Զելենսկի-Թրամփ հանդիպումից առաջ ուկրաինական պատվիրակությունը հանդիպել է ԱՄՆ-ում զենք արտադրողների հետ
Հոկտեմբերի 15, 2025

Զելենսկի-Թրամփ հանդիպումից առաջ ուկրաինական պատվիրակությունը հանդիպել է ԱՄՆ-ում զենք արտադրողների հետ

By Հոկտեմբերի 15, 2025 11

Ուկրաինայի կառավարության պատվիրակությունը Միացյալ Նահանգներ կատարած այցի ընթացքում հանդիպել է ամերիկյան առաջատար զենք արտադրողների հետ, չորեքշաբթի օրը հայտարարել է Կիևի բարձրաստիճան պաշտոնյան՝ նախագահ Վլադիմիր Զելենսկու և իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի միջև Սպիտակ տանը այս շաբաթվա վերջին կայանալիք հանդիպումից առաջ։

 

Նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի և վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Lockheed Martin-ի և Raytheon-ի ներկայացուցիչների հետ, գրել է Երմակն իր Telegram-ի հաղորդագրության մեջ։ Երմակը չի բացահայտել, թե ինչ է քննարկվել բանակցությունների ընթացքում, բայց ասել է, որ իր երկրի համագործակցությունը երկու ընկերությունների հետ «շարունակում է ընդլայնվել», քանի որ Ուկրաինան լրացուցիչ օգնություն է փնտրում Ռուսաստանին դիմակայելու համար։

Իր հերթին, Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել է, որ Ուկրաինան ձգտում է համաձայնագրեր կնքել Միացյալ Նահանգների հետ՝ թևավոր հրթիռների, հակաօդային պաշտպանության համակարգերի և անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ: Associated Press-ի փոխանցմամբ՝ Raytheon-ը արտադրում է Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր,  որոնք կենսական դեր են խաղացել Ուկրաինայի՝ ռուսական հեռահար հարվածներին դիմակայելու ջանքերում, ինչպես նաև Tomahawk թևավոր հրթիռներ:

Կիևի իշխանությունները հետաքրքրված են «Tomahawk» ձեռք բերելով, որոնք կարող են Ուկրաինային թույլ տալ հզոր մարտագլխիկներով ճշգրիտ հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքի խորքում գտնվող թիրախներին, ներառյալ Մոսկվային։ Lockheed Martin ընկերությունը նույնպես արտադրում է ժամանակակից սպառազինության լայն տեսականի, որը կարող է օգնել Ուկրաինային։ Մինչ շատերը սպասում են, որ Զելենսկին Օվալաձև աշխատասենյակում Թրամփից «Tomahawk» գնելու համաձայնություն կխնդրի, Վաշինգտոնը վարանում է նման քայլ անելու հարցում՝ մտավախություն ունենալով, որ դա կարող է հանգեցնել պատերազմի սրմանը և Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի միջև լարվածության խորացմանը։

 

Այնուամենայնիվ, Թրամփը կիրակի օրը զգուշացրել է Ռուսաստանին, որ կարող է հրթիռներ ուղարկել Ուկրաինա, եթե Մոսկվան շուտով չդադարեցնի պատերազմը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թրամփը չի շնորհավորել Պուտինին

Պակիստանն ու Աֆղանստանը պայմանավորվել են 48-ժամյա հրադադարի մասին

Պաղեստինի նախագահը հրամայել է պատրաստել երկրի սահմանադրության առաջին նախագիծը

Բելգիայի թագուհին Ծաղկունք համայնքում ծանոթացել է նախադպրոցական կրթության բարեփոխումներին

Նախկին «Ազով»-ցիները վերածվել են ավազակախմբի․ Ուկրաինայում արձանագրվել են մարդկանց առևանգումներ

Հայաստանը՝ World Travel Awards 2025 անվանակարգում

Կատարի հավաքականը նվաճել է ԱԱ ուղեգիր

Աճառյան փողոցում բшխվել են «Nissan», «Ford» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները

Երևանի քրեական հետախույզները 44-ամյա տղամարդու տանը, ամառանոցում և նրա երկու մեքենաներում հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք (տեսանյութ)

ՀՀ Սահմանադրության մեջ առկա տարածքային պահանջները խաղաղության գլխավոր խոչընդոտն են․ Բայրամով

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը ձերբակալվել է

Երևանում ցեմենտատարը կողաշրջվել է. վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից՝ օգտագործելով հատուկ տեխնիկա

Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են

Զելենսկի-Թրամփ հանդիպումից առաջ ուկրաինական պատվիրակությունը հանդիպել է ԱՄՆ-ում զենք արտադրողների հետ

Ռուսաստանը պատրաստ է ավելացնել Եվրոպայում գազի մատակարարումները․ ՌԴ փոխվարչապետ