Տեղի ունեցող գործընթացը սահմանազավթում է. ինչ քննակումներ են եղել «Արարատյան Ալյանսի շուրջ» խորագրով միջոցառմանը
Նոյեմբերի 04, 2025

Տեղի ունեցող գործընթացը սահմանազավթում է. ինչ քննակումներ են եղել «Արարատյան Ալյանսի շուրջ» խորագրով միջոցառմանը

By Հունիսի 15, 2024 544

Հունիսի 15-ին Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հիմնած «Արարատյան ալյանս» մտքի կենտրոն ինստիտուտը իրականացրեց «Արարատյան ալյանսի շուրջը» խորագրով համաժողով, որի ընթացքում քննարկվեցին Հայաստանի անվտանգային մարտահրավերների վերաբերյալ մի շարք հարցեր:

«Հատուկ անդրադարձ եղավ սահմազատման գործընթացին, Սահմանադրության փոփոխությանը, «խաղաղության» պայմանգրի կնքման գործընթացին, Արցախի հիմախնդրին, ինչպես նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությանը վերաբերող հարցերին։

Արա Աբրահամյանն իր ելույթում անդրադարձավ վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:

«Բագրատ Սրբազանը եկել է և այս շարժման միջոցով ասում է, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա։ Ինքն էլ պետք է ասեր, որ իր մոտ չստացվեց ու գնում է։ ՀՀ նախկին իշխանություններին էինք մեղադրում, բայց հիմա ավելի վատ է, ինքն էլ հայ ժողովրդին չի սիրում։ Էլ ի՞նչ պետք է լինի, որ մենք դեռ շարունակում ենք կասկածել ու վախենալ, իսկ ինքն էլ թափ է տալիս պլաստմասսայով ու հայտարարում` սա է Հայաստանը։ Մենք ունենք քարտեզ, բարի եղիր, բացիր այն և բացատրիր, թե ինչ է կատարվում։ Հայաստանը միակողմանի զիջումների է գնում։ Ինչքա՞ն կարելի է բարի կամք դրսևորել»,- ասաց Արա Աբրահամյանը։
Վերջինս կոչ արեց ոստիկանությանը բռնություն չկիրառել և չխանգարել շարժմանը, քանի որ իշխանափոխությունն արդեն դարձել է ազգային անվտանգության հարց: Աբրահամյանի խոսքով` եկել է պահը, երբ հայերը պետք է սկսեն նոր և ուժեղ Հայաստանի կառուցումը` մոռանալով ձախողումները և ներելով անցյալի սխալները:

Թուրքագետ Վարուժանյան Գեղամյանն էլ միջոցառման ընթացքում ցույց տվեց Հայաստանի և Ադրբեջանի քարտեզները՝ բացատրելով առկա իրողությունն ու ընթացող գործընթացները:

«Մենք Տավուշում տեղի ունեցողը կոչում ենք սահմանազատում կամ սահմանագծում, մինչ դեռ իրականում դա ոչ այս է, ոչ էլ այն: Փաստացի այս պահին տեղի ունենում Հայաստանի Հանրապետության ռազմաճակատի գիծ հանդիսացող տարբեր սահմանների զավթում: Ռազմաճակատի գիծը դառնում է խրված սեպ Հայաստանի ներսում՝ ոչ միայն խաթարելով բնակիչների կենսական իրավունքները, այլ ողջ գոտին դարձնում է լիարժեք խոցելի: Մեր հայրենակիցներին մոլորացնում են, թե սա թեթև գործընթաց է «իրական Հայաստան»-ի համար, սակայն նման բան չկա: 4-4 ձևաչափով սահմանազավթում է տեղի ունենում, այսինքն փոքր-փոքր հատվածներով անել, որ իբր աննկատ լինի»,- ընդգծեց Գեղամյանը:

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի խոոսքով էլ՝ այն, ինչ անում է ներկայիս իշխանությունը, թույլ և մանրահոգի ղեկավարության վարքագիծ է, այսինքն, պահել մեծ բանակ սեփական անձը պահելու համար, բայց չմտածել սույն բանակի սահման ուղարկման մասին:

