ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Գազայի կարգավորման հարցը, հայտարարել է, որ աշխատանքը չի ավարտվել, և որ խաղաղության ծրագրի երկրորդ փուլը սկսվում է «հենց հիմա»։
«Բոլոր 20 պատանդները վերադարձել են և իրենց լավ են զգում, ինչպես և սպասվում էր։ Մենք ազատվել ենք այդ բեռից, բայց աշխատանքը չի ավարտվել. զոհվածների մարմինները չեն վերադարձվել, ինչպես խոստացվել էր։ 2-րդ փուլը սկսվում է հենց հիմա», - գրել է Թրամփը Truth Social սոցցանցում։
Գազայի հատվածում իրավիճակը սրվել էր Իսրայելի և Համասի միջև մի շարք հարձակումներից հետո։ Եգիպտոսը, ԱՄՆ–ի միջնորդությամբ, ավելի վաղ նախաձեռնել էր հրադադար հաստատելու նպատակով բանակցությունները։ Հրադադարի նախորդ համաձայնագիրը, որն ստորագրվել էր մի քանի ամիս առաջ, բազմիցս խախտվել էր։ Նոր փաստաթուղթը, ըստ կողմերի, ուղղված է տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը և մարդասիրական իրավիճակի կայունացմանը։