Live24
Օգոստոսի 15, 2025
Live24

Live24

Լուրեր

«Astronomer» ընկերության՝ կնոջը դավաճանելու մեջ բռնված գլխավոր տնօրենը հրաժարական տվեց կնոջը դավաճանելու պատճառով, որովհետեւ «Astronomer» ընկերության հայեցակարգի համաձայն ամուսնական արժեքները հիմնարար են։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հայ առաքելական եկեղեցու ուսմունքի համաձայն, կուսակրոն քահանան ամուսնանում է Եկեղեցու հետ եւ որեւէ այլ անձնական հարաբերություն ունենալու իրավունք չունի։

Եկեղեցու հետ ամուսնության ուխտին դավաճանած Կտրիճ Ներսիսյանը դեռեւս չի ազատել Վեհարանը, այսպիսով պղծելով մեր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռը։

Դրանով Կտրիճ Ներսիսյանը մեզ՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետեւորդներիս հրավիրում է իրենից ազատել Վեհարանը։

Մենք դա կանենք միասին։ Պատրա’ստ եղեք։

Վեհարանը վեհի»։

 

Covid-19 համավարակից հետո, որը հանգեցրեց ուղևորների թվի կրճատմանը, ավիացիոն ոլորտում արագ վերականգնում է նկատվում։

Անցյալ տարի 9,5 միլիարդ մարդ է օդ բարձրացել, ինչը 9%-ով ավելի է, քան 2023 թվականին։ Որոշ գնահատականներով, աշխարհում կա ավելի քան 40 000 օդանավակայան, սակայն առևտրային ավիաընկերությունները սպասարկում են դրանցից միայն մոտ 9 000-ը։ 

Այդպիսի օդանավակայաններից մեկը գտնվում է հյուսիսաֆրիկյան մի երկրում, որը դառնում է հանգստի ավելի ու ավելի սիրված վայր։

Այցելուների մեծ մասը ժամանում է Թունիս-Կարթագեն միջազգային օդանավակայան, որը երկար ժամանակ երկրում խոշորագույնն է։

2024 թվականին օդանավակայանը սպասարկել է մոտ 7,2 միլիոն ուղևորի և հույս ունի շուտով այդ թիվը հասցնել մոտ 11 միլիոնի, հենց որ նոր տերմինալն ամբողջությամբ շահագործման հանձնվի։ 1940 թվականին բացված օդանավակայանը զբաղեցնում է ավելի քան 1200 ակր տարածք և ունի երկու թռիչքուղի, որոնցից ամենաերկարի երկարությունը 3900 մետր է։ 

Թունիսյան Tunisair ավիափոխադրողն օդանավակայանից ուղիղ չվերթներ է առաջարկում դեպի Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի խոշոր քաղաքներ։ Օդանավակայանը սպասարկում են նաև մի քանի եվրոպական ավիաընկերություններ, այդ թվում՝ Air France-ը, Austrian Airlines-ը, British Airways-ը, KLM-ը, Lufthansa-ն։ 

Այնուամենայնիվ, այս օդանավակայանը չի կարողացել տպավորել այնտեղ ժամանող շատ այցելուների, ըստ Airhelp.com կայքի անցկացրած հարցման արդյունքների։

250 օդանավակայանների շարքում Թունիս-Կարթագենը զբաղեցնում է վերջին տեղը՝ հավաքելով ընդհանուր 5,73 միավոր մի գնահատման համակարգով, որտեղ 10-ը ամենաբարձր գնահատականն է։

Իրանի հյուսիսում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Ըստ հաղորդագրության, երկրաշարժի օջախը գտնվել է 7 կմ խորության վրա։ 

Ցնցումները գրանցվել են Շահրուդ (Իմամշեհր) քաղաքից 44 կմ դեպի հյուսիսարևմուտք և Ազերշեհր քաղաքից 36 կմ դեպի հարավարևմուտք։

