Մեզ ասել են, որ հունվարի 1–ից ՌԴ տարածքում կարող ենք մնալ 180 օր, ինչպես նախկինում էր, բայց դեռ գրավոր պատասխան չկա, ուողղակի հիմա հանգիստ է վիճակը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշել է բեռնատարի վարորդ Գևորգ Ստեփանյանը։
Հիշեցնենք, որ բեռնատարների վարորդները պահանջում են ՌԴ-ի հետ բանակցել և փոխել օրենսդրության պայմանները, որի համաձայն, օտարերկրյա քաղաքացիները տարվա ընթացքում Ռուսաստանում կարող են գտնվել մինչև 90 օր, նախկին 180 օրվա փոխարեն։
«Մհեր Գրիգորյանին ուղղված մեր նամակի պատասխանը եկել է, որը շատ կարճ էր։ Գրված էր, որ սպասում ենք Ռուսաստանի պատասխանին և որ ակնկալում են, որ մինչև հունվարի 1–ը դրական պատասխան կլինի։ Նշված էր, որ ԵԱՏՄ–ի կազմով քննարկում են այդ հարցը, որովհետև դա մենակ Հայաստանին չի վերաբերվում։ Ընդ որում, այդ նույն պատասխանը և մեզ են տվել, և ղազախներին է տվել։ Հիմա ասել են, որ մինչեւ հունվարի 1–ը դրական պատասխան կլինի։
Էս պահին նորմալ աշխատում ենք, որ ճանապարհները փակեցինք, դրաննից հետո մի քիչ խախանդվել է ամեն ինչը, դեպորտ էր լկա Ռուսաստանի կողմից»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ ՌԴ Ֆեդերալ օրենքի 115-րդ հոդվածի կարգավորումով սեպտեմբերի 10–ին ՌԴ-ում խստացվել է կանոնակարգը, որի համաձայն, օտարերկրյա քաղաքացիները տարվա ընթացքում կարող են ՌԴ-ում գտնվել մինչև 90 օր, ոչ թե 180 օր։ Այդ կետը, ըստ բեռնափոխադրման վարորդների, չպետք է վերաբերվի իրենց և ուղևորներ փոխաադրող վարորդներին, քանի որ միայն 90 օր և ավելի վարորդները կարող են կանգնած մնալ «Վերին Լարս» անցակետի մոտ։