Live24
Օգոստոսի 15, 2025
Live24

Live24

Լուրեր

Հուլիսի 18-ին Երևանի կենտրոնում՝ «Կինոմոսկվա»-ի դիմաց, բացվեց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանը։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն իր խոսքում ընդգծեց, որ ամառվա տապին էլ հրապարակը մարդաշատ է, և դա ամենաբարձր վկայությունն է Ազնավուրի արվեստի հանդեպ սիրո և գնահատանքի։

«Կարծում եմ՝ առաջին հերթին սերն է, որ մարդկանց բերել է այս հրապարակ։ Սերն է, որով կարելի է բնութագրել Ազնավուրի ամբողջ կյանքը և արվեստը։ Այդ սերը լցված է երաժշտության մեջ, լցված է տողերի մեջ»,- նշեց նախարարը։

Արձանը տեղադրվել է Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, որն, ըստ նախարարի՝ իր բովանդակությամբ և նշանակությամբ հանդիսանում է մշակութային հանգույց․

«Այս հրապարակը մշակութային տարածք է՝ կինոյի, թատրոնի, կերպարվեստի համար, և շատ ներդաշնակ ու տրամաբանական է, որ այստեղ է կանգնեցվում Ազնավուրի արձանը»։

Արձանը բացել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, շանսոնյեի որդին՝ Նիկոլա Ազնավուրը և թոռը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական և վարութային, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ս.Ա.-ն, Հ.Ն.-ն և Ա.Ա.-ն 1998 թվականի դեկտեմբերի 10-ին, շահադիտական դրդումներով, Ս.Ա.-ի կազմակերպմամբ և համակատարմամբ, իրականացրել են ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը, ինչպես նաև ապօրինի կերպով ձեռք են բերել և պահել հրազեն։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից:

Մասնավորապես՝ Ս.Ա.-ն հանդիսանալով զինծառայող, նպատակադրվել է շահադիտական շարժառիթով կազմակերպել ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը:

1998 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին այդ կապակցությամբ Ս.Ա.-ն պայմանավորվածություններ է ձեռք բերել Լեռնային Ղարաբաղի բնակիչներ Հ.Ն.-ի և Ա.Ա.-ի հետ և սպանություն կատարելու համար նրանց առաջարկել է համապատասխանաբար 10 հզր ԱՄՆ դոլար և 15 հզր ԱՄՆ դոլար գումար:

Ս.Ա.-ն սպանությունն իրագործելու համար իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Հ.Ն.-ի եղբորից՝ Ա.Ն.-ից, ձեռք է բերել «Մակարով» տեսակի ատրճանակի ինքնաշեն փող և խլացուցիչ, որոնք տեղադրել է իրեն պատկանող, ապօրինի պահվող, հանցագործության գործիք հանդիսացող «Մակարով» տեսակի 9 մմ տրամաչափի ատրճանակի վրա, որից հետո այն քաղաքից դուրս գտնվող վայրում կրակելով փորձարկել է՝ պարզելու համար կրակոցի ձայնի խլացման աստիճանը և համոզվելով, որ խլացուցիչը բավարար չափով չի նվազեցնում ձայնը, փամփուշտների վառոդային լիցքը նվազեցնելու նպատակով Ա.Ն.-ի օգնությամբ գնդակները պարկուճներից առանձնացնելու եղանակով քանդել է փամփուշտները, այնուհետև ինքնաշեն եղանակով կրկին հավաքել դրանք, ինչի արդյունքում պարկուճների և գնդակների վրա մնացել են տեխնիկական ներգործության հետքեր։

Հ.Ն.-ն և Ա.Ա.-ն իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու համար 1998 թվականի դեկտեմբերի 7-ին, իսկ Ս.Ա.-ն՝ դեկտեմբերի 8-ին եկել են Երևան՝ իրենց հետ բերելով նաև հանցագործության գործիք հանդիսացող նշված հրազենը։ Հանցավոր խմբի գործողությունները համակարգել և ամբողջությամբ պլանավորել է Ս.Ա.-ն, ով դեկտեմբերի 8-ին իր հանցակիցներին տարել և մատնացույց է արել այն շենքը, որտեղ բնակվել է Վահրամ Խորխոռունին։

