ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ, խաբար ես չէ՞, որ Թուրքիայի, Ադրբեջանի և մի շարք թյուրքական երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ այդպես էլ չեն հասկանում, որ «Զանգեզուրի միջանցք» չկա: Այդ անիրավները, հերիք չի քեզ չեն լսում ու չեն հարգում, նույնիսկ չեն էլ վախենում:
Ուրեմն, Նիկոլ ջան, մինչ դու (չուժոյ պախմել) Շարմ էլ Շեյխի «խաղաղության» գագաթնաժողովում Պակիստանի վարչապետին հիշեցնում էիր, որ վերջերս դիվանագիտական հարաբերությունների մասին ինչ-որ թուղթ եք ստորագրել, այդ նույն ժամանակ Իսլամաբադում տեղի է ունեցել հետևյալը (երեկ):
Ադրբեջանի խորհրդարանի նախագահը եռակողմ հանդիպման բացման արարողության ժամանակ նշել է, որ ««Թրամփի երթուղի» ծրագրի իրականացմամբ Զանգեզուրի միջանցքը Եվրասիայի կարևոր տրանսպորտային հանգույց կդառնա»։
Իսկ Թուրքիայի խորհրդարանի խոսնակը, նույն հանդիպման ընթացքում ասել է. «Զանգեզուրի միջանցքի գործարկումը կխթանի տարածաշրջանի երկրների միջև տնտեսական և քաղաքական սերտ կապերը և կբարձրացնի նաև Միջին միջանցքի ռազմավարական նշանակությունը»։
Հիմա ի՞նչ է սա նշանակում.
քո հերթական, աղետաբեր խաբեութո՞ւնն է սեփական ժողովրդին, թե՞ «խաղաղության» անվան տակ նոր բախում հրահրող հարևանների անհարգալից վերաբերմունքն է Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ:
Երկու դեպքում էլ շատ վատ է:
Հ.Գ.
Չգիտեմ ճի՞շտ է, թե՞ չափազանցված, բայց ասում են՝ իրավիճակի անելանելիությունից ու անհեռանկարայնությունից դրդված, ՔՊ-ական գիտակից հատվածը սկսել է չարաշահել ալկոհոլը»։