Քիմ Քարդաշյանը բացահայտել է Քանյե Ուեսթի հետ ամուսնալուծության հիմնական պատճառը
Հոկտեմբերի 16, 2025

Քիմ Քարդաշյանը բացահայտել է Քանյե Ուեսթի հետ ամուսնալուծության հիմնական պատճառը

By Հոկտեմբերի 16, 2025 12

Ռեալիթի-շոուի աստղ և մոդել Քիմ Քարդաշյանը ցնցել է երկրպագուներին՝ խոստովանելով, որ չգիտի մթերքների գինը։ Այս մասին հայտնում է New York Post պարբերականը, փոխանցում է gazeta.ru-ն: 

Քիմ Քարդաշյանը Call Her Daddy փոդքասթի ժամանակ պնդել է, որ պատկերացում չունի, թե որքան են արժենում մթերքները։

Մոդելը հայտարարել է, որ իրեն կհետաքրքրի իմանալ, թե որքան արժե մեկ տուփ կաթը։

Երբ աստղին հարցրել են, թե տարեկան որքան գումար է նա ծախսում կոսմետիկ պրոցեդուրաների վրա, նա մտածել է եւ գումարը նշել 1 մլն դոլար։

Մոդելի խոստովանությունը ցնցել է համացանցի օգտատերերին։ «Չեմ կարող հավատալ, որ նա չգիտի կաթի փաթեթի գինը», «Քիմի խոստովանությունը, որ ինքը չգիտի կաթի փաթեթի գինը, միլիարդատիրոջ էներգիայի գագաթնակետն է»,-քննարկել են երկրպագուները X-ում:

Քիմ Քարդաշյանը փոդքասթում բացահայտել է նաև ռեփեր Քանյե Ուեսթի հետ ամուսնալուծության հիմնական պատճառը։

Նա խոստովանել է, որ իրենց ամուսնության մեջ շատ բաներ կային, որոնց հետ ինքը չէր կարողանում հաշտվել։ Մոդելը նշել է, որ իրեն դուր չեն գալիս ռեփերի բացասական մեկնաբանությունները իր հարազատների մասին և նրանց անձնական կյանքի հրապարակային բացահայտումը։

Գործարար կինը նաև խորապես մտահոգված էր հուզական և ֆինանսական անկայունությամբ։ Քիմ Քարդաշյանը նախկինում հայտարարել էր, որ Քանյե Ուեսթը մի քանի ամիս չի շփվել իր երեխաների հետ։

Rate this item
(0 votes)
Last modified on Հինգշաբթի, 16 Հոկտեմբերի 2025 17:01

Լրահոս