներից հաղորդագրություններ եմ ստացել, որ Իրանը ցանկանում է բանակցել և նվազեցնել լարվածությունը։ Բայց նրանք պետք է դա անեին մինչև 60 օրվա լրանալը։ Նրանք ունեին 60 օր, և 61-րդ օրը ես ասացի, որ մենք համաձայնություն չունենք։

Նրանք ցանկանում են համաձայնագիր, և դա ցավոտ է երկու կողմերի համար։ Բայց ես կասեի, որ Իրանը չի հաղթում այս պատերազմում, և նրանք պետք է հիմա սկսեն բանակցությունները, քանի շատ ուշ չէ։ Եթե Իրանն իսկապես ցանկանում է բանակցել, մենք այստեղ ենք, հիմա ժամանակն է։ Մենք աջակցում ենք Իսրայելին, և նրանք հիմա լավ աշխատանք են կատարում», - ասել է Թրամփը։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը ձգտում է դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք սկսվել են Սիրիայի հարավում իրավիճակի լարման և Իսրայելի կողմից ավիահարվածների հետևանքով։

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Մարկո Ռուբիոն ասել է  լրագրողներին՝ անդրադառնալով Սիրիայում Իսրայելի հասցրած հարվածներին։

Նա մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ՝ հավաստիացնելով, որ ցանկանում են ռազմական գործողությունները դադարեցում։

«Մենք կապի մեջ ենք բոլոր համապատասխան կողմերի հետ: Հույս ունենք, որ կկարողանանք վերջ դնել դրան», – ընդգծել է Ռուբիոն՝ ելույթ ունենալով Վաշինգտոն այցելող Բահրեյնի արտգործնախարարի հետ միջուկային էներգիայի ոլորտում փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողության ժամանակ:

Պետքարտուղարը հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել համապատասխան կողմերի հետ և հույս հայտնել, որ ավելի ուշ ավելի շատ տեղեկություններ կլինեն։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ իսրայելական զինված ուժերն ավիահարվածներ են հասցրել Սիրիայի կառավարության ռազմական շարասյանը, երբ այն դուրս էր գալիս աս-Սուեյդա քաղաքից

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարվածները հասցվել են այն բանից հետո, երբ հուլիսի 14-ի երեկոյան սիրիական ուժերի ավտոշարասյուներ, այդ թվում՝ զրահափոխադրիչներ և տանկեր են նկատվել աս-Սուեյդայի ուղղությամբ շարժվելիս։

Ինչպես SANA գործակալությանը հայտնել է Սիրիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Հասան Աբդ ալ-Ղանին, կառավարական զորքերը սկսել են ծանր տեխնիկան և զենքը դուրս բերել աս-Սուեյդայից:

Նրա խոսքով՝ քաղաքի և նահանգի նկատմամբ վերահսկողությունը փոխանցվել է անվտանգության ուժերին, որոնք կսկսեն զինաթափել անօրինական կազմավորումների զինյալներին:

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը զգուշացրել էր, որ կշարունակեն հարվածել Սիրիային, եթե նրա իշխանությունները չհեռացնեն իրենց զորքերը հանրապետության հարավում գտնվող Աս-Սուվեյդա քաղաքի տարածքից, որտեղ ապրում են դրուզները: Սիրիայում իշխանափոխությունից ի վեր Իսրայելի կառավարությունը բազմիցս աջակցություն է հայտնել հարևան արաբական հանրապետությունում բնակվող դրուզներին և մտադրությունը հայտնել իրավիճակի հնարավոր անկայունացման դեպքում օգնել նրանց ինքնապաշտպանության հարցում:

Դատախազությունը հրաժարվել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի նախկին դեկան,  ՀՀ արդարադատության խորհրդի նախկին անդամ  Գագիկ Ղազինյանի, Կարինե Շահբազյանի և Դավիթ Ղազինյանի դեմ՝ ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման պահանջով հայցից՝ ամբողջությամբ։ Այս մասին գրում է  «Փաստինֆո»-ն։շԴատախազը նման դիրքորոշում հայտնել է այսօր՝ Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում՝ դատավոր Ռուդոլֆ Ավագյանի նախագահությամբ, կայացած դատական նիստի ընթացքում։ Գործն, ըստ էության, կկարճվի։ Հակակոռուպցիոն դատարանից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ հայցվորի կողմից հայցի հրաժարման հիմքով գործը կարճելու որոշումը կհրապարակվի վաղը։ 

Հիշեցնենք, որ հայցադիմումը դատարան ներկայացվել է 2024թ․ նոյեմբերին։ Հայցադիմումն ի սկզբանե մակագրված է եղել  Դատախազությունը պահանջում էր Գագիկ Ղազինյանից և նրա կնոջից բռնագանձել՝ 206 միլիոն 297 հազար 984 դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, և 52 միլիոն 775 հազար 679 դրամ, ունի ապօրինի ծագում, հնարավոր չէ բռնագանձել, քանի որ 1997-ից 2024 թթ․ ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել։

