Եվրոպացի առաջնորդների հետ Թրամփի հանդիպումը բազմաթիվ նվաստացուցիչ պահեր է ունեցել․ Steigan
Օգոստոսի 21, 2025

Եվրոպացի առաջնորդների հետ Թրամփի հանդիպումը բազմաթիվ նվաստացուցիչ պահեր է ունեցել․ Steigan

By Օգոստոսի 21, 2025 15

Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և եվրոպացի առաջնորդների հանդիպման ժամանակ ԵՄ ներկայացուցիչների համար մի շարք անհարմար և նվաստացուցիչ իրավիճակներ են առաջացել, հաղորդում է նորվեգական Steigan պարբերականը։ 

Պարբերականի տվյալներով՝ հանդիպումը կայացել է լարված մթնոլորտում։ Թրամփը չի ճանաչել Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբին, ինչը շփոթություն է առաջացրել եվրոպական պատվիրակության շրջանում։

«Անիմաստ է նույնիսկ մանրամասների մեջ խորանալ, բայց հանդիպմանը եղել են շատ փոքր նվաստացուցիչ պահեր։ Թրամփը նվաստացրել է Ուրսուլային, ով եկել էր ռուսների կողմից ուկրաինացի երեխաների առևանգման մասին նախապես գրված արտահայտությամբ։ Թրամփը ստիպել է նրան լռել՝ հայտարարելով, որ իրենք հանդիպել են այլ բանի մասին խոսելու համար, մասնավորապես՝ այն մասին, որ «ձեր քարոզչությունը այստեղ տեղին չէ և անցանկալի է»,- ասվում է նյութում։ 

Նշվում է նաև, որ եվրոպական առաջնորդների ընդունելությունը բավականին սառն ու համեստ է եղել, ինչը կտրուկ ձևով հակասել է օգոստոսի 15-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ալյասկա կատարած այցի շքեղությանը։ Ի տարբերություն եվրոպացիների, որոնց Թրամփը անգամ անձնական ողջույնի չէր արժանացրել, Ռուսաստանի առաջնորդի ժամանումը ուղեկցվել է առավելագույն հանդիսավորությամբ։ 

Հիշենք, որ Դոնալդ Թրամփը նույնիսկ անձամբ չի ողջունել ժամանող եվրոպացի առաջնորդներին։ Սովորաբար նման արարողությունը վարում է պետության ղեկավարը, սակայն այս անգամ օտարերկրյա հյուրերի ողջույնը վստահվել է Սպիտակ տան արարողակարգի ղեկավար Մոնիկա Քրոուլիին։

Rate this item
(0 votes)

Լրահոս