Ապօրինի ավտոտնակները կհաշվառվեն. ՀՀ կառավարությունը նոր նախագիծ է մշակել
Հոկտեմբերի 15, 2025

Ապօրինի ավտոտնակները կհաշվառվեն. ՀՀ կառավարությունը նոր նախագիծ է մշակել

By Հոկտեմբերի 15, 2025 13

ՀՀ կառավարությունը շրջանառության մեջ է դրել նոր նախագիծ, որով կլուծվի այն ավտոտնակների հարցը, որոնք մինչև 2005 թվականը չեն հաշվառվել և օրենքով համարվում են ապօրինի։ Այս մասին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը` անդրադառնալով թեմայի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին։ 

«Մարդն ունի ավտոտնակ, որը ժամանակին գրանցվել է Կադաստրի կոմիտեում, և հողն էլ ունի. վարձակալել է, որի ժամկետը մինչև 5 տարի է։ Ամեն անգամ այս ժամկետը լրանալուց հետո քաղաքացին պետք է գնա ու նույն ընթացակարգերով անցնելով` վարձակալության պայմանագիր կնքի, նույն նոտարով հաստատի, որոշակի ծախսեր անի, նորից գա, գրանցի այդ պայմանագիրը Կադաստրում, որպեսզի կարողանա օրինական տիրապետել այդ գույքը։ Մարդիկ նույնիսկ վաճառում են ավտոտնակը` փաստացի առանց լիարժեք փաստաթղթերի։ Արդյունքում նոր ձեռք բերողն էլ է խնդիրների մեջ հայտնվում։ Կարծում եմ` այստեղ համապարփակ լուծումների անհրաժեշտություն կա»,– նշեց Ավետիսյանը։ 

Ի պատասխան ՀՀ կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը նշեց, որ պետք է տարանջատել մինչև 2005 թվականը կատարված իրավունքի պետական գրանցումը և 2005 թվականից հետո առկա իրավիճակը։

Նա տեղեկացրեց, որ մինչև 2005 թվականն ինքնակամ կառուցված ավտոտնակներն օրինականացվել են, պետական գրանցում են ստացել Կադաստրի կոմիտեում` առանց հողի նկատմամբ սեփականության իրավունքի, ինչն այսօր օրենսդրությունը որոշակիորեն բացառում է։

Թովմասյանի խոսքով` այստեղ շատ կարևոր է Երևանի գլխավոր հատակագծի առկայությունը, որով էլ կորոշվի ապօրինի կառուցված այդ շինությունների ճակատագիրը։ 

«Ինքնակամ շինությունների հաշվառման և կարգավորման առնչությամբ նաև օրենսդրական փոփոխությունների փաթեթ ենք կազմել և շուտով ուղարկելու ենք ԱԺ` քննարկման։ Այս պարագայում չի նշանակում, որ բոլոր ավոտտնակները կօրինականացվեն. դա կորոշի համայնքապետարանը»,– տեղեկացրեց ՀՀ կադաստրի պետական կոմիտեի նախագահը։ 

Նա հատուկ ընդգծեց` եթե շինության սեփականաշնորհման ժամանակ քաղաքացին ունեցել է վարձակալած հող և հետո համայնքն ու քաղաքացին համատեղ չեն դիմել այդ վարձակալությունը դադարեցնելու համար, ապա օրենքի տրամաբանության մեջ դա նշանակում է, որ վարձակալությունը երկարաձգված է անժամկետ։

Թովմասյանը միաժամանակ նշեց` նորմալ է, որ մարդիկ հիմա իրենց չգրանցված ավտոտնակի համար հարկ են վճարում` առանց իրավունքի գրանցման, քանի որ այս վերջին հարցը կկարգավորվի նոր նախագծով։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Երևանում ցեմենտատարը կողաշրջվել է. վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից՝ օգտագործելով հատուկ տեխնիկա

Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են

Զելենսկի-Թրամփ հանդիպումից առաջ ուկրաինական պատվիրակությունը հանդիպել է ԱՄՆ-ում զենք արտադրողների հետ

Ռուսաստանը պատրաստ է ավելացնել Եվրոպայում գազի մատակարարումները․ ՌԴ փոխվարչապետ

Երգչուհի Քեթի Փերին առաջին անգամ ակնարկել է Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ սիրավեպի մասին

TRİPP նախագիծը օգուտ կբերի ամբողջ տարածաշրջանին. Ալիև

Թուրքիայի և Վրաստանի նախագահները միասին դիտել են ֆուտբոլային հանդիպումը

Մեծ Բրիտանիան արգելափակող պատժամիջոցներ է կիրառել «ԼՈՒԿՕՅԼ»-ի և «Ռոսնեֆտ»-ի նկատմամբ

Ռուսաստանը հրաժարվել է կատարել ՄԻԵԴ-ի որոշումը՝ Վրաստանին վճարել ավելի քան 250 միլիոն եվրո

Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը սկսում են Թրամփի ծրագրի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը

Մխիթարյանը պատասխանել է, թե արդյոք մրցաշրջանի ավարտից հետո կշարունակի կարիերան

Արագածոտնի թեմից կին աշխատակիցներ են ձերբակալվել

Մեծ Բրիտանիան լիակատար կփլուզի, եթե սկսի ռազմական հակամարտություն Ռուսաստանի և Չինաստանի դեմ

Պուտինն ու Ահմեդ ալ-Շարաան կքննարկեն Սիրիայում ռուսական բազաների հարցը

ՀՀ-ում հնարավոր կլինի հիփոթեքով գույք գնել հեռահար եղանակով. նախագիծ