ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հաստատել է, որ ԵՄ ոչ մի ներկայացուցիչ չի աշխատել ԱՄՆ-ի՝ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ծրագրի վրա։
«Ոչ ոք չի հայտնել, որ մասնակցել է այս ծրագրին», – ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, նշել է Կալասը։
Ավելի վաղ NBC հեռուստաալիքը, հղում անելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյային, հաղորդել էր, որ ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆը, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, մասնակցել են Ուկրաինայի հարցում ԱՄՆ նոր ծրագրի մշակմանը։