1998 թվականի դեկտեմբերի 9-ի երեկոյան հանցավոր խմբի անդամները, գործելով նախնական համաձայնությամբ, հանդիպել են Հանրապետության հրապարակում և Հ.Ն.-ի վարած ավտոմեքենայով ուղևորվել Վահրամ Խորխոռունու բնակության վայր, որտեղ դարանակալել են՝ սպասելով վերջինիս տուն գալուն։

Ըստ նախնական դերաբախշման՝ Հ.Ն.-ն սպասել է ավտոմեքենայում, իսկ Ս.Ա.-ն և Ա.Ա.-ն գտնվել են շենքի մուտքի մոտ։ 1998 թվականի դեկտեմբերի 10-ին՝ ժամը 00։30-ի սահմաններում, երբ Վահրամ Խորխոռունին իր բնակարան գնալու համար մտել է շենքի մուտք, առաջին հարկի աստիճանահարթակում Ս.Ա.-ն և Ա.Ա.-ն հանդես գալով որպես համակատարողներ, փոխլրացնելով միմյանց գործողությունները, Վահրամ Խորխոռունուն սպանելու դիտավորությամբ իրենց մոտ ապօրինի պահվող, 9մմ տրամաչափի ատրճանակային փամփուշտներ կրակելու համար վերափոխված՝ ինքնաշեն փող և խլացուցիչ ունեցող վերը նշված հրազենից նրա ուղղությամբ արձակել են հինգ կրակոց, որոնցից երեքը դեմքի, իսկ երկուսը՝ ձախից կրծքավանդակի թիկնային մակերեսի շրջաններին, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է, իսկ հանցավոր խմբի անդամներ Ս.Ա.-ն, Ա.Ա.-ն և Հ.Ն.-ն անմիջապես հեռացել են դեպքի վայրից։

Նախաքննության ընթացքում ձեռք բերված հանցանքի կատարումը վկայող բավարար փաստերի հիմքով Ս.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով (շահադիտական դրդումներով կատարված սպանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը):

Վերջինս ձերբակալվել է:

Քրեական վարույթի նախաքննության հետագա ընթացքի և արդյունքների մասին Քննչական կոմիտեն հանդես կգա պաշտոնական հաղորդագրությամբ:

Քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ Քննչական կոմիտեում ներկայումս ուսումնասիրության առարկա են հանդիսանում նաև նախկինում կատարված հանրային հնչեղություն ստացած այլ սպանության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթները:

Ծառայությունն առայժմ գործում է այն պատվերների համար, որոնք արդեն հասել են Wildberries-ի պատվերների ստացման կետ։ Առաքումը հնարավոր է նույն օրը՝ հասցեն նշելու և հասանելի ժամային պատուհանը ընտրելու միջոցով։

«Հայաստանում էլեկտրոնային առևտուրը արագ զարգանում է, և սպառողների սպասելիքներն աճում են։ Շեշտը դրվում է ոչ միայն ապրանքի որակի, այլև արագ ու հարմար սպասարկման վրա։ Մենք ներդնում ենք «Էքսպրես առաքում», որպեսզի ապրանքների ստացումը լինի հնարավորինս արագ, պարզ և հասանելի։ Wildberries-ն այսուհետ ավելի մոտ է, քան երբևէ»,-նշել է Wildberries-ի Հայաստանի ռեգիոնալ տնօրեն Դավիթ Միրզոյանը։

Սկզբում ծառայությունը հասանելի կլինի միայն Երևանի տարածքում, սակայն առաջիկայում նախատեսվում է ընդլայնել այն դեպի մարզեր։

Wildberries-ը շարունակում է զարգացնել իր լոգիստիկ ենթակառուցվածքը Հայաստանում՝ ներդնելով նորարարական լուծումներ, որոնք նպաստում են թվային շուկայի առաջխաղացմանը և ամրապնդում հաճախորդների վստահությունը։

Ռուսաստանի և եվրոպական երկրների միջև կապերը վերականգնելու հեռանկարներ կան, քանի որ ԵՄ ղեկավարությունը երկար չի կարողանա լռեցնել իր քաղաքացիների ձայները։ Այս մասին «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ 

