Հաստատվել է բիոմետրիկ նույնականացման քարտի արտաքին նկարագիրը
Հոկտեմբերի 25, 2025

Հաստատվել է բիոմետրիկ նույնականացման քարտի արտաքին նկարագիրը

By Հոկտեմբերի 25, 2025 12

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ հոկտեմբերի 24-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ ՀՀ-ում նոր կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրմանն ուղղված ընթացիկ աշխատանքների վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

Քննարկմանը մասնակցել են ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը, ինչպես նաև IDEMIA Identity Security France և A.C.I. Technology S.à.r.l. ֆրանսիական կոնսորցիումի կողմից հիմնադրված «ՀայՓաս» ՓԲԸ աշխատանքային խումբը՝ գործադիր տնօրեն Ռեջիս Բուշյեի գլխավորությամբ։

Նախարար Արփինե Սարգսյանը հաստատել է նույնականացման քարտի վերջնական տեսքը՝ ներառյալ ֆոնային գեղարվեստական լուծումները, անվտանգային բաղադրիչները և տվյալների դաշտերը։ Ողջ աշխատանքը կատարվել է համապատասխան ICAO ստանդարտով։ 

«ՊիկսԱրտ» ընկերության մասնագետները, որոնք խորհրդատվություն են տրամադրում անձնագրերի ձևավորման գործընթացում, ներկայացրել են վիզաների էջերի վիզուալների տարբեր կոնցեպտուալ մոտեցումներ։

«ՀայՓասի» գործընկերները ներկայացրել են ինչպես ընթացիկ, այնպես էլ արդեն իսկ արված աշխատանքները, մասնավորապես.

քննարկվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գլխամասային գրասենյակի շինարարական աշխատանքների ընթացքը․ նույն շենքում տեղակայվելու է նաև մասնավոր գործընկերոջ աշխատակազմը, տվյալների կենտրոնը, իրականացվելու է անհատականացման և տպագրական աշխատանք,

անդրադարձ է կատարվել տարածքային գրասենյակների աշխարհագրական ցանցին և արդիականացման ծրագրերին։ Ըստ նախատեսված ծրագրի՝ Երևանում քաղաքացիների համար մատչելի և բանուկ հատվածներում հիմնված երկու ընդարձակ գրասենյակները հագեցած կլինեն մոդեռն տեխնիկայով՝ կենսական տվյալների հավաքագրման «բոլորը մեկում» ինքնասպասարկման սարքերով, կահավորված սպասասրահներով և միջազգային ստանդարտի գրասենյակային այլ պայմաններով,

ևս 21-22 գրասենյակներ կբացվեն մարզերում՝ նույնանման կահավորանքով և վերազինմամբ։ Ներկայացված լուծումները կներդրվեն նաև ՄՔԾ գրասենյակներում,

ներկայացվել են փաստաթղթերի անվտանգային և տեխնոլոգիական լուծումները,

ընդգծվել է ոլորտը կարգավորող իրավական դաշտում համապատասխան փոփոխությունների իրականացման հրատապությունը։

Իրականացվող միջոցառումները միտված են կենսաչափական փաստաթղթերի տրամադրման ոլորտում ժամանակակից, անվտանգ և քաղաքացիների համար նոր որակի ծառայությունների մատուցմանը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ինչպես են ծաղրել Վիկտորիա Բեքհեմին

«Արթիկ» ՔԿՀ–ում ազատազրկված անձինք ցուցաբերել են անհնազանդություն. ՔԿԾ

Քննարկվելու է մինչև 16 տարեկանների համար սոցցանցերն արգելելու մասին օրինագիծը

Instagram-ում նոր ֆունկցիա՝ նկարել նամակագրությունների բաժնում

Գտնվել է նոր «սուպեր-Երկիր»

Իրանի զինված ուժերը պատրաստ են դիմակայել ցանկացած սպառնալիքի ցամաքում, օդում կամ ծովում․ Ծովակալ Սայարի

Դավթաշենում 33–ամյա տղամարդ է սպանվել. կասկածյալը ձերբակալվել է

Հրանտ Մարգարյանի որդու՝ Մխիթար Մարգարյանի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. ՆԳՆ

«Իրազեկ» քաղաքացիների միավորումը» հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացրել

ՌԴ-ում մեկնաբանել են Ուկրաինայի հարվածը Բելգորոդի ջրամբարի ամբարտակին

Մակրոնի կնոջը հարկային կայքում գրանցել են տղամարդու անունով՝ որպես Ժան Միշել

Կյանքից հեռացել է Մարմարիկ գետում մաhшgած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի հայրը

Վրաստանի նախկին նախագահը կոչ է արել հոկտեմբերի 26-ին դուրս գալ բողոքի ցույցի

Նոր մանրամասներ են ի հայտ եկել «օրենքով գող» Յապոնչիկի սպանության վերաբերյալ

Մեսիի դուբլը եւ ռեկորդը (տեսանյութ)