Գագիկ Ղազինյանի որդուց՝ Դավիթ Ղազինյանից, օրենքի իմաստով Գագիկ Ղազինյանին պատկանող գույք, հօգուտ ՀՀ-ի բռնագանձել Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի անշարժ գույքը, անհնարինության դեպքում Գագիկ Ղազինյանից բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 131 միլիոն 899 հազար 500 դրամ, Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն Բաբայան փողոցի անշարժ գույքը, անհնարինության դեպքում Գագիկ Ղազինյանից բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 828 միլիոն 600 հազար դրամ։

Իրանը կարող է ավելի ուժեղ հարված հասցնել ԱՄՆ-ին և «մյուս» երկրներին, քան հասցրել է իրանա-իսրայելական հակամարտության ժամանակ։ Այս մասին Իրանի դատական համակարգի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։

«ԱՄՆ-ի ռազմաբազան, որի վրա հարձակվել էր Իրանը, շատ կարևոր էր ամբողջ Մերձավոր Արևելքում։ Այդ բազայի վրա Իրանի ջախջախիչ հարվածի մասշտաբներն ակնհայտ կդառնան, հենց որ այդ լուրերի գրաքննությունը չեղարկվի։ Իհարկե, Միացյալ Նահանգներին և այլ երկրներին կարելի է ավելի մեծ հարված հասցնել»,-ասել է Խամենեին։

Խամենեին նաև ընդգծել է, որ Իրանը երբեք չի մոտենա «թույլ կողմի դիրքերից»: Նրա խոսքով՝ Իրանն ունի բոլոր անհրաժեշտ գործիքները և հաջողակ կլինի ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական ոլորտում:

Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ դարձան միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:

Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում էր հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ:

Հունիսի 22-ի լույս գիշերը ԱՄՆ հարվածեց Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին։ Գրոհը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ Թեհրանը պետք է համաձայնի ավարտել այս պատերազմը, հակառակ դեպքում կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։

Հունիսի 24-ի գիշերը Թրամփը հայտարարեց, որ Իսրայելն ու Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որը 24 ժամ անց պետք է դառնա «12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը», իսկ առավոտյան հայտնեց, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմը ուժի մեջ է մտել՝ խնդրելով չխախտել այն:

Ռուսաստանն ուշադրությամբ հետևում է Ուկրաինային արևմտյան զենքի մատակարարման թեմային։ Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Թեման, իհարկե, տեղեկատվական օրակարգում գլխավոր տեղ է զբաղեցնում։ Իհարկե, մենք ուշադիր հետևում ենք բոլոր համապատասխան հաղորդագրություններին», – Պեսկովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

Միևնույն ժամանակ, Կրեմլի խոսնակը նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունների համաձայն՝ Վաշինգտոնն ուղղակիորեն զենք չի մատակարարի Ուկրաինային։

«Հավանաբար, հիմա դժվար է ասել, թե ինչ է կատարվում եվրոպացիների հետ։ Գերմանիայից հակասական հայտարարություններ են եղել, չնայած հայտնի «Taurus»-ների մասով, կարծես թե, այսպես ասենք, բանականության որոշ մնացորդներ կան։ Առայժմ նրանք ասում են, որ «Taurus»-ներ չեն մատակարարվում», – հավելել է նա։

Պեսկովին նաև հարց են ուղղել, թե ինչպես է Կրեմլը գնահատում Թրամփի որոշումը՝ զենք վաճառել եվրոպական երկրներին, որպեսզի նրանք կարողանան այն փոխանցել Ուկրաինային»

«Սա բիզնես է։ Նախկինում ևս մատակարարումներ եղել են։ Ոչ ոք դրանք չի դադարեցրել։ Հարցն այն է, թե ով է վճարում դրանց համար։ Հիմա որոշ եվրոպացիներ կվճարեն դրանց համար», – ասել է Կրեմլի խոսնակը։

Նա նշել է, որ Ֆրանսիան և Չեխիան արդեն հրաժարվել են մասնակցել այս սխեմային։

«Այսինքն՝ այնտեղ նույնպես հիմա անհամաձայնություններ կլինեն. չէ՞ որ այնքան մեծ գումարի մասին է խոսքը։ Քաղաքացիների համար ոչինչ չի մնա», – հավելել է Պեսկովը։

Կրեմլի ներկայացուցչին հարց են ուղղել՝ արդյոք նոր սխեմայով կարող է ավելի քիչ զենք մատակարարվել, քան նախկինում։