«Մենք բոլորս տեսնում ենք, թե ինչպես է աճում այն եվրոպացիների թիվը, ովքեր կասկածի տակ են դնում Բրյուսելի՝ Ռուսաստանի հետ անվերապահ բախման կուրսի ճշգրտությունը: Որքան երկար ԵՄ-ն անտեսի իր քաղաքացիների շահերը և վատթարացնի նրանց բարեկեցությունը «ռուսական սպառնալիքի» պատրվակով, այնքան ավելի դժվար կլինի նրանց համար խլացնել նրանց ձայները, ովքեր ձգտում են փոխշահավետ համագործակցության Ռուսաստանի հետ և խաղաղ գոյակցության մեր երկրի հետ», - ընդգծել է Շոյգուն։

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը հիշեցրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, առաջնորդվելով հենց այս կարևոր սկզբունքով, առաջ է քաշել 2024 թվականին եվրասիական անվտանգության ճարտարապետության ձևավորման հայեցակարգը։ 

«Մենք պատրաստ ենք Եվրոպայի հետ հավասար երկխոսության: Եվրոպական մայրաքաղաքների որոշելիքն է, թե ինչ մարտավարություն կընտրեն, բայց ես կցանկանայի հիշել մեծ ռուս հրամանատար Սուվորովի խոսքերը. «Ռուսն առանձնանում է հավատքով, հավատարմությամբ և բանականությամբ: Ամբողջ Եվրոպան ապարդյուն կշարժվի դեպի Ռուսաստան. այնտեղ այն կգտնի Թերմոպիլներին, Լեոնիդասին և իր սեփական գերեզմանը»։

Ժամանակն է, որ մենք մի կանոն ունենք, որ որոշենք՝ տվյալ անձնավորությունը, որքան էլ որ կասի, որ Հայ Առաքելական եկեղեցու զավակ եմ, անունն էլ չեմ ուզում տալ այդ ոչ բարով զավակների, որոնք որ քանդում են մեր տունը, անկախ նրանից, որ ինքը կվակյի իր քրիստոնյա լինելը, դեռ պետք է ճշտել դու Նիկիական հավատամքը գիտես, դու գիտես, որ Հիսուսը երկրորդ անգամ պիտի գա: Այդ մասին ասաց Նիժնիյ Նովգոռոդի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևորական Տեր Սեբեոս քահանա Ղալաչյանը, ով հրաժարվել է մկրտվող երեխայի կնքահայր ընդունել ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանին, քանի որ վերջինս  Վեհափառ Հայրապետին աշխարհիկ անունով է դիմել և սպառնացել պարանոցից բռնած դուրս շպրտել Վեհարանից:

«Եւ արդոք ես բարոյական իրավունք չունե՞մ այդ կնքահորն ասելու, որ քեզ որոշ  ժամանակ է պետք դառնալու քրիստոնյա ոչ անունով, ոչ շուրթով, այլ գիտելիքով ու կեցվածքով,  հետո նոր ստանձնելու պատիվ կնքահայրության, ստանձնելու պատիվ որևէ մեկ այլ անձի հոգու փրկության: Երեկ մեր եկեղեցում միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ պատահաբար ես ճանաչեցի ՔՊ պատգամավորի դեմքը, իր արտահայտություններն ուղղված Ամենայն Հայոց Հայրապետիս, եկեղեցականներին, և երբ տեսնում եմ, որ այդ անձնավորությունը, ով Հայրապետիս անվանում է ավազանի անունով, ով ասում է, որ իրեն պետք է վահարանից դուրս շպրտեն, այդ անձնավորությունը եկել էր և ուզում էր կնքահայրության պատվին արժանանալ:

Ես արգելեցի իրեն դառնալու կնքահայր: Ես առաջարկեցի իրեն կնքել այդ բալիկին, արժանացնել Սուրբ Մյուռոնով օծման, կատարել քառասունքի կարգը, բայց մեկ պայմանով, եթե կնքահայրը կլինի գոնե հարգալից, պատկառանքով լցված մի անձնավորություն, ով ընդունում է Հայ Առաքելական եկեղեցու նվիրապետական կարգը, ով ընդունում է, որ ես իմ բազում մեղքերով հանդերձ, ունեմ այդ՝ առաքյալներից մինչև ինձ հասած իշխանությունը, արժանավորապես, թե անարժան, Տերը պիտի դատի, մկրտելու, կնքելու, հաղորդություն  տալու, օրհնելու և այսպես շարունակ:

Անշուշտ, միջադեպ տեղի ունեցավ, հնչեցին անպարկեշտ խոսքեր, անշուշտ այդ պատգամավորը բազում անգամներ կրկնեց, որ իմ Հայրապետին, ու թող ների ինձ իմ Հայրապետը և բոլոր նրանք, ովքեր կլսեն դա, վեհափառի գավազանի անունը, նա ինձ խոստացավ, որ վեհափառին պարանոցից բռնած վեհարանից պիտի դուրս շպրտի: Եւ, հիմա, ինձ լսողները թող իրենք իրենց պատասխան տան, ես արդյոք ունե՞ի իրավունք թուլ տալու, որ նա դառնար կնքահայր»,- նշեց Տեր Սեբեոս քահանա Ղալաչյանը:

Ինչպես տեղյակ եք, հուլիսի 13-ին զինված անօրինական հարձակման ենթարկվեցինք, այդ հարձակումը իրականացվեց այն պահին, երբ մենք ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի հետ կապված բանակցում էինք։ Այդ հարձակումն ամբողջությամբ հակասում էր միջազգային իրավունքին, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրությանը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կանոնակարգին։  Այս մասին Հանրային ՀԸ եթերում հայտարարել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին:

«Միաժամանակ այդ հարձակումով փորձում էին ոչնչացնել այդ դիվանագիտական բանակցությունների գործընթացը, որ սկսվել էր։ Սիոնիստական վարչակարգ ռեժիմն փորձեց անակնկալ և կայծակնային հարձակման արդյունքում Իրանի ներսում այնպիսի իրավիճակ ստեղծվեր, որ Իրանը չկարողանար վերակազմավորվել և երկրի ներսում փաստորեն հոգեբանական անկում առաջանար։

Նրանք հաշվարկ էին արել, որ այդ կայծակնային հարձակման արդյունքում ոչնչացնելով մեր հրամանատարական կազմը և ինչպես նաև գիտնականներին և դրանից հետո նաև ոչնչացնելով մեր քաղաքական վերնախավին, մի քանի օր հետո նրանք կհասնեն այն նպատակին, որը նրանք իրենց մտքում ծրագրել էին։ Իրենց թվում էր, թե այն հաղթանակը, որ նրանք Եգիպտոսում, Սիրիայում և Հորդանանում էին կարողացել արձանագրել, նույն արդյունքը կարող են նաև Իրանում ունենալ, սակայն սա առաջին մասն էր այդ պատերազմի։

Սակայն Իրանը ընդամենը մի քանի ժամվա ընթացքում և հեղափոխության առաջնորդի կարգադրությամբ շատ արագ վերակազմավորվեց և այն հրամանատարական կազմը, որ նահատակվել էր, փոխարինվեց նոր հրամանատարական կազմով, որը (04:00) արագ կերպով երկիրը շատ արագ նախաձեռնությունը իր վրա վերցրեց և առաջին արձակումից 8 ժամ հետո մենք շատ վճռական պատասխան տվեցինք՝ 150 հրթիռ արձակելով դեպի գրավյալ տարածքներ։  Դա մեր լեգիտիմ և օրինական պաշտպանությունն էր, որը սահմանված է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածում»,–ասաց դեսպանը։

Նա նկատեց, որ սա այն չէր, ինչին Իսրայելը սպասում էր. «Սա այդ իրողության երկրորդ մասն էր, իսկ երրորդ մասի բուն նպատակը Իրանում վարչակարգը փլուզելն էր։ Դա իրականացվում էր ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների աջակցությամբ։ 

