Որքան է ՀՀ-ում Վրաստանի քաղաքացիների մնալու առավելագույն ժամկետը
Նոյեմբերի 21, 2025

Որքան է ՀՀ-ում Վրաստանի քաղաքացիների մնալու առավելագույն ժամկետը

By Նոյեմբերի 21, 2025 9

Հայաստանի Հանրապետության տարածքում Վրաստանի քաղաքացիների մնալու առավելագույն ժամկետի հարցը վերջին շրջանում ակտիվ քննարկման թեմա է։ «Ալիք Մեդիա Վրաստան»-ը զանգել է Վրաստանի արտաքին գործերի նախարարության թեժ գիծ՝ այս թեմայով ճշգրիտ տեղեկություն ստանալու համար։ 

ԱԳՆ-ից հայտնեցին, որ առանց վիզայի ռեժիմով Հայաստան մուտք գործող Վրաստանի քաղաքացիները կարող են մնալ ՀՀ տարածքում առավելագույնը 180 օր մեկ տարվա ընթացքում, եթե չունեն ՀՀ-ում մնալու կարգավիճակ շնորհող փաստաթուղթ (աշխատանքի իրավունք, սոց․ քարտ և այլն)։

Վրաստանի ԱԳ նախարարության պնդմամբ՝ երբեք չի եղել, որ Վրաստանի քաղաքացիները ՀՀ-ում մնան մեկ տարի, թեև մեր զրուցակից քաղաքացիները, որոնք ուսման կամ աշխատանքի նպատակով ՀՀ-ում են բնակվում, ասում են՝ նախկինում առանց խնդիր մնացել են մինչև մեկ տարի։

ՀՀ ԱԳ նախարարության կայքում տեղադրված տեղեկության համաձայն, Վրաստանի քաղաքացիները ՀՀ տարածք կարող են մուտք գործել ինչպես անձնագրով, այնպես էլ ID քարտով և մնալ ՀՀ-ում 180 օր մեկ տարվա ընթացքում։ Հատկանշական է, որ քաղաքացու անձնագիրը (ID քարտը) պետք է լինի վավեր ՀՀ-ում գտնվելու ողջ ընթացքում։

Վերոնշյալ հարցերը կարգավորվում են ըստ «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության համապատասխան որոշումների և Վրաստանում «Վրաստանի քաղաքացու անձնագիր ունեցողների համար արտասահման առանց վիզայի ճանապարհորդության վերաբերյալ» հրամանների։

Aliq.ge

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԱՄՆ-ն հավասարապես աշխատել է Մոսկվայի և Կիևի հետ՝ հակամարտության ավարտի ծրագիրը կազմելու համար. Սպիտակ տուն

Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ համաձայնության, բայց այն պետք է լինի հավասարակշռված. Իրանի ԱԳՆ

Աստանայում տեղի է ունեցել Մեսրոպ Մաշտոցի անվան փողոցի բացումը

ՀՀ պատվիրակությունը Տաշքենդում մասնակցել է մորեխների տարածաշրջանային կառավարման աշխատաժողովին

Հայաստանն ու Ղազախստանը տասնյակից ավելի պայմանագրեր են ստորագրելու

Երբ Զելենսկին կստորագրի խաղաղ ծրագիրը․ FT

Հայտնի է նոր «Միսս Տիեզերքը»

Երևանը Չինաստանում 45 նոր տրոլեյբուս է գնել

Apple-ը առաջիկայում պատվիրակություն կգործուղի Հայաստան. ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն

Երկու հսկայական առեղծված 2900 կմ խորության վրա. Երկրի ընդերքում հայտնաբերվել են մագմայի հնագույն օվկիանոսի հետքերը և մոլորակի միջուկի «ստորագրությունը»

Ռուսաստանը մեծացրել է չինական բեռնատարների գնումը

Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները ժամանել են Բաքու

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 21-ին

ՀՀ-ում շարունակում են գերակշռել կենցաղային բնույթի սպանությունները. ցուցանիշներ

Համազգային ջրային ճգնաժամ է, մայրաքաղաքը պետք է տեղափոխվի Թեհրանից․ Իրանի նախագահ