«Մենք չգիտենք։ Մինչ այժմ մենք տեսնում ենք, որ եվրոպացիները ցուցաբերում են միանգամայն մոլեգին միլիտարիստական ​​մոտեցում և հայտարարում են զենք գնելու համար մեծ գումար ծախսելու մտադրության մասին՝ պատերազմի շարունակությունը հետագայում հրահրելու համար», – պատասխանեց նա։

Պեսկովը նաև նշել է, որ Ռուսաստանի թարմացված միջուկային դոկտրինի բոլոր դրույթները, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության դեմ սովորական զենքի կիրառմանը հնարավոր միջուկային պատասխանը, ուժի մեջ են մնում։

Իսրայելի պաշտպանության բանակը հրապարակել է Սիրիայի ռազմական օբյեկտներին իր վերջին ավիահարվածների կադրերը և հայտարարել, որ իր հարձակումները Սիրիայի կառավարության վրա շարունակվում են:

Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ անցած օրվա ընթացքում հարվածները հասցվել են սիրիական տանկերին, հրթիռային կայանքներին և դրանց վրա տեղադրված գնդացիրներով պիկապներին, որոնք ուղևորվում էին Սիրիայի հարավում գտնվող Սվեյդա քաղաք, որտեղ բնակվում է դրուզների մեծ մասը:

«Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է հետևել իրադարձությունների զարգացմանը և Սիրիայի հարավում դրուզների քաղաքացիական բնակչության դեմ գործողություններին», – ասվում է հայտարարության մեջ:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասել է, որ, պայմանավորված Քելոգի այցով, երկու գիշեր Ուկրաինան չի հրթիռակոծվում։

Ըստ նրա՝ Բայդենը չկարողացավ վերջ տալ պատերազմին, բայց նախագահ Թրամփը կարող է դա անել։

Ուկրաինայի նախագահը հայտարարել է նաև, որ Թրամփը հասկանում է, որ Պուտինն իրեն ստում է:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։ Պեկինը նշել է, որ կողմերից որևէ մեկի համար անհնար է հաղթել առևտրային պատերազմում։

«Չինաստանը միշտ համարել է, որ բանակցությունները միակ հնարավոր ճանապարհն են ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար, և վճռականորեն դեմ է ցանկացած անօրինական միակողմանի պատժամիջոցների։ Սակագնային պատերազմում հաղթողներ չեն լինում, իսկ պարտադրանքն ու ճնշումը չեն կարողանում լուծել խնդիրը», – ընդգծել է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն զգուշացրել էր, որ Չինաստանը, Հնդկաստանը և Բրազիլիան ԱՄՆ-ի կողմից երկրորդական պատժամիջոցների կենթարկվեն Ռուսաստանի հետ առևտրի շարունակման դեպքում: Նա դա բացատրել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար Վլադիմիր Պուտինի վրա ճնշումն ուժեղացնելու անհրաժեշտությամբ։

Ֆոտո

Նախատեսվում է ՀՀ-ում գրանցել ընկերություն, որի բաժնետոմսերը կբաժանվեն Հայաստանի և ԱՄՆ-ի միջև. Վահան Կոստանյան

ԱՄՆ-ն գաղտնազերծել է 2016 թվականի ընտրություններին Ռուսաստանի շինծու միջամտության մասին նոր նամակներ

Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Ուկրաինայի պատերազմի շուրջ վերջին իրադարձությունները

Թուրքիան Սիրիային կտրամադրի զենք, ռազմական տեխնիկա և լոգիստիկ աջակցություն

Սատանովսկին գնահատել է Հայաստանի տարածքով միջանցք բացելու հավանականությունը

Պուտինն Ալյասկա մեկնելու ճանապարհին տարածաշրջանային շրջագայություն կկատարի

«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը նախատեսվում է Երևանում կամ Բաքվում․ ՀՀ ԱԳՆ

Ընդդիմությունը չի միավորվի. ի՞նչ խնդիրների կբախվի Կարապետյանի «Մեր ձևով» քաղաքական ուժը

Ալյասկայում Պուտինի և Թրամփի հանդիպումից հետո փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում. Պեսկով

Հրապարակել է «օրենքով գող» Մերաբ Սուխումսկու եղբոր սպանության պատվիրատուների անունները

Ոսկե դարի առանձնատները վերադառնում են Մանհեթեն. «Երկու աշխարհներից լավագույնը»

Ռուսաստանը կերկարացնի բենզինի արտահանման արգելքը մինչև սեպտեմբեր

Տավուշում 15 ոստիկան է ձերբակալվել

Թրամփը կողմ է, որ կինը՝ Մելանյան, 1 մլրդ դոլարի հայց ներկայացնի ընդդեմ Հանթեր Բայդենի

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել