ԱՄՆ-ում Կապիտոլիումի մոտ տեղադրվել է Թրամփի ոսկե արձանը՝ բիթքոինը ձեռքին։ 3,6 մետր արձանի ստեղծումը և տեղադրումը ֆինանսավորվել են կրիպտո ներդրողների կողմից, և այն ժամանակավորապես կլինի այնտեղ: Այս մասին հայտնել է ABC 7-ը։
«Այս արձանը նախատեսված է ազգային արժույթի ապագայի վերաբերյալ քննարկումներ սկսելու համար և խորհրդանշում է ժամանակակից քաղաքականության և ֆինանսական նորարարությունների միջև եղած կապը»,-ասել է կրիպտո ներդրումային համայնքի ներկայացուցիչ Հիչեմ Զագդուդին։
Հուշարձանը կանգնեցվել է մեկ օրով։ Ինչ կլինի արձանի ապամոնտաժումից հետո, հայտնի չէ։