Նրանք, հիմնվելով իրենց հասարակագիտական ուսումնասիրությունների վրա, և ինչպես նաև մտածելով Իրանում կան տնտեսական խնդիրներ, տնտեսական ճնշումներ, որոնք առաջացել են պատժամիջոցների արդյունքում, հաշվարկում էին, որ Իրանի ժողովրդի և իշխանության միջև անջրպետ գոյություն ունի։ Նրանք փաստորեն երկրի ներսում նաև ձևավորել էին խմբավորումներ և գործակալներ ունեին երկրի տարածքում, և իրենց թվում էր, թե հարձակումից հետո ժողովուրդը անմիջապես փողոց դուրս կգա և ներսից ևս իրավիճակը երկրի տարածքում կխառնվի։

Իհարկե, իրենք իրենց հաշվարկներում սխալվել էին և չէին ընկալել այն հանգամանքը, որ Իրանի ժողովուրդը, ինչքան էլ որ տնտեսական առումով խնդիրներ ունենա, պատրաստ չէ իր երկրի արժանապատվությունը և իր կողի պատկանելիությունը  զիջել այդ տնտեսական խնդիրների համար։

Նրանք ոչ միայն չհասան իրենց նպատակին՝  ժողովրդին փողոց դուրս բերել, որպես բողոքի ակցիաներ լինեն, այլ իրենց գործողությունը պատճառ դարձավ, որպեսզի ժողովուրդը ավելի միահամուռ ու միասնական լինի և աջակցի երկրի զինված ուժերին, ինքնիշխանությանը և հեղափոխության առաջնորդին։

Մենք հինգ օրվա ընթացքում կարողացանք հավասարակշռություն ստեղծել և վեցերորդ օրը արդեն մեր հնարավորությունները առավելություն ստացան։ Դա էր պատճառը, Իսրայելի ռեժիմը դիմեց ԱՄՆ-ին և խնդրեց որպեսզի նրանք ուղղակի մասնակցություն ունենան այդ պատերազմում և ԱՄՆ-ն խախտելով միջազգային օրենքները և կանոնակարգերը և ինչպես նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կանոնադրությունը, հարձակվեց մեր վրա։

Նրանց թվում էր, թե մենք չենք արձագանքի, սակայն մենք արձագանքեցինք և պատասխանեցինք և մեր հրթիռներով թիրախավորեցինք տարածաշրջանում ԱՄՆ-ի ամենախոշոր ռազմաբազան։

Նրանց պնդումներին հակառակ, պետք է նշեմ, որ մեր արձակած հրթիռներից վեցը, որոնք նաև կրում էին 400 կգ–անոց մարտագլխիկներ, հարվածեցին այդ ռազմաբազայի ամենակարևոր օբյեկտներին։ Ուղիղ 10 րոպե հետո, երբ որ մենք թիրախավորեցինք այդ ռազմաբազան, նրանք դիմեցին, որպեսզի հրադադար հաստատվի։ Մենք նրանց ստիպեցինք, որ իրենց հարձակումները դադարեցնեն։»,– հայտարարեց Սոբհանին։ 

Նա ընդգծեց, որ հիմա իրենք գտնվում ենք հետպատերազմյան ժամանակաշրջանում. «Այն նպատակներին, ինչին նրանք պատերազմի ժամանակ չկարողացան հասնել, հետպատերազմյան այս ընթացքում փորձում են կեղծ և շինձու նարատիվների, կեղծ ասեկոսեներ տարածելով հասնել։ Նրանք փորձում են վախի մթնոլորտը մեր գլխին պահել, որպեսզի խլեն սովորական քաղաքացիների առօրյա կյանքը։ 

Անգամ պատերազմի ընթացքում պետք է նշեմ, որ բոլոր, ուրեմն, ենթակառուցվածքները իրենց ծառայություններն էին մատուցում և երբևիցե այդ ծառայությունների ընթացքը չի դադարել։ Բնական է, որ մենք վնասներ ենք կրել և հիմա այն ժամանակահատվածն է, որ բնականոն հունով մենք վերակառուցում ենք վնասված վայրերը։ 

