22 հավաքական արդեն նվաճել է ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր, այդ թվում առաջնության կազմակերպիչներ ԱՄՆ-ն, Կանադան եւ Մեքսիկան։
Պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնությանը կմասնակցի Կաբո Վերդեն։
Աֆրիկայից ուղեգրեր նվաճել են նաեւ Մարոկկոն, Թունիսը, Եգիպտոսը, Ալժիրը եւ Գանան։
Հարավամերիկյան գոտուց ուղեգրեր ունեն Արգենտինան, Բրազիլիան, Էկվադորը, Ուրուգվայը, Կոլումբիան ու Պարագվայը։
Ասիայից աշխարհի առաջնությանը կմասնակցեն Ճապոնիան, Հարավային Կորեան, Իրանը, Ուզբեկստանը, Հորդանանը։ Ուղեգրեր նվաճել են նաեւ Ավստրալիան ու Նոր Զելանդիան։
Աշխարհի առաջնությանն առաջին անգամ կմասնակցի 48 հավաքական՝ բաժանված 12 խմբի։ Փլեյ-օֆֆը կսկվի 1/16 եզրափակիչից։