Եվրամիությունը Տաջիկստանին կոչ է արել ձերբակալել Պուտինին
Նոյեմբերի 17, 2025

Եվրամիությունը Տաջիկստանին կոչ է արել ձերբակալել Պուտինին

By Հոկտեմբերի 10, 2025 85

Ռուսաստանի նախագահը գտնվում է Տաջիկստանում՝ չնայած Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ)  արձակած ձերբակալման հրամանագրին։ Տաջիկստանը, որպես Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետություն, չի կատարել Կանոնադրությամբ ստանձնած իր պարտավորությունները՝ ձերբակալման հրամանագիրը կատարելու վերաբերյալ։ Դրա մասին ասված է Տաջիկստանում Եվրոպական Միության պատվիրակության հայտարարության մեջ։ 

«Միջազգային քրեական դատարանը ձերբակալման հրամանագիր է արձակել Վլադիմիր Պուտինի նկատմաամբ՝ միջազգային հանցագործությունների, մասնավորապես՝ Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածքներից երեխաների անօրինական արտաքսման և անօրինական տեղափոխման ենթադրյալ հանցագործությունների համար՝ Ուկրաինայի դեմ նրա անօրինական ագրեսիվ պատերազմի համատեքստում։ 

ԵՄ-ն իր վճռական աջակցությունն է հայտնում Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի հետևանքով կատարված բոլոր հանցագործությունների, մարդու իրավունքների խախտումների և չարաշահումների, ինչպես նաև զոհերի հարազատների՝ արդարադատության, փոխհատուցման և չկրկնվելու երաշխիքների իրավունքի ապահովման ջանքերին։ Այս առումով ԵՄ-ն շարունակում է աջակցել Միջազգային քրեական դատարանի դատախազի՝ Ուկրաինայում անցկացվող հետաքննություններին և կոչ է անում բոլոր պետություններին համագործակցել։ 

«ԵՄ-ն վերահաստատում է իր շարունակական աջակցությունը Միջազգային քրեական դատարանին և Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում», - ասված է հայտարարության մեջ։

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հայաստանում Չեչնիայի քաղաքացուն uպանnղների նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՔԿ

Ռուբինյանն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև պատերшզմը կարող է սկսվել մինչև 2029 թվականը. Գերմանիայի ՊՆ

ՀՀ զինված ուժերում այսօր նշվում է բուժծառայողի մասնագիտական օրը

Մասիսի ղեկավար ընտրվեց Նորայր Հակոբյանը

ԱՄՆ-ում վթարի է ենթարկվել Վենսի ավտոշարասյունը

Բջջայինների օգտագործումը դպրոցներում սահմանափակվում է․ ի՞նչ քայլեր է ձեռնարկում քաղաքապետարանը

Իրանը սկսել է տեղումնաբեր ամպեր բերելու գործողություններ իրականացնել

Մեծ Բրիտանիայում գտնվող ուկրաինացիներին հնարավոր է ուղարկեն հայրենիք. ՆԳՆ

Լեհաստանը երկու սահմանային անցակետ է բացել Բելառուսի հետ սահմանին

Եղանակը կտաքանա․ Տաք օդային հոսանքները մեր երկրում կմնան մինչև տարվա վերջ

Ադրբեջանը չինական կործանիչներ է ստացել

«Թրամփի ուղին» քննարկելու նպատակով Երևան է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը

ԱԱ-2026․ 48 մասնակցից 32-ը հայտնի է

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 17-ին