Այժմ պետք է ասեմ մի իրավաբանական թիմ է ստեղծվել, արտաքին գործերի նախարարությունում, որոնք գնահատում են այն վնասները, որը Իրանը կրել է պատերազմի ընթացքում, գնահատում են այդ վնասները և նախապատրաստում են իրավական հնարավորությունները, որպեսզի պարտադրեն ագրեսորին ընդունելու իր կատարած գործողությունները և փոխհատուցի այն վնասները, որոնք կրել է Իրանը պատերազմի ընթացքում»,– հայտարարեց Իրանի դեսպանը։

Բրուքլին Բեքհեմը և նրա կինը՝ Նիկոլա Պելցը, ամառային արձակուրդն անցկացնում են Միջերկրական ծովում գտնվող շքեղ զբոսանավի վրա՝ չնայած իր հայտնի ընտանիքի հետ շարունակվող կոնֆլիկտին։

Page Six-ի տվյալներով՝ Դեյվիդի և Վիկտորիա Բեքհեմների 26-ամյա որդին վայելում էր ծովը ընկերների ընկերակցությամբ. նա լուսանկարներ է տարածել, որտեղ զբոսանավի կողքից ջուրն է ցատկում, սրբիչով քայլում է տախտակամածով, ինչպես նաև ջրային մոտոցիկլետով զբոսնում է։ Նրա 30-ամյա կինը նախընտրել է մեկուսացումը և հանգստանում է խցիկում։ 

отд.jpg (122 KB)

Զույգը վայելում է Մոնակոյի և Սեն Տրոպեի միջև ծովային զբոսանավը՝ օգտագործելով գրեթե 90 մետր երկարությամբ էլիտար նավի բոլոր հարմարությունները։ Նավի վրա կա ինը խցիկ, վերելակ, մարզասրահ, սպա գոտի, գեղեցկության սրահ և նույնիսկ ստորջրյա լուսավորություն։ Բրուքլինն ու Նիկոլան ընկերների ընկերակցությամբ ժամանակ են անցկացնում SUP տախտակներով, ջրային մոտոցիկլետներով և լողավազանի մոտ հանգստանալով։ 

отд1.jpg (60 KB)

Ավելի վաղ զույգին տեսել էին Սեն Տրոպեզում զբոսանքի ժամանակ. Պելցը փայլում էր թեթև ամառային կերպարով՝ բիկինիով, շորտերով և թիկնոցով, իսկ Բրուքլինը ընտրել էր ամբողջովին սպիտակ հավաքածու։

отд2.jpg (78 KB)

Միևնույն ժամանակ, ըստ ներքին աղբյուրների, Բրուքլինի և ընտանիքի միջև կոնֆլիկտը սրվում է։ Վերջերս հայտնի դարձավ, որ նա և Նիկոլան հրաժարվել են իր կրտսեր եղբայրների՝ Ռոմեոյի և Կրուզի Instagram-ի բաժանորդագրությունից։ Ի պատասխան՝ նրանք նույնպես հրաժարվել են զույգի բաժանորդագրությունից։ Սակայն նրա ծնողների՝ Դեյվիդ և Վիկտորիա Բեքհեմների հաշիվները դեռևս բաժանորդագրված են։ 

Աղբյուրը պնդում է, որ Բրուքլինը, իբր, խզել է կապը ընտանիքի հետ և այլևս չի արձագանքում իր հետ կապվելու փորձերին։ «Նա ասել է, որ չի ցանկանում շփվել և անտեսում է բոլոր նրանց, ովքեր փորձում են կապ հաստատել», - ասել է ընտանիքին մոտ կանգնած աղբյուրներից մեկը։ Բրուքլինն ու Նիկոլան ամուսնացել են 2022 թվականի ապրիլին, բայց նրանց հարաբերությունները Բեքհեմների ընտանիքի հետ սրվել են հարսանիքից կարճ ժամանակ անց, ըստ լուրերի՝ Նիկոլայի և նրա սկեսուր Վիկտորիայի միջև եղած տարաձայնությունների պատճառով։

Հայաստանի իշխանությունները հավաստիացրել են իրանական կողմին, որ այլ երկրների, այդ թվում՝ եվրոպական երկրների հետ համագործակցության զարգացումը վնաս չի հասցնում Երևանի և Թեհրանի հարաբերություններին: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

