Կյանքի տևողությունը համաշխարհային մասշտաբով վերադարձել է համավարակից առաջ եղած մակարդակին. հետազոտրություն
Հոկտեմբերի 14, 2025

Կյանքի տևողությունը համաշխարհային մասշտաբով վերադարձել է համավարակից առաջ եղած մակարդակին. հետազոտրություն

By Հոկտեմբերի 14, 2025 8

Ըստ նոր խոշոր հետազոտության՝ կյանքի տևողությունը համաշխարհային մասշտաբով վերադարձել է համավարակից առաջ եղած մակարդակին, սակայն տարածաշրջանային զգալի տարբերություններ դեռևս պահպանվում են։

ՔՈՎԻԴ-19 համավարակն արագորեն դարձավ մահվան առաջատար պատճառն ամբողջ աշխարհում, երբ 2020 թվականին այն տարածվեց ամբողջ աշխարհում, և կյանքի տևողությունը դրա հետ մեկտեղ նվազեց։ 2021 թվականին ծնված մարդիկ կարող էին ակնկալել ապրել մինչև 71,7 տարի միջինում։

Սակայն մինչև 2023 թվականը ՔՈՎԻԴ-19-ն իջել էր մահվան 20-րդ հիմնական պատճառի շարքը՝ զիջելով միայն մի քանի խրոնիկական հիվանդությունների, Ալցհայմերի հիվանդությանը և նորածնային խանգարումներին։ Կյանքի տևողությունը համաշխարհային մասշտաբով աճել է, հասնելով մինչև 73,8 տարվա։

Ըստ The Lancet բժշկագիտական հանդեսում հրապարակված հետազոտության՝ խրոնիկական հիվանդությունները ներկայում կազմում են աշխարհում մահերի և հիվանդությունների գրեթե երկու երրորդը, որոնց առաջատարներն են սրտանոթային հիվանդությունները, ուղեղի կաթվածը և շաքարախտը։

Հետազոտողները հաշվարկել են, որ մի շարք ռիսկի գործոններ, մասնավորապես՝ ճարպակալումը, ծխելը և օդի աղտոտվածությունը, զգալի դեր են խաղում խրոնիկական հիվանդությունների զարգացման գործում, և եթե դրանք վերացվեին, աշխարհում մահերի և հաշմանդամությունների գրեթե կեսը կարող էր կանխվել, գրում է Euronews-ը։

«Աշխարհի ծերացող բնակչության արագ աճը և զարգացող ռիսկի գործոնները սկիզբ են դրել գլոբալ առողջապահական մարտահրավերների նոր դարաշրջանի»,- ասում է Ամերիկյան Առողջության չափանիշների և գնահատման ինստիտուտի (IHME) տնօրեն, պրոֆեսոր Քրիստոֆեր Մյուրեյը, որը ղեկավարել է հետազոտությունը։

Աշխատելով աշխարհի տարբեր երկրների գործընկերների հետ՝ Մյուրեյի թիմը վերլուծել է 1990-2023 թվականներին 204 երկրներում և տարածքներում գրանցված 375 հիվանդությունների և վնասվածքների և 88 ռիսկի գործոնների վերաբերյալ տվյալները։

Նրանք տվյալները բաժանել են հինգ խոշոր եվրոպական երկրների՝ Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա և Միացյալ Թագավորություն։ Սրտի հիվանդությունները 2023 թվականին այդ երկրներից յուրաքանչյուրում մահվան հիմնական պատճառն էին, բացառությամբ Ֆրանսիայի, որտեղ ցուցակը գլխավորում էր թոքերի քաղցկեղը։

Rate this item
(0 votes)

Լրահոս