 

«Այս իրավիճակից դուրս գալու որոշ ճանապարհներ կան: Անվտանգային երաշխիքները պետք է լինեն ազգային ևև միջազգային: Ազգայինը դրանք՝ մեր բանակն է, ներքին միասնություն, իսկ միջազգային երաշխիքները, իհարկե, արտաքին քաղաքականությունն է, երկկողմ կամ բազմակողմ հարաբերությունները ու դրանք ոչ թե ոչնչացվեն, այլ զարգանան, դիվերսիֆիկացվեն, եղածի վրա նորը կառուցել: Ցավոք, իրականում այլ բան է տեղի ունեեցել: Միջազգային երկրների հզորության հիմքում ընկած է տարածք, բնակչություն, տնտեսություն, բանակ՝ բազմապատկած ռազմավարական նպատակով ու հավաքական կամքով: ՀՀ իշխանություննները փոխանակ համախմբեն, հակառակն են անում: Այստեղ նշանակություն ունի նաև Սփյուռքի հետ եռամիիասնության վերականգնումը»,- կարևորեց Օհանյանը:

Համաժողովի բանախոսներն էին՝ թյուրքագետ Վարուժան Գեղամյանը, փաստաբան Արամ Օրբելյանը, Արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը։ Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Հրավիրված էին նաև հասարակական-քաղաքական գործիչներ, հայաստանյան և միջազգային փորձագիտական հանրության ներկայացուցիչներ։ Համաժողովին մասնակցում են նաև Ռուսաստանի հայերի միության տարածքային բաժանմունքների ղեկավարներն ու ներկայացուցչները։ Միջոցառման ավարտին տեղի ունեցավ նաև մրցանակաբաշխություն:

Rate this item
(0 votes)
Last modified on Շաբաթ, 15 Հունիսի 2024 20:13

Լրահոս

Ֆոտո

ՀՀ քաղաքացիներն օտարերկրյա վարորդական վկայականով 3 ամսից ավելի վարելու դեպքում կտուգանվեն

Պուտինը ստորագրել է ամբողջ օրացուցային տարվա ընթացքում բանակ զորակոչվելու մասին օրենքը

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի օրակարգում ընդգրկված են ապօրինաբար ազատազրկված եկեղեցականների և հայորդիների նկատմամբ ընթացող իրավական գործընթացներին առնչվող հարցեր

ՌԴ նախագահն Ալեքսանդր Նևսկու շքանշան է շնորհել Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին

Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Հայաստանում Ֆրանսիայի Արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինիեին

Սըր Դեյվիդ Բեքհեմ. Ֆուտբոլի լեգենդը վերջապես ասպետի կոչում ստացավ թագավորից

Նոր խոշոր կողոպուտ՝ Փարիզում․ ինչ են կողոպտել գողերը հիմա

Ամբողջովին կապույտ ներկված կտավը վաճառվել է գրեթե 20 միլիոն դոլարով

Երբ զանգահարում և ներկայանում են ԱԱԾ, ԿԲ կամ որևէ այլ բանկի աշխատակից և պահանջում են ձեր բանկային հաշիվներից հանել գումարը և իրենց տրամադրած հաշվեհամարին լիցքավորել, մի վստահեք․ ՆԳՆ

Գյումրեցի ծանրորդ Գարիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

Արևմուտքը սկսել էր Ուկրաինայի բանակի պատրաստությունը Ռուսաստանի դեմ պատերազմին դեռ մինչև CВО-ի սկիզբը

Որ երկրները կարող են անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը

Գերմանիայի մի քանի աքաղաքներ կչեղարկեն Սուրբ Ծննդյան տոնավաճառները. Bild

Բելգիայում գողացել են միլիոնավոր բաժանորդների, այդ թվում՝ եվրոպացի պաշտոնյաների հեռախոսների տվյալները

ԱՊՀ երկրները համատեղ սերիալ կնկարահանեն