Այսօր՝ հուլիսի 20-ին, ոստիկանների, պարեկների, փրկարարների, ջրափրկարարների՝ ամբողջ գիշեր շարունակված որոնողական աշխատանքների արդյունքում, ժամը 03:50-ի սահմաններում, Ծափաթաղ և Զիլ գյուղերի միջնամասում՝ ափամերձ հատվածում, հայտնաբերվել են երեկ Սևանա լճում կորած ու որոնվող երևանցի ամուսիններ 60-ամյա Էմիլ Ա.-ն և 60-ամյա Արև Ա.-ն, հաղորդում է shamshyan.com-ը։

Վերջինները տեղափոխվել են ոստիկանության Ճամբարակի բաժին, որտեղ հայտնել են, որ երբ իրենք փչովի նավակով դուրս են եկել լիճ, սկսվել է ուժեղ քամի և իրենք չեն կարողացել կառավարել նավակը և քամին մի քանի կիլոմետր նավակը քշել է ափից մեծ հեռավորության վրա։ Իրենք արել են ամեն ինչ, որպեսզի ափից չհեռանան, սակայն քամին ուժեղ է եղել, իսկ թիավարելու համար նախատեսված թիերից մեկն էլ կոտրվել է։

Նշված անձինք ոստիկանության Ճամբարակի բաժնից ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։

Ոստիկանները հայտնաբերել են նաև փչովի նավակը, որով ամուսինները դուրս էին եկել լիճ։

Իրանի անվտանգության ծառայության բարձրաստիճան ներկայացուցիչը հայտնել է իր հայ գործընկերոջը, որ Թեհրանի վաղեմի քաղաքականությունը մնում է անփոփոխ և ուղղված է տարածաշրջանային աշխարհաքաղաքական քարտեզի ցանկացած փոփոխությանը հակազդելուն, հայտնում է Mehr-ը։

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի-Աքբար Ահմադիանը ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությունը շարունակում է մնալ հստակ և սկզբունքային՝ տարածաշրջանի աշխարհաքաղաքականության որևէ փոփոխության նկատմամբ։ Նրա խոսքով՝ այս դիրքորոշումը նպաստում է տարածաշրջանային բոլոր երկրների շահերին։

 

Ինչպես հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը՝ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի-Աքբար Ահմադիանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը քննարկել է տարածաշրջանային և երկկողմ հարցեր։ Գրիգորյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի վերջին զարգացումները և ընդգծել, որ Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանային տարանցիկ ուղիների հարցում մնում է անփոփոխ։

Ահմադիանն, իր հերթին, երախտագիտություն է հայտնել Իսրայելի՝ Իրանի վրա հարձակումը դատապարտելու հարցում Հայաստանի դիրքորոշման համար և վերահաստատել Իրանի հետևողական մերժումը տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզի ցանկացած փոփոխության նկատմամբ։

Երկու կողմերն էլ կարևորել են տնտեսական ոլորտում տեղի ունեցող երկկողմ հարաբերությունների ակտիվացումը։

Հուլիսի 19-ին և 20-ին կեսօրից հետո, 21-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 19-20-ը առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 19-23-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 21-23-ը կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևանում հուլիսի 19-20-ը երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ երկրի՝ Եվրամիության կազմից դուրս գալը հնարավոր տարբերակ է, եթե միավորումը չվերադառնա իր սկզբնական արժեքներին։ Այս մասին նա հայտարարել է հունգարական «Népszava» պարբերականին տված հարցազրույցոմ։

«Եվրամիությունը կորցրել է իր ստեղծման սկզբունքները և վերածվել է քաղաքական ճնշման գործիքի։ Եթե իրավիճակը չփոխվի հօգուտ ազգային պետությունների շահերի, Բուդապեշտը լրջորեն կդիտարկի ԵՄ-ից դուրս գալու հարցը»,– ընդգծել է Օրբանը։

Հունգարիայի վարչապետը կոշտ քննադատության է ենթարկել ԵՄ քաղաքականությունը՝ նշելով, որ միությունը սկսել է պարտադրել անդամ պետություններին «անընդունելի սկզբունքներ», որոնք հակասում են Հունգարիայի ինքնիշխանությանը և ազգային ինքնությանը։

Այսօր՝ հուլիսի 18-ին, պայթյուն-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սասունցի Դավիթ մետրոպոլիտենի կայարանի Սևանի փողոցի թիվ 30/3 հասցեում գործող սննդի կետում պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով։

Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյուն-հրդեհի հետևանքով տուժածներ չկան։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են սննդի կետի սեփականատիրոջ ինքնություն

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հետախուզական վարչությունը հուլիսի 17-ին լայնածավալ կիբերհարձակում է իրականացրել ռուսական «Գազպրոմի» և նրա շուրջ 400 դուստր ընկերությունների համակարգիչների ու սերվերների վրա։  Այս մասին «Kyiv Independent»-ին հայտնել է հետախուզական գերատեսչության աղբյուրը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հարձակման արդյունքում ոչնչացվել են մեծածավալ տվյալներ և տեղադրվել է հատուկ ծրագրային ապահովում, որը նախատեսված է տեղեկատվական համակարգերի հետագա վնասման համար։ Ըստ աղբյուրի՝ 20 հազարից ավելի համակարգային ադմինիստրատորներ զրկվել են «Գազպրոմի» ներքին համակարգերին հասանելիությունից, իսկ տվյալների կրկնօրինակները ամբողջությամբ ոչնչացվել են։

Հայաստանի իշխանությունները, այդ թվում՝ ՀՀ վարչապետը, հայտարարել են, որ կոմունիկացիաների ցանկացած ապաշրջափակում տեղի է ունենալու Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման հիման վրա։ Հայտարարվել է, որ դա վերաբերում է և՛ վերահսկողությանը, և՛ սահմանային գործողություններին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ մեկնաբանելով այն հրապարակումները, թե Հայաստանով անցնող ճանապարհի կառավարումը հանձնվելու է ամերիկացիներին։

Ըստ նրա, հայկական պետությունը չի ասել, որ ճանապարհի կառավարումը հանձնում է ԱՄՆ-ին։

«Իսկ ենթադրությունների հիման վրա չենք կարող կարծիք հայտնել։ Երևանն է վերահսկելու Սյունիքի ճանապարհը, ամեն ինչ լինելու է ՀՀ-ի ինքնիշխանության ներքո։ Ապաշրջափակման վերաբերյալ մեր դիրքորոշումը հստակ է, բազմիցս հայտարարել ենք՝ ցանկացած ապաշրջափակում պետք է լինի ՀՀ ինքնիշխանության ներքո»,-հավելել է դեսպանը։

Ֆոտո

Նախատեսվում է ՀՀ-ում գրանցել ընկերություն, որի բաժնետոմսերը կբաժանվեն Հայաստանի և ԱՄՆ-ի միջև. Վահան Կոստանյան

ԱՄՆ-ն գաղտնազերծել է 2016 թվականի ընտրություններին Ռուսաստանի շինծու միջամտության մասին նոր նամակներ

Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Ուկրաինայի պատերազմի շուրջ վերջին իրադարձությունները

Թուրքիան Սիրիային կտրամադրի զենք, ռազմական տեխնիկա և լոգիստիկ աջակցություն

Սատանովսկին գնահատել է Հայաստանի տարածքով միջանցք բացելու հավանականությունը

Պուտինն Ալյասկա մեկնելու ճանապարհին տարածաշրջանային շրջագայություն կկատարի

«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը նախատեսվում է Երևանում կամ Բաքվում․ ՀՀ ԱԳՆ

Ընդդիմությունը չի միավորվի. ի՞նչ խնդիրների կբախվի Կարապետյանի «Մեր ձևով» քաղաքական ուժը

Ալյասկայում Պուտինի և Թրամփի հանդիպումից հետո փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում. Պեսկով

Հրապարակել է «օրենքով գող» Մերաբ Սուխումսկու եղբոր սպանության պատվիրատուների անունները

Ոսկե դարի առանձնատները վերադառնում են Մանհեթեն. «Երկու աշխարհներից լավագույնը»

Ռուսաստանը կերկարացնի բենզինի արտահանման արգելքը մինչև սեպտեմբեր

Տավուշում 15 ոստիկան է ձերբակալվել

Թրամփը կողմ է, որ կինը՝ Մելանյան, 1 մլրդ դոլարի հայց ներկայացնի ընդդեմ Հանթեր Բայդենի

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել