Թուրք անկախ լրագրող և բնապահպան-ակտիվիստ Հաքան Թոսունը, որն օրեր առաջ ենթարկվել էր հարձակման մահացել է։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Լրագրողը երկու օր գտնվել է վերակենդանացման բաժանմունքում, բայց նրա կյանքը չի հաջողվել փրկել։
Հոկտեմբերի 10-ին Թոսունից 24 ժամ լուր չստանալուց հետո, ընտանիքի անդամները և լրագրող ընկերները սոցիալական ցանցերում գրառումներ էին կատարել՝ նշելով որ նա փնտրվում է։
Ավելի ուշ պարզվել է, որ Թոսունը հարձակման է ենթարկվել՝ ստանալով գլխի շրջանում հարված ու նրան գտել են անգիտակից վիճակում՝ ճանապարհին ընկած։ Հարազատների կարծիքով՝ հարձակումը դիտավորություն է եղել։
Դեպքից հետո տեսանութ է հրապարկվել, որտեղ երևում է, թե ինչպես են երկու մարդ մոտոցիկլետով մոտենում և հարվածում լրագրողին ու արագ փախչում դեպքի վայրից։ Դեպքի առնչությամբ ձերբակալվել է երկու անձ։