Կրակոցներ են հնչել ԱԺ նախկին պատգամավոր, հայտնի «Դերժավայի Արկադիի» տան մոտ. 7 ձերբակալվածներից մեկը նրա որդին է
Հոկտեմբերի 15, 2025

Կրակոցներ են հնչել ԱԺ նախկին պատգամավոր, հայտնի «Դերժավայի Արկադիի» տան մոտ. 7 ձերբակալվածներից մեկը նրա որդին է

By Հոկտեմբերի 15, 2025 12

Երեկ՝ հոկտեմբերի14-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում. ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սպիտակ քաղաքում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ, հաղորդում է Shamshyan.com–ը։

Կայքի տեղեկություններով՝ վիճաբանությունը, ծեծկռտուքը և կրակցները տեղի են ունեցել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ, հայտնի գործարար Արկադի Համբարձումյանի՝ հանրությանը հայտնի «Դերժավայի Արկադիի» տան մոտ:

Ոստիկանությունը խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել է 7 հոգու, որոնցից մեկը «Դերժավայի Արկադիի» տղան է:

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ մանրամասներ չենք հրապարակում:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Արագածոտնի թեմից կին աշխատակիցներ են ձերբակալվել

Մեծ Բրիտանիան լիակատար կփլուզի, եթե սկսի ռազմական հակամարտություն Ռուսաստանի և Չինաստանի դեմ

Պուտինն ու Ահմեդ ալ-Շարաան կքննարկեն Սիրիայում ռուսական բազաների հարցը

ՀՀ-ում հնարավոր կլինի հիփոթեքով գույք գնել հեռահար եղանակով. նախագիծ

Ռուսաստանը հրաժարվել է կատարել ՄԻԵԴ-ի որոշումը՝ Վրաստանին վճարել ավելի քան 250 միլիոն եվրո

Լոս Անջելեսում արտակարգ դրություն է հայտարարվել միգրանտների դեմ իրականացվող ռեյդերի պատճառով

«Ադրբեջանի քարտեզագիրներ» ասոցիացիան պատրաստել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» քարտեզը

Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան ժամանել է Ռուսաստան

Սադամ Հուսեյնի դեմ պատերազմում հարյուրավոր հայ քրիստոնյաներ զոհաբերեցին իրենց կյանքը՝ պաշտպանելով Իրանը․ Sepah Pasdaran

Պաղեստինի ղեկավարությունը խստորեն դատապարտել է ՀԱՄԱՍ-ի կողմից Գազայում իրականացված մահապատիժները

Նեթնայահուն ՀԱՄԱՍ-ին սպառնացել է «իսկական դժոխքով»

«Վարդան Ղուկասյանի՝ կախվելու մասին լուրն իրականությանը չի համապատասխանում». Լևոն Բաղդասարյան

Ապօրինի ավտոտնակները կհաշվառվեն. ՀՀ կառավարությունը նոր նախագիծ է մշակել

Իրավապահները խուզարկում են Արագածոտնի թեմի առաջնորդարանը. թեմի առաջնորդը քննչականում է (ուղիղ)

Թրամփը խաղաղության նախագահ է. Փիթ Հեգսեթ