Պաղեստինի ղեկավարությունը խստորեն դատապարտել է ՀԱՄԱՍ-ի կողմից Գազայում իրականացված մահապատիժները
Հոկտեմբերի 15, 2025

Պաղեստինի ղեկավարությունը խստորեն դատապարտել է ՀԱՄԱՍ-ի կողմից Գազայում իրականացված մահապատիժները

By Հոկտեմբերի 15, 2025 13

Պաղեստինի նախագահական գրասենյակը խստորեն դատապարտել է ՀԱՄԱՍ-ի կողմից վերջին օրերին Գազայի հատվածում տասնյակ քաղաքացիների նկատմամբ իրականացված օրենքից դուրս և առանց արդար դատավարության ​​մահապատիժները։ Այս մասին հայտնում է պաղեստինյան WAFA գործակալությունը։Նախագահական գրասենյակն այս հանցագործությունները որակել է «նողկալի և անընդունելի՝ ցանկացած պատրվակով»։

Հայտարարության մեջ ընդգծվել է, որ տեղի ունեցածը հանցագործություն է, մարդու իրավունքների և օրենքի գերակայության սկզբունքի լուրջ խախտում։ 

«Այն արտացոլում է շարժման համառությունն՝ իր իշխանությունն ուժի և ահաբեկչության միջոցով պարտադրելու հարցում, այն ժամանակ, երբ Գազայի ժողովուրդը տառապում է պատերազմի, ավերածությունների և շրջափակման հետևանքներից», – նշված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ ցանկացած նման գործելակերպ խաթարում է պաղեստինյան ժողովրդի միասնությունը և լիովին անհամատեղելի է ազգային և բարոյական արժեքների, ինչպես նաև պաղեստինյան պետության ինստիտուտները մեկ իշխանության, մեկ օրենքի և մեկ զենքի ներքո միավորելու շարունակական ջանքերի հետ։

Գրասենյակը կոչ է արել անհապաղ դադարեցնել այս խախտումները, պաշտպանել անպաշտպան քաղաքացիներին և ապահովել, որ այս հանցագործությունների մեջ ներգրավված բոլոր անձինք պատասխանատվության ենթարկվեն պաղեստինյան օրենքի և արդարադատության շրջանակներում։

Նախագահական գրասենյակից նաև ընդգծել են, որ Գազայի հատվածը Պաղեստինի Պետության անբաժանելի մասն է, և որ օրենքի գերակայության և օրինական ինստիտուտների վերականգնումը քաոսային իրավիճակին վերջ դնելու և ազգային վստահությունը վերականգնելու միակ միջոցն է՝ հիմնված արդարադատության և պաղեստինյան ժողովրդի արժանապատվության հարգանքի վրա։Նախագահական գրասենյակը ՀԱՄԱՍ-ին լիովին պատասխանատու է ճանաչել այս հանցագործությունների համար, որոնք վնասում են ժողովրդի գերագույն շահերը։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ի անդամների և մրցակիցների միջև բախումների հետևանքով տասնյակ մարդիկ էին զոհվել ու մահապատժի ենթարկվել։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թրամփը չի շնորհավորել Պուտինին

Պակիստանն ու Աֆղանստանը պայմանավորվել են 48-ժամյա հրադադարի մասին

Պաղեստինի նախագահը հրամայել է պատրաստել երկրի սահմանադրության առաջին նախագիծը

Բելգիայի թագուհին Ծաղկունք համայնքում ծանոթացել է նախադպրոցական կրթության բարեփոխումներին

Նախկին «Ազով»-ցիները վերածվել են ավազակախմբի․ Ուկրաինայում արձանագրվել են մարդկանց առևանգումներ

Հայաստանը՝ World Travel Awards 2025 անվանակարգում

Կատարի հավաքականը նվաճել է ԱԱ ուղեգիր

Աճառյան փողոցում բшխվել են «Nissan», «Ford» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները

Երևանի քրեական հետախույզները 44-ամյա տղամարդու տանը, ամառանոցում և նրա երկու մեքենաներում հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք (տեսանյութ)

ՀՀ Սահմանադրության մեջ առկա տարածքային պահանջները խաղաղության գլխավոր խոչընդոտն են․ Բայրամով

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը ձերբակալվել է

Երևանում ցեմենտատարը կողաշրջվել է. վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից՝ օգտագործելով հատուկ տեխնիկա

Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են

Զելենսկի-Թրամփ հանդիպումից առաջ ուկրաինական պատվիրակությունը հանդիպել է ԱՄՆ-ում զենք արտադրողների հետ

Ռուսաստանը պատրաստ է ավելացնել Եվրոպայում գազի մատակարարումները․ ՌԴ փոխվարչապետ