Իտալացի մոդելին սպանել է ընկերը՝ բաժանման փորձից հետո
Հոկտեմբերի 16, 2025

Իտալացի մոդելին սպանել է ընկերը՝ բաժանման փորձից հետո

By Հոկտեմբերի 16, 2025 13

Քսանինը տարեկան մոդել և ձեռնարկատեր Պամելա Ջենինին, ռեալիթի շոուի նախկին աստղ, ողբերգականորեն մահացել է Միլանում: Իտալական լրատվամիջոցների տվյալներով՝ նրան դանակահարել է իր ընկերը՝ նրանից բաժանվելու փորձից հետո: 

Դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան՝ Գորլա թաղամասում գտնվող Ջենինիի երրորդ հարկի բնակարանի պատշգամբում: Il Giorno-ի տվյալներով՝ 52-ամյա Ջանլուկա Սոնչինը վիճաբանության ժամանակ նրան դանակահարել է առնվազն 20 անգամ: 

Ականատեսները հայտնել են, որ լսել են Պամելայի ճիչերը և օգնության հուսահատ աղերսները: Չնայած շտապօգնության ժամանմանը, մոդելին փրկել չի հաջողվել: Սոնչինն ինքը փորձել է ինքնասպան լինել. ոստիկանությունը նրան գտել է կոկորդը կտրած վիճակում: Նա այժմ գտնվում է Նիգուարդա հիվանդանոցում ծանր վիճակում: 

Պամելա Ջենինին հայտնի էր Միլանի մոդելային շրջանակներում. նա հայտնվել է նորաձևության արշավներում, անցել է Վենետիկի կինոփառատոնի կարմիր գորգով և ակտիվ է եղել Instagram-ում՝ տարածելով իր ճանապարհորդություններից և նկարահանումներից լուսանկարներ:

19 տարեկանում նա դարձել է «Ադամի և Եվայի կղզին» ռեալիթի շոուի մասնակից, որտեղ մասնակիցները հանդիպում էին ամբողջովին մերկ վիճակում: Ավելի ուշ Պամելան ստեղծել է իր սեփական լողազգեստների ապրանքանիշը՝ SheLux-ը, և ղեկավարել շքեղ անշարժ գույքի գործակալություն: 

Հարևանների խոսքով՝ զույգի հարաբերությունները լարված էին: Ոստիկանությունը նախկինում այցելել էր նրանց վիճաբանությունից հետո: Հարևաններից մեկը Վիրջիլիոյին ասել է.

«Նա զանգահարեց դոմոֆոնին, որպեսզի ես դուռը բացեմ։ Բայց նա թույլ չի տվել նրան ներս մտնել և զանգահարել է ոստիկանություն: Մի քանի շաբաթ անց մենք նրանց կրկին տեսանք միասին»: Որոշ տեղեկությունների համաձայն՝ ողբերգությունից կարճ ժամանակ առաջ Պամելան զանգահարել է իր նախկին ընկերոջը և ասել, որ բաժանվում է Սոնչինից: Հենց նրա նախկին ընկերն էր, լսելով, թե ինչ է կատարվում, զանգահարել ոստիկանություն:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իսրայելն ու Եգիպտոսն աշխատանքներ են տանում Ռաֆահ անցակետի բացման ուղղությամբ

Առողջության ապահովագրության համակարգի ներդրումը կուղեկցվի խնդիրներով․ Փաշինյան

Ֆրանսիայի խորհրդարանը մերժել է կառավարությանն անվստահություն հայտնելու առաջարկը

ՀՀ տարածքում բացի «Խաղաղության խաչմերուկ» նախագծից և TRIPP նախագծից, ուրիշ նախագիծ չկա և չի կարող լինել. Փաշինյան

Գրեթե 15 հազար վենեսուելացի միգրանտ է վերադարձել ԱՄՆ-ից. Մադուրո

Վաշինգտոնն ակնկալում է, որ Ճապոնիան կդադարեցնի ռուսական էներգակիրների ներմուծումը․ Սքոթ Բեսենթ

Էրդողանը ցավակցել է Պոլսո Հայոց պատրիարքին

Սահմանադրության թեման մենք արտաքին քաղաքական օրակարգի ոչ մի ուղղությամբ չունենք. Փաշինյան

Գազայի վերականգնման համակարգող կենտրոնը կգործի առաջիկա օրերին․ ABC

ԱՄՆ Սենատը իններորդ անգամ մերժել է կառավարության ֆինանսավորման մասին օրինագիծը

Կառավարությունը որոշեց դադարեցնել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ի գործունեությունը

Կեսիդ քամակը կեղտոտ կմնա, թուղթ չի լինի, եթե բեռնափոխադրողները չաշխատեն, մեր բլակով ա է սաղ գալիս

Իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ, որից նամակներ են ուղարկվում տարբեր պաշտոնյաների. Արսեն Թորոսյան

Տեղումներ չեն լինի, օդի ջերմաստիճանը չի փոխվի. եղանակի տեսություն

Երևանում մարմնական վնաuվածքներով երիտասարդներ են տեղափոխվել հիվանդանոց