Վաշինգտոնը և Կիևը համաձայնագիր են ստորագրել
Օգոստոսի 28, 2025

Վաշինգտոնը և Կիևը համաձայնագիր են ստորագրել

By Մայիսի 01, 2025 208

Կիևը և Վաշինգտոնը համաձայնագիր են ստորագրել օգտակար հանածուների համատեղ արդյունահանման և Ուկրաինայի վերականգնման համար ներդրումային հիմնադրամի ստեղծման մասին, հաղորդում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։ Այս մասին գրում է bbc.com-ը:

ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ համաձայնագիրը կնքվել է «ի նշան այն զգալի ֆինանսական և նյութական աջակցության, որն ամերիկյան ժողովուրդը ցուցաբերել է Ուկրաինայի պաշտպանության համար Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր»:

«Այս տնտեսական համագործակցությունը թույլ է տալիս երկու երկրներին աշխատել միասին՝ ապահովելու, որ մեր ընդհանուր ակտիվները, տաղանդները և կարողությունները արագացնեն Ուկրաինայի տնտեսական վերականգնումը», – ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ:

 

Միևնույն ժամանակ, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պարզաբանում է, որ կողմերը կաշխատեն «վերջնական հաստատման վրա, թե ինչպես է կառավարվելու ծրագիրը և զարգացվելու այս կարևոր գործընկերությունը»։

«Ինչպես նախագահն է ասել, Միացյալ Նահանգները հավատարիմ է այս դաժան և անիմաստ պատերազմին վերջ տալուն: Այս համաձայնագիրը հստակ ազդանշան է ուղարկում Ռուսաստանին, որ Թրամփի վարչակազմը հավատարիմ է խաղաղ գործընթացին, որի կենտրոնում երկարաժամկետ հեռանկարում կլինի ազատ, ինքնիշխան և բարգավաճ Ուկրաինան»,- ասել է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը։

Փաստաթղթի ստորագրման մասին հայտարարել է նաև Վաշինգտոնում գտնվող Ուկրաինայի էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն։

«ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի հետ ստորագրել եմ համաձայնագիր՝ ստեղծելու ԱՄՆ-Ուկրաինա վերականգնման ներդրումային հիմնադրամ: Շնորհակալություն նախագահներին իրենց առաջնորդության համար: Շնորհակալություն բոլորին, ովքեր աշխատել են համաձայնագրի համար և այն ավելի իմաստալից դարձրել: Այժմ փաստաթուղթը կարող է հաջողություն ապահովել մեր երկու երկրների համար»,- գրել է նա Facebook-ում:Նա հավելել է, որ համաձայնագիրը պետք է վավերացվի Ուկրաինայի Գերագույն Ռադայի կողմից։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թրամփը համոզել է Օրբանին դադարեցնել Ուկրաինայի ԵՄ անդամակցության արգելափակումը

Հրաձգություն ԱՄՆ Մինեապոլիս քաղաքի կաթոլիկ դպրոցում. կան զпհեր և վիրшվпրներ

Ռուսական ընկերությունը հրավիրվել է ՀԷՑ՝ քննարկման․ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Մի քանի մարզում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Google Maps-ը Սոթքի հանքի հատվածում փոխել է սահմանը հօգուտ Ադրբեջանի

Հայաստանում 5G–ին անցնելու հետ կապված խարդախության 19 դեպք է գրանցվել

Ամերիկացի դերասան Սթիվեն Սիգալը որդու հետ ՌԴ-ում ընկերություն է հիմնել

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է 2025/26 մրցաշրջանի ՉԼ-ի լիգայի փուլի գնդակը

Երևանի մի շարք վարչական շրջաններում և Լոռու մարզում էլեկտրաշչակներ կփորձարկվեն

Թոմ Բարաքը չեղարկել է իր այցը Լիբանանի հարավ՝ բողոքի ցույցերի ֆոնին

ՀԱՊԿ գրեթե բոլոր զորամիավորումները ժամանել են Բելառուս զորավարժություններին մասնակցելու համար

Հրդեհ է բռնկվել «Սպայկայի» ջերմոցների պահեստային տարածքում․ ժամանել են մեծ թվով հրշեջներ

Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Հարություն Գրիգորյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ինքնիշխանությունը փոխանակել ԱՄՆ դոլարային ներդրումների հետ. «Кавказарь»

Լիլիթ Մակունցը հետ է կանչվել ԱՄՆ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից