Արագածոտնի թեմի բոլոր հոգևորականներին Քննչական կոմիտեն կիրակի կանչել է հարցաքննության
Հոկտեմբերի 26, 2025

Արագածոտնի թեմի բոլոր հոգևորականներին Քննչական կոմիտեն կիրակի կանչել է հարցաքննության

By Հոկտեմբերի 25, 2025 14

Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու Արագածոտնի թեմի մի խումբ հոգևորականներ հայտարարություն են տարածել՝ տեղեկացնելով, որ ոստիկանության միջոցով իրենց են փոխանցվել Քննչական կոմիտեի ծանուցագրեր՝ կիրակի օրը, ժամը 9։00–ին հարցաքննությանը ներկայանալու պահանջով։ Արագածոտնի թեմի կողմից տարածած հայտարարության համաձայն` 19 քահանա և 2 սարկավագ իրավապահներից ծանուցում են ստացել տարբեր ժամերին՝ այդ թվում՝ ուշ երեկոյան և գիշերային ժամերին, բայց Երևանի քննչական կոմիտե պետք է ներկայանան նույն ժամին։

«ՀՀ Սահմանադրության, «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի պահանջներին համապատասխան Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին իրավունք ունի կատարել ժամերգություններ, ծեսեր, իսկ պետությունն իրավունք չունի միջամտել եկեղեցու ներքին կյանքին»,– ասված է հայտարարությունում։

Հոգևորականները հիշեցրել են, որ յուրաքանչյուր կիրակի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր գործող եկեղեցիներում մատուցվում է Սուրբ և Անմահ պատարագ, ինչի պատճառով իրենք չեն կարողանալու ներկայանալ քննչական մարմին՝ չխախտելու համար իրենց հոգևոր պարտականությունները և չթողնելու հավատացյալներին առանց Սուրբ Հաղորդության։

Արագածոտնի թեմի հոգևորականները նաև ընդգծել են, որ որպես վկա հարցաքննությանը ցանկանում են ներկայանալ միայն փաստաբանների ներկայությամբ։ Նրանց խոսքով՝ ոչ աշխատանքային կիրակի օրը փաստաբանների ներկայությունը հնարավոր չէ ապահովել, իսկ որոշ դեպքերում նույն փաստաբանը ներկայացնում է մի քանի հոգևորականի, ինչը ևս խոչընդոտ է։

«Առանց փաստաբանի ներկայության չենք պատրաստվում ցուցմունք տալ», — ընդգծել են նրանք։

Հոգևորականները հարգելի են համարում իրենց բացակայության պատճառները և կոչ են արել քննչական մարմնին հարցաքննությունը տեղափոխել մեկ այլ օր, նախապես՝ առնվազն երկու օր առաջ ծանուցելով դրա մասին։ Նրանք նաև նշել են, որ ծանուցագրերը հանձնվել են օրենքի պահանջների խախտմամբ՝ առանց սահմանված ժամկետների պահպանման։ Հոգևորականները միաժամանակ անհանգստություն են հայտնել քննչական կոմիտեի գործողությունների վերաբերյալ՝ նշելով, որ նման վարքագծով փաստացի փորձ է արվում մի ամբողջ մարզ թողնել առանց Սուրբ և Անմահ Պատարագի։ 

Ծանուցում ստացած հոգևորականներ են.

1.Տեր Մանուկ քահանա Զեյնալյան
2.Տեր Սարգիս քահանա Սարգսյան
3.Տեր Հայկ քահանա Քոչարյան
4.Տեր Նարեկ քահանա Սարգսյան
5.Տեր Փառեն քահանա Առաքելյան
6.Տեր Մուշե քահանա Վահանյան
7.Տեր Հովել քահանա Օհանյան
8.Տեր Սևակ քահանա Սարիբեկյան
9.Տեր Համբարձում քահանա Դանիելյան
10.Տեր Եղիշե քահանա Բարսեղյան
11.Տեր Զորայր քահանա Կարապետյան
12.Տեր Ղևոնդ քահանա Գափոյան
13.Տեր Հայկ քահանա Սահակյան
14.Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյան
15.Տեր Մկրտիչ քահանա Երանյան
16.Տեր Վրթանես քահանա Բաղալյան
17.Տեր Մաղաքիա քահանա Գևորգյան
18.Տեր Օշին քահանա Հայրապետյան
19.Տեր Մխիթար քահանա Ահարոնյան
20.Արտակ սարկավագ Սաֆարյան
21.Վահագն սարկավագ Ստեփանյան

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին կարգալույծ եղած Արամ Ասատրյանը մտադիր է պատարագ մատուցել Հովհաննավանքում։ Էջմիածնում արդեն հայտարարել են, որ Ասատրյանն իրավունք չունի աստվածային ծառայություններ կատարելու, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է անձամբ ներկա գտնվել։ ԶԼՄ-ները գրել են, որ իշխող ուժը մտադիր է ապահովել մասշտաբային ներկայություն։

Հիշեցնենք նաև, որ հոկտեմբերի 23-ին լարված իրավիճակ էր Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում գտնվող Հովհաննավանքում. կարգալույծ արված Ստեփան Ասատրյանը փորձում էր պսակադրության կարգ անցկացնել։

Rate this item
(0 votes)
Last modified on Շաբաթ, 25 Հոկտեմբերի 2025 20:34

Լրահոս

Ֆոտո

Գերմանիան ամբողջովին հրաժարվել է ատոմային էներգետիկայից և փակել է իր բոլոր կայանները

Թուրքիան և Մերձավոր Արևելքը մինչև 2030 թվականը կարող են բախվել ջրի խիստ պակասի. բնապահպան

Արագածոտնի թեմի բոլոր հոգևորականներին Քննչական կոմիտեն կիրակի կանչել է հարցաքննության

Սիրիայից մինչև Ուկրաինա՝ հնարավոր չէ առանց Թուրքիայի․ Էրդողան

Պատվաստվել և վերապատվաստվել է շուրջ 2130 թափառող շուն

Ես դեռ չեմ ավարտել․ Քամալա Հարիսն ակնարկել է ԱՄՆ նախագահական առաջիկա ընտրություններում իր հնարավոր մասնակցության մասին

Արագածոտնի թեմի 21 հոգևորական ՔԿ չի ներկայանա

68-ամյա Քեթրին Կոնոլին հաղթել է Իռլանդիայի նախագահական ընտրություններում

ՆԳՆ-ից մանրամասներ են հայտնել Դավթաշենում տեղի ունեցած սպանությունից

«Սիլիկոնային հովտի սեքս պատերազմ». Արդյո՞ք Չինաստանն ու Ռուսաստանը գեղեցկուհիներին օգտագործում են ամերիկյան տեխնոլոգիական հանճարներին լրտեսելու համար

Երևանում «Infinity»-ն բախվել է «Mazda»-ին, ապա՝ պարեկային ծառայության ավտոմեքենային. կա տուժած

Ամոթ է,հերիք է ստեր տարածեք. ՀՀԿ ֆրակցիան 2018-ի ապրիլի 23-ի առավոտյան Աժ-ում էր ու սպասում էր գլխավոր դատախազին, բայց նա այդպես էլ Աժ չներկայացավ․ Շարմազանով

Ինչպես են ծաղրել Վիկտորիա Բեքհեմին

«Արթիկ» ՔԿՀ–ում ազատազրկված անձինք ցուցաբերել են անհնազանդություն. ՔԿԾ

Քննարկվելու է մինչև 16 տարեկանների համար սոցցանցերն արգելելու մասին օրինագիծը