Այս կերպ նա պատասխանել է այն հարցին, թե ինչպես է ԻԻՀ-ն ընկալում Երևանի կողմից իր արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու փորձերը:

Դիվանագետի խոսքով՝ Թեհրանում վստահում են հայ բարեկամներին։ Նա կարծում է, որ Հայաստանի կառավարությունը բավական նրբորեն է վերաբերվում Իրանի հետ համագործակցությանը։

Թեհրանը շահագրգռված է նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանբ, հարևանների հետ Երևանի խաղաղ գոյակցությամբ:

Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 18-19-ին կեսօրից հետո, 20-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 19-20-ին առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 18-22-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում հուլիսի 18-22-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ։

Մայրաքաղաքում հուլիսի 18-ի ցերեկը կլինի 35-37 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +30...+32 աստիճան։

Բելգիայի Ներկայացուցիչների պալատն Ադրբեջանին դատապարտող բանաձև է ընդունել։ Այդ մասին X–ի իր էջում հայտնել է Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը։

Բանաձևն ընդունվել է միաձայն։

Նշվում է, որ բանաձևում անդրադարձ կա նաև Բաքվի կողմից Արցախի նախկին ղեկավարների ապօրինի պահմանն ու անհասկանալի դատավարություններին։

«Խստորեն դատապարտելով Ադրբեջանի այս քաղաքականությունը՝ կոչ է արվում ազատ արձակել բոլոր հայ գերիներին և երաշխավորել արդար դատավարություն»,– նշել է Բալայանը։

Ներկայացուցիչների պալատը Ադրբեջանից պահանջում է ապահովել Լեռնային Ղարաբաղի մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը և կոչ է անում թույլատրել ՅՈՒՆԵՍԿՕ–ի առաքելությանը մուտք գործել տարածք՝ վնասների գնահատման նպատակով։

Բանաձևը նաև դատապարտել է Ադրբեջանի իշխանությունների՝ «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի համատեքստում հնչող սպառնալիքներն ու հռետորաբանությունը։ Միաժամանակ, բանաձևը ողջունում է խաղաղության պայմանագրի նախաձեռնությունը և ընդգծում դրա ստորագրման հրատապությունը։

Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:

Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:

Ֆոտո

Նախատեսվում է ՀՀ-ում գրանցել ընկերություն, որի բաժնետոմսերը կբաժանվեն Հայաստանի և ԱՄՆ-ի միջև. Վահան Կոստանյան

ԱՄՆ-ն գաղտնազերծել է 2016 թվականի ընտրություններին Ռուսաստանի շինծու միջամտության մասին նոր նամակներ

Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Ուկրաինայի պատերազմի շուրջ վերջին իրադարձությունները

Թուրքիան Սիրիային կտրամադրի զենք, ռազմական տեխնիկա և լոգիստիկ աջակցություն

Սատանովսկին գնահատել է Հայաստանի տարածքով միջանցք բացելու հավանականությունը

Պուտինն Ալյասկա մեկնելու ճանապարհին տարածաշրջանային շրջագայություն կկատարի

«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը նախատեսվում է Երևանում կամ Բաքվում․ ՀՀ ԱԳՆ

Ընդդիմությունը չի միավորվի. ի՞նչ խնդիրների կբախվի Կարապետյանի «Մեր ձևով» քաղաքական ուժը

Ալյասկայում Պուտինի և Թրամփի հանդիպումից հետո փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում. Պեսկով

Հրապարակել է «օրենքով գող» Մերաբ Սուխումսկու եղբոր սպանության պատվիրատուների անունները

Ոսկե դարի առանձնատները վերադառնում են Մանհեթեն. «Երկու աշխարհներից լավագույնը»

Ռուսաստանը կերկարացնի բենզինի արտահանման արգելքը մինչև սեպտեմբեր

Տավուշում 15 ոստիկան է ձերբակալվել

Թրամփը կողմ է, որ կինը՝ Մելանյան, 1 մլրդ դոլարի հայց ներկայացնի ընդդեմ Հանթեր Բայդենի

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել